Ներսես Մոկացի
Ներսես Մոկացի նաև Ներսես Վանեցի, Ներսես Բեղլու (մոտ 1575, գյուղ Հասկնջավ (Վանի նահանգի Մոկսի գավառ) - 1625, Վանա լճի Լիմ կղզի), բանաստեղծ, կրթական-լուսավորական գործիչ, փիլիսոփա։
Ներսես Մոկացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1575[1] |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1625[1] |
Մահվան վայր | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և փիլիսոփա |
ԿենսագրությունԽմբագրել
Կրթություն է ստացել հորեղբոր՝ Հայրապետ վարդապետի մոտ, այնուհետև աշակերտել է Բարսեղ Աղբակեցուն։ Ներսես Մոկացու գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի Հարանց անապատի և Լիմ անապատի ու իր հիմնադրած դպրոցի (1622) հետ։
Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Վիճաբանութիւն երկնի եւ երկրի» այլաբան, բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցում գերադասությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։
Ներսես Մոկացու գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց Մեծ անապատի և Լիմ կղզու միաբանության հետ, որի հիմնադիրն է (1622) ինքը։ Ավանդել է արտաքին գիտություններ։ Ներսես Մոկացու ստեղծագործությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ պատմական, հոգու և մարմնի փոխհարաբերության, ավանդական-առասպելական։ Պատմական երկերում հեղինակը հաղորդում է այնպիսի փաստեր, որոնք չկան այլ աղբյուրներում։ Այդպիսին է «Օրհնեալ Տեր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը նվիրված է Հարանց անապատի հիմնադրմանը։ Մի այլ գրվածքում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը՝ Շահ Աբբասի հրամանով (1617)։ «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187)։ Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսեորվել են «Վիճաբանություն երկնի և երկրի» այլաբանական բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի պայքարի հարցում նա համարձակորեն առավելությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։
ԵրկերԽմբագրել
- Բանաստեղծություններ, Երևան, 1975, 208 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1985, 165 էջ։
ԳրականությունԽմբագրել
- Ալիշան Ղ․, Հայապատում, Վենետիկ, 1901։
- Ակինյան Ն․, Բաղեշի դպրոցը, Վիեննա, 1952։
- Մնացականյան Ա․, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956։
- Խաչատրյան Պ․, Հայ միջնա դարյան պատմական ոդբեր, Երևան, 1969։
- Լևո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք Ա Երևան, 1969։
- Աբևղյան Մ․, Երկ․, հ․ 7, Երևան, 1975։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ներսես մոկացի» հոդվածից (հ․ 8, էջ 254 )։ |