Ջոզեֆ Էնթոնի «Ջո» Մանտենյա կրտսեր (անգլ.՝ Joseph Anthony «Joe» Mantegna, Jr., նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2][3][4][5], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր[6]: Առավել հայտնի է «Կնքահայրը 3», «Փոքրիկը զբոսնելիս», «Հրաժեշտ Փարիզին» ֆիլմերում խաղացած դերերով, «Մտածել որպես հանցագործ» հեռուստասերիալում խաղացած Դևիդ Ռոսիի դերով և «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած գեր Թոնիի հնչյունավորմամբ:

Ջո Մանտենյա
Joe Mantegna 2014.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2][3][4][5] (72 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԴեՊոլ համալսարանի թատերական դպրոց և Դե Պաուլ համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունիտալական ծագումով ամերիկացի
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և կինոպրոդյուսեր
Երեխա(ներ)Ջիա Մանտենյա
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար
joemantegna.com

ԿենսագրությունԽմբագրել

Ջո Մանտենյան ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 13-ին Չիկագոյում: Նրա խոսքերով՝ դեռ ավագ դասարաններում, երբ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում դեր է փորձել, հասկացել է, թե ինչ է դառնալու: Այդ ժամանակ նա դեր չստացավ: Բայց դրա փոխարեն նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել ոչ պակաս հայտնի բեմադրությունում՝ «Մազեր»-ում: 1975 թվականից նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում:

1990 թվականի ապրիլի 17-ին Մանտենյան ունեցել է դուստր՝ Ջիան, որը 13 տարեկանից սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Կնքահայրը 3 The Godfather Part III Ջոուի Զազա
1994 ֆ Փոքրիկը զբոսնելիս Baby's Day Out Էդգար Մաուզեր կամ պարզապես Էդդի
1994 ֆ Դատարկագլուխները Airheads Յան (ռադիո հաղորդավար)
1996 ֆ Նիհարող Thinner Ռիչի Ջինելի
1999 ֆ Ազատության բարձունքները Liberty Heights Նեյթ Քուրցման
2005 ֆ Ինը կյանքեր Nine Lives Ռիչարդ
2007 ֆ Էլվիս և Անաբել Elvis and Anabelle Չարլի Մորո
2007 ֆ Մերկ վախ Naked Fear շերիֆ Թոմ Բենիկ
2009 ֆ Միայնակ փողոց Lonely Street Ջերի Ֆինքելմեն
1991-2001 մս Սիմփսոնները The Simpsons գեր Թոնի
2007-2020 ս Մտածել որպես հանցագործ Criminal Minds Դևիդ Ռոսի
2011 մֆ Մեքենաներ 2 Cars 2 Գրեմ
2016 ս Մտածել որպես հանցագործ: Սահմանից դուրս Criminal Minds: Beyond Borders Դևիդ Ռոսի

ՄրցանակներԽմբագրել

1988 թվականի Վենետիկի փառատոնում «Ամեն ինչ փոխվում է» ֆիլմում կատարած լավագույն տղամարդկային դերի համար ստացել է «Վոլպիի գավաթ»: 1999 թվականին «Առնետների ոհմակ» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի Հեռուստատեսությամբ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. Ryan Maureen (2007-10-30)։ «Joe Mantegna Replaces Mandy Patinkin in "Criminal Minds" 8 p.m. Wed. CBS»։ The Annotico Report, Chicago Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-04-ին։ Վերցված է 2008-09-19