Միքայել Կոծինյան

հայ համաճարակաբան

Միքայել Երվանդի Կոծինյան (1919, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։

Միքայել Կոծինյան
Ծնվել է1919
ԾննդավայրՄեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել է1984
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950)
Մասնագիտությունհամաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Միքայել Կոծինյանը ծնվել է 1919 թվականին, Մեծ Պարնի գյուղում (Սպիտակի շրջան1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1953-1969 թվականներին աշխատել է Համաճարակագիտության և հիգիենայի (1971 թվականից՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության) ինստիտուտի համաճարակաբանության բաժնում, այնուհետև՝ վիրուսային հիվանդությունների և ռիկետսիոզների լաբորատորիայում, 1969-1984 թվականներին՝ մանրէաբանության և իմունաբանության լաբորատորիայի վարիչ[1]։

Ներդրել է ռիկետսիոզների ախտորոշման նոր եղանակներ, բացահայտել տզային բծավոր տիֆի և քյու-տենդի բնական օջախների առկայությունը Հայաստանում, կազմել ախտաբանաաշխարհագրական քարտեզ։ Հետազոտել է քութեշով և թռչնախտով հիվանդացությունը, մասնակցել Հայաստանում համաճարակային բծավոր տիֆի վերացմանը։

Հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատությունների։

Մահ խմբագրել

Միքայել Կոծինյանը մահացել է 1984 թվականին, Երևանում։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Էպիդեմիկ բծավոր տիֆ / Մ. Ե. Կոծինյան, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 28 էջ[2]։
  • Вопросы вирусологии» (1958).

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998, 276 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 568-569։
  2. «Koha online catalog › ISBD view»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-07-14