Ֆուտբոլի Նիդերլանդների սուպերգավաթ
(Վերահղված է Նիդերլանդների ֆուտբոլի սուպերգավաթից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիդերլանդների ֆուտբոլի սուպերգավաթ կամ Յոհան Կրոյիֆի գավաթ (հոլ.՝ Johan Cruijff Schaal), նիդերլանդական ամենամյա ֆուտբոլային մրցաշար բաղկացած մեկ խաղից, որում մրցում են երկրի չեմպիոնը և գավաթակիրը։ Եթե վերոհիշյալ երկու մրցաշարերի հաղթողը նույն թիմն է ապա այն մրցում է գավաթի եզրափակիչ խաղի մասնակցի հետ։ Օգոստոսին` ազգային առաջնության մեկնարկից մեկ շաբաթ շուտ տեղի ունեցող սուպերգավաթի խաղով սովորաբար բացվում է ֆուտբոլային տարին Նիդերլանդներում։ Սուպերգավաթի գործող տիրակալը ՊՍՎ-ն է (2015)։ Սուպերգավաթի առաջին խաղը տեղի է ունեցել 1949 թվականին, իսկ ահա հաջորդ խաղարկությունն անց է կացվել միայն 1991 թվականին։ Այդ տարվանից սկսած մրցաշարը կրում է ամենամյա բնույթ, իսկ 1996 թվականից կրում է հանճարեղ ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի անունը։
Ակումբների վիճակագրություն
խմբագրելԱկումբը | Հաղթանակ | Պարտություն | Հաղթ. տարին | Պարտության տարին |
---|---|---|---|---|
ՊՍՎ | 10 | 5 | 1992, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2003, 2008, 2012, 2015 | 1991, 2002, 2005, 2006, 2007 |
Այաքս | 8 | 8 | 1993, 1994, 1995, 2002, 2005, 2006, 2007, 2013 | 1996, 1998, 1999, 2004, 2010, 2011, 2012, 2014 |
Ֆեյենորդ | 2 | 5 | 1991, 1999 | 1992, 1993, 1994, 1995, 2008 |
Տվենտե | 2 | 1 | 2010, 2011 | 2001 |
Ուտրեխտ | 1 | 1 | 2004 | 2003 |
ԱԶ | 1 | 1 | 2009 | 2013 |
ՍՎՎ | 1 | 0 | 1949 | – |
ՊԵԿ Զվոլլե | 1 | 0 | 2014 | – |
Ռոդա | 0 | 2 | – | 1997, 2000 |
Կվիկ 1888 | 0 | 1 | – | 1949 |
Հերենվեն | 0 | 1 | – | 2009 |
Արդյունքներ
խմբագրելՅոհան Կրուիֆի գավաթ
խմբագրելՏարին | Հաղթողը | Արդյունքը | Եզրափակչի մասնակիցը |
---|---|---|---|
2014 | ՊԵԿ Զվոլլե | 1:0 | Այաքս |
2013 | Այաքս | 3:2 (ա.ժ.) | ԱԶ |
2012 | ՊՍՎ | 4:2 | Այաքս |
2011 | Տվենտե | 2:1 | Այաքս |
2010 | Տվենտե | 1:0 | Այաքս |
2009 | ԱԶ | 5:1 | Հերենվեն |
2008 | ՊՍՎ | 2:0 | Ֆեյենորդ |
2007 | Այաքս | 1:0 | ՊՍՎ |
2006 | Այաքս | 3:1 | ՊՍՎ |
2005 | Այաքս | 2:1 | ՊՍՎ |
2004 | Ուտրեխտ | 4:2 | Այաքս |
2003 | ՊՍՎ | 3:1 | Ուտրեխտ |
2002 | Այաքս | 3:1 | ՊՍՎ |
2001 | ՊՍՎ | 3:2 | Տվենտե |
2000 | ՊՍՎ | 2:0 | Ռոդա |
1999 | Ֆեյենորդ | 3:2 | Այաքս |
1998 | ՊՍՎ | 2:0 | Այաքս |
1997 | ՊՍՎ | 3:1 | Ռոդա |
1996 | ՊՍՎ | 3:0 | Այաքս |
Սուպերգավաթ
խմբագրելՏարի | Հաղթողը | Արդյունքը | 2-րդ մասնակիցը |
---|---|---|---|
1995 | Այաքսը | 2:1 (ա.ժ.) | Ֆեյենորդ |
1994 | Այաքսը | 3:0 | Ֆեյենորդ |
1993 | Այաքսը | 4:0 | Ֆեյենորդ |
1992 | ՊՍՎ | 1:0 | Ֆեյենորդ |
1991 | Ֆեյենորդ | 1:0 | ՊՍՎ |
1949 | ՍՎՎ | 2:0 | Կվիկ 1888 |