Բացել գլխավոր ցանկը

Մերի Քլեր, ամենամսյա կանացի ամսագիր, որն առաջին անգամ թողարկվեց Ֆրանսիայում, բայց դրա հետ մեկտեղ թողարկվում էր նաև այլ երկրներում։ Բայց կար մեկ նրբություն, այն ժամանակ, երբ ամեն երկիր կենտրոնանում էր իր երկրի իգական սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունների վրա, ամերիկյան հրատարակությունը պատմում և ցույց էր տալիս կանանց ամբողջ աշխարհից։ Ամսագրում տպագրվում են նյութեր նաև գեղեցկության, առողջության և նորաձևության մասին։

Marie Claire
Marie Claire
Marie Claire.jpeg
Տեսակհանդես
Լեզու
Հիմնադրվել է1937
ՀիմնադիրJean Prouvost? և Մարսել Օկլեր
ՀրատարակիչHEARST
Երկիր{{{2}}} Ֆրանսիա
ԳրասենյակԻսի լե Մուլինո
Հրատարակության պատմություն1937 թվականից
ԱԳ 
ISSN0025-3049
Կայքmarieclaire.fr
Marie Claire Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ժան Պրուվեն ստեղծել է ամսագրի առաջին համարը՝ 1937 թվականին, այն պետք է դուրս գար ամեն չորեքշաբթի։ Ֆրանսացիները հավաքվում և սպասում էին նոր համարին, քանի որ այն ուներ մեծ հաջողություն։ Սակայն 1942 թվականին Ֆրանսիայում խաթարվեց բազմաթիվ ամսագրերի թողարկումը։ Մերի Քլերը դրանց շարքում էր։ Ամսագիրը չէր թողարկվում մինչ 1954 թվականը, որից հետո ամսագիրը նորից սկսեց թողարկվել, բայց այս անգամ այն թողարկվում էր ոչ թե շաբաթը մեկ, այլ ամիսը մեկ։ 1976 թվականին Ժան Պրուվեն իր գործը փոխանցեց դստերը, որի անունն էր Էվելին, ով սկսեց համագործակցել L'Oreal ընկերության հետ։

Մերի Քլերի թողարկումը ԱՄՆ-ում սկսեց "HEARST" ընկերությունը՝ հիմնված Նյու Յորքում, 1994 թվականին։ Այդ ընկերությունը ունի մասնաճյուղեր Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ի տարբեր մասերում, որոնցից են Դետրոյթը, Արևմտյան մասում, Նոր Անգլիայում և այլն։

Ամսագրի 50- ամյակը նշելու համար, 2004 թվականին ամսագրի շապիկին էր Վանեսա Պարադին:

Երկրներ, որտեղ հրատարակվում է «Marie Claire»-ըԽմբագրել