Մեյ Զիադե

լիբանանա-պաղեստինցի բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ

Մեյ Զիադե (արաբ․՝ مي زيادة‎‎, փետրվարի 11, 1886(1886-02-11)[2][3] կամ 1886[1], Պաղեստին, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն և Նազարեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 17, 1941(1941-10-17) կամ 1941[1], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[5][6]), քրիստոնյա[7], լիբանանա-պաղեստինցի բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։

Մեյ Զիադե
արաբ․՝ مي زيادة‎‎
արաբ․՝ ماري بنت إلياس زيادة‎‎[1]
Ծննդյան անունարաբ․՝ ماري إلياس زيادة‎‎
Ծնվել էփետրվարի 11, 1886(1886-02-11)[2][3] կամ 1886[1]
ԾննդավայրՊաղեստին, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն կամ Նազարեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1941(1941-10-17) կամ 1941[1]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոսի թագավորություն
Գրական անունمي زيادة, إيزيس كوبيا[4] և Isis Copia
Մասնագիտությունգրական սալոնի տեր, բանաստեղծուհի, գրող, վիպասան և թարգմանչուհի
Լեզուարաբերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Եգիպտական սուլթանություն և  Եգիպտոսի թագավորություն
ԿրթությունCollège Saint Joseph – Antoura?
Ուշագրավ աշխատանքներQ66361135? և Bayna al-Juzur wa-al-mudd : Ṣafaḥāt fī al-lughah wa-al-Ādāb wa-al-fann wa-al-ḥaḍārah?
Изображение автографа
 May Ziade Վիքիպահեստում

Արաբերեն գրել է թերթերում և ամսագրերում, մի շարք բանաստեղծությունների և արձակ գրքերի հեղինակ է։ Եղել է 20-րդ դարի սկզբի արաբական գրական ասպարեզի Նահդա մշակութային վերածննդի առանցքային գործիչ։ Հայտնի է եղել որպես «Արևելյան ֆեմինիզմի պիոներ»[6][8][9]։

Կենսագրություն

խմբագրել

Զիադեն ծնվել է 1886 թվականին Նազարեթում՝ լիբանանցի մարոնիկի (հայրական կողմից) և պաղեստինցի (մայրական կողմից) ծնողների ընտանիքում։ Հայրը եղել է «Аль-Mahrūsah» թերթի խմբագիրը։ Տարրական դպրոց հաճախել է Նազարեթում։ 14 տարեկանում նրան ուղրակել է Այնթուրա՝ սովորելու տեղի մենաստանում[6]։ Այնթուրայում ուսանելու տարիներին նրա մոտ հետաքրքրություն է առաջացել ֆրանսիական գրականության նկատմամբ[10]։ Լիբանանում հաճախել է մի քանի կաթոլիկ դպրոցներ, 1904 թվականին վերադարձել է Նազարեթ՝ ծնողների մոտ[6]։ Զիադեի առաջին հոդվածները տպագրվել են, երբ նա 16 տարեկան է եղել։

Զիադեն չի ամուսնացել։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել 20-րդ դարի լիբանանա-ամերիկացի գրող Ջուբրան Խալիլ Ջուբրանի հետ։ Թեև նրանք երբեք չեն հանդիպել, բայց պահպանել են գրավոր նամակագրությունը մինչև 1931 թվականին Ջուբրանի մահը[11]։

1928-1932 թվականներին ունեցել է անձնական կորուստներ. մահացել են ծնողները և ընկերը՝ Ջուբրան Խալիլ Ջուբրանը։ Հայտնվելով խորը դեպրեսիայի մեջ՝ վերադարձել է Լիբանան, որտեղ հարազատները նրան տեղափոխել են հոգեբուժարան, որպեսզի հսկողություն ունենան նրա սեփականության նկատմամբ[5]։ Նավալ Էլ Սադավին պնդում է, որ Զիադեին հոգեբուժարան են տեղափոխել ֆեմինիստական հայացքների համար[9]։ Ապաքինվելուց հետո հոգեբուժարանից դուրս է գրվել. բժշկական եզրակացությունը ցույց է տվել, որ նա առողջ է։ Զիադեն վերադարձել է Կահիրե, որտեղ մահացել է 1941 թվականի հոկտեմբերի 17-ին[6][12]։

Լրագրություն և լեզվաբանություն

խմբագրել
 
Էլիաս Զիադե՝ Մեյ Զիադեի հայրը

1908 թվականին Մեյ Զիադեն և նրա ընտանիքը գաղթել են Եգիպտոս։ Եգիպտոսում գտնվելու տարիներին նրա հայրը հիմնադրել է «Al Mahroussah» թերթը, որտեղ հետագայում Զիադեն գրել է մի շարք հոդվածներ[6]։

Զիադեին հետաքրքրել է լեզուներ սովորելը։ Մասնավոր սովորել է տանը ֆրանսիական կաթոլիկ կրթության հետ համատեղ, ինչպես նաև սովորել է տեղի ժամանակակից լեզուների համալսարանում։ Խոսել է արաբերեն, ֆրանսերեն, տիրապետել է անգլերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի, լատիներենի և ժամանակակից հունարենի[13]։ 1917 թվականին ավարտել է համալսարանը[5]։

Արաբ գրական գործիչ

խմբագրել

Զիադեն հայտնի է եղել արաբական գրական շրջանակներում, որտեղ կային բազմաթիվ գրողներ։ 1912 թվականին նա ստեղծում է գրական սալոն, ուր այցելում էին Տահա Հուսեյնը, Խալիլ Մուտրանը, Ահմեդ Լուտֆի Էլ-Սայեդը, Անտուն Ժմայելյան, Վալեդին Յական, Աբբաս ալ-Ակկադ և Յակուբ Սարուֆը[6]

Ֆիլիսոփայական հայացքներ

խմբագրել

Ֆեմինիզմ

խմբագրել

Ի տարբերություն իր ժամանակակիցների՝ Զայնաբ Նազլի Խանումի[14] և Խուդա Շաարավիի, Զիադեն ավելի շատ եղել գրող է, քան սոցիալական բարեփոխիչ։ Այնուամենայնիվ, նա նաև ներգրավված է եղել կանանց ազատության շարժման գործում[15]։ Զիադեն խորապես մտահոգված էր արաբ կանանց ազատության հարցով. ըստ նրա՝ առաջին հերթին պետք էր վերացնել տգիտությունը, այնուհետև՝ ժամանակավրեպ ավանդույթները։ Նա կնոջը համարում էր յուրաքանչյուր մարդկային հասարակության հիմնական տարրը և գրում է, որ ստրկության մեջ կինը չի կարող կերակրել իր երեխաներին, քանի որ կաթից սերվիտուտի հոտ է գալիս[6]։

1921 թվականին Զիադեի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Le but de la vie» («Կյանքի նպատակը») համաժողովը, որտեղ նա կոչ արեց արաբ կանանց ձգտել ազատության և բաց լինել դեպի Արևմուտք՝ չմոռանալով իրենց արևելյան ավանդույթները[8]։

Ռոմանտիզմ

խմբագրել

Գործունեության ռոմանտիկ ժամանակաշրջանում Զիադեն եղել է Ալֆոնս դը Լամարթինի, Ջորջ Բայրոնի, Պերսի Բիշի Շելլիի, Ջուբրան Խալիլ Ջուբրանի ազդեցության ներքո։ Այս հեղինակները մեծ ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործությունների վրա, որոնցում ներկայացված է նրա լիբանանյան կարոտախտը։

  • Al Bâhithat el-Bâdiya باحثة الباديةة ;
  • Sawâneh fatât سوانح فتاة ;
  • Zulumât ва Ichâ'ât ظلمات وأشعة ;
  • Kalimât ва Ichârât كلمات وأشارات ;
  • Al Saha'ef الصحائفائف ;
  • Ghayat Аль-Hayât غاية الحياة ;
  • Al-Musâwât المساوا ة ;
  • Байна л-Jazri ва л-Мэдд بين الجزر والمد .

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 الزركلي خ. ا. الأعلام (արաբ.): قاموس تراجم لأشهر الرجال والنساء من العرب والمستعربين والمستشرقين — 15 — بيروت: دار العلم للملايين, 2002. — Vol. 5. — P. 253.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France Mayy Ziyādah (1886-1941) (ֆր.) — 2011.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. Record #89808276 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  5. 5,0 5,1 5,2 «Previously Featured Life of a Woman: May Ziade». Lebanese Women's Association. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «May Ziade: Temoin authentique de son epoque». Art et culture. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  7. Rappaport, Helen (2001). Encyclopedia of women social reformers. Vol. Vol. 1: A-L. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 773. ISBN 978-1-57607-101-4. OCLC 164817493. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  8. 8,0 8,1 Boustani, 2003, p. 203.
  9. 9,0 9,1 Peterson and Lewis, 2001, p. 220.
  10. «Notice sur la poetesse May Ziade». BIBLIB. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  11. Gibran, Khalil (1983). Blue Flame: The Love Letters of Khalil Gibran to May Ziadah. edited and translated by Suheil Bushrui and Salma Kuzbari. Harlow, England: Longman. ISBN 0-582-78078-0.
  12. Khaldi, 2008 p. 103
  13. «Notice sur la poetesse May Ziade». BIBLIB. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  14. «Who is Princess Nazli Fazl?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  15. Zeidan, 1995, p. 75
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Զիադե» հոդվածին։