Լյուբլյանայի համալսարան

Լյուբլյանայի համալսարան (սլովեն.՝ Univerza v Ljubljani), համալսարան Լյուբլյանայում։

Լյուբլյանայի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և ակադեմիական հրատարակիչ
Հիմնադրված է1919[1]
Անվանված էԱլեքսանդր I Կարագեորգիևիչ և Edvard Kardelj?
ՌեկտորGregor Majdič?
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Եվրոպական Քաղաքական Ինստիտուտների Ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[2], Association of Language Testers in Europe?, Eutopia Alliance?[3], Guild of European Research-Intensive Universities?[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5]
Երկիր Սլովենիա[6]
ՏեղագրությունԼյուբլյանա
Պարգևներ
«Բացառիկ ծառայությունների համար» շքանշան
Կայքuni-lj.si
Լյուբլյանայի համալսարան (Սլովենիա)##
Լյուբլյանայի համալսարան (Սլովենիա)
Լյուբլյանայի համալսարան, Սլովենիա
 University of Ljubljana Վիքիպահեստում

Սլովենիայի ամենահին համալսարանն է, որն ունի ավելի քան 37,000 ուսանող։ Եվրոպայի խոշորագույն համալսարաններից մեկն է, ունի 23 ֆակուլտետ, երեք գեղարվեստական 3 ակադեմիա[7]։ Մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտի ցանցի մեջ։

Պատմություն խմբագրել

Դեռևս 17-րդ դարում Լյուբլյանայում գործել են հումանիտար ու աստվածաբանական ակադեմիաներ, իսկ 1810 թվականին՝ Նապոլեոնի ժամանակներում, երբ Սլովենիան մտնում էր Իլիրիայի նահանգի մեջ, այստեղ հիմնադրվել է առաջին համալսարանը (ֆր.՝ Écoles centrales), որը, սակայն, շուտով փակվել է։

Առաջին համաշխարհային պատերազմից և Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորության ձևավորումից հետո 1918 թվականի նոյեմբերի 23-ին Լյուբլյանայում ստեղծվել է համալսարանական հանձնաժողով, որն իր վերջնականորեն ձևավորումն է ստացել 1918 թվականի դեկտեմբերի 5-ին դոկտոր Դ․ Մայարոնի նախագահությամբ։ Հանձնաժողովի քարտուղարն է եղել բանասեր, դոկտոր Ֆրան Ռամովշը։

Արդեն 1919 թվականի մարտից սկսվել են ապագա համալսարանի առանձին ֆակուլտետների ձևավորման շուրջ հանձնաժողովի աշխատանքները։ 1919 թվականի հուլիսի 16-ին Թագավորության խորհրդարանը Բելգրադում որոշում է ընդունել համալսարանում բացել իրավագիտության, փիլիսոփայության, տեխնիկական, աստվածաբանական ու բժշկական ֆակուլտետներ (վերջինս երկամյա ոչ լիարժեք ուսուցմամբ)։ Որոշումը նույն թվականի հուլիսի 23-ին ստորագրել է տեղապահ Ալեքսանդրը[8]։ Առաջին դասախոսությունը սլովեներենով 1919 թվականի դեկտեմբերի 3-ին կարդացել է պրոֆեսոր Ֆրան Ռամովշը։

Ակադեմիական առաջին տարում (1919-1920) համալսարանում ուսանել է 942 ուսանող՝ 28 աղջիկ, 914 տղա, իսկ 1940-1941 ուստարում ուսանողների թիվը հասնում էր արդեն 2474-ի։

Ներկայումս համալսարանում աշխատում է 3,500 պրոֆեսոր ու գիտաշխատող, ինչպես նաև մոտ 900 մարդուց բաղկացած տեխնիկական ու վարչական անձնակազմ։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է 330,7 միլիոն եվրո (2018)[7]։

Մինչև Մարիբորում համալսարան բացումը (1978) Լյուբլյանայի համալսարանը միակն է եղել Սլովենիայում։

Ֆակուլտետներ և ակադեմիաներ խմբագրել

Ֆակուլտետներ խմբագրել

  • Բիոտեխնիկական ֆակուլտետ (Յամնիկարևա փ․, 101)
  • Տնտեսագիտության ֆակուլտետ (Կարդելև հր․, 17)
  • Ճարտարապետության ֆակուլտետ (Ցոյսովա փ․,12)
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ (Կարդալև հր․, 5)
  • Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ (Տրժաշկայա փ․, 25)
  • Դեղագործոկոն ֆակուլտետ (Աշկերչևա փ․, 7)
  • Երկրաբանա-շինարարական ֆակուլտետ (Յամովա փ․, 2)
  • Քիմիայի ու քիմիական տեխնոլոգիայի ֆակուլտետ (Աշկերչևա փ․, 5)
  • Ֆիզմաթ ֆակուլտետ (Յադրանսկայա փ․, 19)
  • Ծովագնացության ու տրանսպորտի ֆակուլտետ (Ծովագնացների ճանապարհ, Պորտորոժ)
  • Ինֆորմատիկայի ու համակարգչային գործի ֆակուլտետ (Տրժաշկա փ․, 25)
  • Սոցիալական գործի ֆակուլտետ (Տոպնիշկա փ․, 31)
  • Մեքենաշինության ֆակուլտետ (Աշկերչևա փ․, 6)
  • Սպորտի ֆակուլտետ (Գորտանով փ․, 22)
  • Կառավարման ֆակուլտետ (Գոսարև փ․, 2)
  • Փիլիսոփայության ֆակուլտետ (Աշկերչևա փ․, 2)
  • Բժշկական ֆակուլտետ (Վրազի փ․)
  • Բնական-տեխնիկական ֆակուլտետ (Աշկերչևա փ․, 12)
  • Մանկավարժական ֆակուլտետ (Կաևդելև հր․, 16)
  • Իրավաբանական ֆակուլտետ (Պոլյանսկայա փ․, 2)
  • Աստվածաբանական ֆակուլտետ (Պոլյանսկայա փ․, 4)
  • Անասնաբուժական ֆակուլտետ (Գերբիչև փ․, 60)
  • Բժշկական ֆակուլտետ (Լեչեբնայա փ․, 5)

Ակադեմիաներ խմբագրել

  • Երաժշտական ակադեմիա
  • Թատրոնի, ռադիոյի, կինոյի ու հեռուստատեսության ակադեմիա
  • Գեղարվեստի ակադեմիա

Համալսարանի ռեկտորատը գտնվում է Լյուբլյանայի կենտրոնի պատմական շենքում։ Համալսարանին կից գործում է աստղագիտական գեոֆիզիկական աստղադիտարան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլյանայի համալսարան» հոդվածին։