Վաղարշակ Քոսյան
Վաղարշակ Արզումանի Քոսյան (հունիսի 15, 1927, Մեծ Պարնի, Հայաստան - դեկտեմբերի 12, 1992, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982):
Վաղարշակ Քոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1927 |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1992 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1949) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1968) |
Մասնագիտություն | լեզվաբան |
Աշխատատու | Լեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Շավարշ Քոսյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՎաղարշակ Քոսյանը ծնվել է 1927 թվականի հունիսի 15-ին, Մեծ Պառնի (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզում) գյուղում։ 1949 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1971-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, 1978-1985 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան, 1985 թվականից՝ հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ Հեղինակ է «Ժամանակակից հայերենի բառակապակցությունները» (1975), «Ժամանակակից հայերենի նախադասության վերլուծության հարցեր» (1976), «Գրաբարի բառակապակցությունները» (1980), «Միջին հայերենի բառակապակցությունները» (1984), «Արևմտահայերենի բառակապակցությունները» (1986), «Բառակապակցական կաղապարների զարգացումը հայերենում» (1990) գրքերի։ Լույս են տեսել նաև «Հայոց լեզու. շարահյուսություն» (1975, համահեղինակ), «Հայոց լեզու» (մաս 1, պրակ 1, 1980, համահեղինակ) բուհական դասագրքերը, «Հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկը» (1989, համահեղինակ)[1][2][3]։
Երկեր
խմբագրել- Лексическое значение индоевропейских корней в армянском языке: В. А. Косян, Ереван, 1953.
- Հայերէն լեզուի դասագիրք։ Հնչիւնաբանութիւն, ուղղագրութիուն, բառագիտութիուն, քերականութիւն։ Սփյուռքի դպրոցների համար, Աբրահամյան Սերգեյ Գյանջումի, Վերդյան Բոգդան Հակոբի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, Ա. հ., 1966:
- Словосочетания в современном армянском языке: Автореф. ... д-ра филол. наук по спец. 661- Языки народов СССР / В. А. Косян. Ереван, 1968.
- Հայերէն լեզու։ Հնչիւնաբանութիւն, ուղղագրութիուն, բառագիտութիուն, քերականութիւն։ Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Աբրահամյան Սերգեյ Գյանջումի, Վերդյան Բոգդան Հակոբի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, 2-րդ հրատարակչություն, Երևան, Ա. հ., 1968:
- Հայկական համաբարբառ։ 4/1: Ագաթանգեղոս։ Պատմութիւն հայոց։ Գիրք 1-ին։ Ա-Կ = Армянский конкорданс. 4/1. Агафангелос. История Армении = Armenian concordances. 4/1. Agathangelos. The history of Armenia, Խաչատրյան Օֆելյա Մուշեղի, Հովնանյան Ժենյա Ծերունի, Եգանյան Բամբիշ Աշոտի, Սարգսյան Հեղինե Վաղարշակի, Գևորգյան Վ. Մ, Քոսյան Վաղարշակ Արզումանի, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Հայկական քարտարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ ֆունդամենտալ գրադարանի և ինֆորմացիոն սեկտորի հրատարակչություն, 1973։
- Հայկական համաբարբառ։ 4/II: Ագաթանգեղոս։ Պատմութիւն հայոց։ Գիրք 2-րդ։ Հ-Ք = Армянский конкорданс. 4/II. Агафангелос. История Армении = Armenian concordances. 4/II. Agathangelos. The history of Armenia, Եգանյան Բամբիշ Աշոտի, Սարգսյան Հեղինե Վաղարշակ, Գևորգյան Վ. Մ, Քոսյան Վաղարշակ Արզումանի, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Հայկական քարտարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ ֆունդամենտալ գրադարանի և ինֆորմացիոն սեկտորի հրատարակչություն, 1973։
- Հայոց լեզու։ Ուսումնական ձեռնարկ։ Աբրահամյան Սերգեյ Գյանջումի, Առաքելյան Վարագ Դավթի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Պառնասյան Նվարդ Ավետիսի, Երևան, «Լույս», 1975։
- Ժամանակակից հայերենի բառակապակցությունները։ [Գեղարվեստական և հրապարակախոսական գրականության մեջ], Քոսյան Վաղարշակ Արզումանի, Առաքելյան Վարագ Դավթի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975։
- Հայկական համաբարբառ։ 10։ Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցվոյ Պատմութիւն հայոց։ Գիրք 2-րդ։ Զ-Ճ = Армянский конкорданс. 10. История Армении католикоса Ованнеса Драсханакертци = Armenian concordances. 10. Hovhannes Draskhanakertetsi. The history of Armenia, Ղազարյան Սիրանուշ Միսակի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Հայկական քարտարան, Երևան, ԳԱ հրատարակչության էջմիածնի տպարան, 1976։
- Հայկական համաբարբառ։ 10։ Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցվոյ Պատմութիւն հայոց։ Գիրք 1-ին։ Ա-Ե = Армянский конкорданс. 10. История Армении католикоса Ованнеса Драсханакертци = Armenian concordances. 10. Hovhannes Draskhanakertetsi. The history of Armenia, Ղազարյան Սիրանուշ Միսակի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիաՀայկական քարտարան, Երևան, ԳԱ հրատարակչության էջմիածնի տպարան, 1976։
- Ժամանակակից հայերենի նախադասության վերլուծության հարցեր։ Երևան, ԳԱ հրատարակչություն, 1976։
- Հայոց լեզու։ Աբրահամյան Սերգեյ Գյանջումի, Առաքելյան Վարագ Դավթի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979։
- Գրաբարի բառակապակցությունները = Словосочетания в древнеармянском языке, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Անթոսյան, Ս. Մ., ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980։
- Հայոց լեզու։ Ներածություն, հնչյունաբանություն, բառագիտություն, դարձվածաբանություն։ Դասագիրք։ Ջահուկյան Գևորգ Բեգլարի, Աղայան Էդուարդ Բագրատի, Առաքելյան Վարագ Դավթի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, «Լույս» , 1980։
- Թելադրության բնագրեր և գործնական գրությունների ձևեր։ (Մեթոդական ձեռնարկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների հայոց լեզվի և գրականության դասատուների համար), Գրիգորյան Սաշա Հովհաննեսի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, «Լույս», 1980։
- Անվանագիրք։ Դուրգարյան Կարապետ Գրիգորի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, «Հայաստան», 1981։
- Մայրենիի ուսուցման հարցեր։ Օգնություն ուսուցչին։ Բեդիրյան Պետրոս Սարգսի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, «Լույս», 1982։
- Հայկական համաբարբառ։ 10։ Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցվոյ Պատմութիւն հայոց ։ Գիրք 3-րդ։ Մ-Ք = Армянский конкорданс. 10. Ованес Драсханакертци. История Армении = Armenian concordances. 10. Hovhannes Draskhanakertetsi. The history of Armenia, Ղազարյան Սիրանուշ Միսակի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, Հայկական քարտարան, Երևան, ԳԱ հրատարակչության էջմիածնի տպարան, 1983։
- Միջին հայերենի բառակապակցությունները = Словосочетания в среднеармянском языке. Քոսյան Վաղարշակ Արզումանի, Մուրադյան, Երևան , ՀԽՍՀ ԳԱԱ հրատ., 1984:
- Արևմտահայերենի բառակապակցությունները = Словосочетания в западноармянском языке, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Բեդիրյան Պետրոս Սարգսի, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1986։
- Հայկական համաբարբառ։ 18։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ։ Պատմութիւն տիեզերական։ Գիրք 1-ին։ Ա-Է = Армянский конкорданс. 18. Степанос Таронеци Асохик. Общая история = Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1987։
- Հայկական համաբարբառ։ 18։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ։ Պատմութիւն տիեզերական։ Գիրք 2-րդ։ Ը-Մ = Армянский конкорданс. 18. Степанос Таронеци Асохик. Общая история = The Armenian concordance. 18. Stepanos Taronetsi Asoghik. General history, Խաչատչյան Սիրանուշ Միսակի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1987։
- Ժամանակակից հայոց լեզու։ Ներածություն, հնչյունաբանություն, բառագիտություն, դարձվածաբանություն։ Դասագիրք։ Ջահուկյան Գևորգ Բեգլարի, Աղայան Էդուարդ Բագրատի, Առաքելյան Վարագ Դավթի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1987։
- Համաբարբառ։ Պատմութիւն Լանկ-Թամուրայ եւ յաջորդաց իհրոց արարեալ Թովմա վարդապետի Մեծոբեցիոյ։ 1860 թվական, Փարիզ, Ղազարյան Սիրանուշ Միսակի, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ։
- Մեծերի հետ։ [Հուշեր նշանավոր հայագետ. և մանկավարժ. մասին], Քոսյան Վաղարշակ Արզումանի, Երևան, «Լույս», 1988։
- Բառակապակցական կաղապարների զարգացումը հայերենում = Развитие моделей словосочетаний в армянском языке, Քոսյան Վաղարշակ Արզումանի, Բեդիրյան Պետրոս Սարգսի, Գիտությունների ակադեմիա Հայկական ԽՍՀ Գրականության ինստիտուտ Մ. Աբեղյանի անվան, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1990։
- Ակտուալ անդամատումը և շարադասությունը ժամանակակից հայերենում։ Դասախոսություն։ Քոսյան Վաղարշակ Արզումանի, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Խ. Աբովյանի անվան, ՀՀ ժողովրդական կրթության նախարարություն, Երևան, Ա. հ, 1990։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 671
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Քոսյան, Վաղարշակ Արզումանի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Zarkfoundation - Վաղարշակ Քոսյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մկրտչյան, Էդուարդ (2007) Վաղարշակ Քոսյան վաստակաշար հայագետը. Լեզու և լեզվաբանություն = Язык и языкознание = Language and linguistics, № 1-2. pp. 87-90. ISSN 1829-0183 Արխիվացված 2018-05-19 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Քոսյան» հոդվածին։ |