Փիթեր Ջեյկոբսոն
Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.` Peter S. Jacobson, մարտի 24, 1965[1], Չիկագո), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում բժիշկ Քրիս Տաուբի դերի շնորհիվ։
Փիթեր Ջեյկոբսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Բրաունի համալսարան, Ջուլիարդ դպրոց և Francis W. Parker School? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ծնողներ | հայր՝ Ուոլթեր Ջեյկոբսոն |
Peter Jacobson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՓիթեր Ջեյկոբսոնը ծնվել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, հայտնի հաղորդավար և մեկնաբան Ուոլտեր Ջեյկոբսոնի ընտանիքում։ 1987 թվականին ավարտել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի անվան համալսարանը[2] իսկ 1991 թվականին Նյու Յորքի հայտնի Ջուլիարադյան երաժշտական դպրոցը[3]։
Կարիերա
խմբագրելԱռաջին հայտնի դերը եղել է Լիզա Էդելշտեյնի հետ համատեղ «Ավելի լավ չի լինում» ֆիլմում։ Դերասանները միասին նկարահանվել են նաև «Հաուս» հեռուստասերիալում, որտեղ Փիթերը տարել է պլաստիկ վիրաբույժ Քրիս Տաուբի դերը, ով բժիշկ-դիագնոստ Գրեգորի Հաուսի թիմի անդամ էր սկսած 4-րդ եթերաշրջանից (2007 թվական)։
Նկարահանվել է նաև մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից են՝ «Տրանսֆորմերները», «Ավելի լավ չի լինում», «Մի անգամ Հոլիվուդում» և այլն։
Մրցանակներ
խմբագրել2006 թվականին արժանացել է «ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի» մրցանակին՝ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմում «Դերասանական լավագույն անսամբլ» անվանակարգում (Ջորջ Քլունիի, Ռոբերտ Դաունի կրտսերի և այլոց հետ համատեղ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139779450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ուսում
- ↑ «Ջուլիարադյան երաժշտական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ջեյկոբսոն» հոդվածին։ |