Ջրվշտիկի կամուրջ (նաև՝ Մազի կամուրջ), հայկական միջնադարյան կիսավեր կամուրջ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտ։ Ներկայում պահպանվել են կամրջախելերը[1][2]։

Picto infobox bridge1.png
Ջրվշտիկի կամուրջ
Այլ անվանում(ներ)Մազի կամուրջ
ՏեսակՄիաթռիչք
ՆյութՍրբատաշ քար, անմշակ քար, կրաշաղախ
Հատում էՋրվշտիկ գետ
Կառուցվել է12-13 դարեր
Երկարություն6 մ
Լայնություն3,30 մ
Բարձրություն11,25 մ
Հենասյուներ2
Ժառանգության կարգավիճակՈչ

ՏեղադրությունԽմբագրել

Կամուրջը գտնվում է Մատաղիս բնակավայրից 5 կմ հյուսիս-արևմուտք` Ջրվշտիկ գետակի վրա, Եղիշե առաքյալի վանքից 400 մետր հեռու[2]։

ՃարտարապետությունԽմբագրել

Ջրվշտիկի կամուրջն ունեցել է միաթռիչք կառուցվածք։ Թաղակիր կամարի անկյունաքարերը եղել են սրբատաշ, իսկ մնացած հատվածները շարվել են անմշակ քարով ու կրաշաղախով[2]:

Թռիչքի երկարությունը եղել է 6 մ, իսկ լայնությունը` 3,30 մ։ Ջրի մակարդակից բարձրությունը եղել է մոտավորապես 11,25 մ[2]:

ՊատմությունԽմբագրել

Համաձայն որոշ հետազոտողների պնդումների՝ Ջրվշտիկի կամուրջը կառուցվել է 12-ից 13-րդ դարերում[2]։ Կամրջի քանդվելու թվականը հայտնի չէ։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ կամրջի քանդվելը տեղի է ունեցել նախքան 1884 թվականը, քանի որ այդ ժամանակների ականատեսը նշել է, որ կանգուն են մնացել միայն հենապատերը[1][2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, «Մեղու Հայաստանի», 1885, N 66, էջ 3։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 30: