Շախմատային օլիմպիադա 1931

Շախմատի 4-րդ օլիմպիադան կայացել է Պրահայում 11 հուլիսից մինչև 26 հուլիսի 1931 թվականին 19 երկրների մասնակցությամբ։ Խաղարկվել է 684 պարտիա։

Շախմատի IV օլիմպիադա
Изображение логотипа
ՎայրՉեխոսլովակիա Չեխոսլովակիա Պրահա
Մասնակից երկրներ19
Պարտիաների քանակ684
Բացման արարողությունհուլիսի 11, 1931
Փակման արարողությունհուլիսի 26, 1931
Հաղթող (տղամարդիկ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Շախմատային օլիմպիադա 1930 Շախմատային օլիմպիադա 1933

Չնայած 1929 թվականի ճգնաժամին, որի պատճառով կրճատվել էր անցկացվող մրցաշարերի թիվը, օլիմպիադան տեղի ունեցավ, մասնակցեցին մեծ թվով թիմերով։

ՖԻԴԵ-ի գլխավոր համագումարի ժամանակ Համբուրգում 1930-ին կար երկու թիմ (Հունգարիա և Չեխոսլովակիա), հաջորդ օլիմպիադայի անցկացման համար։ Մինչ այդ չկար մրցակցություն։ Մինչև հունգարացիները հիմնավորեցին այն, և ոչ մեկի չի հաջողվել օլիմպիադայում հաղթել երկու անգամ։ Չեխոսլովակիայի ներկայացուցիչը հիմնավորեց, որ հաջորդ տարի իր երկրի շախմատի միության 50-ամյակն է։ Կոնգրեսը որոշեց հօգուտ երկրորդ թեկնածուի։

Մրցաշարի նախապատրաստական աշխատանքը եղել է ավելի շատ, քան մինչ այդ։ Խաղի համար ընտրվել է Պրահայի հայտնի մեծ դահլիճներից մեկը «Ու Նովակա»-ն, որում տեղավորվում էր մոտ 800 հանդիսատես։

Ներկայացված երկրների թիմերն ավելի ուժեղ էին, քան մեկ տարի առաջ։ Ֆրանսիայի թիմը կրկին ներկայացնում էր՝ Ա. Ալեխինը, Գերմանիան՝ Ե. Բոգոլյուբով (միակ ելույթը օլիմպիադայում)։ Ավստիրայի թիմի առաջին տախտակը ներկայացնում է Է. Գրյուֆելդը և Ռ. Շպիլմանը։ Բոլոր թիմերում էլ կային հայտնի շախմատիստներ։

Կանոնակարգից ելնելով՝ դժվար էր նախապատվությունը տալ որևէ թիմի։ Առաջին մրցանակի համար պայքարում էին 8 թիմ։ Յուրաքանչյուր տուրից հետո փոխվում էր առաջատարների ցուցակը։ Սկզբում խաղը վարել են լեհերը, հետո ամերիկացիները։ Վեցերորդ տուրից հետո անգլիացիները անցան առաջ, մեկ օր անց նրանց փոխարինեցին լեհերը։ Լատվիայի թիմը իններորդ տուրում գլխավորում էր աղյուսակը։ Առավել լարված էր վերջնագիծը։ Առաջին անգամ Լատվիայի թիմը գրավեց առաջին տեղը, այնուհետև Գերմանիան։ Ամերիկացիներն անցան առաջ թույլ մրցակիցներից։ Նրանց հետապնդում էին Ավստրիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի և Հարավսլավիայի թիմերը։ Նախավերջին տուրի ժամանակ բոլոր թիմերը ունեցան հաղթանակներ և հստակ կանգնած էին մեկը մյուսի ետևից։ ԱՄՆ՝ 46, Լեհաստան՝ 45, Հարավսլավիա՝ 44½, Չեխոսլովակիա՝ 44, Ավստրիա՝ 43½: Դժվար կանոնակարգը բացասաբար ազդեց երիտասարդ շախմատիստների վրա, դրա համար էլ ամերիկյան շախմատիստները ունեին որոշակի առավելություն։ Եզրափակիչ տուրում հանդիպեցին երկու հիմնական մրցակից թիմերը՝ ԱՄՆ և Լեհաստան։ Հաղթողին որոշելու համար բավական չէր մեկ օրը, 5 ժամ խաղից հետո թիմերը գնացին հանգստի, հաշիվը օգուտ լեհերի էր (1½ : ½): Ա. Ռուբինշտեյնը հաղթել է Ի. Կէժդենին, իսկ Ս. Տարտակովերը խաղաց ոչ-ոքի Ֆ. Մարշալլի հետ։ Հետաձգված պարտիայում առավելությունը լեհ շախմատիստների կողմն էր։ Ի. Գորովիցի և Դ. Պշեպյուրկայի պարտիայի դիրքերը գնահատվում էր հավասար, իսկ Կ. Մակարչիկը ուներ առավելություն չորրորդ տախտակի խաղացող Ս. Գերմանի նկատմամբ։ Բայց հաջողությունը ամերիկացի շախմատիստի կողմն էր։ Խաղի ընթացքում Պշոպյրկան թույլ տվեց մի քանի սխալներ և պարտվեց, իսկ Մակարչիկը չկարողացավ պարտիան հաղթանակի հասցնել։ Այսպիսով մենամարտ ավարտվել է ոչ-ոքի և ԱՄՆ-ի հավաքականը առաջին անգամ նավճեց Համիլտոն-Ռասսելի գավաթը։

Չեխոսլովակիայի թիմը, որպեսզի զբաղեցներ մրցանակային տեղ, պետք է հաղթեր փորձառու Ավստրիայի թիմին, պարտության դեպքում նա կարող էր հայտնվել ութերորդ տեղում։ Մնացած պարտիան ՝ Կ. Օպոչենսկիի - Խ. Կմոխ, Չեխոսլովակիայի թիմին հարկավոր էր հաղթանակ որպեսզի նվաճեր արծաթե մեդալ։ Նրանք հասել էին լեհական թիմին միավորնորով, բայց չունեին բավականին հաղթանակած հանդիպումներ, պայքարից հետո (մրցաշարում մնացած բոլոր պարտիաները վերջացել էին)։ Երկար պայքարից հետո մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի։

Առաջին անգամ Չեխոսլովակիայի մայրաքաղաքում հնչեց Վ. Պետրով (Լատվիա), ամերիակցի Ի. Գորովիցա և Ա. Դեյկա, լիտվական շախմատիստ՝ Վ. Միկենաս անունները։

Կանոնակարգ խմբագրել

  • Առաջին շաբաթվա ընթացքում խաղացվել է երկու պարտիա մեկ օրում։
  • Մրցաշարերը սկսվել են առավոտյան ժամը 9-ից։
  • Առաջին անգամ արգելվել է թիմերի վերադասավորումները։ Յուրաքանչյուր խաղացող նստել է ընտրված տախտակի մոտ և փոխարինել նրան կարողացել է միայն պահեստային խաղացողը։ Դա նպաստում էր յուրաքանչյուր տախտակում սահմանել խաղացողների լավագույն արդյունքը։

Հավաքականներ խմբագրել

Թիմերի կազմ խմբագրել

ԱՄՆ

Կէժդեն, Մարշալլ, Դեյկ, Գորովից, Ստեյներ

Լեհաստան

Ռուբինշտեյն, Տարտակովեր, Պշեպյուրկա, Մակարչիկ, Ֆրիդման

Չեխոսլովակիա

Ֆլո, Գիլգ, Ռեյֆիրժ, Օպոչենսկիյ, Սկալիչկա

Հարավսլավիա

Վիդմար, Աստալոշ, Կոստիչ, Պիրց, Կենիգ

Գերմանիա

Բոլոլյուբով, Աուէս, Վագներ, Ռիխտեր, Խելլինգ

Լատվիա

Մատիսոն, Ապշենիեկ, Պետրով, Ֆեյգին, Խազենֆուսս

Շվեդիա

Շտալբերգ, Շտոլց, Բերնդատսսոն, Լունդին[

Ավստրիա

Գրյունֆելդ, Շպիլման, Կմոխ, Բեկկեր, Լոկվենց

Անգլիա

Սուլթան-Խան, Եյտս, Տոմաս, Ուինտեր, Վալտուխ

Հունգարիա

Է.Շտեյներ, Լ.Շտեյներ[, Վայդա, Խավաշի, Շտերկ

Նիդերլանդներ

Վենինկ, Նոտեբոմ, վան դեն Բոսխ, Ադդիկս, վան Դուսբուրգ

Շվեյցարիա

Խանս, Նեգելի, Ցիմմերման, Ռիվեր, Միխել

Լիտվա

Միկենաս, Շեմբերգաս, Վիստանեցկիս, Աբրամավիչյուս, Լուցկիս

Ֆրանսիա

Ալեխին, Գրոմեր, Վ.Կան, Բետբեդեր, Դյուշան

Ռումինիա

Էրդելի, Բալոգ, Բարաց, Գուդյու, Վեկսլեր

Իտալիա

Ռոսսելլի, Մոնտիչելլի, Ռոմի, Խելլման

Դանիա

Անդերսեն, Կրուուսբերգ, Կ.Ռուբեն, Լիե, Կ.Լարսեն

Նորվեգիա

Խրիստոֆֆերսեն, Հանսեն, Հալվորսեն, Խովինդ, Գուլբրանդսեն

Իսպանիա

Մ.Գոլմայո, Վիլյարդեբո, Սոլեր, Մարին, Սանս Ագուադո

Թիմային արդյունքներ խմբագրել

Տեղ Երկիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 + = Միավոր
1   ԱՄՆ 14px 2 2 2 3 3 4 4 3 12 3 3 48
2   Լեհաստան 2 14px 2 3 2 2 2 3 3 4 4 11 2 5 47
3   Չեխոսլովակիա ½ 14px 2 3 3 4 4 13 4 1 46½
4   Հարավսլավիա 2 14px 1 2 3 3 4 12 4 2 46
5   Գերմանիա 2 1 3 14px 2 ½ 3 3 3 3 4 13 3 2 45½
6   Լատվիա 14px 2 1 3 3 3 4 4 13 4 1 45½
7   Շվեդիա 2 2 2 2 2 14px 1 2 3 4 3 2 3 3 9 2 7 45½
8   Ավստրիա 2 3 14px 3 4 3 3 13 4 1 45
9   Անգլիա ½ 2 14px 3 3 3 12 5 1 44
10   Հունգարիա ½ 1 3 14px 3 2 3 3 3 9 8 1 39½
11   Նիդերլանդներ 1 1 14px 0 2 2 3 2 4 6 9 3 35
12   Շվեյցարիա 2 2 1 1 0 1 1 4 14px 3 1 3 3 7 9 2 34
13   Լիտվա 1 1 1 1 1 2 ½ 1 14px 2 1 3 3 3 3 5 11 2 30½
14   Ֆրանսիա 1 ½ ½ 1 1 2 1 2 2 14px 3 3 4 11 3 29½
15   Ռումինիա ½ 1 ½ 1 1 ½ 0 1 1 2 3 3 14px 3 2 3 5 11 2 28
16   Իտալիա ½ 0 ½ 1 1 1 ½ 1 1 1 14px 2 3 14 1 24
17   Դանիա 0 0 ½ 0 0 ½ 1 ½ ½ 1 1 1 14px 3 3 15 0 19½
18   Նորվեգիա 0 0 ½ ½ ½ ½ 1 ½ ½ 2 1 1 1 2 ½ ½ 14px 2 0 15 3 15½
19   Իսպանիա 1 0 0 ½ 0 ½ 1 ½ 1 0 1 1 1 2 1 2 14px 0 16 2 15½

Հաղթող թիմերի անհատական արդյունքներ խմբագրել

ԱՄՆ

  • Ի.Կէժդեն (+8 −1 =8)
  • Ֆ.Մարշալլ (+7 −3 =6)
  • Ա.Դեյկ (+5 −2 =7)
  • Ի.Գորովից (+6 −1 =6)
  • Գ. Ստեյներ (+7 −2 =3)

Լեհաստան

  • Ա.Ռուբինշտեյն (+6 −3 =7)
  • Ս. Տարտակովեր (+10 −1 =7)
  • Դ.Պշեպյուրկա (+6 −3 =8)
  • Կ. Մակարչիկ (+5 −1 =6)
  • Պ.Ֆրիդման (+4 −1 =4)

Չեխոսլովակիա

  • Ս.Ֆլոր (+8 −4 =6)
  • Կ.Գիլգ (+2 −3 =6)
  • Յ.Ռեյֆիրժ (+7 −1 =8)
  • Կ. Օպոչենսկիյ (+7 −2 =4)
  • Կ. Սկալիչկա (+9 −2 =3)

Լավագույն անհատական արդյունքներ խմբագրել

  • Առաջին տախտակ — Ա.Ալեխին (Ֆրանսիա) — 18-ից 13½ (+10 −1 =7)
  • Երկրորդ տախտակ — Ս.Տարտակովեր (Լեհաստան) — 18-ից 13½ (+10 −1 =7)
    Գ.Շտոլց (Շվեդիա) — 18-ից 13½ (+10 −1 =7)
  • Երրորդ տախտակ — Վ.Պետրով (Լատվիա) — 16-ից 11½ (+9 −2 =5)
  • Չորրորդ տախտակ — Ա.Բեկկեր (Ավստրիա) — 14-ից 10½ (+10 −3 =1)
  • Պահեստային — Կ. Սկալիչկա (Չեխոսլովակիա) — 14-ից 10½ (+9 −2 =3)

Գրականություն խմբագրել

  • Շախմատային բառարան, էջ՝150
  • Շախմատային օլիմպադաներ /Յ.Լ. Ավերբախ, Բ.Ի.Տուրով։ Մոսկվա ։ Ֆիզկուլտուրա և սպորտ, 1974։
  • Շախմատ։ Հանրագիտարան բառարան. էջ՝ 598
  • Համաշխարհային շախմատային Օլիմպիադաներ. 1927-2006 / Գ.Խանամիրյան, Երևվան ։ 2006

Արտաքին հղումներ խմբագրել