Բնակավայր
Tsovinar Alexanian/Ավազարկղ3

Ռեջո նել Էմիլիա [1] [2], Ռեջո Էմիլիա (իտալ.՝ Reggio nell'Emilia, լատին․՝ Regium Lepidi), քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում։ Ռեջո նել Էմիլիա համայնքի կենտրոնն է, տեղակայված է Մոդենայի և Պարմայի միջև: Այն չպետք է շփոթել Կալաբրիայում նույնանուն քաղաքի հետ: Բնակչությունը կազմում է 165503 մարդ (2008 թ.), բնակչության խտությունը՝ 715 մարդ/կմ²։ Քաղաքն ընդգրկում է 232 կմ քառ․ տարածք: Փոստային ինդեքսը 42100 է, հեռախոսային կոդը՝ 0522:

Կոմունայի հովանավորն է Սուրբ Պրոսպերին, որի տոնակատարությունը տեղի է ունենում նոյեմբերի 24-ին։

Պատմություն խմբագրել

Մ․ թ․ ա․ 187 թվականին Էմիլյան ճանապարհի վրա հիմնադրվել է Ռեջիում Լեպիդի բնակավայրը, որն անվանակոչվել է կոմս Մարկոս Էմիլիա Լեպիդայի անունով:

Դեռևս 4-րդ դարում քաղաքն ունեցել է իր եպիսկոպոսը, խիստ տուժել է բարբարոսների արշավանքներից։ Արքա Ալբոինը այն դարձրեց լանգոբարդների պետության կենտրոններից մեկը: 899 թվականին քաղաքն ապստամբության է ենթարկվել հունգարացիների կողմից: 1002 թվականին այն անցել է Տոսկանայի կոմսերի տիրապետության տակ, որոնք բնակություն էին հաստատել մոտակա Կանոսայի ամրոցում:

12-րդ դարից ի վեր Ռեջոն Լոմբարդյան լիգայի անդամ է եղել որպես անկախ քաղաքային հանրապետություն։ Կոմունան մասնատվել է հզորագույն տոհմերի միջև ծագած արյունալի դիմակայությունից: 14-րդ դարում Ռեջոյի համար մղվող պայքարին միացել են դ'Էստե, Գոնզագա և Վիսկոնտի ազնվական ընտանիքները, ինչպես նաև Հռոմի Պապը:

1409 թվականին Ռեջոյի տիրապետությունը փոխանցվել է դ'Էստեի տոհմին, որն իր ձեռքերում պահեց այն մինչև Նապոլեոնյան պատերազմները: Փաստորեն այն Մոդենայի դքսության մասն էր կազմում, չնայած դե յուրե հատկացվել էր Ռեջոյի Դքսին: Դ'Էստե տոհմի կառավարման օրոք Ռեգիոյում ծաղկում է ապրում առևտուրն ու ճարտարապետությունը: Ռեգիոյի հետ են կապված երկու խոշոր բանաստեղծների՝ Բոյարդո և Արիոստոյի անունները։

1513 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը գրավել է քաղաքը, բայց Էմիլիայի այս հատվածում պապական տիրապետությունը տևեց ոչ ավելի, քան 10 տարի: 1796 թվականին Նապոլեոնը մտավ Ռեջո՝ հռչակելով այստեղ Ցիզալպիական հանրապետության ստեղծումը: Հենց Ռեջոյում է բարձրացվել ժամանակակից Իտալիայի դրոշը, և այստեղ էլ ստեղծվել է Լեհաստանի օրհներգը: 1810 թվականից ի վեր Ռեջոյի դքսի տիտղոսը կրում էր մարշալ Ուդինոն:

Վիեննայի վեհաժողովը Ռեջոն վերադարձրեց Մոդենայի դքսերին, սակայն քաղաքացիները, որոնք զգացել էին ազատության համը, բազմիցս ընդվզեցին իրենց տիրակալների դեմ: 1860-ին քաղաքն ընդգրկվեց միավորված Իտալիայի կազմում: 20-րդ դարի քաղաքական կյանքում գերակշռում էին սոցիալիստները և (հետպատերազմյան տարիներին) կոմունիստները: 1980-ականներին քաղաքում ձայնագրվել է CCCP Fedeli alla linea ռոք խումբը:

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Դուոմո (Մայր տաճար), կառուցված է հիմնականում ռոմանական ոճով, որը բազմիցս վերանորոգվել է։ Միջնադարյան տաճարի տակ հայտնաբերվել են հին հռոմեական խճանկարներ։
  • Մադոննա դելլա Գյարայի բազիլիկ (1597-1619), կարևոր կոթող է, որում արտացոլված է մաներիզմից մինչև բարոկկո ոճերը։ Էմիլիայի գլխավոր սրբավայրերից մեկն է։
  • Սան Պրոսպերոյի բազիլիկ, հիմնադրվել է 10-րդ դարում, այնուհետև բազմիցս վերակառուցվել է։ Նրա ձևավորման վրա աշխատել են բոլոնացիներ Կամիլո Պրոկաչինին և Լոդովիկո Կարաչին:
  • Վալի թատրոն (1852-1857):
  • Արիոստո տուն
  • Վերածննդյան պալատ
  • Պարմեջանի պատկերասրահի գեղարվեստական թանգարան

Քույր քաղաքներ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության շարժը

Կոմունայի կառավարում խմբագրել

  • Հեռախոս՝ 0522 456111
  • Էլեկտրոնային հասցե՝ comune.informa@municipio.re.it
  • Պաշտոնական կայք՝ http://www.municipio.re.it/

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել