Մաքսվել (ֆուտբոլիստ)
Մաքսվել (պորտ.՝ Maxwell, օգոստոսի 27, 1981[1][2], Կաշուեյրու դի Իտապեմիրին, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Կրուզեյրոյում, Այաքսում, Ինտերում, Բարսելոնայում և ՊՍԺ-ում[3]։ Կարիերան ավարտելու պահին Եվրոպայի ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստն էր[4][5][6]։ Ներկայումս աշխատում է ՊՍԺ-ում որպես սպորտային տնօրենի օգնական։
Մաքսվելը մամլո ասուլիսի ժամանակ 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Maxwell Scherrer Cabelino Andrade | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 27, 1981[1][2] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաշուեյրու դի Իտապեմիրին, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2000-2001 | Կրուզեյրո | 27 | (2) |
2001-2006 | Այաքս | 114 | (9) |
2006 | Էմպոլի | 0 | (0) |
2006-2009 | Ինտերնացիոնալե | 79 | (2) |
2009-2012 | Բարսելոնա | 57 | (0) |
2012-2017 | ՊՍԺ | 145 | (12) |
2000-2017 | Ընդհանուր | 422 | (25) |
Ազգային հավաքական | |||
2004 | Բրազիլիա Մ23 | 6 | (0) |
2013-2014 | Բրազիլիա | 10 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելԻր կարիերան Մաքսվելը սկսել է Կրուզեյրոյում։ 2001 թվականի հունիսին 5 տարվա պայմանագիր կնքեց հոլանդական Այաքսի հետ[7]։ Այստեղ իր լավագույն տարին անցկացրեց 2003-2004 մրցաշրջանում, երբ նա բաց թողեց ընդամենը 3 խաղ Էրեդիվիզիում և դարձավ Հոլանդիայի տարվա ֆուտբոլիստ։ 2005 թվականի ապրիլին բրազիլացին ծանր վնասվածք ստացավ[8] և այլևս Այաքսի կազմում խաղադաշտ դուրս չեկավ։
Ինտեր
խմբագրելԱյաքսի հետ Մաքսվելի պայմանագիրը ավարտվում էր 2006 թվականի հունվարի 2-ին[9], և նա պետք է անվճար տեղափոխվեր Ինտեր, սակայն այդ ժամանակ գործող ոչ-ԵՄ-ի ֆուտբոլիստների գրանցման քանակի արգելքի պատճառով նա մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվեց Էմպոլի[10]։ Այնուամենայնիվ, նա Էմպոլիի կազմում ոչ մի հանդիպում չանցկացրեց։
2006 թվականի հուլիսին Ինտերը պաշտոնապես հայտարարեց Մաքսվելի տրանսֆերի մասին որպես տեղական տրանսֆեր[11]։ Իր առաջին մրցաշրջանում Մաքսվելը իրեն շատ լավ դրսևորեց, մասնավորապես՝ Պարմայի դեմ խաղում, երբ նա գոլի հեղինակ դարձավ՝ անհատական անցումից հետո[12][13]։ Այս գոլը ընտրվեց Ինտերի տարվա լավագույն գոլ ըստ երկրպագուների քվեարկության։
2007-2008 մրցաշրջանում Քրիստիան Կիվուն փոխարինեց Մաքսվելին ձախ պաշտպանի դիրքում, և նա զբաղեցրեց ձախ կիսապաշտպանի տեղը։ Իր արագության շնորհիվ նա շուտ ադապտացվեց վինգերի դիրքում[14][15]։ Այդ մրցաշրջանում նա Ինտերի հետ երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Սերիա A-ն։ 2008-2009 մրցաշրջանում Մաքսվելը ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց 6 շաբաթ։ Վերադառնալով՝ նա հաստատվեց հիմնական կազմում՝ դեկտեմբերի 14-ին խփելով իր երկրորդ գոլը Ինտերի կազմում՝ Կիևոյի դեմ խաղում[16]։
Բարսելոնա
խմբագրել2009 թվականի հուլիսի 15-ին Մաքսվելը տեղափոխվեց Բարսելոնա 4․5 միլիոն եվրոյի դիմաց[17]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ Իսպանիայի սուպերգավաթի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[18]։ Նա կարևոր նշանակություն ուներ ակումբի համար մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ Էրիկ Աբիդալը վնասվածք ուներ, և օգնեց Բարսելոնային հաղթել Լա Լիգան։
ՊՍԺ
խմբագրել2012 թվականի հունվարի 12-ին Մաքսվելը 3 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ[19]։ Ակումբը ֆուտբոլիստի համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ 2013-2014 մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող՝ փոխարինելով Սիակա Տիենեին, ով տեղափոխվեց Մոնպելիե։ 2014 թվականի փետրվարի 28-ին Մաքսվելը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2015 թվականի հունիս[20]։
2015 թվականի փետրվարի 4-ին՝ Լիլի դեմ խաղում Մաքսվելը խփեց խաղի միակ գոլը, ինչի շնորհիվ ՊՍԺ-ն անցավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ[21]։
Միջազգային կարիերա
խմբագրելՄաքսվելը առաջին անգամ հայտավորվեց Բրազիլիայի ազգային հավաքական 2004 թվականի հոկտեմբերին, բայց այդպես էլ ոչ մի խաղ չանցկացրեց[22]։
Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[23]։
Բրազիլիայի կազմում Մաքսվելը մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն անցկացրեց միայն 1 խաղ՝ Հոլանդիայի դեմ 3-րդ տեղի համար հանդիպումը[24]։ Առաջնությունից հետո նա հավաքական չհրավիրվեց և 2014 թվականի հոկտեմբերին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[25]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 2001–02 | 24 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 28 | 0 |
2002–03 | 30 | 4 | 1 | 0 | 10 | 0 | 41 | 4 | |
2003–04 | 31 | 2 | 2 | 0 | 7 | 0 | 40 | 2 | |
2004–05 | 29 | 3 | 4 | 0 | 5 | 0 | 38 | 3 | |
2005–06 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 114 | 9 | 9 | 0 | 24 | 0 | 147 | 9 | |
Ինտեր | 2006–07 | 22 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 24 | 1 |
2007–08 | 32 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 39 | 0 | |
2008–09 | 25 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 29 | 1 | |
Ընդհանուր | 79 | 2 | 0 | 0 | 13 | 0 | 92 | 2 | |
Բարսելոնա | 2009–10 | 25 | 0 | 4 | 0 | 7 | 0 | 36 | 0 |
2010–11 | 25 | 0 | 9 | 1 | 7 | 0 | 41 | 1 | |
2011–12 | 7 | 0 | 2 | 1 | 3 | 0 | 12 | 1 | |
Ընդհանուր | 57 | 0 | 15 | 2 | 17 | 0 | 89 | 2 | |
ՊՍԺ | 2011–12 | 14 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 1 |
2012–13 | 33 | 2 | 5 | 0 | 10 | 1 | 48 | 3 | |
2013–14 | 24 | 3 | 4 | 0 | 8 | 0 | 36 | 3 | |
2014–15 | 26 | 3 | 2 | 1 | 8 | 0 | 36 | 4 | |
2015–16 | 28 | 3 | 1 | 0 | 5 | 0 | 34 | 3 | |
2016–17 | 20 | 0 | 9 | 0 | 4 | 0 | 33 | 0 | |
Ընդհանուր | 145 | 12 | 22 | 1 | 35 | 1 | 202 | 14 | |
Կարիերայի ընդհանուր | 395 | 23 | 46 | 3 | 84 | 1 | 525 | 27 |
Միջազգային
խմբագրելԲրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 7 | 0 |
2014 | 3 | 0 |
Ընդհանուր | 10 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Կրուզեյրո
- Բրազիլիայի գավաթ (1)․ 2000
- Այաքս
- Հոլանդիայի առաջնություն (2)․ 2001–02, 2003–04[26]
- Հոլանդիայի գավաթ (1)․ 2001–02[26]
- Հոլանդիայի սուպերգավաթ (1)․ 2002[26]
- Ինտեր
- Սերիա A (3)․ 2006–07, 2007–08, 2008–09[26]
- Իտալիայի սուպերգավաթ (2)․ 2006, 2008[26]
- Բարսելոնա
- Լա Լիգա (2)․ 2009–10, 2010–11[26]
- Իսպանիայի գավաթ (1)․ 2011–12[26]
- Իսպանիայի սուպերգավաթ (2)․ 2009, 2010[26]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (1)․ 2010–11[26]
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ (1)․ 2009[26]
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն (2)․ 2009, 2011[26]
- ՊՍԺ
- Լիգա 1 (4)․ 2012–13, 2013–14, 2014–15, 2015–16[26]
- Ֆրանսիայի գավաթ (3)․ 2014–15, 2015–16, 2016–17[26]
- Ֆրանսիայի լիգայի գավաթ (4)․ 2013–14, 2014–15, 2015–16, 2016–17[26]
- Ֆրանսիայի սուպերգավաթ (3)․ 2013, 2015, 2016[26]
Անհատական
խմբագրել- Հոլանդիայի տարվա ֆուտբոլիստ (1)․ 2003–04[26]
- Հոլանդիայի ոսկե խաղակոշիկ (1)․ 2003–04[26]
- Լիգա 1-ի խորհրդանշական հավաքական (3)․ 2012–13, 2014–15, 2015–16[26]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Brazil - Maxwell - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «After Zlatan Ibrahimovic's 32nd trophy win, who are the most decorated players in football?». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Zlatan Ibrahimovic's mate Maxwell is now most successful player of all-time». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Maxwell: the most decorated club footballer in history». These Football Times (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ajax - Braziliaan Maxwell tekent contract bij Ajax». 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ajax - Maxwell maanden uit de roulatie». 2011 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ajax and Maxwell dissolve contract». 2011 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Maxwell to lodge at Empoli». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «DACOURT, MAICON, MAXWELL SIGN FOR INTER». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Inter Milan - Parma Calcio 1913, Apr 1, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Maxwell: "A confidence-boosting goal"». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Maxwell: "So much quality in this Inter"». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Food For Thought: Maxwell To Barcelona - Hit Or Flop? | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Inter vs Chievo». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Maxwell delighted at Barça». archive.is. 2012 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «RFEF». actas.rfef.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Official: Paris Saint-Germain signs defender Maxwell from Barcelona | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Maxwell Extends PSG Stay Until 2015 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Lille v PSG Live Commentary & Result, 03/02/2015, Coupe de la Ligue | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ajax - Maxwell niet in actie voor Brazilië». 2011 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Friendly: Switzerland 1 Brazil 0». FourFourTwo (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Brazil 0-3 Netherlands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «PSG's Maxwell gives up on more Brazil outings». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 26,11 26,12 26,13 26,14 26,15 26,16 26,17 «Maxwell - Player Profile - Football». Eurosport. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մաքսվելի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Մաքսվելը transfermarkt-ում
- Մաքսվելը soccerbase.com-ում
- Մաքսվելը WhoScored.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսվել (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |