Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե

Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե (անգլ.՝ National Advisory Committee for Aeronautics, կրճատ NACA,), ԱՄՆ-ի դաշնային գործակալությունը, որը զբաղվում է ավիացիայի ոլորտում հետազոտություններով (վերակազմավորվել է 1958 թվականին)։ Դա NASA-ի նախակարապետն է։

Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե
National Advisory Committee for Aeronautics
Изображение логотипа
NACA-ի պատկերանիշ
Տեսակպետական մարմին
ԵրկիրԱՄՆ
ՀապավումNACA
Ստեղծման թվականմարտի 3, 1915
Լուծարման թվականհոկտեմբերի 1, 1958
ԵնթարկումԴաշնային գործակալություն
ՇտաբակայանՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ

Պատմություն խմբագրել

 
NACA-ի փորձարկման պոլիգոնը Էդվարդսում, Կալիֆորնիա:
 
Ինժեներն ուղղում է դասավորությունը գերձայնային աերոդինամիկ խողովակում փորձարկումից առաջ։

NACA-ն ստեղծվել է 1915 թվականին, ԱՄՆ-ի առաջին համաշխարհային պատերազմում մասնակցության պայմաններում ծագաց ավիացիոն ոլորտի համակարգման անհրաժեշտության պատճառով։

Ամերիկյան գերատեսչության համար նախատիպ է ծառայել օդագնացության հարցերով զբաղվող Մեծ Բրիտանիայի խորհրդատվական կոմիտեն, ինչպես նաև այլ եվրոպական տերությունների նմանատիպ գործակալությունները։

Մարտի 3-ի կոնգրեսի հիմնադիր ակտում ասվում էր, որ՝ «օդագնացության հարցերով զբաղվող խորհրդատվական կոմիտեի պարտականություններն են թռիչքի խնդրի վերաբերյալ գիտական աշխատանքների վերահսկումն և կառավարումը՝ դրանց գործնական լուծման նպատակով»[1]։

1922 թվականին NAСA-ի աշխատակիցների թիվը հասել է 100-ի, 1938-ին՝ 426-ի։ Նրանց ջանքերով NACA-ում մշակվել են իրենց սեփական մոդելների աերօդինամիկ խողովակներ և օդային ընդունիչներ։ Վերջինս դեռ օգտագործվում է ժամանակակից ավիացիայում, ինչպես, օրինակ, F-22 Raptor կործանիչի նախագծի մեջ։

NACA-ի կառուցվածքի մեջ էին մտնում․

  • Langley Memorial Aeronautical լաբորատորիան Վիրջինիա նահանգի Հեմփթոն քաղաքում։
  • Ames Aeronautical լաբորատորիան (Մոֆֆետի օդանավակայան)
  • Aircraft Engine Research լաբորատորիան (Lewis Research կենտրոն)
  • Muroc Flight Test Unit (Էդվարդս ավիաբազա)

1957 թվականի նոյեմբերի 21-ին գործակալության ներսում ստեղծվել է տիեզերական տեխնոլոգիաների հարցերով զբաղվող հատուկ կոմիտե[2]։ Հետաքրքիր է, որ այդ Կոմիտեի կազմում միաժամանակ ընդգրկված էին Հենդրիկ Ուեյդ Բոդենը (մասնակցել է ավտոմատ հրետանային համակարգի մշակմանը, որը Լոնդոնի ռմբակոծության ժամանակ ոչնչացրել է Ֆաու-1 հրթիռները) և Վերներ ֆոն Բրաունը (գլխավորել է Ֆաու-2 նախագիծը)[3]։

Կոմիտեի ղեկավար նշանակվեց Գայֆորդ Սթիվերը։ Դրա պատճառով ստորաբաժանումը կոչվում էր Սթիվերի հանձնաժողով։ 1958 թվականի մարտի 5-ին գիտա-խորհրդատվական կոմիտեի ղեկավար Ջեյմս Քիլիանը՝ Դուայթ Էյզենհաուերին ներկայացրեց «Organization for Civil Space Programs» անվանումով հուշագիր, որում նա նախագահին կոչ էր անում հաստատել NASA-ի հաստատությունը հիմնված՝ «ուժեղացված և վերանվանված» օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեի վրա։ Այսպիսով, 7500 կոմիտեի աշխատակիցները և 300 մլն դոլարի ակտիվները անցել են նոր ձևավորված տիեզերական գործակալության սեփականությանը։

 
NACA պատճեն պատկերող Ռայթ եղբայրների առաջին չվերթը

Ղեկավարներ խմբագրել

  1. Ջորջ Սքրիվեն (ԱՄՆ Բանակ) (1915-1916)
  2. Ուլյամ Դյուրանդ (Սթենֆորդի համալսարան) (1916-1918)
  3. Ջոն Ուոլքոթ (Սմիթսոնյան ինստիտուտ) (1920-1927)
  4. Չարլզ Ուոլքոթ (Սմիթսոնյան ինստիտուտ) (1920-1927)
  5. Ջոզեֆ Էյմս (Ջոնս Հոփքինսի ինստիտուտ) (1927-1939)
  6. Վենիվար Բուշ (Քարնեգի ինստիտուտ) (1940-1941)
  7. Ջերոմ Հանսեր (ՌԾՈՒ, ՄՏԻ) (1941-1956)
  8. Ջեյմս Դուլիթլ (Shell Oil) (1957-1958)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dawson, Virginia P. «Engines and Innovation». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Erickson, Mark. Into the Unknown Together - The DOD, NASA, and Early Spaceflight (PDF). ISBN 1-58566-140-6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Germans at last learn truth about von Braun’s 'space research' base Արխիվացված 2010-12-04 Wayback Machine The Telegraph. Retrieved 9-3-07.

Արտաքին հղումներ խմբագրել