«Արջուկը» (ռուս.՝ «Топтыжка»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, Ֆյոդոր Խիտրուկի ռեժիսորական երկրորդ աշխատանքը։ Ստեղծվել է առանց ուրվագծերով նկարների տեխնիկայով։

Արջուկը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստՖյոդոր Խիտրուկ
ՀնչյունավորումԵլենա Պոնսովա
Բեմադրող նկարիչՍերգեյ Ալիմով
ԵրաժշտությունՄեչիսլավ Վայնբերգ
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1964

Հեքիաթն այն մասին է, թե ինչպես արջուկն ու նապաստակն ընկերանալով ստիպում են ընկերանալ նաև իրենց ընտանիքներին[1]։

Մուլտֆիլմում օգտագործվել են նկարիչ Եվգենի Չարուշինի նկարները[2].

Սեղանի արկղում գտա իմ ուսումնական սցենարը։ Արջուկի մասին։ Ես մի գաղտնի երազանք ունեի՝ նկարահանել Չարուշինի նկարներով։ Նա աստվածային նկարիչ-անիմալիստ է։ Եվ ամեն ինչ համընկավ։ Բայց դա տիտանական բարդություն ուներ։ Չարուշինի յուրաքանչյուր նկար անկրկնելի է, յուրահատուկ, ինչպես աստվածային լույսը. վրձնախազ – արջուկը կենդանանում է։ Բայց այստեղ հազարավոր շարժումներ են, փուլեր։ Աստվածային հայտնությունը «հոսանքում» չես թաքցնի։ Չարուշինը միայն մասամբ էր նման։ Սակայն, այնուամենայնիվ, կախարդանքի ինչ-որ պահը պահպանվել է:

— Ֆ. Խիտրուկ

Սյուժե

խմբագրել

Խոր ու թավ անտառում կանգնած էր խրճիթը։ Այնտեղ ապրում էին մայր արջն ու նրա քոթոթ Արջուկը։ Մայր արջը խոր քուն է մտնում. արջերը ձմռանը էլ ի՞նչ են անում։ Իսկ Արջուկը չի քնում։ Որոշում է գնալ տեսնելու, թե ինչ է կատարվում սպիտակ աշխարհում։ Դուրս է գալիս. շուրջը սպիտակ-սպիտակ ձյուն է, իսկ արևը փայլում է։ Արջուկը գնում է զբոսնելու և հանդիպում է Սևպոչիկ նապաստակին։ Սկսում են միասին խաղալ, սահել և ընկերանում են։ Օրն անցնում է հրաշալի։ Բայց երբ Արջուկը վերադառնում է, մայրը փակում է դուռն ու արգելում ձմռանն անտառ դուրս գալ և նապաստակի հետ ընկերություն անել։ Սևպոչիկին էլ իր մայրն է արգելում անտառ դուրս գալ ու արջի հետ ընկերանալ։

Եկավ գարուն։ Մայր արջն արթնանում է ու որդուն տանում անտառ։ Եվ Արջուկը հայտնվում է այն նույն վայրում, որտեղ ձմռանը խաղացել էր նապաստակի հետ։ Արջուկը որոշում է փնտրել ընկերոջը և գնում է ուղղաբերձ ափ։ Տեսնում է, որ գետակում տնակ է լողում, իսկ տանիքում մայր նապաստակն է ու նրա ձագուկը։ Նետվում է ընկերոջը փրկելու, և ինքն էլ հազիվ է խուսափում սառույցի վրայից ընկնելուց։ Նապաստակները մի կերպ փրկվում են։ Իսկ այդտեղ մայր արջն է օգնության հասնում։ Այդպես ընկերանում են երկու ընտանիքները։

Ստեղծողներ

խմբագրել

Նշված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

  • ռեժիսոր – Ֆյոդոր Խիտրուկ
  • սցենարի հեղինակ – Ֆյոդոր Խիտրուկ
  • բեմադրող նկարիչ – Սերգեյ Ալիմով
  • նկարիչ-մուլտիպլիկատորներ – Գալինա Բարինովա, Յանա Վոլսկայա, Մարիա Մոտրուկ, Վլադիմիր Մորոզով, Լեոնիդ Նոսիրև, Անատոլի Պետրով, Գենադի Սոկոլսկի, Իրինա Սվետլիցա, Էլվիրա Մասլովա, Մստիսլավ Կուպրաչ, Վ. Լեոնովա, Վ. Չիժովա
  • օպերատոր – Բորիս Կոտով
  • կոմպոզիտոր – Մոիսեյ Վայնբերգ
  • հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
  • հնչյունային ձևավորող  – Ալեքսանդր Բառանով
  • հեղինակի տեքստը կարդում է – Ելենա Պոնսովա

Պարգևներ

խմբագրել
  • 1964 − Սան-Մարկոսի բրոնզե առյուծ Վենետիկի XXV միջազգային կինոփառատոնում (Իտալիա),
  • 1964 − Երեխաների և պատանիների համար ֆիլմերի մրցանակ Վենետիկի միջազգային VI փառատոնում։

1990-ական թվականներին մուլտֆիլմը տեսաերիզներով թողարկվել է Studio PRO Video և «Союз» վիդեոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. С. В. Асенин. Волшебники экрана: Первые в жизни фильмы. Авторитет доброты Արխիվացված 2014-02-26 Wayback Machine 3d-master.org.
  2. Лариса Малюкова. «Потеряв, не чувствовал себя потерянным» Արխիվացված 2013-12-24 Wayback Machine(интервью с Фёдором Хитруком). Новая газета от 29 апреля 2002 г., uisrussia.msu.ru.

Գրականություն

խմբագրել
  • Наталья Василькова. Фёдор Хитрук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — С. 47—64. — 224 с. — 100 000 экз..

Արտաքին հղումներ

խմբագրել