Մարիանո Դիաս

իսպանացի ֆուտբոլիստ

Մարիանո Դիաս Մեխիա (իսպ.՝ Mariano Díaz Mejía, օգոստոսի 1, 1993(1993-08-01)[1][2][3], Պրեմիա դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս Ռեալ մադրիդի և Դոմինիկյան Հանրապետության ազգային հավաքականի կազմում[4]։

Դիաս Մարիանո
իսպ.՝ Mariano Díaz Mejía
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիաս Մեխիա Մարիանո
Քաղաքացիությունը Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1993(1993-08-01)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 181 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 24
Պատանեկան կարիերա
2002-2006 Իսպանիա Էսպանյոլ
2006-2008 Իսպանիա Պրեմիա
2008-2009 Իսպանիա Սանչես Լիբրե
2009-2011 Իսպանիա Բադալոնա
2011-2012 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018-(ներկա)-Ռեալ Մադրիդ
2011 Իսպանիա Բադալոնա 3 (0)
2012-2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 46 (18)
2014-2016 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 44 (32)
2016-2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ 8 (1)
2017-2018 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 8 (1)
Ազգային հավաքական
2013 Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 6, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 4, 2016

2011-ին «Բադալոնայի» կազմում իր դեբյուտը կատարելուց անմիջապես հետո Մարիանոն միացավ «Ռեալին», որտեղ խաղաց C- թիմում, այնուհետև պահեստային կազմում։ 2015-16 թվականների մրցաշրջանում դարձավ Սեգունդա Դիվիզիոն Բ-ի լավագույն ռմբարկուն։ Այնուհետև նա սկսեց խաղալ առաջին թիմի հետ , այն կազմի ,որը 2016–17 թվականներին հաղթեց Լա Լիգան, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան և Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը ։ Այնուհետև նա տեղափոխվեց «Օլիմպիկ Լիոն»՝ Լիգա 1, բայց մեկ տարի անց վերադարձավ Մադրիդ։

Մարիանոն ծնվել է Իսպանիայում,հայրը  իսպանացի է, մայրը՝ Դոմինիկյան հանրապետությունից։ 2013 թ.-ին Դոմինիկյան հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցել է ընկերական հանդիպման և գոլ խփել։ Այնուհետև դուրս է եկել հավաքականից Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական մտնելու հույսով[5]

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Մարիանոն, ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքի Պրեմիա դե Մար քաղաքում, իր երիտասարդական կարիերան սկսել է տեղի Էսպանյոլում ։ 2009-ին նա միացավ Բադալոնայինին և իր դեբյուտը կատարեց 2011-ի օգոստոսի 21-ին,CD Teruel- ի դեմ Segunda División B մրցաշրջանի խաղում՝ փոխարինելով Iñaki Goikoetxea- ին ՝վերջին  21 րոպեներին,երբ պարտվում էին 1-0 հաշվով , նա այդպես փոխարինման մտնելով ևս երկու հանդիպում է անցկացրել :Ամսի  31-ին RB Linense- ի դեմ արքայական գավաթի խաղում նա առաջին անգամ ներառվեց մեկնարկային կազմում ։Խաղն ավարտվեց  3-1 հաշվով հօգուդ RB Linense- ի։ Մարիանոն խփեց իր թիմի միակ գոլը[6]։

Ռեալ Մադրիդ խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Կարճ ժամանակ անց Մարիանոն պայմանագիր  ստորագրեց «Ռեալի» հետ ՝ վերադառնալով երիտասարդական ֆուտբոլ[7]։2012-ի օգոստոսին նա բարձրացավ մադրիդյան ակումբի C- թիմ:Այնտեղ իր երկրորդ մրցաշրջանում նա դարձավ որակյալ խաղացող  ՝ 26 խաղում խփելով 15 գոլ, այդ թվում ՝ հեթ-տրիկ, 2013 թվականի դեկտեմբերի 22-ին ՝ Sestao River Club-ի  նկատմամբ 5–2 տնային հաղթանակում[8]։ Նույն թվականի Հունվարի 18-ին Segunda División- ի առաջնության ժամանակ Մարիանոն արեց իր պրոֆեսիոնալ նորամուտը «Էստադիո Ալֆրեդո Դի Ստեֆանո»-ում ՝ հայտնվելով պահեստայինների կազմում Խիխոնի Սպորտինգից 1–2 հաշվով պարտության կրած խաղում։ Նա խաղադաշտ մտավ վերջին հինգ րոպեների ընթացքում ՝ Ռաուլ դե Տոմասի փոխարեն[9]։

2014–16: Կաստիլիա խմբագրել

2014–1515 թվականներին «Կաստիլիա»-յի հետ Մարիանոն մասնակցեց տասը հանդիպման(վեցի ժամանակ փոխարինման դուրս գալով)  և հինգ անգամ դարձավ գոլի հեղինակ։ Մարտի 29-ին Լաս Պալմաս Բ-ի դեմ խաղում,որտեղ թիմը 5-1 հաշվով տնային հաղթանակ տարավ, նա կրկին փոխարինեց Դե Թոմասին և երկու անգամ գոլ խփեց[10],իսկ մեկ շաբաթ անց UB Conquense-ի դեմ խաղում 7 րոպեում երկու գոլ խփեց[11]։2015 թ.-ի հոկտեմբերի 24-ին Մարիանոն խփեց իր թիմի բոլոր գոլերը 3։ 1 հաշվով տնային հաղթանակ տանելով UD Socuéllamos- ի նկատմամբ և դա կրկնեց նոյեմբերի 8-ին ՝ 3-2 հաշվով տարած հաղթանակով CF Fuenlabrada- ի դեմ խաղում[12]։ Նույն տարվա ապրիլի 17-ին «Գերնիկա» ակումբի նկատմամբ սեփական հարկի տակ տարած հաղթանակի ժամանակ , որը բարձրացրեց Կաստիլյային առաջին հորիզոնական,նա խփեց մրցաշրջանի իր երրորդ հեթ տրիկը՝ խփելով խաղի բոլոր գոլերը ՝ երկուսը 11 մետրանոցից[13]։Նա մրցաշրջանի 25-րդ գոլը խփեց վերջին տուրում «La Roda CF»- ի դեմ տարած 6-1 հաշվով հաղթանակի ժամանակ՝ դառնալով մրցաշրջանի լավագույն ռմբարկու[14]։

2016–17թթ. Մուտք առաջին կազմ խմբագրել

Մարիանոն տեղափոխվեց առաջին կազմ 2016-ի օգոստոսի 20-ին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշմամբ  ՝ հարձակվող Կարիմ Բենզեմայի ստացած վնասվածքից հետո։Մեկ շաբաթ անց«Սելտա Վիգոյի» դեմ խաղում նա 77-րդ րոպեին փոխարինել է Ալվարո Մորատային, իսկ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով[15][16][17][18]։ Հոկտեմբերի 26-ին Արքայական գավաթի Cultural Deportiva  Leonesa-ի դեմ խաղում, կրկին փոխարինման մտնելով,Ռեալի կազմում խփեց իր առաջին գոլը՝  վճռելով խաղի ելքը․7-1 հաշվով հաղթանակ[19]։ Երկրորդ խաղում նա ձևակերպեց հեթ-տրիկ ՝ հաղթելով խաղը ընդհանուր 13-2 հաշվով։ Իսկ խաղի 23-րդ վայրկյանի նրա գոլը գավաթի պատմության մեջ Ռեալի խփած ամենաարագ գոլն էր[20]։

Դեկտեմբերի 10-ին Մարիանոն խփեց իր առաջին գլխով գոլը ՝ հավասարեցնելով հաշիվը «Դեպորտիվո Լա Կորունիա»-ի նկատմամբ 2-3 հաշվով տարած հաղթական խաղում[21]։ 2016թ դեկտեմբերի վերջին Ճապոնիայում , որտեղ Ռեալը նվաճեց 2016թ-ի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գավաթը,

Մարիանոն հայտավորված էր թիմի կազմում, բայց ոչ մի խաղի ժամանակ դուրս չեկավ փոխարինման[22][23]։

2016-17թթ Լա Լիգայի մրցաշարում , որտեղ հաղթեց Ռեալը , Մարիանոն անցկացրեց ութ հանդիպում[24][25]։ 2016-17թթ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում , որն ավարտվեց Ռեալի հաղթանակով,Մարիանոն պահեստայինների կազմում էր[26]։

Լիոն խմբագրել

2017 թվականի հունիսի 30-ին տեղափոխվել է «Լիոն» 8 միլիոն եվրոյի դիմաց[27]։ Նա իր դեբյուտն անցկացրեց 2017-18թթ Լիգա 1-ի մրցաշրջանի առաջին խաղում՝ օգոստոսի 5-ին ՝  «Ստրասբուրգի» դեմ խաղում, երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը ՝ տոնելով 4-0 տնային հաղթանակ[28]։ Նա լիգայի մրցաշրջանում ընդհանուր 18 գոլ է խփել ՝ Մեմֆիս Դեպայի և Նաբիլ Ֆեկիրի հետ միասին կազմելով արդյունավետ հարձակողական եռյակ (համապատասխանաբար 19 և 18 գոլ)[29]։

Վերադարձ Ռեալ Մադրիդ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 29-ին «Ռեալը» հայտարարեց, որ Մարիանոյի հետ ստորագրել են հնգամյա պայմանագիր։ Քանի որ «Ռեալ»-ին էր պատկանում խաղացողի  խաղային իրավունքների 35% -ը,տրանսֆերի  վճարը իջեցվեց մինչև 23 միլիոն եվրո[30][31]։ Նրան տրվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում հագել էր Կրիշտիանու Ռոնալդուն[32][33]։ «Մադրիդում» իր երկրորդ տեղափոխությունից հետո Մարիանոն  ակումբի կազմում իր նորամուտը նշեց 2018-ի սեպտեմբերի 19-ին ՝ «Ռոմայի» դեմ ՈւԵՖԱ-ի 2018–19-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում ,փոխարինման դուրս գալով 73-րդ րոպեին և գրավելով մրցակցի դարպասը տուգանային հրապարակից դուրս կատարած պտտեցված հարվածով,միևնույն ժամանակ խփելով  վերջին գոլը 3-0 հաշվով ավարտված խաղում[34]։ 2020 թվականի մարտի 1-ին , Լա լիգայի մրցաշրջանի իր առաջին խաղում, փոխարինման դուրս գալուց ընդամենը մեկ րոպե անց՝ 90-րդ րոպեին, կրկնապատկեց հաշիվը «Բարսելոնայի» դեմ 2-0 հաշվով հաղթանակ տարած խաղում[35]։ 2019-20թթ մրցաշրջանի ընթացքում ,որի ժամանակ «Ռեալը» նվաճեց  Լա Լիգան,Մարիանոն  հինգ հանդիպում անցկացրեց[36]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մարիանոն մոր կողմից Դոմինիկյան հանրապետությունից է։Մայրը բնիկ Սան Խուան դե լա Մագուանայից է[37]։ Նա իր միջազգային դեբյուտը կատարեց 2013 թվականի մարտի 24-ին ՝ հարևան Հայիթիի դեմ ընկերական խաղում և խփեց վերջին գոլը 3-1 հաշվով տարած հաղթական խաղում[38]։ Այնուհետև նա հեռացավ ազգային հավաքականից ՝ «Ռեալում» իր կարիերայի վրա կենտրոնանալու  և խուսափելու Դոմինիկյան հանրապետության հետ կապկապ լինելուց ՝ հաշվի առնելով Իսպանիայի ազգային հավաքական տեղափոխվելու նրա հույսը[5][39]։ 2017թ-ի դեկտեմբերին Իսպանիայի հավաքականի այդ ժամանակվա մարզիչ Յուլեն Լոպետեգին հայտարարել էր, որ ինքը հետաքրքրված է Մարիանոյին ազգային հավաքական կանչելու հարցում[40]։

Անձնական կյանք խմբագրել

2020 թվականի հուլիսի 28-ին Մարիանոն հաստատեց, որ COVID-19-ի իր հանձնած թեստի պատասխանը դրական է[41]։Թիմի բժշկական անձնակազմը նախորդ օրը թեստեր էր վերցրել բոլոր ֆուտբոլիստներից, և Մարիանոյի դեպքում այն դրական պատասխան է ունեցել, ուստի ֆուտբոլիստը ստիպված է եղել ինքնամեկուսանալ[42]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020թ․-ի հուլիսի 2-ի դրությամբ[43]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ1 Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բադալոնա 2011–12 3 0 1 1 4 1
Ռեալ Մադրիդ C 2012–13 20 3 20 3
2013–14 26 15 26 15
Ընդհանուր 46 18 46 18
Ռեալ Մադրիդ B 2013–14 1 0 1 0
2014–15 10 5 10 5
2015–16 33 27 33 27
Ընդհանուր 44 32 44 32
Ռեալ Մադրիդ 2016–17 8 1 5 4 1 0 14 5
Լիոն 2017–18 34 18 2 1 0 0 9 2 45 21
2018–19 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 37 18 2 1 0 0 9 2 48 21
Ռեալ Մադրիդ 2018–19 13 3 1 0 5 1 19 4
2019–20 5 1 2 0 0 0 7 1
Ընդհանուր 26 5 8 4 6 1 40 10
Ընդհանուր կարիերայում 156 73 11 6 0 0 15 3 182 82

1 Ներառյալ Իսպանիայի սուպերգավաթը

Միջազգային գոլեր խմբագրել

No. Ամսաթիվ Խաղադաշտ Հակառակորդ Խաղի հաշիվը խփած գոլից հետո Վերջնական հաշիվը Մրցաշար
1 24 մարտ 2013 Էստադիո Պանամերիականո, Սան Կրիստոբալ Դոմենիկյան հանրապետություն Հայիթի
3–0
3–1
Ընկերական

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Սեգունդա Բ-ի լավագույն ռմբարկու - 2015-2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Dominican Republic - M. Díaz - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  5. 5,0 5,1 Andreu, Héctor (2016 թ․ օգոստոսի 24). «Mariano puede jugar con España» [Mariano can play with Spain] (Spanish). Fichajes.net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «El Badalona se convierte en la tercera víctima de la todopoderosa Balona» [Badalona become the third victim of the almighty Balona] (Spanish). La Línea Digital. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Martín, Iván (2015 թ․ հոկտեմբերի 27). «Mariano, el hombre gol de Zidane» [Mariano, Zidane's goal man] (Spanish). Marca. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Vázquez, Javi (2013 թ․ դեկտեմբերի 22). «Goleada ante el Sestao River para terminar el año» [Thrashing of Sestao River to finish the year] (Spanish). Real Madrid. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Los rojiblancos meten máxima presión al Deportivo (Rojiblancos puts maximum pressure on Deportivo); Marca, 18 January 2014 (es)
  10. Jiménez, Bárbara (2015 թ․ մարտի 29). «5–1: Castilla claim big win at the Di Stéfano». Real Madrid. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  11. «Un doblete de Mariano lanza al Castilla frente al colista» [Mariano's brace is the springboard for Castilla against the bottom team] (Spanish). Diario AS. 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Martín, Iván (2013 թ․ նոյեմբերի 8). «El Castilla baila al ritmo de Mariano» [Castilla dance to Mariano's rhythm] (Spanish). Marca. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Forjanes, Carlos (2016 թ․ ապրիլի 18). «Mariano hat-trick fires Real Madrid Castilla top». Diario AS. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  14. Vargas, Diego (2016 թ․ մայիսի 15). «Goleada de campeonato del Castilla a La Roda» [Castilla's championship thrashing of La Roda] (Spanish). Defensa Central. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «День за днём. Семь молодых игроков Зинедина Зидана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Real Madrid 2–1 Celta Vigo». bbc.co. 2016 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Mariano se queda en la primera plantilla del Madrid» [Mariano stays in Real Madrid's first team] (իսպաներեն). Marca. 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  18. «Real Madrid 2–1 Celta Vigo». bbc.co. 2016 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  19. «Asensio, Morata star as Real Madrid score seven in Copa del Rey rout». ESPN. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. «Mariano scores Real Madrid's fastest ever Copa del Rey goal». Diario AS. 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  21. «Mariano Díaz marcó un gol en la victoria del Real Madrid sobre Deportivo» [Mariano Díaz scored a goal in Real Madrid's victory over Deportivo] (Spanish). Diario Libre. 2016 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Real overcome America to reach final». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  23. «Madrid see off spirited Kashima in electric extra time final». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  24. «El Real Madrid, campeón de LaLiga Santander 2016/17». laliga.es. 2017 թ․ մայիսի 21.
  25. «Real Madrid win La Liga title with victory at Malaga». bbc.com. 2017 թ․ մայիսի 21.
  26. «Majestic Real Madrid win Champions League in Cardiff». uefa.com. 2017 թ․ հունիսի 3.
  27. «Lyon sign Real Madrid striker Mariano Diaz - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  28. «OL-STRASBOURG: WITH FEKIR AND MARIANO STEPPING UP, OL ARE ALREADY ON THE ATTACK! (4–0)». Olympique Lyonnais. 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  29. «Ligue 1 : le classement des buteurs de la saison 2017-2018» [Ligue 1: top scorers of the 2017-2018 season] (French). Europe 1. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Official Announcement: Mariano». Real Madrid. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «OL agree transfer of Mariano Diaz to Real Madrid». Olympique Lyonnais. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  32. Team, The42. «Real Madrid's new signing handed number 7 shirt after €33m move from Lyon». The42 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. «Real Madrid give Ronaldo's No. 7 shirt to Mariano». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  34. «MATCH SUMMARY: Real Madrid 3-0 Roma». UEFA. 2018 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  35. «Mariano Doubles Real Madrid's Lead Over Barca in El Clasico». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  36. «Real Madrid win the longest LaLiga Santander season». marca.com. 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  37. «Mariano Díaz: el dominicano promovido al Real Madrid» [Mariano Díaz: the Dominican promoted to Real Madrid] (Spanish). Metro RD. 2016 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Mariano, from Madrid to the Caribbean». Marca. 2013 թ․ մարտի 27. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  39. «Mariano Díaz puede jugar con la Selección española» [Mariano Díaz can play with the Spanish national team] (Spanish). 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. Gabilondo, Aritz (2017 թ․ դեկտեմբերի 31). «Lopetegui: "A Mariano ya fuimos a verle; le seguimos de cerca"» [Lopetegui "We already went to see Mariano; we are following him closely] (Spanish). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Mariano medical report». realmadrid.com. 2020 թ․ հուլիսի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  42. «ՄԱՐԻԱՆՈ ԴԻԱՍԸ ԽՈՍԵԼ Է ԻՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ».
  43. "Mariano Diaz Mejia – Football Stats". Soccerway. Retrieved 1 December 2016
  44. «Real Madrid win 2019/20 LaLiga Santander». LaLiga. 2020 թ․ հուլիսի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  45. «Real Madrid win the Supercopa from the spot». marca.com. 2020 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Դիաս» հոդվածին։