Աբբաս ալ-Ակկադ (հունիսի 28, 1889(1889-06-28)[1][2][3], Ասուան, Եգիպտոս[4] - մարտի 12, 1964(1964-03-12)[4][3], Կահիրե, Եգիպտոս) (արաբ․՝ عباس محمود العقاد‎‎, 'Աբբաս Մահմուդ ալ-Ակկադ) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։

Աբբաս ալ-Ակկադ
արաբ․՝ عبَّاس محمود العقَّاد‎‎
Աբբաս ալ-Ակկադ1.jpg
Ծնվել էհունիսի 28, 1889(1889-06-28)[1][2][3]
ԾննդավայրԱսուան, Եգիպտոս[4]
Վախճանվել էմարտի 12, 1964(1964-03-12)[4][3] (74 տարեկանում)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունգրող, պատմաբան, լրագրող, բանաստեղծ, գրական քննադատ և ուսուցիչ
Լեզուարաբերեն[5]
Ազգությունարաբ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Egypt (1882-1922).svg Եգիպտական սուլթանություն
Եգիպտոսի թագավորություն
Republic of Egypt?
Արաբական Միացյալ Հանրապետություն[6]
Գրական ուղղություններԴիվան գրական խմբակ
Ուշագրավ աշխատանքներQ12224244?
ՊարգևներQ20408619?

Ծնվել էր Ասուանում, ապա տեղափոխվել Կահիրե, որտեղ աշխատում էր լրագրողական ու մանկավարժական գործունեությամբ։ Գրել է հարյուրից ավելի գրքեր՝ փիլիսոփայության, կրոնի ու պոեզիայի մասին։ Առաջին աշխարհամարտից հետո նա դառնում է Վաֆդ կուսակցության անդամ։

Ալ-Ակկադը փորձում էր ապացուցել բանաստեղծության ներքին կապակցվածության անհրաժեշտությունը՝ փորձելով հաղթահարել միջնադարյան արաբական պոեզիայի քարացած նորմերը։ Անգլիական գրականության ազդեցության արդյունքում նրա գաղափարները և լեզուն բավականին բարդ են, ուստի իր բանաստեղծություններ է ներմուծում մեկնաբանություններ՝ միտքը պարզեցնելու համար։ Նա հիմնականում գրել է իր և իր հայացքների մասին։ Նրա մոտ հանդիպում են նաև բնության նկարագրություններ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներԽմբագրել