Դինոզավրերի սարը
Դինոզավրերի սարը (ռուս.՝ Гора динозавров), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին, ռեժիսոր Ռասա Ստրաուտմանեի կողմից, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։ Մուլտֆիլմն առաջարկում է դինոզավրերի անհետացման իր տարբերակը։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | պրիտչա |
Ռեժիսոր | Ռասա Ստրաուտմանե |
Սցենարիստ | Արկադի Սնեսարև |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա և Լև Լյուբեցկի |
Բեմադրող նկարիչ | Բորիս Ակուլինիչև |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 576 s |
Թվական | 1967 |
Սյուժե
խմբագրելՄիլիոնավոր տարիներ առաջ Երկրագնդի վրա ապրում էին դինոզավրերը։ Այս հսկաները ծնվում էին ձվից և չափերով ֆուտբոլի գնդակից մեծ չէին։ Ձվերը նրանք տանում էին սարի վրա, արևին մոտիկ, որպեսզի դրա ճառագայթներն ավարտեին ծննդյա ծիսակատարությունը։
Ժամանակի ընթացքում կլիմայական պայմանները վատանում էին։ Բայց ձվերը հիանալի հատկություն ունեին. սառցի ազդեցության տակ կեղևն սկսում էր հաստանալ` ձագին պաշտպանելով արտաքին ազդեցություններից։ Եվ ահա մի օր, երբ ճուտիկը ցանկանում է տեսնել արևը, կեղևը, իր պարտքը կատարելով, հրաժարվում է պայթել։
Մի քանի միլիոն տարի հետ սարի վրա հայտնված նախնադարյան մարդիկ այնտեղ գտնում են միայն քարացություններ։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Արկադի Սնեսարև
- Ռեժիսոր՝ Ռասա Ստրաուտմանե
- Բեմադրող նկարիչ՝ Բորիս Ակուլինիչև
- Նկարիչ մուլտիպլիկատորներ՝ Անտոնինա Ալյոշինա, Դմիտրի Անպիլով, Գալինա Բարինովա, Յուրի Կուզյուրին, Մարիա Մոտրուկ, Բորիս Պետին, Վասիլի Ռյաբչիկով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
- Մոնտաժող՝ Լյուբով Գեորգիևա
- Խմբագիր՝ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
- Դերերը հնչյունավորել են՝ Լև Լյուբեցկի, Վիկտոր Ռոժդեստվենսկի, Կլարա Ռումյանովա, Ի․ Սմիրնով
- Ֆիլմի տնօրեն՝ Ա․ Զորինա
Վերաթողարկում
խմբագրել2002 թվականին մուլտֆիլմը VHS ձևաչափով և Video CD սկավառակներով թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետները-1» հավաքածուում, անգլերեն լուսագրերով։ DVD ձևաչափով թողարկվել է Masters of Russian Animation Volume 1 հավաքածուում։ Հավաքածուի մեջ ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը. «Մի հանցագործության պատմություն», «Մարդը շրջանակում», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Կար-չկար, մի կոզյավին կար», «Դինոզավրերի սարը», «Լրտեսական կրքեր», «Ապակե հարմոն», «Գեղադիտակ-68։ Գետաձի», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Դինոզավրերի սարը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Դինոզավրերի սարը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում