Միլան Վիդմար (սլովեն.՝ Milan Vidmar, հունիսի 22, 1885(1885-06-22)[1][2], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[3] - հոկտեմբերի 9, 1962(1962-10-09)[3][1][2], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), սլովենացի էլեկտրիկ, ինժեներ, էլեկտրաէներգիայի արտադրության գիտակ և հետազոտող, շախմատիստ, շախմատի տեսաբան, փիլիսոփա և գրող։ 1910-1930 թվականներին նրա անունը դասվել է աշխարհի տաս լավագույն շախմատիստների շարքին։

Միլան Վիդմար
սլովեն.՝ Milan Vidmar
Milan Vidmar 1930s.jpg
Պետություն(ներ)Flag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 22, 1885(1885-06-22)[1][2]
ԾննդավայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[3]
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 9, 1962(1962-10-09)[3][1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]
Կոչումգրոսմայստեր
365chessMilan_Sr_Vidmar
Chesstempo համար247569
ICCF համար247569
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1931[4] և Շախմատի օլիմպիադա 1935[4]
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Commons-logo.svg Milan Vidmar Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Լյուբլյանայում, 1907 թվականին ավարտել է Վիեննայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, 1910 թվականին նույն դպրոցից ստացել է դոկտորի աստիճան։ 1912 թվականից աշխատել է Բուդապեշտի գործարաններից մեկում, որտեղ դարձել է եռաֆազ տրանսֆորմատորի գյուտարարներից մեկի օգնականը[5]։ Հետագայում աշխատել է Լյուբլյանայի համալսարանում, եղել է էլեկտրատեխնիկական ֆակուլտետի հիմնադիրը, հետագայում՝ համալսարանի ռեկտորը։ Դասավանդել է տեսական մաթեմատիկա, էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ, էլեկտրական մեքենաների տեսություն և էլեկտրաէներգիայի փոխանցում։ 1948 թվականին Միլան Վիդմարը Լյուբլյանայում հիմնել է Էլեկտրատեխնիկական ինստիտուտ, որը ներկայումս կրում է իր անունը։ 1940 թվականին դարձել է Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ, 1942-1945 թվականներին՝ ակադեմիայի նախագահ։ 1949-1959 թվականներին Միլան Վիդմարը եղել է Հարավսլավիայի ակադեմիաների խորհրդի պատվիրակ[6]։ 1955 թվականին նրան շնորհվել է Լյուբլյանայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Վիդմարը նաև եղել է Հարավսլավիայի և Սլովենիայի ինժեներների և տեխնիկների ասոցիացիաների պատվավոր անդամ, Գերմանիայի և Չեխիայի էլեկտրատեխնիկական ասոցիացիաների թղթակից անդամ։

ՇախմատումԽմբագրել

Վիդմարը համարվել է 20-րդ դարասկզբի ամենաուժեղ շախմատիստներից մեկը և ամենաուժեղ սիրողական շախմատիստը։ Նա մասնակցել է մոտ 40 մրցաշարի և ունեցել մեծ հաջողություններ։ Նրա ամենատպավորիչ ձեռքբերումներից են եղել Սան Սեբաստիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարը, որտեղ նա 2֊3֊րդ տեղերը կիսել է Ակիբա Ռուբինշտեյնի հետ (1911)[7]։ Այդ մրցաշարում նա ընդամենը կես միավորով է զիջել Խոսե Ռաուլ Կապաբլանկային։ 1925/26թվականներին Հասթինգս քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նա կիսել է 1-2-րդ տեղերն Ալեքսանդր Ալյոխինի հետ։ Կիսել է նաև 1-2-րդ տեղերը Սալամոն Ֆլորի հետ՝ 1392 թվականին Սլիաչում տեղի ունեցած միջազգային մրցաշարում։ Շախմատիստըը երկու անգամ՝ 1931 և 1935 թվականներին, գլխավորել է Հարավսլավիայի հավաքականը շախմատի օլիմպիադաներում։ Հետագայում Վիդմարը եղել է շախմատի մրցավար, ներառյալ 1948 թվականի աշխարհի առաջնության մրցաշարի գլխավոր մրցավարը, գրել է գրքեր շախմատի մասին. «Կես դար շախմատի տախտակում» (սլովեն.՝ Pol stoletja ob šahovnici, «Զրույցներ շախմատի մասին սկսնակի հետ» (սլովեն.՝ Razgovori o šahu z začetnikom

Որդին՝ Միլան Վիդմար Կրտսերը (1909-1980), եղել է միջազգային վարպետ, 1950 թվականին մասնակցել է Շախմատի 9-րդ օլիմպիադային և դարձել հաղթող։

Անգլիական շախմատի պատմության ամենագեղեցիկ քայլըԽմբագրել

1922 թվականին աշխարհի չեմպիոն կուբացի Ռաուլ Կապաբլանկայի հետ խաղում Վիդմարը հայտնվել է վատ դիրքում և իր քայլի հերթականության ժամանակ հետաձգել խաղը։ Վիդմարն իր «գաղտնի քայլը» գրել է թղթի վրա, փակել ծրարի մեջ և տվել մրցավարին, որից հետո մրցակիցնեի միջև ֆրանսերենով տեղի է ունեցել հետաձգված խաղի մասին կարճ և ընկերական վերլուծություն։ Կապաբլանկան վստահ է եղել իր հաղթանակի վրա, այնուամենայնիվ, Միլանն ասել է, որ դեռ կվերլուծի խաղը և միայն դրանից հետո որոշում կիրականացնի։ Վիդմարը զրույցի վերջում ավելացրել է որ, ամենայն հավանականությամբ, կհանձնվի առանց խաղադաշտ դուրս գալու։

Միլան Վիդմարը խաղադաշտ է դուրս եկել մտադրվելով ընդունել պարտությունը։ Եվ նա սկսել է շրջել դահլիճով՝ սպասելով Կապաբլանկային, որն անհայտ պատճառով այդպես էլ չի ներկայացել խաղին։ Որոշ ժամանակ անց մրցաշարի գլխավոր մրցավարը մոտեցել Վիդմարին և նշել, որ Կապաբլանկային հատկացված ժամանակը շուտով կլրանա և ըստ կանոնակարգի հաղթող կճանաչվի Կապաբլանկան։ Վիդմարը հիշել է, որ Ռաուլ Կապաբլանկան լավ չի տիրապետում ֆրանսերենին և, ըստ ամենայնի, չի հասկացել, որ պատրաստվում է հրաժարվել խաղից։ Վիդմարը վազելով մոտեցել է շախմատի սեղանին և խաղատախտակի վրա վայր գցել իր արքան, ինչը նշանակում է, որ ինքն իրեն պարտված է ճանաչում։

1936 թվականին Նոթինգհեմում Միլան Վիդմարի այս ջենթլմենական արարքն անգլիացի շախմատասերների կողմից ողջունվել է որպես անգլիական շախմատի պատմության ամենագեղեցիկ քայլը[8]։

Մարզական արդյունքներԽմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1904 Վիեննա Թեմատիկ գամբիտ մրցաշար (երկու փուլ) 2 16 0 18֊ից֊2 10
Կոբուրգ Գերմանիայի շախմատի միության XIV համագումար (կողային մրցաշար)
1905 Բարմեն Բերմենի միջազգային մրցաշար 15֊ից֊11½ 3—4
1905 / 1906 Վիեննա Վիեննայի շախմատային ակումբի ձմեռային մրցաշար [9]
1906 Նյուրնբերգ Նյուրնբերգի Գերմանիայի շախմատային միության 15-րդ համագումար 4 5 7 16֊ից֊7½ 9—11
1907 Վիեննա Միջազգային մրցաշար 7 3 3 13֊ից֊8½ 3—5
Կառլովի Վարի Միջազգային մրցաշար 9 5 6 20֊ից֊12 6
1908 Պրահա Միջազգային մրցաշար 10 3 6 19֊ից֊13 3
1909 Սանկտ Պետերբուրգ Միջազգային մրցաշար 4 8 6 18֊ից֊7 15—16
Գյոթեբորգ Միջազգային մրցաշար 9֊ից֊7 1
1911 Սան Սեբաստիան Միջազգային մրցագ 5 1 8 14֊ից֊9 2—3
Կառլսբադ Միջազգային մրցաշար 10 5 10 25֊ից֊15 7
1912 Բուդապեշտ Թեմատիկ միջազգային մրցաշար[10] 2 3 0 5֊ից֊2 5—6
1913 Բուդապեշտ Միջազգային մրցաշար
1914 Մանհայմ Գերմանիայի շախմատի միության XIX համագումար 6 0 5 11֊ից֊8½ 2[11]
1916 Վիեննա Տրեբիչի մրցաշար
1917 Վիեննա Տրեբիչի մրցաշար 12֊ից֊8 1
1918 Կոշիցե Միջազգային մրցաշար 11֊ից֊8 2
Բեռլին Չորս գրոսմայստերների մրցաշար 3 0 3 6֊ից֊4½ 1
Վիեննա Խաղ Սավելի Տարտակովերի հետ 2 0 4 4 : 2
1922 Լոնդոն Միջազգային մրցաշար 9 2 4 15֊ից֊11 3
1925 / 1926 Հասթինգս Միջազգային մրցաշար 8 0 1 9֊ից֊8½ 1—2
1926 Զեմերինգ Միջազգային մրցաշար 9 2 6 17֊ից֊12 3
1927 Լոնդոն Միջազգային մրցաշար 5 2 4 11֊ից֊7 4
Նյու Յորք Միջազգային մրցաշար 3 3 14 20֊ից֊10 4
1929 Կառլսբադ Միջազգային մրցաշար 7 4 10 21֊ից֊12 5—7
1929 / 1930 Հասթինգս Միջազգային մրցաշար 2 0 7 9֊ից֊5½ 2
1930 Սան Ռեմո Միջազգային մրցաշար 4 3 8 15֊ից֊8 7—8
1931 Պրահա Շախմատի օլիմպիադա 1931, Հարավսլավիայի havaqakan, 1-ին տախտակ 5 4 6 15֊ից֊8
Բլեդ [Միջազգային մրցաշար 5 4 17 26֊ից֊13½ 4—7
1932 Սլիաչ Միջազգային մրցաշար 6 0 7 13֊ից֊9½ 1—2
1934 Բուդապեշտ Միջազգային մրցաշար 2 3 10 15֊ից֊7 8
1935 Վարշավա Շախմատի օլիմպիադա 1935, Հարավսլավիայի հավաքական, 1-ին տախտակ 3 0 8 11֊ից֊7
1936 Բադ Նաուհայմ Միջազգային մրցաշար 1 3 5 9֊ից֊3½ 8
Նոթինգհեմ [Միջազգային մրցաշար 3 5 6 14֊ից֊6 9
1936 / 1937 Հասթինգս Միջազգային մրցաշար 2 2 5 9֊ից֊4½ 4—5
1938 Լյուբլյանա Հարավսլավիայի առաջնություն 3 1 11 15֊ից֊8½ 5—7
1939 Շտուտգարտ Միջազգային մրցաշար 2 0 9 11֊ից֊6½ 3—6
Զագրեբ Հարավսլավիայի առաջնություն
1940 Բուդապեշտ Միջազգային մրցաշար 2 0 3 5֊ից֊3½ 2
1945 Նովի Սադ Հարավսլավիայի առաջնություն
1945 / 1946 Լյուբլյանա Միջազգային մրցաշար 3 1 5 9֊ից֊5½ 2—3
1946 Գրոնինգեն Միջազգային մրցաշար 1 7 11 19֊ից֊6½ 17
1947 Լյուբլյանա Հարավսլավիայի առաջնություն 5 1 11 17֊ից֊10½ 5
1948 Կառլովի Վարի

Մարիանսկե Լազնե

Միջազգային մրցաշար 6 3 10 19֊ից֊11 5
Սպինդլերուվ Մլին Չեխոսլովակիա - Հարավսլավիա խաղ 1 1 0 2֊ից֊1
1949 Բելգրադ Հարավսլավիա-Հոլանդիա խաղ 0 0 2 2֊ից֊1
1950 Բլեդ Միջազգային մրցաշար 3 5 6 14֊ից֊6 9—13
1953 Օպատիա Միջազգային մրցաշար 1 7 9 17֊ից֊5½

Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[12]
Syntax error

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Philosophy Ontology project
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Видмар Милан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 OlimpBase
  5. Vidmar, Milan st
  6. Vidmar, Milan
  7. PGN Viewer: San Sebastian 1911
  8. «Самый красивый ход в истории английских шахмат - О шахматах - Блоги - Sports.ru»։ web.archive.org։ 2014-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-23-ին։ Վերցված է 2022-05-28 
  9. Победил Л. Лёви-мл
  10. Все партии игрались системой Шлехтера-Рубинштейна в Защита Тарраша (ферзевый гамбит)
  11. Մրցաշարն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով
  12. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներԽմբագրել