«Մարդուկին ես նկարեցի», 1960 թվականի սովետական լիամենտրաժ մուլտֆիլմ։ 1948 թվականի միևնույն հեղինակների կողմից «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի վերափոխումն է[1]։

Մարդուկին ես եմ նկարել
ռուս.՝ Челове́чка нарисова́л я
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ և Վալենտին Լալայանց
ՍցենարիստՆիկոլայ Էրդման և Միխայիլ Վոլպին
ՀնչյունավորումՎալենտինա Սպերանտովա, Միխայիլ Յանշին, Սերաֆիմա Բիրման և Լև Սվերդլին
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն3348 s
Թվական1960

Սյուժե

խմբագրել

Սեպտեմբերի 1-ին դպրոց է գալիս Ֆեդյա Զայցև տղան։ Դպրոցի պատին նա փոքր ածուխով մարդուկ է նկարում։ Երբ դասի ժամանակ ուսուցչուհին հարցրեց, թե ով է փչացրել մաքուր պատը, պատժից վախենալով` Ֆեդյան լռեց։ Այդ պահին ուսուցիչը խնդրեց աշակերտներին ձեռքերը բարձրացնել։ Ֆեդյայի ընկերը, որին ձեռքով բարևեց, ոչինչ չկասկածելով բարձրացրեց ածուխից կեղտոտված ձեռքերը և բռնվեց։

Այդպես էլ չխոստովանելով արարքը` Ֆեդյան գնաց տուն, իսկ կենդանի շունչ առած մարդուկը հետևեց նրան։ Արդյունքում, նախքան Ֆեդյան ուժ կգտներ արտասանելու խոստովանությունը, որի անունից վերնագրվել է մուլտֆիլմը, նա ստիպված էր հայտնվել Ստերի թագավորությունում, որտեղ թագավորում է հեքիաթային թագավորության ստոր, դաժան և խաբեբա թագուհին։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Հենց այս լիամետրաժ մուլտֆիլմի սցենարը համապատասխանում է Միխայիլ Վոլպինի և Նիկոլայ Էրդմանի նախնական սցենարին, որն առաջարկվել էր 1947 թվականին բեմադրության համար, և ի սկզբանե երկու մասի բաժանելու համար (հնարավոր է կինեմատոգրաֆի նախարար Իվան Բոլշակովի կարճամետրաժ մուլտֆիլմի բեմադրության պատճառով)։ Առաջին մասն արագորեն ենթարկվեց արտադրության, իսկ երկրորդը չընդունվեց գեղարվեստական խորհրդի կողմից և քննադատեց մուլտֆիլմի սյուժեն, համարեց, որ առաջին մասը կարող է լիովին տանել դեպի մուլտֆիլմի ավարտ։ «Ստերի արքայությունում» վերնագրով սյուժեն ուղարկվել է վերանայման, մինչդեռ «Ֆեդյա Զայցև»-ը ստիպված էր ավարտվել ոչ թե հերոսի ճանաչմամբ, այլև բաց ավարտով` հուշելով հետագա շարունակության հնարավորության մասին։ Սակայն վերանայված սցենարը նույնպես մերժվեց, ինչի պատճառով փոխվեց նաև «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի վերջաբանը:'[2].

Հեղինակները չհրաժարվեցին Ֆեդյա Զայցևի մասին ֆիլմերի շարքի գաղափարից, ինչը նպաստեց էկրանավորված առաջին մասի մեծ հաջողությանը։ Էրդմանը և Վոլպինը գրեցին «Ֆեդյա Զայցևը ամառանոցում» մուլտֆիլմի սցենարը, ըստ որի, 1955 թվականին Բրումբերգ քույրերը նկարահանեցին «Սխալների կղզին» մուլտֆիլմը (սակայն հերոսի անունն ի վերջո փոխվեց)։

Հեղինակները վերադարձան «Ստերի արքայությունում» սցենարին միայն այսպես կոչված «Խրուշչովի հալոցքի»` նրա մահվանից հետո եղած ժամանակահատվածում, բայց առաջին կինոժապավենից տասներկու տարի անց որոշվեց նկարահանել ոչ միայն շարունակությունը, այլ նոր սերնդի համար նախատեսված ռիմեյք՝ «իրական, անփոխարինելի տեսքով»։ Ըստ Ռ.Ռոմաշովայի, «բնօրինակի և վերափոխված տարբերակի առկայությունը արտառոց դեպք է, որի վերլուծությունը կբացահայտի սոցիալական վերափոխումների շրջանում դպրոցական աշխարհը ներկայացնելու ուղիները»:.

«Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի որոշակի տարբերություններ

խմբագրել

Չնայած մուլտֆիլմի ռիմեյքը կատարվել է այլ կերպ, քան 1948-ի բնօրինակը `ավելի պայմանական և պատկերավոր կերպով, մուլտֆիլմի առաջին մասի տեքստն ու դրվագային մոնտաժը համընկնում են մանրամասնությունների հետ, իսկ որոշ հերոսների հնչյունավորում են այն նույն դերասանները, ովքեր հնչյունային կրկնօրինակում են կատարել մուլտֆիլմի նախնական տարբերակի համար։ Առավել նշանակալի տարբերություններ են`

  • Մուլտֆիլմի բացման դրվագում ներկարարների երգում փոխված են վերջին տան բառերը.

Որպեսզի երեխաներն իմանան,

Թե ինչ է թթվածինը,

Որպեսզի երեխաները հարգեն

Եվ սիրեն իրենց ազգը,

Որպեսզի արարեն ու երազեն,

Որպեսզի կարդան Պուշկին,

Որպեսզի մեծանան մեզնից խելացի

Մենք այդ դեպքում հոգով կներկենք դասասենյակը։

Նմանապես մի փոքր ձևափոխվեցին ներկակարների կերպարները։

  • Նոր իրողություններին համապատասխան դպրոցը ցուցադրվում է ոչ թե տղամարդկանց համար, այլ խառը տեսքով (ԽՍՀՄ-ում առանձին կրթություն իրականացվում էր 1943-ից 1954 թվականներին), իսկ աշակերտները կրում են համազգեստ (խորհրդային միջնակարգ դպրոցներում համազգեստ սկսեցին կրել 1948 թվականին «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի թողարկման ժամանակ, բայց միայն առաջին դասարանցիները)։ Դպրոցի շենքը դարձավ ավելի անանձնական՝ ազատվելով ստալինյան կայսրության ոճին բնորոշ այսպես կոչված «ճարտարապետական ավելորդություններից», որոնց մարտահրավեր էր նետված։
  • Ուսուցչի կերպարը փոփոխությունների է ենթարկվել։ Նոր տարբերակում նա այլ կողմ է նայում և ունի սպիտակ մազեր, իսկ դերասան Էրաստ Գարինը կրկնօրինակում է այդ դերը ավելի հանգիստ, մեղմ ձայնով։ Նոր տարբերակում ուսուցչի սեղանին դրված են ծաղիկներ։
  • Գիշերային բոլոր արկածները (ինչպես նաև «Ֆեդյա Զայեցև» մուլտֆիլմում Ստի Թագավորությունում ճանապարհորդությունն է ացակայում) տեղի են ունենում ոչ թե երազում, այլ իրականութությունում։ Զարթոնքի և խոստովանության փոխարեն, որն ի սկզբանե տեղի էր ունեցել հաջորդ օրը, ֆիլմն ավարտվում է սեպտեմբերի 1-ին Ֆեդյայի վերադարձով, որտեղ նա անմիջապես խոստովանում է իր արածը։ Երազում նույնպես, ըստ նախնական սցենարի, պետք է իրականացվեին «Սխալների կղզին» մուլտֆիլմի իրադարձությունները։
  • Մատրյոշկայի հետ դրվագը և դրա բովանդակությունը մեղմված են։ Դրանք չեն կոտրվում Ֆեդիայի քանոնի հարվածից, այլ բացվում են։
  • Մարդուկի մենախոսությունից հանվել է այն մասը, որտեղ նա համաձայն չէ ուսուցչի հետ նրանում, որ պատը վնասվել է իր կազմվածքով. «Ընդհակառակը», նույնիսկ ես կասեի, որ այստեղ ինչ-որ բան պակասում է առանց ինձ[3]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Երկրորդ մասի սյուժեն «Սխալների կղզին» (1955) մուլտֆիլմի համահեղինակների արձագանքն է կրում մուլտֆիլմի վրա, որն ի սկզբանե ընկալվել էր որպես «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի շարունակություն` վերակենդանացնել պատկերները (պայմանագրի հակադրության հիմնական անիմացիան նորարարական տեխնիկայի տեսք ուներ) կանխատեսում էր հերոսի ընկնելը հեքիաթային երկիր։ «Սխալների կղզին» մուլտֆիլմի ինքնատիպ ուղերձը հանդիսանում է նաև երկու գնացքների մասին հիշատակվող խնդիրները։
  • Պալատի պատշգամբի տակ գտնվող ամբոխիկարելի է նկատել Բուրատինոյի հագուստով մարդու։
  • Ստի թագավորությունը և նրա թագուհին հղում են Մուրադ Մամեդովի «Անհայտ թագավորության նշանը» վիպակի հղումն է[4]։

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել

Դերերի կրկնօրինակում

խմբագրել
  • Վալենտինա Սպերանտովա - Ֆեդյա Զայցև
  • Միխայիլ Յանշին - Մարդուկ
  • Սերաֆիմա Բիրման - Ստերի թագուհի
  • Լև Սվերդլին - Գերագույն ստախոս

Էպիզոդներում

խմբագրել
  • Սերաֆիմ Անիկեև - Բեղավոր զինվորական («Կատուն ինքնաեռում»), Ստի թագավորության բնակիչներ
  • Գեորգի Վիցին - հրուշակագործ, բանաստեղծ, ով փառք էր ուզում
  • Վլադիմիր Գոտովցև - Գավրիլա Իվանիչ, դպրոցի պահակ
  • Վլադիմիր Լեպկո - թութակ
  • Սերգեյ Մարտինսոն - կավճով նկարած մարդուկ, ութոտնուկ
  • Գեորգի Միլլյար - նկարիչ Գերասիմ, թափառաշրջիկ
  • Գալինա Նովոժիլովա - մանկլավիկ
  • Անդրեյ Տուտիշկին- հրաշագործ
  • Սերգեյ Ցեյց - թռչուն

Տիտրերում նշված չեն

խմբագրել

Տեսահոլովակ

խմբագրել
  • 1990-ականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով, Studio PRO Video և «Союз» սովետական կինոստուդիայի լավագույն հավաքածուներով։
  • 2003 թվականին մուլտֆիլմը հրատարակվեց «Բարև, դպրոց» ժողովածուում «Союз» տեսաֆիլմերի ստուդիայի և DVD սկավառակների վրա։

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. «Մարդուկին նկարեցի ես» на myltik.ru
  2. «Մարդուկին նկարեցի ես» на ютубе

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Бородин Г. Николай Эрдман и анимация // Киноведческие записки. 2002. № 61.
  3. Ромашова М. В. Казус «Феди Зайцева»: некоторые аспекты исследования школьного мира в советской анимации // Антропология советской школы: Культурные универсалии и провинциальные практики. Пермский гос. ун-т. — Пермь, 2010. — 300 с.(չաշխատող հղում)
  4. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine