Մշակութային գլոբալացում

Main article: Cultural globalization

Շակիրա, կոլումբիացի բազմալեզու երգիչ, երգերի հեղինակ, ելույթներով հանդես է գալիս արտերկրում

Մշակութային գլոբալացումը վերաբերում է գաղափարների, իմաստների և արժեքների համաշխարհային տարածմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել և ամրապնդել սոցիալական հարաբերությունները:[1] Այս գործընթացը դրսևորվում է մշակույթների միասնական կիրառմամբ, որի տարածման աղբյուր է հանդիսացել համացանցը, փոփ մշակույթը, մեդիան և միջազգային ուղևորությունները: Դրանք ավելացան ապրանքային բորսայի և գաղութացման գործընթացներին, որոնք աշխարհով մեկ մշակութային իմաստի տարածման ավելի երկար պատմություն ունեն: Մշակույթների շրջանառումը հնարավորություն է տալիս մարդկանց ընդլայնված սոցիալական հարաբերությունների մաս դառնալ, որոնք հատում են ազգային և տարածաշրջանային սահմանները: Նման սոցիալական հարաբերությունների ստեղծումը և ընդլայնումը չի դիտարկվում սոսկ նյութական մակարդակում: Մշակութային գլոբալացումը ներառում է միասնական նորմերի և գիտելիքների ձևավորում, որի հետ մարդիկ ասոցացնում են իրենց անձնային և հավաքական մշակութային ինքնությունը: Դա նպաստում է տարբեր ազգերի և մշակույթների միջև փոխկապվածության աճին:[2]

Միջմշակութային հաղորդակցության ոլորտն ուսումնասիրում է, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայացնող մարդիկ հաղորդակցվում միմյանց հետ՝ դիտարկելով ընդհանրությունները և տարբերությունները, և թե ինչպես են փորձում հաղորդակցվել տարբեր մշակույթների առկայության պայմաններում: Ներմշակութային հաղորդակցությունը ուսումնասիրման հարակից ոլորտներից է:

Մշակույթի տարածումը մշակութային տարրերի՝ գաղափարների, նորաձևության, կրոնների, տեխնոլոգիաների, լեզուների և այլ ուղղությունների տարածումն է: Մշակութային գլոբալացումը խթանել է միջմշակութային կապերի զարգացումը, սակայն կարող է հանգեցնել երբեմնի մեկուսացած համայնքների յուրօրինակության նվազեցմանը: Օրինակ՝ սուշին տարածում է գտել Գերմանիայում և Ճապոնիայում, իսկ Դիսնեյլենդ Փարիզը, մարդկանց մեծ հոսքով, գերազանցում է Փարիզ քաղաք այցելողների թիվը, որն իր հերթին նվազեցնում է «իրական» ֆրանսիական հրուշակեղենի սպառումը:[3][4][5] Գլոբալացման դերը, իրենց իսկ ավանդույթներից մարդկանց օտարացման գործում, կարելի է աննշան համարել, եթե այն համեմատենք արդիականության ազդեցությունների հետ, որի մասին փաստում են Էքզիստենցիալիզմի ներկայացուցիչներ Ժան Պոլ Սարտրը և Ալբեր Քամյուն: Գլոբալացման շնորհիվ ընդլայնվել են ռեկրեացիայի հնարավորությունները. տարածում է գտել փոփ մշակույթը, մասնավորապես՝ համացանցի և արբանյակային հեռուստատեսության միջոցով:

Կրոնները, մշակութային տարրերի շարքում, առաջին են ենթարկվել գլոբալացման, որոնք տարածվել են պարտադրաբար, բնակչության միգրացիայի արդյունքում, էվանգելիստների, իմպերիալիստների և առևտրականների կողմից: Քրիստոնեությունը, Իսլամը, Բուդդիզմը և բոլորովին վերջերս տարածված սեկտաներից Մորմոնիզմը այն կրոններից են, որոնք արմատավորվել և ազդեցություն են թողել էնդեմիկ մշակույթների վրա այն վայրերում, որտեղ վերջիններս հեռացել են իրենց արմատներից:[6]

Գլոբալացումը մեծապես ազդել է սպորտաձևերի վրա:[7]: Օրինակ՝ ժամանակակից օլիմպիական խաղերին մասնակցում են մարզիկներ ավելի քան 200 երկրներից բազմասպորտային իրադարձություններում:[8]: ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը ամենաշատ դիտումներ և հետևորդներ ունեցող սպորտային իրադարձությունն է աշխարհում, որը նույնիսկ գերազանցում է Օլիմպիական խաղերին: Մոլորակի ամբողջ բնակչության մեկ իններորդը դիտել է 2006թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը:[9][10][11][12] Գլոբալացում եզրույթը ենթադրում է փոխակերպում: Մշակութային գործունեությունը, որը ներառում է ավանդական երաժշտությունը, կարող է անհետանալ կամ հանդես գալ փոխակերպված ավանդույթների տեսքով: Գլոբալացումը կարող է վտանգել երաժշտական ժառանգության պահպանությունը: Արխիվի մասնագետները կարող են ջանքեր գործադրել ռեպերտուարների հավաքագրման, ձայնագրման կամ վերարտադրման ուղղությամբ նախքան մեղեդիների համադրումը կամ փոփոխումը, իսկ տեղի երաժիշտները պայքարում են բնագրի պահպանության համար և ջանում են պահպանել տեղի երաժշտական ավանդույթները: Գլոբալացման արդյունքում կատարողները կարող են նախընտրություն չտալ ավանդական գործիքներին: Ժանրերի համադրումը կարող է վերլուծության համար հետաքրքիր թեմա հանդիսանալ:[13]

Գլոբալացման գործընթացում, տնտեսական և մշակութային զարգացման հարցում, կարևորվում է երաժշտության դերը: Երաժշտության մեջ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են՝ ջազը և ռեգին սկսել են զարգանալ տեղային մակարդակում, իսկ ավելի ուշ դարձել են միջազգային երևույթ: Գլոբալացումը նպաստել է համաշխարհային երաժշտություն երևույթի ի հայտ գալուն՝ զարգացող երկրների երաժշտությունը հասանելի դարձնելով ավելի լայն լսարաններին:[14]: Չնայած որ «համաշխարհային երաժշտություն» եզրույթը ի սկզբանե նախատեսված էր էթնիկ երաժշտության համար, սակայն գլոբալացումը այսօր այնքան է ընդլայնել իր շրջանակները, որ ներառում է այնպիսի հիբրիդ ենթաժանրեր, ինչպիսիք են՝ «համաշխարհային համադրումը», «գլոբալ համադրումը», «էթնիկ համադրումը»[15] և վորլդ բիթ:[16][17]

Կծու պղպեղի կիրառումը Ամերիկայից տարածվել և տեղ է գտել աշխարհի խոհանոցներում, հատկապես Թայլանդում, Կորեայում, Չինաստանում, և Իտալիայում:[18]

Պիեռ Բուրդյոն այն համոզմունքին էր, որ «սպառում» հասկացությունը կարելի է դիտարկել որպես ինքնաճանաչում և ինքնության ձևավորում: Երաժշտության տեսանկյունից դա նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ ունի իր սեփական երաժշտական ինքնությունը, որը պայմանավորված է նախասիրություններով և ճաշակով: Այս նախասիրությունների և ճաշակների ձևավորման վրա մեծապես ազդում է մշակույթը, քանի որ դա հանդիսանում է անձի ցանկությունների և վարքագծի ամենահիմնարար պատճառը: Գլոբալացման պատճառով սեփական մշակույթ հասկացությունը այժմ փոփոխության է ենթարկվում: Բացի այդ, գլոբալացումը նպաստել է քաղաքական, անձնական, մշակութային և տնտեսական գործոնների փոխկախվածության մեծացմանը:[19]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. զեկույցի համաձայն՝ [20] մշակութային փոխանակումը ավելի լայն տարածում է գտնում Արևելյան Ասիայում, սակայն Արևմտյան երկրները դեռևս շարունակում են մնալ մշակութային ապրանքների հիմնական արտահանողները: 2002թ. ՄԹ-ից և ԱՄՆ-ից հետո Չինաստանը մշակութային բնույթի ապրանքների երրորդ ամենամեծ արտահանողն էր: 1994-2002թթ. ընթացքում Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպական միությունից արտահանումների թիվը նվազել է, մինչդեռ Ասիան իր մշակութային բնույթի ապրանքների արտահանումների թվով գերազանցել է Հյուսիսային Ամերիկայի արտահանման ցուցանիշները: Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ասիայի բնակչությունը և տարածքը Հյուսիսային Ամերիկայից մի քանի անգամ մեծ է: Ամերիկանացումը բնորոշվում է ամերիկյան քաղաքական մեծ ազդեցության շրջանով և ամերիկյան խանութների, շուկաների զգալի աճով և դեպի այլ երկրներ իրերի ներմուծումով:

Գլոբալացման շուրջ որոշ քննադատներ պնդում են, որ այն վտանգում է մշակույթների բազմազանությունը: Երբ գլոբալացման արդյունքում գերիշխող երկրի մշակույթը ներդրվում է այն ընդունող երկրում, ապա դա կարող է սպառնալիք դառնալ տեղական մշակույթի բազմազանության համար: Որոշներն էլ այն համոզմունքն են հայտնում, որ գլոբալացումը ի վերջո կարող է հանգեցնել մշակույթի Արևմտականացման կամ Ամերիկանացման, որի դեպքում տնտեսապես և քաղաքականապես ազդեցիկ արևմտյան երկրների գերիշխող մշակութային հայացքները տարածվում և վտանգ են ներկայացնում տեղական մշակույթների համար:

Գլոբալացումը բազմանշանակ երևույթ է, որն առնչվում է աշխարհի քաղաքական բազմակողմանի հարաբերություններին և նպաստում է երկրների միջև մշակույթը ներկայացնող տարրերի տարածմանը և շուկաների աճին:  Հնդկաստանի օրինակը արտացոլում է մշակութային գլոբալացման ազդեցությունը, մասնավորապես՝ Մշակութային պլյուրալիզմի համատեքստում:[21]

Տրանսմշակութային աշխարհընկալումը ենթադրում է՝ «մեկ այլ անձի մեջ ինքն իրեն տեսնելը»:[22] Տրանսմշակութային երևույթը[23] մեկնաբանվում է որպես «երևույթ, որն իր մեջ ներառում է ամբողջ [[մարդկության մշակույթը]] մշակույթի մակարդակները»<ref name="FD">[http://www.thefreedictionary.com/transcultural transcultural], thefreedictionary.com</ref> և կամ «իր մեջ ընդգրկում կամ էլ համակցում է ավելի քան մեկ [[մշակույթի]] տարրեր»:<ref name="YD">[http://www.yourdictionary.com/transcultural transcultural], yourdictionary.com</ref>

Քաղաքական գլոբալացում խմբագրել

 
ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորք քաղաքում

Ընդհանուր առմամբ, գլոբալացումը ի վերջո կարող է նվազեցնել ազգային պետության պետությունների նշանակությունը: Վերազգային կառույցները, ինչպիսիք են՝ Եվրոպական միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, G8-ը կամ Միջազգային քրեական դատարանը փոխարինում կամ ընդլայնում են ազգային գործառույթները միջազգային համաձայնագրի իրականացումը խթանելու նպատակով:[24]

[[Միջկառավարումը վերաբերում է տարածաշրջանային ինտեգրման տեսությանը, որն ի սկբանե առաջարկվել է Սթենլի Հոֆմանի կողմից, իսկ երկրորդի դեպքում՝ պետությունները և ազգային կառավարությունը դիտվում են որպես ինտեգրումը խթանող առաջնային գործոններ:[25]

Բազմամակարդակ կառավարման մոտեցումը քաղաքագիտության և հանրային կառավարման տեսության մեջ կիրառելու համար հիմք են հանդիսացել Եվրոպական ինտեգրման վերաբերյալ ուսումնասիրությունները: Բազմամակարդակ կառավարումը առաջ է քաշում այն գաղափարը, որ զարգացող գլոբալ քաղաքական տնտեսության ոլորտում գործում են բազմաթիվ փոխազդող իշխանական կառույցներ: Դրանով է բացատրվում լիազորության ներպետական և միջազգային մակարդակների միջև առկա խնդիրը:

Որոշ մարդիկ հանդիսանում են մի քանի երկրի քաղաքացի:

Բազմաքաղաքացիությունը, որի համար նաև կիրառում են «երկքաղաքացիություն» եզրույթը, սահմանում է անձի քաղաքացիության կարգավիճակը, երբ անձը միաժամանակ հանդիսանում է ավելի քան մեկ Ինքնիշխան պետության քաղաքացի, որը կարգավորվում է տվյալ երկրների օրենքներով:  

Հասարակական կազմակերպությունները զգալիորեն ազդում են երկրի սահմաններից դուրս գործող հանրային քաղաքականության վրա, այդ թվում՝ մարդասիրական օգնությունը և զարգացման ջանքերը:[26] Մարդասիրական գլոբալ կազմակերպությունների առաքելությունը նույնպես ուղղված է մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Բարեգործական այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Բիլ և Մելինդա Գեյթսների բարեգործական հիմնադրամը, Աքսիոն Ինթերնեշնլ, Էքյումեն հիմնադրամը և Էքոինգ Գրին հասարակական կազմակերպությունը բիզնես մոդելը  համադրել են բարեգործության հետ՝ զարկ տալով բիզնես կազմակերպությունների հիմնադրմանը, ինչպիսիք են՝ Գլոբալ բարեգործական խումբը և բարեգործների նոր ասոցիացիաների, այդ թվում՝ Բարեգործության գլոբալ ֆորումի ստեղծմանը: Բիլ և Մելինդա Գեյթսների բարեգործական հիմնադրամի ծրագրերը ներկայումս ընդգրկում են բազմամիլիարդ դոլարների հատկացումներ, որոնք ուղղված են աղքատության շեմին գտնվող, բայց մեծ թափով զարգացող աշխարհի մի շարք երկրներում իրականացվող իմունիզացիայի ծրագրերին:[27]: [[Հադսոն ինստիտուտի]] կողմից իրականացված գնահատման արդյունքում զարգացող երկրներին հատկացվող մասնավոր բարեգործական հոսքերը 2010թ. կազմել է 59 միլիարդ ԱՄՆ դոլար:<ref>The Index of Global Philanthropy and Remittances 2012. Hudson Institute Center for Global Prosperity {{webarchive|url=https://web.archive.org/web/20120730155329/http://www.hudson.org/files/publications/2012IndexofGlobalPhilanthropyandRemittances.pdf|date=30 July 2012}}</ref>

Գլոբալացման զարգացումներին ի պատասխան՝ մի շարք երկրներ որդեգրեցին Մեկուսացման քաղաքականություն (իզոլացիոնիզմ): Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի կառավարությունը դժվարացրել է օտարերկրացիների մուտքը երկիր և խստագույնս վերահսկում է այդ գործընթացների պահպանումը: Մարդասիրական օգնության ոլորտում աշխատողները մանրամասն զննումների են ենթարկվում և կառավարությունը արգելում է նրանց մուտքը այն վայրեր և տարածաշրջաններ, որտեղ վերջիններիս գտնվելը անցանկալի է: Քաղաքացիները չեն կարող ազատորեն լքել երկիրը:[28][29]

Այլ ուղղություններ խմբագրել

Գիտնականները երբեմն քննարկում են գլոբալացման ավելի քիչ տարածված ուղղությունները, ինչպիսիք են՝ բնապահպանական գլոբալացումը (միջազգայնորեն համակարգվող գործընթացներն ու կանոնակարգերը, և հաճախ՝ միջազգային բնապահպանական համաձայնագրերը)[30] or military globalization (growth in global extent and scope of security relationships).[31] Վերը նշված այդ ուղղություններին, սակայն, ավելի քիչ անդրադարձ է կատարվում, քանի որ ուսումնական գրականության մեջ սովորաբար գլոբալացումը դասակարգվում է երեք հիմնական ճյուղերի, այն է՝ տնտեսական գլոբալացում, մշակութային գլոբալացում և քաղաքական գլոբալացում:

Մարդկանց տեղաշարժ խմբագրել

 
Պլանավորված ավիաչվերթի երթուղու պատկեր, 2009թ.

Գլոբալացման կարևոր ասպեկտներից է մարդկանց տեղաշարժը: Ուղևորափոխադրման տեխնոլոգիաների առաջընթացի հետ մեկտեղ, 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը ճամփորդելու ժամանակը և ծախսերը զգալիորեն կրճատվեցին: Եթե 18-րդ դարում Ատլանտյան օվկիանոսով ճամփորդությունը տևում էր մինչև 5 շաբաթ, ապա 20-րդ դարում ճամփորդելու համար պահանջվում էր մոտ 8 օր:[32] Այսօր ժամանակակից օդային փոխադրումների շնորհիվ հեռագնա ճամփորդությունները դարձել են արագ և մատչելի:

Տուրիզմը ժամանցի կազմակերպման նպատակով ճամփորդությունն է: Տեխնոլոգիական և փոխադրման ենթակառուցվածքների զարգացումները, ինչպես օր.՝ Ջամբո ջեթ տեսակի ուղևորատար ինքնաթիռ, էժան թռիչքները և առավել հասանելի տուրիզմը/հասանելի օդանավակայանները տուրիզմի բազմաթիվ տեսակները դարձրել են ավելի մատչելի: Միջազգային զբոսաշրջիկների ժամանումները 2012թ. առաջին անգամ, գլոբալ մասշտաբով, գերազանցել են 1 միլիարդ զբոսաշրջիկների թիվը:[33]

Մուտքի արտոնագիրը պայմանական արտոնություն է, որը պետությունը տրամադրում է օտարերկրյա քաղաքացուն: Մուտքի արտոնագիրը օտարերկրյա քաղաքացիներին թույլ է տալիս մուտք գործել այլ երկիր, որոշ ժամանակ բնակվել այնտեղ և մինչև արտոնագրի ժամկետի լրանալը լքել տվյալ երկիրը: Որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Շենգենյան տարածքի երկրները, ձեռք են բերել համաձայնություն, որի համաձայն այդ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն մեկնել Շենգենյան գոտու այլ երկիր՝ առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության: Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ մուտքի արտոնագրի կարիք ունեցող զբոսաշրջիկների թիվը նվազագույնի է հասել 2015թ:[34][35]

Ներգաղթը մարդկանց միջազգային տեղաշարժն է դեպի այլ վայր, երկիր, որի  քաղաքացի նրանք չեն հանդիսանում՝ նպատակ ունենալով այնտեղ բնակություն հաստատել՝ մշտական կացություն կամ քաղաքացիություն ձեռքբերելու հիմքով, կամ էլ աշխատանքի անցնել որպես միգրանտ աշխատող և կամ ձեռք բերել ժամանակավոր օտարերկրյա աշխատողի կարգավիճակ:[36][37][38]

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2014թ. դրությամբ միջազգային միգրանտների թիվը աշխարհում կազմել է 232 միլիոն (այն անձինք, ովքեր 12 և ավելի ամիս գտնվել են իրենց բնակության երկրից դուրս) և գնահատվել է, որ միգրանտների մի մասը ցուցաբերել է տնտեսական ակտիվություն (այսինքն՝ աշխատանքի է անցել կամ փնտրել է աշխատանք):[39] Աշխատուժի միջազգային տեղաշարժը հաճախ դիտվում է որպես տնտեսական զարգացմանը նպաստող կարևոր գործոն: Օրինակ՝ Եվրոպական միությունում աշխատողների ազատ տեղաշարժը նշանակում է, որ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել մի անդամ պետությունից մյուսը՝ ապրելու, աշխատելու, սովորելու կամ մեկ այլ երկրում կենսաթոշակի անցնելու նպատակով:

Գլոբալացումը նշանակալից դեր ունի միջազգային կրթության զարգացման գործում: Ավելի ու ավելի շատ ուսանողներ են ձգտում բարձրագույն կրթություն ստանալ արտասահմանում և բազմաթիվ միջազգային ուսանողների համար այսօր արտասահմանում ուսանելը հիմնաքար է հանդիսանում տվյալ երկրում մշտական բնակություն հաստատելու համար:[40]

Ազգամիջյան ամուսնությունը դա տարբեր երկրներ ներկայացնող երկու մարդկանց միջև ամուսնությունն է: Նմանատիպ ամուսնության դեպքերում ի հայտ են գալիս բազմապիսի հարցեր, որոնք առնչվում են, օրինակ, քաղաքացիությանը և մշակույթին՝ ամուսնական հարաբերությունների մեջ բարդությունների և խնդիրների առաջացման պատճառ դառնալով:

Գլոբալացման դարում, երբ մարդիկ ամբողջ աշխարհում հնարավորություն ունեն ընդլայնելու իրենց կապերը և աշխարհագրությունը՝ չսահմանափակվելով առկա տեղանքում ստեղծված կապերով, ամուսնության համար սկսում են ընտրություն կատարել երկրի սահմաններից դուրս: Ազգամիջյան ամուսնությունը մարդկանց տեղաշարժի և արտագաղթի կողմնարդյունք է:

Տեղեկությունների հոսք խմբագրել

Կաղապար:Internet users by region Նախքան էլեկտրոնային հաղորդակցության ի հայտ գալը, հեռահար հաղորդակցության միջոց էր հանդիսանում փոստային ծառայությունը: Գլոբալ հաղորդակցության միջոցների արագությունը, մինչև 19-րդ դարի կեսերը, որոշվում էր սուրհանդակային ծառայությունների (մասնավորապես՝ ձիերի և նավերի) առավելագույն արագությամբ: Էլեկտրոնային հեռագիրը հեռահար արագ հաղորդակցության միջոցներից առաջինն էր: Օրինակ՝ նախքան առաջին տրանսատլանտյան կապի ի հայտ գալը, Եվրոպայի և Ամերիկայի միջև հաղորդակցման համար պահանջվում էին շաբաթներ, քանի որ փոստի փոխադրման միջոց էին հանդիսանում նավերը: Առաջին տրանսատլանտյան հեռագրային կապի ներդրումը զգալիորեն արդյունավետ դարձրեց հաղորդակցումը՝ հնարավորություն տալով հաղորդագրությունը ուղարկել և պատասխանը ստանալ նույն օրվա ընթացքում: Տրանսատլանտյան հեռագրային կապը կայուն զարգացում ապրեց 1865-1866թթ.: Առաջին անլար հեռագրային հաղորդիչները ներդրվեցին 1895թ.:

Ինտերնետը առանցքային դեր ունի մարդկանց միջև կապի ստեղծման գործում՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Օրինակ՝ ֆեյսբուքը սոցիալական ցանց է, որն ընդգրկում է վիրտուալ համայնքների ցանկ՝ ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր, իսկ ամսական կտրվածքով՝ 1.65 մլրդ ակտիվ օգտատեր]]՝ 2016թ. մարտի 31-ի դրությամբ:[41]

Գլոբալացումը կարող է տարածում գտնել Գլոբալ լրագրողության շնորհիվ՝ մեծածավալ տեղեկություններ հասանելի դարձնելով ինտերնետի միջոցով, «ամենօրյա անելիքների մաս է կազմում լրահոսի ուսումնասիրությունը և իրազեկվածությունը աշխարհի տարբեր մասերում բնակվող մարդկանց և նրանց գործունեության, խնդիրների, կենսապայմանների և այլնի փոխազդեցությունների մասին: Հրատապ խնդիրները, որոնք գլոբալ սպառնալիք են ներկայացնում, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, հնարավոր խթան կարող են հանդիսանալ գլոբալ լրագրողության հետագա ձևավորման գործում»:[42]

Գնահատում խմբագրել

Գլոբալացման համաթվերից է հանդիսանում «KOF Գլոբալացման համաթիվը», որի միջոցով գնահատվում են գլոբալացման երեք կարևոր ուղղությունները՝ տնտեսական, սոցիալական և քաղաքական:[43] Գլոբալացման մեկ այլ համաթիվ է ներկայացնում Ա.Թ.Քըրնին Արտաքին քաղաքականություն պարբերականում:[44]


2014 KOF Գլոբալացման համաթիվ
Rank Country
1   Իռլանդիա
2   Բելգիա
3   Նիդերլանդներ
4   Ավստրիա
5   Սինգապուր
6   Դանիա
7   Շվեդիա
8   Պորտուգալիա
9   Հունգարիա
10   Ֆինլանդիա
 
2006 Ա.Թ.Քըրնի / Արտաքին քաղաքականություն պարբերական
Գլոբալացման համաթիվ
Rank Country
1   Սինգապուր
2   Շվեյցարիա
3   Միացյալ Նահանգներ
4   Իռլանդիա
5   Դանիա
6   Կանադա
7   Նիդերլանդներ
8   Ավստրալիա
9   Ավստրիա
10   Շվեդիա

Տնտեսական գլոբալացումը գնահատելու համար սովորաբար հիմք են հանդիսանում այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են՝ առևտուրը, Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ), Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), Պորտֆելային ներդրումը և Եկամուտը: Իսկ ավելի նոր համաթվերի միջոցով գլոբալացումը գնահատվում է ընդհանուր գծերով և ընդգրկում է գլոբալացման քաղաքական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ասպեկտները:[45]

Աջակցություն և քննադատական անդրադարձ խմբագրել

Գլոբալացմանը նպաստող գործընթացներին ուղղված արձագանքները շատ տարբեր են եղել, որի պատմական աղբյուրները հասնում են արտատարածքային կապի և առևտրի գործընթացներին: Նմանատիպ գործընթացների ծախսերի և եկամուտների վերաբերյալ փիլիսոփայական հայացքների տարբերությունները բազմաթիվ գաղափարախոսությունների և սոցիալական շարժումների ի հայտ գալու առիթ են հանդիսանում: Տնտեսական աճի, տնտեսական կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման կողմնակիցները, գլոբալացման գործընթացները, ընդհանուր առմամբ, համարում են մարդկային հասարակության բարօրության համար ցանկալի կամ անհրաժեշտ պայման:[46]

Ընդդիմախոսները գտնում են, որ մեկ կամ մեկից ավելի գլոբալացման գործընթացները բացասաբար են ազդում սոցիալական բարեկեցության վրա ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակում:[46] Չնայած այն հանգամանքին, որ դրանք միտված են երկարաժամկետ և շարունակական տնտեսական կապերի ընդլայնմանը՝ սոցիալական զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման սկզբունքով, այդ գործընթացները,սակայն, սոցիալական կառուցվածքի տեսանկյունից, առաջ են բերում սոցիալական անհավասարություն, և նման գործընթացների հիմքում են գաղութացումը, իմպերիալիզմը կամ հեգեմոնիկ էթնոցենտրիզմը, մշակութային ասիմիլյացիան և մշակույթի զավթումը:

Գլոբալացման արդյունքում մարդիկ շփվում են օտարերկրացիների և նրանց մշակույթների հետ: Այլատյացությունը կամ քսենոֆոբիան վախի տեսակ է, որն արտահայտվում է օտար կամ անծանոթ համարվող երևույթների նկատմամբ:[47][48] Այլատյացությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Դրանցից են՝ յուրայինների վերաբերմունքը օտարների նկատմամբ և վերջիններիս մասին նրանց ունեցած ընկալումները, որը ներառում է անհատականությունը կորցնելու վախ, օտարների գործունեության նկատմամբ կասկածի դրսևորում, ագրեսիվ վարք և նրանց ներկայությունից ազատվելու ցանկություն՝ թվացյալ առաքինությունը պահպանելու նպատակով:[49]

Գլոբալացման երևույթի քննադատները սովորաբար իրենց եզրահանգումները բխեցնում են այդ գործընթացների՝ աշխարհի վրա ունեցած ազդեցությունների շուրջ ծավալված քննարկումներից և մարդկային ռեսուրսներին առնչվող ծախսերից: Նրանք խնդրահարույց են համարում կիրառվող ցուցանիշների համակարգը, ինչպես օրինակ՝ ՀՆԱ-ն, և փոխարենը նախընտրում են հաշվարկման այլ համակարգեր, ինչպիսիք են՝ Ջինիի գործակիցը[50] կամ Երջանիկ մոլորակ համաթիվը:[51] Այս տեսակետի կողմնակիցները մասնավորապես շեշտադրում են «իրար հետ փոխազդվող բազմաթիվ կործանարար հետևանքներ, որոնց թվում են՝ սոցիալական դիսինտեգրացիան, ժողովրդավարության փլուզումը, շրջակա միջավայրի վիճակի առավել կտրուկ վատթարացումը և մեծածավալ վնասները, նոր հիվանդությունների տարածումը, աղքատության աճը և օտարացումը»,[52] որոնք գլոբալացման անկանխատեսելի հետևանքների արդյունք են: Մյուսները այն կարծիքին են, որ մինչ գլոբալացման միտումները հանգեցրին արևմտամետ ժողովրդավարության տարածմանը, դրան զուգահեռ ավելի սրվեցին միջէթնիկ հարաբերությունները և բռնության դրսևորումները, երբ ազատ շուկայի տնտեսական քաղաքականությունները համատեղվեցին ընդհանուր ընտրական իրավունքի ժողովրդավար գործընթացների հետ, ինչպես նաև խրախուսվեց ռազմականացման տարածումը՝ որպես ժողովրդավարական սկզբունքների ամրագրման և հակամարտությունների կարգավորման միջոց:[53]

  1. James, Paul (2006). Globalism, Nationalism, Tribalism. London: Sage Publications.
  2. Manfred B. Steger and Paul James, ‘Ideologies of Globalism’, in Paul James and Manfred B. Steger, eds, Globalization and Culture: Vol. 4, Ideologies of Globalism, Sage Publications, London, 2010. Inda, Jonathan; Rosaldo, Renato (2002). «Introduction: A World in Motion». The Anthropology of Globalization. Wiley-Blackwell.
  3. Cowen, Tyler; Barber, Benjamin (May–June 2003). «Globalization and Culture» (PDF). Cato Policy Report. Վերցված է 15 March 2017-ին. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  4. Nadeem, S (2009) Macaulay's (Cyber) Children: The Cultural Politics of Outsourcing in India. Cultural Sociology
  5. Hacker, Violaine (2011), "Building Medias Industry while promoting a community of values in the globalization: from quixotic choices to pragmatic boon for EU Citizens", Politické Védy-Journal of Political Science, Slovakia
  6. McAlister, Elizabeth. 2005. "Globalization and the Religious Production of Space." Journal for the Scientific Study of Religion, Vol. 44, No 3, September 2005, 249–255.
  7. Globalization and Sport: A Review by Susan Froetschel Արխիվացված 23 Դեկտեմբեր 2016 Wayback Machine
  8. «Overview of Olympic Games». Encyclopædia Britannica. Վերցված է 4 June 2008-ին.
  9. «2006 FIFA World Cup broadcast wider, longer and farther than ever before». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 6 February 2007. Վերցված է 11 October 2009-ին.
  10. Dunmore, Tom (16 September 2011). Historical Dictionary of Soccer. Scarecrow Press. էջ 235. ISBN 978-0-8108-7188-5. «The World Cup is now the most-watched sporting event in the world on television, above even the Olympic Games.»
  11. Dobson, Stephen; Goddard, John (10 February 2011). The Economics of Football. Cambridge University Press. էջեր 407–. ISBN 978-1-139-49630-8. «The World Cup is the most widely viewed sporting event in the world: the estimated cumulative television audience for the 2006 World Cup in Germany was 26.2 billion, an average of 409 million viewers per match.»
  12. Wong, Glenn M. (8 March 2012). The Comprehensive Guide to Careers in Sports. Jones & Bartlett Publishers. էջեր 144–. ISBN 978-1-4496-0203-1. «The World Cup is the most-watched sporting event in the world. In 2006, more than 30 billion viewers in 214 countries watched the World Cup on television, and more than 3.3 million spectators attended the 64 matches of the tournament.»
  13. Clayton, Thomas. 2004. "Competing Conceptions of Globalization" Revisited: Relocating the Tension between World-Systems Analysis and Globalization Analysis. In: Comparative Education Review, vol. 48, no. 3, pp. 274–94.
  14. Throsby, David. (2002.) "The music industry in the new millennium: Global and Local Perspectives." Paper prepared for The Global Alliance for Cultural Diversity Division of Arts and Cultural Enterprise UNESCO, Paris.(չաշխատող հղում)
  15. «Ethnic fusion Music». Allmusic.
  16. «Worldbeat». Allmusic.
  17. «World Fusion Music». worldmusic.nationalgeographic.com. Արխիվացված է օրիգինալից 14 March 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. "Chili: Small Fruit Sets Global Palettes on Fire" Արխիվացված 31 Դեկտեմբեր 2016 Wayback Machine, History of Globalization, YaleGlobal Online.
  19. Beard, David and Keneth Gloag. 2005. Musicology: The Key Concepts. London and New York: Routledge.
  20. «International Flows of Selected Goods and Services» (PDF). Վերցված է 31 July 2010-ին.
  21. Ghosh, Biswajit (2011). "Cultural Changes and Challenges in the Era of Globalisation." Journal of Developing Societies, SAGE Publications, 27(2): 153–75.
  22. Cuccioletta, Donald. Multiculturalism or Transculturalism: Towards a Cosmopolitan Citizenship., London Journal of Canadian Studies 2001/2002 Vol. 17, Plattsburgh State University of New York, Interdisciplinary Research Group on the Americas
  23. transcultural, thefreedictionary.com
  24. Scholte, Jan-Aart (2005). «Chapter 6: Globalization and Governance». Globalization: A Critical Introduction. Palgrave.
  25. Teodor Lucian Moga (2009). «The Contribution of the Neofunctionalist and Intergovernmentalist Theories to the Evolution of the European Integration Process» (PDF). Journal of Alternative Perspectives in the Social Sciences. Վերցված է 21 May 2012-ին.
  26. Pawel Zaleski Global Non-governmental Administrative System: Geosociology of the Third Sector, [in:] Gawin, Dariusz & Glinski,]] եզրույթը քաղաքագիտության մեջ կրում է երկու իմաստ: Առաջինը՝ Piotr [ed.]: "Civil Society in the Making", IFiS Publishers, Warszawa 2006
  27. «Vaccine Delivery». Bill & Melinda Gates Foundation.
  28. «North Korean Refugees NGO». Northkoreanrefugees.com. 20 October 2008. Վերցված է 23 August 2010-ին.
  29. United Nations High Commissioner for Refugees (2 July 2008). «UNHCR Freedom in the World 2008 – North Korea». Unhcr.org. Արխիվացված է օրիգինալից 18 October 2012-ին. Վերցված է 23 August 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. Zimmerer, Karl S. (2006). Globalization & New Geographies of Conservation. University of Chicago Press. էջ 1. ISBN 978-0-226-98344-8.
  31. Krishnan, Armin (3 March 2016). War as Business: Technological Change and Military Service Contracting. Routledge. էջ 157. ISBN 978-1-317-00049-5.
  32. Boustan, Adain May . "Fertility and Immigration." UCLA. 15 January 2009.
  33. «UNWTO World Tourism Barometer» (PDF). UNWTO World Tourism Barometer. World Tourism Organization. 11 (1). January 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 28 February 2013-ին. Վերցված է 9 April 2013-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. Visa requirements for tourism eased around the world, says UN agency
  35. «Visa Openness Report 2015 January 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 January 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. «immigration». OxfordDictionaries.com. Oxford University Press. Վերցված է 11 May 2016-ին.
  37. «immigrate». Merriam-Webster.com. Merriam-Webster, In. Վերցված է 27 March 2014-ին.
  38. «Who's who: Definitions». London, England: Refugee Council. 2016. Վերցված է 7 September 2015-ին.
  39. «Mainstreaming of Migration in Development Policy and Integrating Migration in the Post-2015 UN Development Agenda» (PDF). www.ilo.org.
  40. Gribble, C (2008). «Policy options for managing international student migration: the sending country's perspective». Journal of Higher Education Policy and Management. 30 (1): 25–39. doi:10.1080/13600800701457830.
  41. «Company Info – Facebook Newsroom». Facebook.
  42. Berglez, Peter (2008). «WHAT IS GLOBAL JOURNALISM?». Journalism Studies. 9 (6): 845–858. doi:10.1080/14616700802337727.
  43. «KOF Index of Globalization». ethz.ch. The KOF Swiss Economic Institute. 2014.
  44. 16 October 2006 Արխիվացված 6 Մարտ 2008 Wayback Machine. Data for the year 2006. No longer published.
  45. Vujakovic, Petra (2010). «How to Measure Globalization? A New Globalization Index (NGI)». Atlantic Economic Journal. 38 (2): 237. doi:10.1007/s11293-010-9217-3.
  46. 46,0 46,1 Sen, Amartya K. (1970). Collective choice and social welfare. San Francisco, CA: Holden-Day.
  47. «Definition of xenophobia in English from the Oxford dictionary». oxforddictionaries.com.
  48. «Define Xenophobia at Dictionary.com». Dictionary.com.
  49. Guido Bolaffi. Dictionary of race, ethnicity and culture. SAGE Publications Ltd., 2003. p. 332.
  50. «Poverty Analysis – Measuring Inequality». worldbank.org.
  51. «The Happy Planet Index». Neweconomics.org. Վերցված է 2 June 2013-ին.
  52. Capra, Fritjof (2002). The Hidden Connections. New York, New York: Random House. ISBN 0-385-49471-8.
  53. Sorrells, Kathryn. Intercultural Communication: Globalization and Social Justice. Thousand Oaks, CA: SAGE, 2013. Print.