Մարիա Լեոնիդովնա Մոտրուկ (ռուս.՝ Мария Леонидовна Мотрук, հուլիսի 1, 1916(1916-07-01), Ուկրաինա - փետրվարի 6, 1984(1984-02-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր։

Մարիա Մոտրուկ
Ծննդյան թիվ՝հուլիսի 1, 1916(1916-07-01)
Ծննդավայր՝Ուկրաինա
Վախճանի թիվ՝փետրվարի 6, 1984(1984-02-06) (67 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
IMDb։ID 2088517

Կենսագրություն խմբագրել

Մարիա Մոտրուկը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Ռուսական կայսրությունում։ 1931 թվականին, երբ լրացել է Մարիայի 15 տարին, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Մարիան, երազելով դառնալ դերասանուհի, ընդունվել է Ալեքսանդր Ախմետելիի թատերական ստուդիա։

Ախմետելիի ձերբակալությունից ու գնդակահարությունից և նրա ստուդիայի լուծարումից հետո՝ 1938 թվականին, 21-ամյա Մարիա Մոտրուկն ընդունվել է նոր ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։ Սկզբում նա աշխատել է ֆազերի ներկման բաժնում, հետո եղել է ֆազերի նկարիչ, ապա նկարիչ-մուլտիպլիկատոր։

1940 թվականին Մարիա Մոտրուկն ամուսնացել է «Սոյուզմուլտֆիլմի» մուլտիպլիկատոր Ֆեոդոր Խիտրուկի հետ։ 1944 թվականին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը, որը հետագայում դարձել է գրող և հրապարակախոս։

1940-1960-ական թվականներին Մարիա Մոտրուկն աշխատել է մուլտիպլիկացիայի այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպիսիք էին Իվան Իվանով-Վանոն, Լև Ատամանովը, Զինաիդա Բրումբերգը, Վալենտինա Բրումբերգը, Միխայիլ Ցեխանովսկին և այլք։

Երբ Ֆեոդոր Խիտրուկն սկսել է զբաղվել ռեժիսուրայով, Մարիա Մոտրուկը դարձել է նրա մշտական գործընկերը որպես նկարիչ մուլտիպլիկատոր և ռեժիսորի օգնական։

Մարիա Մոտրուկը մահացել է 1984 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայում[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 453. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել