Փամբակ (գետ, Լոռու մարզ)
(Վերահղված է Փամբակից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Փամբակ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։ Գետի ակունքը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի արևելյան լանջին, և Թումանյան քաղաքում միախառնվելով Ձորագետին կազմավորում է Դեբեդ գետը։ Երկարությունը 86 կմ[1]։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Գետահովիտն ընդարձակ կիրճ է, որը գետաբերանի հատվածում փոխվում է խորը կանիոնի։ Առավել խոշոր վտակը Ձորագետն է։ Միջին բարձրությունը 1926 մ։ Ունի ոռոգման կարևոր նշանակություն։ Փամբակի վտակների ջրերով է սնվում Շիրակամուտի ջրանցքը[2]։
Փամբակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 86 կմ |
Ավազանի մակերես | 1370 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ջաջուռի լեռնանցք |
Գետաբերանի տեղակայում | Դեբեդ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բազումթառ, Կազակի բացատ, Չիչխան, Սիսիգետ, Սպիտակ, Վահագնի, Վանաձոր, Լեռնաջուր, Ալարեքս, Անտառամուտ, Արտագետ, Բարձրաջուր, Գոգարան, Ծաղկառու, Կաթնաջուր, Շենավան, Տանձուտ, Քարաձոր, Օձիձոր, Արջուտ և Որդնավ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 225 — 916 էջ։
Աղբյուրներ
խմբագրել- Բ. Պ. Մնացականյան, Հայաստանի ջրային հաշվեկշիռը, Երևան, 2005։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փամբակ (գետ, Լոռու մարզ)» հոդվածին։ |