Կաշուեյրու դի Իտապեմիրին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կաշուեյրու դի Իտապեմիրին (պորտ.՝ Cachoeiro de Itapemirim), համայնք Բրազիլիայում՝ Էսպիրիտու Սանտու նահանգի կազմում։ Ընկած է Իտապեմիրին գետի ափերին, Էսպիրիտու Սանտու նահանգի հարավային մասում:։Այդ տարածաշրջանի կարևորագույն տնտեսական կենտրոնն է, Բրազիլիայում գրանիտի ու մարմարի խոշորագույն արտադրողը։ Մտնում է Կաշուեյրու դի Իտապեմիրինի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 195 288 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 876,792 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 222,7 մարդ/կմ²։ Կաշուեյրու դի Իտապեմիրինն ստացել է A capital oculta do mundo մականունը, որը նշանակում է «Աշխարհի գաղտնի մայրաքաղաք»։
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Կաշուեյրու դի Իտապեմիրին | |||||
Cachoeiro de Itapemirim | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Նահանգ | Էսպիրիտու Սանտու | ||||
Համայնք | Էսպիրիտո Սանտո | ||||
Հիմնադրված է | 1890 թ. | ||||
Մակերես | 876,792 կմ² | ||||
ԲԾՄ | 36 մ | ||||
Բնակչություն | 195 288 մարդ (2006) | ||||
Խտություն | 222,7 մարդ/կմ² | ||||
Հեռախոսային կոդ | 28 | ||||
Պաշտոնական կայք | cachoeiro.es.gov.br | ||||
| |||||
Համայնքի սահմաններում են ընկած 2002 թվականին ստեղծված Պոկոտուբա ազգային անտառի[1], Frade e a Freira Natural Monument[2] և Itabira Natural Monument[3] անվանումները կրող պահպանվող տարածքների որոշ հատվածներ։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է 1890 թվականի նոյեմբերի 11-ին
Վիճակագրություն
խմբագրել- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 1.747.357.528,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 8.979,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,770 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Անվանի անձինք
խմբագրել- Բուժիկա (Մարսելու Ռիբեյրու), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
- Ռոբերտու Կարլուս, երգիչ[4], հռչակվել է Բրազիլական երաժշտության արքա[5]
- Մաքսվել Կաբելինու Անդրադի, ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմեն» թիմում
- Ռուբեն Բրագա, գրող
- Լուզ դել Ֆուեգու, դերասանուհի IMDB
- Նոեմի Կավալկանտի, դերասանուհի IMDB
- Սերժիու Սամպայու, դերասան IMDB
- Ռաուլ Սամպայու, դերասան IMDB
- Կարլոս Իմպերիալ, դերասան
- Կարլես Ֆրիքս, դերասան IMDB
- Կարլոս Նեմեր, ճարտարապետ
- Ռամոն դի Մորայիս Մոտտա, ֆուտբոլիստ
- Անդերսոն Ֆրեյրի, երգիչ
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Gonçalves, Augusta Rosa; Helmer, José Luiz (2011 թ․ հունիս), Plano De Manejo Da Floresta Nacional De Pacotuba (PDF) (պորտուգալերեն), vol. I–Diagnóstico, Vila Vilha: ICMBio, էջ 3, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին
- ↑ Monumento Natural O Frade e a Freira (պորտուգալերեն), Secretário de Meio Ambiente, Espírito Santo, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Official Record for Monumento Natural Do Itabira, Protected Planet, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին
- ↑ «A Listing of Grammy Award Winners». The New York Times. 1989 թ․ փետրվարի 23.
- ↑ «10 Most Influential Brazilian Music Artists». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պրեֆեկտուրայի կայքէջը (պորտուգալերեն)
- Քաղաքային խորհրդի կայքէջը Արխիվացված 2017-10-31 Wayback Machine, Câmara Municipal (պորտուգալերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշուեյրու դի Իտապեմիրին» հոդվածին։ |