Ալեքսանդր Ախմետելի
Ալեքսանղր (Սանղրո) Վասիլիի Ախմետելի (ապրիլի 13, 1886, Անագա, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան - հունիսի 27, 1937), վրացի ռեժիսոր։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։
Ալեքսանդր Ախմետելի վրաց.՝ ალექსანდრე (სანდრო) ვასილის ძე ახმეტელი | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1886 |
Ծննդավայր | Անագա, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | հունիսի 27, 1937 (51 տարեկան) |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր և գրող |
Ամուսին | Tamara Tsulukidze? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ապրիլի 1 (13)-ին ՎԽՍՀ Անագա գյուղում։ Վրացական խորհրդային թատրոնի հիմնադիրներից է, աշակերտել է Կոնստանտին Մարջանիշվիլուն։ 1926-1935 թվականներին եղել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը։
Բեմադրություններ
խմբագրելԲեմադրել է Գլեբովի «Զագմուկ» (1926 թ.), Լավրենյովի «Բեկում» (1928 թ.), Շանշիաշվիլու «Անզոր» (1928 թ.), Շիլլերի «Ավազակներ» (1933 թ.), Սլավինի «Ինտերվենցիա» (1934 թ.) պիեսները։ Ախմետելի արվեստին հատուկ էր հուզականությունը, դինամիզմը, զանգվածային տեսարանների բեմականացման վարպետությունը։ Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի, Իսահակ Ալիխանյանի, Առնո Բուրջալյանի հետ Ախմետելին կապված էր ստեղծագործական բարեկամությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ախմետելի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։ |