Նաբիլ Ֆեկիր

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Նաբիլ Ֆեկիր (ֆր.՝ Nabil Fekir, հուլիսի 18, 1993(1993-07-18)[1], Լիոն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Նաբիլ Ֆեկիր
Nabil Fekir
Fekir 2018 (cropped)2.jpg
Ֆեկիրը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ալժիր Ալժիր
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 18, 1993(1993-07-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լիոն
Հասակ 173 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 15
Պատանեկան կարիերա
2000-2001 Ֆրանսիա Վիլյորբան
2001-2003 Ֆրանսիա Վոլս ան Վելեն
2003-2005 Ֆրանսիա Կալյուիր
2005-2007 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
2007-2010 Ֆրանսիա Վոլս ան Վելեն
2010-2011 Ֆրանսիա Սեն-Պրիեստ
2011-2013 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2016 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 63 (13)
2013-2019 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 145 (54)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 0 (0)
Ազգային հավաքական
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 1 (0)
2015-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 21 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 25-ի, 2019

Ֆեկիրը Լիոնի ակադեմիայի սան է։ Ակումբի առաջին կազմ տեղափոխվել է 2013 թվականին[3] և իր երկրորդ մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական խաղացող՝ ճանաչվելով Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[4]։ 2017 թվականին Ֆեկիրը դարձավ Լիոնի ավագը[5]: Ակումբի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 69 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ[6]։ 2019 թվականի ամռանը Ֆեկիրը տեղափոխվեց Ռեալ Բետիս[7]:

Ֆեկիրը հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական, սակայն ընտրել է Ֆրանսիան[8]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2015 թվականին[9]։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին Ֆեկիրը դարձավ աշխարհի չեմպիոն[10]:

Ակումբային կարիերաԽմբագրել

Օլիմպիկ ԼիոնԽմբագրել

Ֆեկիրը Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ Թիմի առաջին կազմ տեղափոխվել է 2013 թվականին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ ռաունդի Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[11]։ 3 օր անց՝ օգոստոսի 31-ին Ֆեկիրը իր դեբյուտը նշեց Լիգա 1-ում՝ Էվիանի դեմ խաղում[12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2014 թվականի ապրիլի 27-ին՝ Բաստիայի դեմ խաղում, որի ժամանակ նա դարձավ նաև 2 գոլային փոխանցման հեղինակ[13]։ 2013-14 մրցաշրջանում Ֆեկիրը մասնակցեց 17 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ[14]։

2014-15 մրցաշրջանում Ֆեկիրը դարձավ Լիոնի հիմնական կազմի խաղացող։ 2015 թվականի մայիսի 17-ին նա ճանաչվեց Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում[4]։ Այս մրցաշրջանում նա մասնակցեց 39 խաղի՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում[15]։

2015 թվականի օգոսոսի 29-ին՝ Կանի դեմ խաղում Ֆեկիրը հետ-տրիկ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[16]։ Այդ խաղից հետո նա ստացավ ծանր վնասվածք Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղալու ժամանակ[17] և բաց թողեց 2015-16 մրցաշրջանի խաղերի մեծ մասը[18]։ Ֆրանսիացին դաշտ վերադարձավ 2016 թվականի ապրիլի 8-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[19]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[20]։

2017 թվականի փետրվարի 23-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում Ֆեկիրը հետ-տրիկ ձևակերպեց ու տվեց 1 գոլային փոխանցում՝ խփելով իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում[21]։ 2016-17 մրցաշրջանում նա մասնակցեց 49 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[22]։

2017 թվականի օգոստոսին Մաքսիմ Գոնալոնի Ռոմա տեղափոխությունից[23] հետո Ֆեկիրը դարձավ Լիոնի ավագը[5][24]։ Հոկտեմբերին նա ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[25]։ Նոյեմբերին 5-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում Ֆեկիրը դուբլ ձևակերպեց[26], և երկրորդ գոլից հետո հանեց իր մարզաշապիկը և ցույց տվեց այն Սենտ Էտիենի երկրպագուներին, ովքեր զայրանալով սկսեցին իրեր նետել ֆրանսիացու վրա[27][28][29]։ Ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտից և հանդիպումը կանգնեցվեց 40 րոպեով, ինչից հետո ֆուտբոլիստները վերադարձան դաշտ՝ անցկացնելով խաղի վերջին 5 րոպեները[30][31]։ 2018 թվականի հունվարի 21-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում Ֆեկիրը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Լիոնին հաղթել 2-1 հաշվով[32]: 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[33], ինչպես նաև՝ ընդգրկվելով Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[34][35]:

2018 թվականի հունիսին Ֆեկիրը մոտ էր Լիվերպուլ տեղափոխությանը, որը նրա համար առաջարկում էր 60 միլիոն եվրո[36][37][38]: Այնուամենայնիվ, Լիոնը մերժեց առաջարկը, և տրանսֆերը չկայացավ[39][40][41]: Սեպտեմբերի 23-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[42]: Դեկտեմբերի 22-ին նա գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[43]: 2019 թվականի հունվարի 16-ին՝ Թուլուզի դեմ խաղում Ֆեկիրը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ փրկելով Լիոնին պարտությունից[44]: Մարտի 3-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում[45]: Ապրիլի 26-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-3 հաշվով[46]: Օլիմպիկ Լիոնի կազմում Ֆեկիրը անցկացրեց 193 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 69 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ[6][47]:

Ռեալ ԲետիսԽմբագրել

2019 թվականի հուլիսի 22-ին Ֆեկիրը 4 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[7][48][49]: Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[50][51][52]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Ֆեկիրը ընդամենը 1 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների կազմում՝ դուրս գալով խաղադաշտ Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Շվեդիայի դեմ խաղում[53]։

Ֆեկիրը ունի Ալժիրի արմատներ, և 2015 թվականի մարտին հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական՝ Օմանի և Քաթարի դեմ խաղերի համար[54][55]։ Այնուամենայնիվ, նա մերժեց հրավերը և միացավ Ֆրանսիայի ազգային հավաքականին[8][56]։ Իր դեբյուտը Ֆրանսիայի կազմում նշեց 2015 թվականի մարտի 26-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Բելգիայի դեմ ընկերական խաղում[57][58]։ Սեպտեմբերի 4-ին Ֆեկիրը իր առաջին խաղն անցկացրեց Ֆրանսիայի մեկնարկային կազմում՝ Պորտուգալիայի դեմ խաղում[59][60], սակայն այդ խաղում ստացավ ծանր վնասվածք և դուրս մնաց ավելի քան 6 ամսով[61]։

2018 թվականի մայիսի 17-ին Ֆեկիրը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[62][63]։ Մայիսի 28-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իռլանդիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[64][65]: Աշխարհի առաջնությանը Ֆեկիրը անցկացրեց 6 հանդիպում՝ փոխարինման մտնելով այս բոլոր խաղերում[66]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց առաջնությունը[67][68]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[69][70]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[71]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2013–14 Լիգա 1 11 1 0 0 4 0 2 0 17 1
2014–15 34 13 2 2 2 0 1 0 39 15
2015–16 9 4 0 0 0 0 0 0 9 4
2016–17 32 9 2 1 13 4 2 0 49 14
2017–18 30 18 2 2 8 3 0 0 40 23
2018–19 29 9 3 0 6 3 1 0 39 12
Ընդհանուր 145 54 9 5 33 10 6 0 193 69
Ռեալ Բետիս 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 145 54 9 5 33 10 6 0 193 69

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[71]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 5 1
2016 2 0
2017 3 0
2018 10 1
2019 1 0
Ընդհանուր 21 2

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 7, 2015 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա   Բելգիա 2–4 3–4 Ընկերական խաղ
2. Մայիսի 28, 2018 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա   Իռլանդիա 2–0 2–0

ՆվաճումներԽմբագրել

ՄիջազգայինԽմբագրել

Ֆրանսիա

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - N. Fekir - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24 
  3. 3,0 3,1 «Fekir ready to be Zidane's heir?»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Rédaction։ «Trophées UNFP: Nabil Fékir élu meilleur espoir de la saison»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-03-24 
  5. 5,0 5,1 «Ligue 1 news: Nabil Fekir named new Lyon captain following Maxime Gonalons and Alexandre Lacazette departures | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24 
  6. 6,0 6,1 «Nabil Fekir goes down a storm with Betis supporters as he lands in Seville»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-22։ Վերցված է 2019-07-25 
  7. 7,0 7,1 «Real Betis sign Nabil Fekir»։ realbetisbalompie (en-EN)։ Վերցված է 2019-07-25 
  8. 8,0 8,1 «Lyon star Nabil Fekir announces decision to play for France, offends everyone»։ Eurosport։ 2015-03-10։ Վերցված է 2018-03-24 
  9. 9,0 9,1 «France 1-3 Brazil»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-26։ Վերցված է 2018-03-24 
  10. 10,0 10,1 FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  11. «Real Sociedad vs. Lyon - Football Match Report - August 28, 2013 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-03-24 
  12. «Narrow win for Evian»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24 
  13. «Lyon keep up pressure»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24 
  14. «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24 
  15. «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24 
  16. «Nabil Fekir's hat-trick helps Lyon to win 4-0 at Caen»։ Eurosport UK։ 2015-08-29։ Վերցված է 2018-03-24 
  17. «Fournier hopes to recover from Fekir injury»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  18. «Lyon's Nabil Fekir Steps Up Recovery From ACL Injury And Has Euro 2016 Hopes»։ beIN SPORTS USA (en-US)։ Վերցված է 2018-03-24 
  19. «Montpellier vs. Lyon - Football Match Report - April 8, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  20. «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24 
  21. «Lyon - AZ Alkmaar (Ligue Europa, 2016/17) | Match | OLWeb.fr»։ www.olweb.fr (fr-FR)։ Վերցված է 2018-03-24 
  22. «Nabil Fekir | Football Stats | Lyon | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-24 
  23. «Roma sign Lyon's Gonalons on four-year deal»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  24. «Lyon : le retour du grand Fekir ?»։ Sport24 (fr-FR)։ 2017-08-10CEST18:48:11+0200։ Վերցված է 2018-03-24 
  25. 25,0 25,1 «Nabil Fekir et Umut Bozok, joueurs du mois d’octobre ! - Union Nationale des Footballeurs Professionnels»։ www.unfp.org (fr-FR)։ Վերցված է 2018-03-24 
  26. «AS Saint-Étienne - Olympique Lyon, Nov 5, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  27. «Fekir: No regrets as celeb sparks melee»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  28. «Lyon's Nabil Fekir causes Saint-Etienne fans to raid pitch after provocative celebration»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-11-06։ Վերցված է 2019-07-25 
  29. Ballard Stuart (2017-11-06)։ «Nabil Fekir: Lyon star sparks CHAOS from fans after goal against St Etienne - video»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  30. «Lyon Saint-Etienne Ligue 1 highlights: pitch invasion, Nabil Fekir celebration, Lionel Messi»։ Fox Sports (en-GB)։ 2017-11-06։ Վերցված է 2018-03-24 
  31. «Ligue 1: Saint-Etienne vs Lyon match halted for 30 minutes after Nabil Fekir's controversial celebration»։ Firstpost։ Վերցված է 2019-07-25 
  32. «Olympique Lyon - Paris Saint-Germain, Jan 21, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  33. «Nabil Fekir | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-25 
  34. 34,0 34,1 «Neymar named Ligue 1 Player of the Year as PSG dominate awards»։ beinsports-ph (en-ph)։ Վերցված է 2019-07-18 
  35. Andrew Smyth (2018-05-14)։ «Neymar named Ligue 1 Player of the Year»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-07-18 
  36. «Nabil Fekir: Liverpool close to deal for Lyon and France attacker» (en-GB)։ 2018-06-08։ Վերցված է 2019-07-25 
  37. Bascombe Chris (2018-06-07)։ «Liverpool close to signing £52m Lyon midfielder Nabil Fekir ahead of World Cup»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-07-25 
  38. «Nabil Fekir transfer: Liverpool hoping to wrap up £60m deal before World Cup | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-25 
  39. «Nabil Fekir: Liverpool target staying at Lyon, say Ligue 1 club» (en-GB)։ 2018-06-09։ Վերցված է 2019-07-25 
  40. «Major development in Nabil Fekir to Liverpool pursuit»։ Liverpool FC։ Վերցված է 2019-07-25 
  41. Bascombe Chris (2018-06-07)։ «Liverpool close to signing £52m Lyon midfielder Nabil Fekir ahead of World Cup»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-07-25 
  42. «Olympique Lyon - Olympique Marseille, Sep 23, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  43. «HSC Montpellier - Olympique Lyon, Dec 22, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  44. «FC Toulouse - Olympique Lyon, Jan 16, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  45. «Olympique Lyon - FC Toulouse, Mar 3, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  46. «FC Girondins Bordeaux - Olympique Lyon, Apr 26, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  47. «Real Betis complete signing of Nabil Fékir»։ Onefootball English (en-GB)։ 2019-07-22։ Վերցված է 2019-07-25 
  48. «Official: Real Betis sign Nabil Fekir»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-22։ Վերցված է 2019-07-25 
  49. «Real Betis sign Lyon captain Nabil Fekir | Football Espana»։ football-espana.net։ Վերցված է 2019-07-25 
  50. «Nabil, Yassin Fekir complete move to Real Betis»։ www.OL.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  51. «Nabil Fekir transfer: Liverpool-linked playmaker completes transfer to Real Betis | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-25 
  52. «Nabil Fekir joins Real Betis from Lyon in £17.7m deal» (en-GB)։ 2019-07-23։ Վերցված է 2019-07-25 
  53. «Sweden U21 - France U21, Oct 14, 2014 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24 
  54. «Lyon’s Nabil Fekir decides to play for France over Algeria - France 24»։ France 24 (en-US)։ 2015-03-10։ Վերցված է 2018-03-24 
  55. «Postmortem on Nabil Fekir’s decision to pick France over Algeria» (en-US)։ 2015-04-10։ Վերցված է 2018-03-24 
  56. «Fekir and Zouma named in France squad»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  57. «France vs. Belgium - Football Match Report - June 7, 2015 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  58. «LIVE France - Belgium - International friendlies - 7 June 2015»։ Eurosport։ 2015-06-07։ Վերցված է 2018-03-24 
  59. «Portugal vs. France - Football Match Report - September 4, 2015 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-24 
  60. «Portugal 0-1 France»։ BBC Sport (en-GB)։ 2015-09-04։ Վերցված է 2018-03-24 
  61. «Lyon's Nabil Fekir ruptures knee ligaments with France | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24 
  62. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-05-18 
  63. «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18 
  64. «France - Republic of Ireland, May 28, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-25 
  65. «France 2-0 Republic of Ireland» (en-GB)։ 2018-05-28։ Վերցված է 2019-07-25 
  66. «Nabil FEKIR»։ www.fifa.com։ Վերցված է 2019-07-25 
  67. Taylor Daniel (2018-07-15)։ «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  68. commentary) Barry Glendenning (match, (build-up) Will Unwin, McVeigh Niall (2018-07-15)։ «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-26 
  69. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  70. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  71. 71,0 71,1 «Nabil Fekir»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-24 

Արտաքին հղումներԽմբագրել