Պարույր Ջոթյան
Պարույր Հովհաննեսի Ջոթյան (մարտի 13, 1913, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1937)։
Պարույր Ջոթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1913 |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1954 (41 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարույր Ջոթյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մեծ Պարնի (ՀԽՍՀ Սպիտակի շրջան) գյուղում։ 1931-1934 թթ. որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կիրովականի շրջանի գյուղական դպրոցներում։ 1941 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և որպես մանկավարժ աշխատել ՀԽՍՀ Սիսիանի շրջանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել ու զորացրվել 1943 թվականին և ուսուցչությամբ զբաղվել ՀԽՍՀ Ստեփանավանի և Ալավերդու (հետո՝ Թումանյանի) շրջաններում։ 1944 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1949-1950 թթ. սովորել է Մոսկվայի երիտասարդ գրողների երկամյա դասընթացներում։ Անավարտ է մնացել նրա Խաչատուր Աբովյանին նվիրված վեպը։ Մահացել է Երևանում[1][2]։
Երկեր
խմբագրելԹարգմանությունները (ռուսերենից)
խմբագրել- Սերգեյ Ռոզանով, Տրավկայի արկածները (վիպակ, թարգմանության հեղինակակից Սերգո Պայազատ), Երևան, Հայպետհրատ, 1951, 163 էջ[5]։
- Յուրի Յանովսկի, Կիևյան պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ[6]։
- Միխայիլ Պրիշվին, Երեք պատմվածք, Երևան, Հայպետհրատ, 1952, 28 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 466-467.
- ↑ «Zarkfoundation - Պարույր Ջոթյան». zarkfoundation.com.
- ↑ Ջոթյան, Պարույր Հովհաննեսի (1947). Գերված աղջիկը։ Վեպ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Ջոթյան, Պարույր Հովհաննեսի; Մազմանյան, Համբարձում Գալուստի (1950). Անտառում։ Հեքիաթ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Ռոզանով, Սերգեյ; Գրինշտեյն, Ի (1951). Տրավկայի արկածները։ Վիպակ. Translated by Ջոթյան, Պարույր Հովհաննեսի. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Յանովսկի, Յուրի (1951). Հովսեփյան, Գ (ed.). Կիևյան պատմվածքներ. Translated by Ջոթյան, Պարույր Հովհաննեսի. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Ջոթյան» հոդվածին։ |