Ջուբրան Խալիլ Ջուբրան
Ջուբրան Խալիլ Ջուբրան (անգլ.՝ Gibran Khalil Gibran, արաբ․՝ جبران خليل جبران, հունվարի 6, 1883[1][2][3][…], Բիշարի, Mount Lebanon Mutasarrifate, Օսմանյան կայսրություն - ապրիլի 10, 1931[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ), լիբանանցի և ամերիկացի գրող և բանաստեղծ, փիլիսոփա, նկարիչ։
Ջուբրան Խալիլ Ջուբրան جبران خليل جبران | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | جُبْران خَليل ميخائيل سَعْد جُبْران և ֆր.՝ Gibran Khalil Gibran |
Ծնվել է | հունվարի 6, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիշարի, Mount Lebanon Mutasarrifate, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 10, 1931[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Բիշարի |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, նկարիչ, փիլիսոփա և վիպասան |
Լեզու | անգլերեն և արաբերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Ժանրեր | պոեզիա, Պրիտչա, պատմվածք, առակ և պիես |
Գրական ուղղություններ | Մահջար և սիմվոլիզմ[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Մարգարե, Broken Wings?, Sand and Foam? և The Processions? |
Ստեղծագործությունների ցանկ | list of works by Kahlil Gibran? |
![]() | |
Կայք | kahlilgibran.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1883 թ հունվարի 6-ին մարոնական քրիստոնյա ընտանիքում, Հյուսիսային Լիբանանի Բեշարե (Բշար) գյուղում։ Հայրն անվանակոչում է որդուն իր գերդաստանի անունով՝ Ջուբրան Խալիլ Ջուբրանը, որով էլ հայտնի է արաբ գրականությունում, իսկ Ամերիկան և Եվրոպան նրան ճանաչում են Քահլիլ Ջուբրան անունով։ 1894 թ. մայրը՝ Քամիլիե Ռահմեն, իր չորս զավակների հետ մեկնում է Հյուսիսային Ամերիկա՝ բնակության վայր ընտրելով Բոստոն քաղաքը, ուր ապրում են ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ չինական թաղում։
1896 թ. Ջուբրանը Բոստոնից մենակ վերադառնում է Բեյրութ՝ Մադրասաթ ալ-Հիքմայում (Իմաստության դպրոց) ուսումը շարունակելու։ Բեյրութում մնում է չորս տարի։ 1901 թ. գեղանկարչության և գրաֆիկայի մեջ կատարելագործվելու համար մեկնում է Փարիզ, ուր հաճախում է Ռոդենի դասախոսություններին, դրանցից մեկի ժամանակ իմացավ բանաստեղծ, նկարիչ Վիլյամ Բլեյքի մասին, որը զգալի ազդեցություն թողեց Ջուբրանի վրա։ Ռոդենը հետագայում իր աշակերտին կոչում էր "քսաներորդ դարի Բլեյք"։
1903 թ. քրոջ մահվան և եղբոր ու մոր հիվանդության լուրերը նրան նորից Ամերիկա են բերում, և նույն տարում Ջուբրանը կրկնակի հարված է ստանում։ Թոքախտից մահանում է եղբայրը, քաղցկեղից՝ մայրը։
1908 թ. նորից մեկնում է Փարիզ՝ գեղարվեստի ուսումը շարունակելու։ Երկու տարի անց նա վերադառնում է Ամերիկա, բայց արդեն բնակության վայր ընտրելով Նյու Յորքը, ուր կենտրոնացած էր գրական մշակութային կյանքը։
1920 թ. Նյու Յորքում արաբ տարագիր գրողները ստեղծեցին "Գրչի ընկերությունը", որն իր առջև նպատակ էր դրել՝ ազգային գրականությունը վերածելու հասարակական ակտիվ ուժի։
Թեև ընկերության անդամները հարում էին գրական տարբեր ուղղությունների, գրում էին տարբեր ոճերով, բայց համախմբել էին իրենց ուժերը՝ Ամերիկայում և Արաբական Արևելքում արաբերեն լեզվի ու գրականության զարգացումը խթանելու, հաղթահարելու պահպանողականության արգելքը, կապվածությունը հին, դասական պատկերավորմանը և որոնելու գեղարվեստական նորանոր մեթոդներ ու ձևեր։ Տարագիրների երիտասարդ սերունդը, ով Ամերիկա էր եկել պատանեկան հասակում, իր վրա էր կրում երեք մշակույթների ազդեցությունը՝ ամերիկյան, եվրոպական, արաբական։ Ընկերության տասը անդամներից յոթը լիբանանցիներ էին, իսկ երեքը՝ սիրիացիներ՝
- Ջուբրան Խալիլ Ջուբրան /նախագահ/
- Միխայել Նուայմե /քարտուղար/
- Ուիլիամ Քաթսիլիֆ /գանձապահ/
- Ամին ալ–Ռեյհանի
- Իլյա Աբու Մադի
- Նասիբ Արիդա
- Ռաշիդ Այուբ
- Աբդ Ալ-Մասիհ Հադդադ
- Նուդրա Հադդադ
- Ուադիա Բամուտ
Մինչև Գրչի ընկերության ստեղծումը արաբական պոեզիայում ավանդական չափերն էին գերիշխողը։ Այս ընկերության անդամները, եվրոպական և ռուսական գրականության ազդեցության տակ, ստեղծեցին բանաստեղծական ձևաչափերի նոր տեսակներ, որոնք մեծ տարածում գտան արաբական պոեզիայում։ Լայն զարգացում ստացավ ակնարկի ու արձակ բանաստեղծության ժանրը։ 1931 թ. ապրիլի 10-ին մահացավ Ջուբրան Խալիլ Ջուբրանը՝ քսաներորդ դարի Բլեյքը։
1920 թ.-ին Ամերիկայում արաբ էմիգրանտ-բանաստեղծների ստեղծած «Գրչի ընկերության» նախագահն էր։ Ստացել է բժշկական կրթություն։ Ապրել է ընդամենը 48 տարի, սակայն թողել է գրական հարուստ ժառանգություն, և՛ արձակ և՛ չափածո՝ գրված անգլերենով և արաբերենով՝
- «Կոտրած թևեր»
- «Խենթը»
- «Ռահվիրան»
- «Հիսուս, Մարդու որդի»
- «Երկրային աստվածներ»
- «Թափառականը»
- «Մարգարեի պարտեզը» և այլն։
Ստեղծագործություններ
խմբագրելՋուբրան Խալիլն այն եզակի հեղինակներից է, ով ստեղծագործել է երկլեզվով՝ արաբերենով և անգլերենով։ Արաբերենով ունի հետևյալ գործերը՝
- Մարգարե
- Ըմբոստ հոգիներ
- Արցունք և ժպիտ
- Փոթորիկներ
- Թափորը
- Մարգագետնի հավերժահարսերը
- Կոտրված թևեր
- Գեղեցիկ ու հազվագյուտ ասացվածքներ
- Անգլերենով ունի հետևյալ գործերը՝
- Խենթը
- Սուրհանդակը
- Ավազ ու փրփուր
- Հիսուսը՝ Մարդու Որդի
- Երկրային աստվածներ
- Թափառականը
- Մարգարեի պարտեզը
- Արձակ քերթվածներ
Գրականություն
խմբագրել- Арабская романтическая проза XIX-XX веков, 1981г, Л., Худож.лит.ленингр.отд.стр. 320
- Фильштинский, Соловьев, Юсыпов<Арабская литература. Краткий очерк> 1964г, М., <Наука>, стр. 196
- Арабская романтическая проза XIX-XX веков, 1981г., Л., Худож.лит.ленингр.отд., стр. 320
- Ճպրան Խալիլ Ճպրան "Կեանքն ու գործը", Թարգմ. և կազմ.՝ Ս.Յ. Վարժապետեան, Պէյրութ, 1966 թ., 330 էջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ RKDartists (նիդերլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարգարեն
- «Ազգ» օրաթերթ Արխիվացված 2012-01-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուբրան Խալիլ Ջուբրան» հոդվածին։ |