Միխայիլ Պուպին
Միխայիլ Իդվորսկի Պուպին (սերբ.՝ Михајло Идворски Пупин, հոկտեմբերի 9, 1858 կամ հոկտեմբերի 4, 1858[1], Idvor, Military Frontier, Ավստրիական կայսրություն - մարտի 12, 1935[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[13][14]), սերբական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս և ֆիզիոքիմիկոս, նորարար, Կոլումբիաական համալսարանի պրոֆեսոր։ Առավել հայտնի է բազմաթիվ հայտնագործություններով, այդ թվում ՝ կապի մալուխներով հեռագրային և հեռախոսային հաղորդագրությունների ինդուկտիվության արհեստականորեն մեծացնելու միջոցով միջազգային հեռախոսային կապի փոխանցման դիապազանը նշանակալիորեն ավելացնելով մեթոդը, որը ստացել է պուպինիզացիա անունը։ Նա ունի շուրջ 24 պատենտ[15][16]։
Միխայիլ Պուպին սերբ.՝ Михајло Идворски Пупин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1858 կամ հոկտեմբերի 4, 1858[1] Idvor, Military Frontier, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | մարտի 12, 1935[2][3] (76 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիական կայսրություն |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց, Կոլումբիայի քոլեջ (1883), Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1889), Քեմբրիջի համալսարան (1885) և HU Berlin[4] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] |
Գիտական ղեկավար | Հերման Հելմհոլց |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Mihajlo Pupin Վիքիպահեստում |
Աշխարհի մեծագույն գիտնականները չեն կարողացել հայտնաբերել, թե ինչպես խոտը կաթ դարձնել[16]։ - Միխայիլ Պուպին
|
Պուպինը եղել է 1915 թվականի մարտի 3-ին ստեղծված Օդագնացության Ազգային խորհրդատվական կոմիտեի հիմնադիրներ անդամներից մեկը (NACA), որը նախորդել է ՆԱՍԱ-ին[17]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Պանչևոյի մոտ գտնվող Իդվոր գյուղում, անգրագետ գյուղացու ընտանիքում։ Հետո Ավստո-Հունգարիայի դաշտերում ոչխարներին է խնամել։ Նա սովորել է գյուղի ուղղափառ դպրոցում, որից հետո գերմանական Պերլեզ գյուղի տարրական դպրոցում։ 1871 թվականին միջնակարգ կրթություն է ստացել Պանչևո փոքրիկ քաղաքում։ Դեռևս միջնակարգ դպրոցում նա ցուցաբերել է իր տաղանդները և արժանացել է կրթաթոշակի հիմնականում հոգևորական Վասյա Ժիվկովիչի (Васа Живковић) ջանքերի շնորհիվ։
Նա մասնակցել է Սերբիայում ուսանողական շարժմանը, սակայն Պանչևոյում գերմանական ոստիակնության հետ ընդհարումների պատճառով 1872 թվականին մեկնել է արտասահման, Պրահա, որտեղ Պանչևոյից ստացած թոշակով շարունակել է վեցերորդ դասարանը և յոթերորդ դասարանի առաջին կիսամյակը։
ԱՄՆ
խմբագրել1874 թվականի մարտին, հոր հանկարծահաս մահից հետո, ֆինանսկան խնդիրները նրան ստիպել են դադարեցնել Պրահայում ուսումը և գաղթել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում հետագա հինգ տարիներին նա աշխատել է որպես բանվոր` միաժամանակ սովորելով անգլերեն, հունարեն և լատիներեն։ Երեք տարի երեկոյան դասընթացներին հաճախելուց հետո, 1879 թվականին ընդունվել է Նյու Յորքի Կոլումբիական քոլեջ։ Նա ազատվել է կրթության վճարից, քանի որ օրինակելի ուսանող է եղել, իսկ տարվա վերջում նա երկու դրամական պարգևատրություն է ստացել հունարեն և մաթեմատիկա առարկաների հաջողությունների համար։ Նա հաճախ մասնավոր դասեր է վերցրել և ծանր ֆիզիկական աշխատանք է կատարել։
1883 թվականին Պուպինը գերազանցությամբ ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ 1883 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի։ 1883-1885 թվականներին Պուպինը վերադառնում է Եվրոպա, Միացյալ թագավորություն, որտեղ ուսումը շարունակել է Քեմբրիջի համալսարանում, շնորհիվ մաթեմատիկայի և ֆիզիկայի համար ստացված կրթաթոշակի։
1885 Քեմբրիջից հետո Պուպինը փորձարարական ֆիզիկայի հետազոտություններ է սկսել Բեռլինի համալսարանում պրոֆեսոր Հերման Հելմհոլցի մոտ։ Նա ստացել է ֆիզիկայի և քիմիայի դոկտորի աստիճան «Օսմոսային ճնշումը և ազատ էներգիայի հետ նրա կապը» թեմայով ("Осмотски притисак и његов однос према слободној енергији“.)[18]։
1889 թվականին նա վերադարձել է Կոլումբիայի համալսարան, որպեսզի ֆիզիկայի դասախոս դառնա վերջերս ստեղծված էլեկտրատեխնիկայի ամբիոնում։ Կոլումբիական համալսարանի երկար տարիների անդամ լինելուց հետո նա 1904 թվականին ընտրվել է Գիտությունների ակադեմիայի անդամ։
Նար «Գաղթականից մինչև գիտնական» ինքնակենսագրականը, որը 1924 թվականին «Պուլիցերյան մրցանակ» է ստացել, պատմում է Ամերիկայի էլեկտրոտեխնիկայի բնագավառի մեծ նորարարներից մեկը դառնալու նրա կյանքի պատմությունը։
1911 դարձել է Սերբիայի Թագավորության հյուպատոս Նյու Յորքում։
Պուպինը իր անձնական գրադարանում, որը պահվում է «Սվետոզար Մարկովիչի» համալսարանի գրադարանում, մատիտով գրված մեկնաբանություններով մի գիրք է պահվում, որը նա գրել է կրթության տարիներին։ Նրանցից մեկի լուսանցքում նա գրել է. «օրական հինգ էջից ավելի»։ Սա մեծ բան չէ, բայց մեր հասարակության համար սա նրա արժեքավոր պատգամներից մեկն է. փոքր քայլերը, հինգ էջ օրական, կարող է, բավարար լինել։
Միխայիլ Պուպինի հիմնադրամ
խմբագրել1914 թվականին Պուպինը ստեղծել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա «իջադե Ալեքսիչ Պուպինի հիմնադրամ»[19], ի հիշատակ իր մոր` Օլիմպիադայի, այն ամբողջ աջակցության համար, որ ունեցել է նրա կյանքում։ Ֆոնդի միջոցներըօգտագործվել են հին Սերբիայի և Մակեդոնիայի դպրոցներին օգնելու համար, իսկ կրթաթոշակները շնորհվել են ամեն տարի Սուրբ Սավվայի օրը։
Օխրիդի փողոցներից մեկը 1930 թվականին կոչվել է Միխայիլ Պուպինի անունով, ի պատիվ նրա ջանքերի։ Նա նաև սահմանել է առանձին «Միխայիլ Պուպինի հիմնադրամ», որը նա ֆինանսավորել է Հարավսլավիայի Թագավորության իր ունեցվածքով, որը հետագայում նա փոխանցել է «Պրիվրեդնիկ» սերբիական բիզնես ասոցիացիային` երիտասարդությանը կրթելու և «գյուղատնտեսության մեջ գերազանց ձեռքբերումներ ունենալու» համար, ինչպես նաև Իդվորի աշակերտներին մրցանակներ շնորհելու և եկեղեցուն օգնելու համար։
Պուպինի նվիրատվությունների շնորհիվ Իվդորի գրադարանը ընթերցասրահ է ունեցել, երիտասարդների համար գյուղատնտեսական գիտությունների դասընթացներ է կազմակերպվել, ինչպես նաև Իդվորն էլեկտրաֆիկացվել և ջրամատակարարման խնդիրներ է լուծվել[20]։ Պուպինը Բելգրադի Բնագիտության և արվեստի թանգարանում ստեղծել է հիմնադրամ։ Հիմնադրամը օգտագործվել է սերբ նկարիչների աշխատանքները ձեռք բերելու և որոշ նյութեր հրապարակելու համար։ Պուպինը տրամադրել է մեկ միլիոն դոլար հիմնադրամի միջոցներին։
1909 թվականին նա հիմնել է ԱՄՆ-ում սերբական հնագույն գաղթական կազմակերպություններից մեկը «Սերբերի միություն-սլոգա»։ Կազմակերպությունը օտարության մեջ գտնվող սերբերին հավաքելու և օգնություն առաջարկելու, ինչպես նաև էթնիկ և մշակութային արժեքները պահպանելու առաքելություն ուներ։ Հետագայում այդ կազմակերպությունը միավորվել է երեք այլ գաղթականների կազմակերպությունների հետ[21]։
Պատերազմական տարիներ
խմբագրելՆա նաև կազմակերպել է «Սերբ քույրերի շրջանակ» (անգլ.՝ Circle of Serbian sisters), որը օգնություն էր հավաքում սերբական Կարմիր Խաչի համար, ինչպես նաև իր ստեղծած և ղեկավարած սերբ հայրենասերների կազմակերպության միջոցով, որը կոչվում էր «Ազգային անվտանգության սերբական խորհուրդ», օգնել է Սերբիայում կամավորներ հավաքագրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետագայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Պուպինը իր միջոցներով ապահովել է Սերբիա պարենամթերքով ապահովումը, ինչպես նաև ղեկավարել է կոմիտեն, որը պատերազմից տուժվածների օգնությունը։ Նա նաև հիմնել է սերբական կազմակերպություն երեխաներին օգնելու համար, որով ապահովում էր դեղամիջոցներ, հագուստ և պատերազմից որբացածներին կացարան տրամադրելու համար։
Կարծիքներ
խմբագրելԱմերիկյան հեռախոսայի և հեռագրական կազմակերպության փոպնախագահ և գլխավոր ինժեներ և Էլեկտրտեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ինժեներների ամերիկյան ինստիտուտի նախագահներից մեկը` Բենկրոֆտ Ջերալդին 1932 թվականին խոսելով Պուպինի մասին ասել է.
Լեոն Ֆելսը «Վաշինթոն պոստում» մեկնաբանել է հետևյալ խոսքերով.
...հետաքրքիր է, ինչպես ցանկացած գիտական բացահայտում, որը քսաներորդ դարի ամենահմայիչ և ընկերասեր անհատներից մեկը։ |
«Պուպինի «Romansa mašina» (Մեքենաների ռոմանս) և «Nova reformacija» (Նոր բարեփոխումներ) գիրքը կարող է որպես լավագույն միջոցներ ստեղծելու ուղեցույց օգտագործվել` գիտությունը երիտասարդներին ներկայացնելու, ստեղծագործական և հետազոտական միտքը ոգեշնչելու համար։ Ծայրահեղ ընկերասիրության, մատչելիության և ջերմության շնորհիվ տպավորություն է ստեղծում, որ դուք կարդում եք նրա մտքերը, շփվում եք անչափ իմաստուն, բայց մտերիմ ավագ բարեկամի կամ ընկերոջ հետ»։
Պուպինի պատենտավորած 35 գյուտերից ամենակարևորը մնում է նրա ինդուկտիվության կոճը, սակայն առավել կարևոր է այն փաստը, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և բոլոր էլեկտրոնային սարքավորումների մեջ օգտագործվող` ուղղիչ, գեներատոր և ուժեղարար սարքերից երկուսի հեղինակն է։ Բացի այդ նա մերդրում ունի նաև ռենտգենյան ճառագայթների գյուտի մեջ։ Սուզանավերի մեջ ուլտրաձայների կիրառման համար Պուպինը ստացել է ամերիկյան նախագահի բարձրագույն պարգև։ ի լրումն դրան հինգ բացառիկ մեդալներ և պարգևներ է ստացել, պատվավոր դոկտորի 20 կոչումներ, հրատարակել է 36 գիտական աշխատություններամենահայտնի գիտական ամսագրերում, ինչպես նաև տասնյակ ելույթներ է ունեցել և մերկացնող հոդվածներ է գրել ինստիտուտների և ակադեմիաների գիտական հանդիպումների մասին։
Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր է եղել ավելի քան երեսուն տարի։ Նոբելյան չորս մրցանակների գիտական ղեկավար է եղել։ Էդվին Արմսթրոնգն այդ կապակցությամբ ասել է.
Պուպինը գրել է. «Գիտության առաջին շղթան հանդիսանում է այն, որ կարեկցանքով և առանց վնասի մեկնաբանում է բնության լեզուն։ Դա հանգեցնում է այն բանի ըմբռնմանը, որը մեզ պատկերացում է տալիս հավերժական ճշմարտության մասին, և ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում»։
Անձնական կյանք
խմբագրելԱմերիկա մեկնելով Պուպինը փոխել է իր անունը, ընդգծելով իր ծագումը` Միխայիլ Իդվորսկի Պուպին։ Նրա հոր անունը Կոնստանտին էր, մոր անումը Օլիմպիադա։ Պուպինն ուներ չորս եղբայր և հինգ քույր։ 1888 թվականին ամուսնացել է ամերիկուհի Նյու Յորքցի Սառա Քեթրին Ջեքսոնի հետ, որի հետ միասին ունեցել են դուստր` Բարբարա։ Նրանք ամուսնացած են եղել ընդամենը ութ տարի, քանի որ նրա կինը մահացել է թոքաբորբից։
Մահ
խմբագրելՊուպինը մահացել է Նյու Յորքում 1935 թվականին, 76 տարեկանում եւ հողին է հանձնվել Վուդլոուն գերեզմանատանը (Բրոնքս)։
Հիշողություն
խմբագրել1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Միխայիլ Պուպինի անունն է շնորհել Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանին։
Պուպինի շենք
խմբագրելԿոլումբիայի համալսարանի ֆիզիկական լաբորատորիաների շենքը, որը կառուցվել է 1927 թվականին։ «Pupin Hall» է կոչվում ի պատիվ Պուպինի։ Այստեղ տեղակայված են համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժինները։ Դա ֆիզիկայի եւ աստղագիտության բաժանմունքների համալսարանի։ Պուպինի պաշտոնավարման ընթացքում Հարոլդ Ուրեյը ջրածնի իզոտոպների դեյտերիումի ճեղքման իր աշխատանքում ցույց է տվել ծանր ջրի գոյությունը։ Դա նորաստեղծ լաբորատորիաների առաջին խոշոր գիտական առաջընթացն էր (1931 թվական)։ 1934 թվականին Ուրեյը արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի Պուպինի հոլում «ծանր ջրածնի» հետ կապված իր հայտնաբերության համար[22]։
Բելգրադում գործում է Միխայիլ Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/edison-rl.pdf
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
- ↑ https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
- ↑ https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
- ↑ https://www.invent.org/inductees/michael-pupin
- ↑ https://www.washingtonaward.com/directory/early-1900s/
- ↑ Որոշ դեպքերում Պուպինի ծննդյան տարեթիվը նշվում է 1854 (Սերբիան և Չեռնոգորիան 2004 թվականին նամականիշ են թողարկել նրա ծննդյան 150-ամյակի առթիվ), գրախոսական աղբյուրներում ծննդյան թիվը 1858 թվականն է նշվում
- ↑ The Tesla Memorial Society tribute webpage, though dedicated to a "150 years" birthday celebration in 2004, includes a photo of Pupin's gravestone showing the dates October 4, 1858 and March 12, 1935.
- ↑ [1]
- ↑ 16,0 16,1 Michael Idvorsky Pupin. © Copyright 2004 Columbia University. 2004 Columbia 250
- ↑ First Meeting. Արխիվացված 2016-08-03 Wayback Machine Find a Grave
- ↑ «BIORAFIJA». www.znanje.org. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ "САНУ, Српска академија наука и уметности - Фондови и задужбине". Արխիվացված 2017-09-21 Wayback Machine Sanu.ac.rs.
- ↑ Domovina u srcu. Novosti.rs. Վեչցված է 2012-12-27.
- ↑ Šta je meni Mihajlo Pupin
- ↑ Harold C. Urey - Facts
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт института Михайло Пупина (սերբ.)
- Michael I. Pupin на сайте IEEE History Center
- en/ Միխայիլ Պուպինի կենսագրությունը "From Immigrant to Inventor“ կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պուպին» հոդվածին։ |