Մարուան Ֆելաինի Բակկիուի (ֆր.՝ Marouane Fellaini-Bakkioui, նոյեմբերի 22, 1987(1987-11-22)[3][4][5], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), մարոկկոյական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող կիսապաշտպան, լիեժյան «Ստանդարտի» և անգլիական «Էվերթոնի» նախկին խաղացող։

Մարուան Ֆելաինի-Բակկիուի
Marouane Fellaini
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marouane Fellaini-Bakkioui
Ազգությունը Բելգիա բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Մականուն Ֆելլա (անգլ.՝ Fella)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Էթերբեկ, Բելգիա
Հասակ 194 սմ[1]
Քաշ 83 կգ
Դիրք Կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 31[2]
Պատանեկան կարիերա
1994-1997 Բելգիա Անդերլեխտ ՖԱ
1997-2000 Բելգիա Մոնս ՖԱ
2000-2002 Բելգիա Ռուայալ Ֆրանկ Բորեն
2002-2004 Բելգիա Շարլերուա ՖԱ
2004-2006 Բելգիա Ստանդարտ (Լիեժ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Բելգիա Ստանդարտ (Լիեժ) 64 (9)
2008-2013 Անգլիա Էվերթոն ՖԱ 141 (25)
2013- ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 16 (0)
Ազգային հավաքական
2004-2005 Բելգիա Բելգիա (մինչև 18) 3 (0)
2006 Բելգիա Բելգիա (մինչև 19) 6 (1)
2006-2007 Բելգիա Բելգիա (մինչև 21) 7 (0)
2008 Բելգիա Բելգիա (մինչև 23) 1 (0)
2007-ներկա Բելգիա Բելգիա 48 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 մայիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20 մայիս 2014

Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2008 թ. Ամառային օլիմպիական խաղերին։ «Ստանդարտի» կազմում 2008 թ. նվաճել է Բելգիայի Սուպերգավաթը և չեմպիոնի տիտղոսը։

2008 թ. աֆրիկյան ծագմամբ լավագույն ֆուտբոլիստն է Բելգիայի առաջնությունում, 2009 թ. լավագույն երիտասարդ խաղացողը՝ «Էվերթոնում»։

Հայտնի է իր բարձր հասակով (194 սմ) և «աֆրո» ոճի սանրվածքով[6]։

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մարուան Ֆելաինին սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանից՝ «Անդերլեխտի» ակադեմիայում։ 3 տարի անց տեղափոխվել է «Մոնս» ակումբ։ Հետո հանդես է եկել «Բուսսու Դուր Բորինաժ» և «Շարլերուա» ակումբներում։ 2004 թվական թվական թվականին տեղափոխվել է լեժական «Ստանդարդ» ակումբ։ Լեժական ակումբի կազմում նորամուտը նշել է երկու տարի անց։ 2006-2008 թվականներին խաղացել է «Ստանդարդի» կազմում։ Ակումբի կազմում խաղացել է 84 խաղ և աչքի է ընկել 11 խփած գոլով։

2008 թվական թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջում տեղափոխվել է անգլիական «Էվերթոն», կնքելով 5-ամյա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ, և նա դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը, ով տեղափոխվել է «Էվերթոն»։ Բելգիացու նորամուտը կայացավ սեպտեմբերի 14-ին՝ «Սթոկ Սիթիի» դեմ խաղում, որտեղ հաղթեցին 3:2 հաշվով։ «Էվերթոնի» կազմում իր առաջին գոլը Ֆելաինին խփել է հոկտեմբերի 5-ին՝ «Նյուքասլի» դեմ խաում։ «Գուդիսոն Պարկում» անցկացրած իր առաջին տարում Ֆելաինին անցկացրել է 35 հանդիպում և խփել 9 գոլ՝ ճանաչվելով ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Նոր մրցաշրջանում Ֆելաինին դարձավ ակումբի առաջատարներից մեկը, սակայն փետրվարի 6-ին մերսիսայդական դերբի ժամանակ Սոտիրոս Կիրիակոսը բելգիացուն վնասվածք պատճառեց, որի պատճառով էլ բաց թողեց մրցաշրջանի մյուս խաղերը[8]։ 2010-11 մրցաշրջանում վերադարձավ «Էվերթոնի» կազմ, սակայն այս մրցաշրջանում էլ, ինչպես նախորդում նա շուտ ավարտեց մրցաշրջանը[9]։

2011 թվական թվականի նոյեմբերի 17-ին Ֆելաինին «Էվերթոնի» հետ նոր 5-ամյա պայմանագիր կնքեց[10]։

2013 թվական թվականի սեպտեմբերի 3-ին, տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Մարուանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Տրանսֆերի արժեքը կազմեց 27.5 միլիոն ֆունտ։ Սեպտեմբերի 14-ին Ֆելաինին իր նորամուտը նշեց «Յունայթեդի» կազմում, փոխարինման դուրս գալով «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։ Ի դեպ 2 ակումբի կազմում էլ իր նորամուտը նշեց սպետեմբերի 14-ին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփեց 2014 թվական թվականի հոկտեմբերի 20-ին՝ «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում։ 2014-15 մրցաշրջանը Ֆելաինին անցկացրեց բարձր մակարդակով։ Նա ակումբին օգնեց հաղթել մի քանի վճռական խաղերում, իր հաշվին գոլեր գրանցելով «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։

Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվական թվականին Պեկինում կայացած Ամառային օլիմպիական խաղեր ֆուտբոլային առաջնությանը, որտեղ նրա կաումբը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Արդեն 19 տարեկանում Մարուանը դարձավ Բելգիայի հիմնական կազմի խաղացող։ Առաջին գոլը հավաքականի կազմում խփել է 2007 թվական թվականի մարտի 24-ին՝ Պորտուգալիայի դարպասին, Բրյուսելի Բոդուենա մարզադաշտում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Ստանդարտ (Լեժ)»
  • Բելգիայի չեմպիոն։ 2007-08
  • Բելգիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2006-07
  • Բելգիայի Գավաթի եզրափակչի մասնակից։ 2006-07
  • Բելգիայի Սուպերգավաթի հաղթող։ 2008
  «Էվերթոն»

  «Մանչեսթեր Յունայթեդ»

Անձնական խմբագրել

  • Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2008
  • «Էվերթոնի» լավագույն երիտասարդ խաղացող։ 2009
  • Անգլիական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող։ 2012 թվականի նոյեմբեր

Խաղերի վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ[11] Եվրոգավաթ[12] Այլ Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ստանդարտ (Լեժ) 2006-07 30 3 7 1 3 0 0 0 40 4
2007-08 31 6 5 1 3 0 0 0 39 7
2008-09 3 0 0 0 2 0 0 0 5 0
Արդյունքում 64 9 12 2 8 0 0 0 84 11
Էվերթոն 2008-09 30 8 5 1 0 0 0 0 35 9
2009-10 23 2 4 0 7 1 0 0 34 3
2010-11 20 1 5 2 0 0 0 0 25 3
2011-12 34 3 9 2 0 0 0 0 43 5
2012-13 31 11 5 1 0 0 0 0 36 12
2013-14 3 0 1 1 0 0 0 0 4 1
Արդյունքում 141 25 29 7 7 1 0 0 177 33
Մանչեսթեր Յունայթեդ 2013-14 16 0 0 0 5 0 0 0 21 0
2014-15 27 6 4 1 0 0 0 0 31 7
2015-16 18 1 7 2 8 1 0 0 33 4
Արդյունքում 61 7 11 3 13 1 0 0 85 11
Ամբողջ կարիերայի ընթացքում 266 41 52 12 28 2 0 0 346 55
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարուան Ֆելաինի» հոդվածին։

Կարիերան հավաքականում խմբագրել

Արդյունքում։ 44 խաղ / 7 գոլ; 17 հաղթանակ, 10 ոչ ոքի, 17 պարտություն.

Արդյունքում։ 1 խաղ; 1 պարտություն.

Արդյունքում։ 7 խաղ; 4 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն.