Միխեիլ Գեորգիի Ծերեթելի (վրացերեն՝ მიხეილ წერეთელი, գերմ.՝ Michael von Zereteli, դեկտեմբերի 23, 1878(1878-12-23), Ցխրուկվեթ, Ճիաթուրայի շրջան, Իմերեթի մարզ, Վրաստան - մարտի 2, 1965(1965-03-02), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), վրացի իշխան, պատմաբան, բանասեր, սոցիոլոգ, հրապարակախոս ու դիվանագետ։

Միխեիլ Ծերեթելի
վրացերեն՝ მიხეილ (მიხაკო) გიორგის ძე წერეთელი
MikhakoTsereteli.jpg
Ծնվել էդեկտեմբերի 23, 1878(1878-12-23)
Ցխրուկվեթ, Ճիաթուրայի շրջան, Իմերեթի մարզ, Վրաստան
Մահացել էմարտի 2, 1965(1965-03-02) (86 տարեկան)
Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանLeuville Cemetery
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունդիվանագետ, հնագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և արևելագետ
Հաստատություն(ներ)Հումբոլդտի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինվրացերեն[1]
ՊարգևներՎրաստանի ազգային հերոսի շքանշան[2]
ԿուսակցությունTetri Giorgi?
Mikheil Tsereteli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միխեիլ Ծերեթելին ծնվել է 1878 թվականին Ցխրուկվեթի գյուղում։ 1911 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանը։ 1913 թվականին պաշտպանել է ատենախոսություն։ 1914-1918 թվականներին դասավանդել է Հայդելբերգի համալսարանում։ Դրա հետ միաժամանակ 1914-1917 թվականներին եղել է Վրաստանի անկախության կոմիտեի առաջնորդներից մեկը։ Գաղտնի այցելել է Վրաստան՝ բանակցություններ վարելու վրացի մենշևիկների առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ։

1918 թվականին Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դեսպանը Շվեդիայում ու Նորվեգիայում, իսկ 1919 թվականին վերադարձել է Վրաստան՝ աշխատելու որպես Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր։

Խորհրդային զորքերի կողմից Վրաստանի գրավումից հետո՝ 1921 թվականի մարտին նորից արտագաղթել է։ 1921-1933 թվականներին եղել է Բրյուսելի համալսարանի, իսկ 1933-1945 թվականներին՝ Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր։ 1945 թվականից ապրել ու աշխատել է Մյունխենում։

Արտասահմանում ապրելու տարիներին եղել է Եվրոպայում վրացի քաղաքական վտարանդիների կազմակերպության՝ Վրացական ազգային կոմիտեի անդամ։ 1925-1954 թվականներին եղել է «Տետրի Գիորգի» («Սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկը։

Գիտական գործունեությունԽմբագրել

Միխեիլ Ծերեթելիի գիտական աշխատությունները նվիրված են Վրաստանի ու Կովկասի պատմությանը։ Նա մասնավորապես հրատարակել է շումերերենի ու վրացերենի համեմատական վերլուծությունը (մենագրություն «Շումերերեն ու վրացերեն», Թիֆլիս, 1912, վրացերեն, անգլերեն թարգմանությունը՝ Լոնդոնի «Journal of the Royal Asiatic Society» ամսագրում, համ. 45-48, 1913-1916), մենագրություն «Խեթերի երկիրը, նրա ժողովուրդները, լեզուները, պատմությունն ու մշակույթը» (Ստամբուլ, 1924, վրացերեն), տպագրել է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» (գերմ.՝ Georgien und der Weltkrieg, Ցյուրիխ (այլ տվյալներով՝ Պոտսդամ), 1915) և «Կովկասի ռասայական ու մշակութային խնդիրները» (գերմ.՝ Rassen- und Kulturprobleme des Kaukasus, Բեռլին, 1916, Գերմանա-վրացական միության հրատարակություն) գրքերը։ 1955 թվականին Ծերեթելին հրատարակել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի գերմաներեն թարգմանությունը (Der Ritter im Pantherfell. München, 1955):

ԱշխատություններԽմբագրել

  • Sumerian and Georgian: a study in comparative philology // JRAS, 1913-1916 - № 45-48.
  • Georgien und der Weltkrieg. [Potsdam], [1915] (2-րդ հրատարակություն՝ Weimar: Kiepenheuer, 1916, անգլերեն՝ Georgia and the war. Zürich: Orient Publishing Company, 1916).
  • La Géorgie et la guerre actuelle. Zürich: Orient-Verl., 1915 (2-е издание - Lausanne: Libraire Nouvelle, 1917).
  • Rassen- und Kulturprobleme des Kaukasus // Osteuropäische Zukunft, 1916 - № 3-5. S. 38-40, 57-59, 75-78.
  • Rassen- und Kulturprobleme des Kaukasus. Berlin: Welt-Verlag, 1916.
  • Les droits du peuple géorgien: rapport présenté au IIIe congrès de l’Union des Nationalités tenu à Lausanne au mois de juin 1916. Lausanne: Union des Nationalités, 1916.
  • Die Befreiung Polens und das Nationalitätenprinzip bei den Zentralmächten und bei der Entente. Bern: F. Wyss, 1917.
  • Die Rechte Georgiens. Berlin: Der neue Orient, 1917.
  • Gilgamesiani. Babilonusi eposi. Istanbul, 1924.
  • Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.)։ Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
  • Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953-1959.
  • Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089-1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 - № 2-3, pp. 45–73.
  • Das Sumerische und das Georgische // BK, 1959 - № 32-33.

ԳրականությունԽմբագրել

  • Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166-204 (վրացերեն),
  • Լևան Զ. Ուրուշաձե, Հոգու անմահություն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչույթուն, Թբիլիսի, 2012, 258 էջ (վրացերեն)։
  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. http://www.nplg.gov.ge/wikidict/index.php/%E1%83%AC%E1%83%94%E1%83%A0%E1%83%94%E1%83%97%E1%83%94%E1%83%9A%E1%83%98_%E1%83%9B%E1%83%98%E1%83%AE%E1%83%94%E1%83%98%E1%83%9A_(%E1%83%9B%E1%83%98%E1%83%AE%E1%83%90%E1%83%99%E1%83%9D)