Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (օուն) ներդրման տեսակ են, որոնք իրենցից ներկայացնում են որևէ երկրում բիզնեսի վերահսկման իրավունքի տիրապետում մեկ ուրիշ երկրում գտնվող կազմակերպության կողմից[1]։ Ուստի դրանք օտարերկրյա պորտֆելային ներդրումներից տարբերվում են պարզապես վերահսկման գործոնի առկայության շնորհիվ։

Ներդրումների ծագումը չի ազդում օուն-ի սահմանման վրա․ ներդրումը կարող է կատարվել կա՛մ «անօրգանական»՝ թիրախային երկրում ընկերություն ձեռք բերելով, կա՛մ «օրգանական» ձևով՝ այդ երկրում գոյություն ունեցող բիզնեսի գործունեության ընդլայնման ճանապարհով։

Սահմանումներ խմբագրել

Լայն իմաստով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրենց մեջ ներառում են՝ «միաձուլումներն ու միավորումները, նոր շինությունների կառուցումը, արտասահմանյան գործառնություններից ստացված շահույթի վերաներդրումը և ներֆիրմային վարկերը»։ Նեղ իմաստով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները պարզապես վերաբերում են նոր շինության կառուցմանը և ներդրողի տնտեսությունից տարբերվող որևէ այլ տնտեսությունում գործող կազմակերպության մեջ ունեցած կառավարման մասնաբաժնին (քվեարկության իրավունք շնորհող բաժնետոմսի 10% կամ դրանից ավել չափով)[2]։ Օուն-ը կանոնադրական կապիտալի, երկարաժամկետ և կարճաժամկետ կապիտալների հանրագումարն է՝ արտահայտված վճարային հաշվեկշռում։ Օուն-ը սովորաբար ենթադրում է կառավարման մեջ մասնակցություն, համատեղ ձեռնարկատիրություն, տեխնոլոգիայի և փորձի փոխանակում։ Օուն-ի պաշարը զուտ (այսինքն՝ արտաքին օուն-ից հանած ներքին օուն) համախառն օուն-ն է տվյալ ժամանակահատվածի համար։ Ուղղակի ներդրումները բացառում են բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով կատարվող ներդրումները (եթե այդ ձեռքբերման արդյունքում ներդրողը վերահսկում է ընկերության բաժնետոմսերի 10%-ից պակաս մասնաբաժինը)[3]։

Օուն-ը, որոնք միջազգային գործոնային շարժերի ենթաբազմություն է, բնութագրվում են որևէ երկրում բիզնեսի վերահսկման իրավունքի տիրապետմամբ՝ մեկ ուրիշ երկրում գտնվող կազմակերպության կողմից։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները արտասահամանյան պորտֆելային ներդրումներից, որոնք այլ երկրի արժեթղթերում (հանրային բաժնետոմսեր և պարտատոմսեր) կատարվող պասիվ ներդրումներ են, տարբերվում են «վերահսկման» գործոնով[1]։ Financial Times-ի համաձայն՝ «Վերահսկման ստանդարտ սահմանումներն օգտագործում են միջազգայնորեն համաձայնեցված քվեարկման իրավունք տվող բաժնետոմսերի 10% շեմը, բայց սա այնքան էլ պարզ սահման չէ, քանի որ հաճախ բաժնետոմսերի հսկիչ ծրարի փոքր ծավալն անգամ կարող է վերահսկման իրավունք շնորհել տիրապետողների մեծ քանակ ունեցող ընկերությունների նկատմամբ։ Դեռ ավելին, տեխնոլոգիայի վերահսկումը, կառավարումը, նույնիսկ վճռորոշ հանդիսացող մուտքերը կարող են փաստացի վերահսկման իրավունք շնորհել»[1]։

Տեսական հիմք խմբագրել

Նախքան Ստեֆան Հայմերի՝ 1960-ական թթ․ ուղղակի ներդրումներին վերաբերող տեսությունը, ըստ Գրացիա լետտո-Ջիլլիսի (2012)[4]՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների և բազմազգ կորպորացիաների հիմքում ընկած պատճառները բացատրվել են նեոդասական տնտեսագիտությամբ՝ հենվելով մակրոտնտեսական սկզբունքների վրա։ Այս տեսությունները հիմնված էին առևտրի դասական տեսության վրա, որում առևտրի հիմքում ընկած շարժառիթը երկու երկրների միջև ապրանքների թողարկման ծախսերի տարբերության արդյունքն էր՝ կենտրոնանալով արտադրության ծախսի ցածր մակարդակի վրա՝ որպես ֆիրմայի արտաքին գործունեության շարժառիթի։ Օրինակ՝ Ջո Ս․ Բեյնը միջազգայնացման մարտահրավերը բացատրում էր միայն երեք սկզբունքներով․ բացարձակ ծախսերի առավելությամբ, արտադրանքի տարբերականացման առավելություններով և մասշտաբից տնտեսումով։ Դեռ ավելին, նեոդասական տեսությունները ձևավորվել են կատարյալ մրցակցության գոյության ենթադրության ներքո։ ԱՄՆ կորպորացիաների կողմից կատարված խոշոր օտարերկրյա ներդրումների հիմքում ընկած շարժառիթներից տպավորված՝ Հայմերը այնպիսի մի բան մշակեց, որը գերազանցեց գոյություն ունեցող տեսություններին՝ բացատրելով այն, թե ինչու տեղի ունի այս երևույթը, քանի որ նա համարում էր, որ նախկինում նշված տեսությունները չէին կարող բացատրել օտարեկրյա ներդրումներն ու դրանց շարժառիթները։

Իր նախորդների կողմից նետված մարտահրավերներին հանդիպելով՝ Հայմերը իր տեսությունը սևեռեց միջազգային ներդրումների հետ կապված բացերի լրացման վրա։ Հեղինակի կողմից առաջարկված տեսությունը միջազգային ներդրմանը մոտենում է տարբերվող և ավելի յուրահատուկ տեսանկյունից։ Ի հակադրում մակրոտնտեսագիտության վրա հենված ներդրումների տեսություններին, Հայմերը նշում է, որ սոսկ կապիտալ ներդրման, այլ կերպ հայտնի որպես պորտֆելային ներդրում և ուղղակի ներդրման միջև տարբերություն կա։ Այդ երկուսի միջև եղած տարբերությունը, որը կդառնա նրա ամբողջ տեսական գործունեության հիմնաքարը, վերահսկման խնդիրն է, որն էլ նշանակում է, որ ֆիրմաները ունակ են վերահսկման իրավունքի ավելի մեծ մակարդակի հասնել ուղղակի ներդրումներ, քան թե պորտֆելային ներդրումներ կատարելու ճանապարհով։ Ի լրումն սրա, Հայմերը շարունակում է քննադատել նեոդասական տեսությունները, պնդելով, որ կապիտալի շարժի տեսությունը չի կարող բացատրել միջազգային արտադրությունը։ Դեռ ավելին, նա պարզաբանում է, որ օուն-ը անպայմանորեն ֆոնդերի շարժը չի տվյալ երկրից ուղեկցող երկիր, և, որ այն կենտրոնացված է շատուշատ երկրների ներսում եղած առանձնահատուկ ոլորտների վրա։ Ի հակասում սրա, եթե տոկոսադրույքի մակարդակները միջազգային ներդրումների միակ շարժառիթը լինեին, ապա օուն-ը պիտի ներառեին շատուշատ ոլորտներ միայն մի քանի երկրներում։

Հայմերի կողմից կատարված մեկ այլ դիտարկում էլ ուղղված էր այն բանի դեմ, որը պաշտպանում էին նեոդասական տեսությունները․ օտարերկրյա ուղղակի ներդրումները չեն սահմանափակվում արտասահմանում ստացված շահույթի ավելցուկի ներդրումով։ Իրականում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները կարող են ֆինանսավորվել հյուրընկալող երկրում ձեռք բերված վարկերի, կապիտալի փոխանակման (արտոնագրեր, տեխնոլոգիա, սարքավորումներ և այլն) և այլ մեթոդների հաշվին։ Օուն-ի համար հիմնական որոշիչ գործոն է համարվում ինչպես կողմը, այնպես էլ երկրի տնտեսական աճի հեռանկարները, երբ կատարվում են օուն-ները։ Հայմերն առաջարկել է օուն-ի մի քանի այլ որոշիչ գործոններ՝ քննադատության, ինչպես նաև ենթադրյալ շուկայի և անկատարության պատճառով։ Դրանք են հետևյալները․

  1. Ֆիրմային հատուկ առավելություններ․ Հենց որ հայրենական կամ ներքին ներդրումները սպառվեն, ֆիրման կարող է գործի դնել շուկայի թերությունների յհետ կապված իր առավելությունները, որոնք ֆիրմային կապահովեն շուկայական ուժով և մրցակցային առավելությամբ։ Հետագա ուսումնասիրությունները փորձեցին բացատրել, թե ինչպես են ֆիրմաները կարողանում այդ առավելությունները լիցենզիաների տեսքով դրամականացնել։
  2. Կոնֆլիկտների վերացում․ կոնֆլիկտն առաջանում է այն ժամանակ, երբ ֆիրման արդեն իսկ գործում էր արտաքին շուկայում կամ այդ նույն շուկայում իր գործառնությունների շրջանակը ընդլայնելու ուղիներ է փնտրում։ Նա ենթադրում է, որ այս խնդիրների լուծումը ծագել է գաղտնի համաձայնության, շուկան մրցակիցների հետ կիսելու կամ արտադրության անմիջական վերահսկման ձեռքբերման տեսքով։ Սակայնմ, պետք է հաշվի առնվի այն, որ գործառնությունների վերահսկման միջոցով կոնֆլիկտի կրճատումը կմեծացնի շուկայի թերությունների քանակը։
  3. Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջազգայնացման ռազմավարության ձևավորման հակումը․ Ըստ Հայմերի՝ ֆիրմաները բնութագրվում են որոշումների կայացման 3 մակարդակներով․ ամենօրյա վերահսկողություն, կառավարման մակարդակի որոշումների կոորդինացում ու երկարաժամկետ ռազմավարական պլանավորում և որոշումների կայացում։ Այն աստիճանը, մինչև ուր ընկերությունը կարող է մեղմացնել ռիսկերը, կախված է նրանից, թե ինչքան լավ է ֆիրման կարողանում ձևակերպել միջազգայանացման ռազմավարությունը՝ հաշվի առնելով որոշումների կայացման նշված մակարդակները։

Հայմերի կարևորությունը միջազգային բիզնեսի և օտարերկրյա ուղղակի ներդրումների ոլորտում բխում է նրանից, որ նա առաջինն էր, ով տեսականացրեց բազմազգ կազմակերպությունների (ԲԱԿ) գոյությունն ու օուն-ի հիմքում ընկած պատճառները մակրոտնտեսական սկզբունքներից զատ։ Նա իր ազդեցությունն է թողել միջազգային բիզնեսի գալիք սերնդի ակադեմիկների և տեսությունների վրա, ինչպիսին է Ջոն Դաննինգի և Քրիստոս Պիտելիսի կողմից մշակված սեփականության, տեղակայման և միջազգայանցման տեսությունը, որն ավելի շատ կենտրոնանում է տրանսակցիոն կամ գործարքային ծախսերի վրա։ Դեռ ավելին, «օուն-ի կողմից ստեղծվող արդյունավետություն-արժեք բաղադրիչը և բազմազգ կորպորացիաների գործունեությունը հետագայում՝ 1990-ական թթ․, ամրապնդվեց երկու այլ խոշոր գիտական մշակումներով․ ռեսուրսների վրա հիմնված տեսությամբ ու էվոլյուցիոն տեսությամբ[5]»։ Բացի այդ, Հայմերի կանխագուշակումներից որոշներն ավելի ուշ իրականություն դարձան, օրինակ՝ Վերազգային կառույցները, ինչպիսիք են ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմանդրամը) կամ Համաշխարհային բանկը, որոնք մեծացնում են անհավասարությունների մակարդակը (Դաննինգ և Պիտելիս, 2008)։

Օուն-ի տեսակներ խմբագրել

  1. Հորիզոնական օուն-ը տեղի ունի այն ժամանակ, երբ ֆիրման իր երկրում կատարվող գործառնությունները օուն-ի միջոցով կրկնում է ուղեկցող երկրում՝ նույն արժեշղթայի մակարդակում[6]։
  2. Պլատֆորմային օուն-ը այն ներդրումներն են, որոնք աղբյուր հանդիսացող երկրից գնում են ուղղություն հանդիսացող երկիր՝ երրորդ երկիր արտահանելու նպատակով։
  3. Ուղղահայաց օուն-ը տեղի ունի այն ժամանակ, երբ ֆիրման տարբեր արժեշղթաներով շարժվում է վերևից ներքև կամ ներքևից վերև, այսինքն՝ երբ ֆիրմաները հավելյալ արժեք ստեղծող գործունեությունը հյուրընկալ երկրում ծավալում են փուլ առ փուլ՝ ուղղահայաց կերպով[6]։

Մեթոդներ խմբագրել

Օտարերկրյա ուղղակի ներդրողը կարող է որևէ տնտեսությունում կազմակերպության մեջ քվեարկման իրավոււնք ձեռք բերել հետևյալ մեթոդների միջոցով․

  • ցանկացած տեղ դուստր ձեռնարկության կամ ընկերության ստեղծման միջոցով
  • ներդրողի հետ կապված կազմակերպության բաժնետոմսերի ձեռքբերմամբ
  • ներդրողի հետ կապ չունեցող կազմակերպության միաձուլման կամ միավորման միջոցով
  • այլ ներդրողի կամ կազմակերպության հետ համատեղ ձեռնարկատիրության կապիտալի մեջ մասնակցությամբ[7]

Օուն-ի խթանների ձևերը խմբագրել

Օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանները կարող են ընդունել հետևյալ ձևերը[8]՝

  • շահութահարկի ու եկամտահարկի ցածր դրույքների
  • հարկային արձակուրդի կամ հարկի սուբսիդավորման
  • հարկային զիջումների այլ տեսակների
  • նախընտրելի սակագների
  • հատուկ տնտեսական գոտիների
  • արտահանում կազմակերպող գոտիների կամ ազատ առևտրի գոտիների
  • հարկերից ազատված պահեստներ
  • մաքիլադորաների՝ ընկերություններ, որոնք գործարաններին թույլ է տալիս ազատվել հարկերից ու սակագներից
  • ներդրումային ֆինանսական սուբսիդիաների[9]
  • անվճար հողատարածքի կամ հողատարածքների սուբսիդիաների
  • վերատեղակայման կամ արտագաղթի
  • ենթակառուցվածքային սուբսիդիաների
  • գիտահետազոտական ծախսերի գծով աջակցման
  • էներգիայի
  • նորմատիվային կարգավորումներից ազատման (սովորաբար խոշոր ծրագրերի համար)

Կառավարության ներդրումների խթանման գործակալությունները, ոգևորված մասնավոր հատվածով, ներքին օուն ներգրավելու համար կիրառում են տարբեր մարքեթինգային ռազմավարություններ, ներառյալ՝ սփյուռքին ուղղված մարքեթինգը։

Օուն-ի կարևորություն և խոչընդոտներ խմբագրել

1950թ․ ի վեր աշխարհի բնակչության թվաքանակի արագընթաց աճը մեծ մասամբ տեղի է ունեցել զարգացող երկրներում։ Այս աճը համընկել է համախառն ներքին արդյունքի ավելի արագ աճի հետ, ուստիև մեկ շնչի հաշվով եկամուտն էլ է աճել աշխարհի շատ երկրներում՝ 1950թ․ ի վեր[10]։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը կարող է կապված լինել տնտեսական աճի բարելավման հետ՝ հյուրընկալող երկրի համար կապիտալի ներհոսքի և հարկային եկամուտների ավելացման շնորհիվ։ Բացի այդ, հյուրընկալող երկրի առևտրային ռեժիմը ներդրողի համար որոշում կայացնելիս կարևոր գործոն է հանդիսանում։ Հյուրընկալող երկրները հաճախ փորձում են զարգացումը խթանելու համար օուն ներգրավել նոր ենթակառուցվածքների և այլ ծրագրերի մեջ։ Նոր ընկերությունների սուր մրցակցությունը կարող է բերել արտադրողականության գծով օգուտների և հյուրընկալող երկրնում ավելի մեծ արդյունավետության։ Ենթադրվում է, որ արտասահմանյան կազմակերպության քաղաքականությունների կիրառումը հայրենական դուստր ձեռնարկության նկատմամբ կարող է բարելավել կորպորատիվ կառավարման ստանդարտները։ Ի հավելում սրա, օտարերկրյա ներդրումը կարող է հանգեցնել «փափուկ» հմտությունների (վերապատրաստման և աշխատատեղերի ստեծման միջոցով) փոխանակմանը, հայրենական շուկայի համար առավել զարգացած տեխնոլոգիայի հասանելիությանը և գիտահետազոտական ռեսուրսների հասանելիությանը[11]։ Տեղի բնակչությունը կարող է օգուտ քաղել նոր բիզնեսների կողմից ստեղծված զբաղվածության հնարավորություններից[12]։ Մի շարք օրինակներում՝ ներդրող ընկերությունը իր հին արտադրական կարողություններն ու սարքավորումները պարզապես տեղափոխում է, որը տեխնոլոգիական լագերի կամ թերզարգացման պատճառով դեռ մարտահրավերային կարող է լինել հյուրընկալող երկրի համար՝ իր սեփական ապրանքների դեմ հյուրընկալող երկրի ընկերությունների կողմից մղվող մրցակցությունից խուսափելու համար։

Զարգացող աշխարհ խմբագրել

Զարգացող և անցումային երկրներում տեղական ֆիրմաների վրա օտարերկրյա ուղղակի ներդրումների հետևանքների վերաբերյալ 2010թ․ մետավերլուծությունը առաջ է քաշում այն, որ օտարերկրյա ներդրումը կայուն կերպով նպաստում է արտադրողականության աճին[13]։ Զարգացման նվիրվածության համաթիվը դասակարգման միջողով գնահատում է հարուստ երկրների ներդրումային քաղաքականությունների զարգացման նկատմամբ ունեցած դիրքորոշումը։

Չինաստան խմբագրել

Չինաստանում օուն-ը, հայնտի նաև որպես ռօուն (ռենմինբի օտարերկրյա ուղղակի ներդրումներ), վերջին տասնամյակում զգալի չափով աճ են գրանցել՝ 2012թ․ առաջին վեց ամիսներին հասնելով $19,1մլրդ, որն էլ Չինաստանին դարձրեց այդ ժամանակի ամենաշատ օուն ստացող երկիրը, գերազանցելով ԱՄՆ-ին, որի օուն-ի ծավալը կազմում էր $17,4մլրդ[14]։ 2013թ․ օուն-ի հոսքը դեպի Չինաստան $24,1մլրդ էր, որն էլ հանգեցրեց Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շուկայի 34,7% մասնաբաժնի ձեռքբերմանը։ Ի հակադրություն սրա, 2013թ․ Չինաստանից օուն-ի ելքը կազմում էր $8,97մլրդ, որն էլ համապատասխանում էր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկայի 10,7% մասնաբաժնին[15]։

2009թ․ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում օուն-ի մակարդակը նվազեց շուրջ 1/3-ով, բայց հետո՝ 2010թ․ սկսեց վերականգնվել[16]։

Չնայած աշխարհի երկրորդ ամենախոշոր տնտեսության աճի դանդաղեցմանը, օուն-ի հոսքը դեպի Չինաստան 2015թ․ պահեց իր կայուն աճը։ Օուն-ը, որոնք բացառում են ֆինանսական հատվածում կատարվող ներդրումները, տարեցտարի 6,4%-ից 2015թ․ բարձրացան $126,27մլրդ[17]։

Ինչպես զեկուցվում է, 2016թ․ առաջին ինը ամիսների ընթացքում Չինաստանը գերազանցեց ԱՄՆ-ին աշխարհի ամենախոշոր ակտիվներ ձեռքբերողի հարցում, որն էլ չափվում է ընկերությունների կորպորատիվ ձեռքբերման արժեքի միջոցով։ Չինացի ներդրողների կողմից զարգացող երկրներից դեպի բարձր եկամուտ ունեցող երկրներ որպես հետաքրքրության անցման մաս՝ Եվրոպան կարևոր ուղղություն դարձավ չինական ելքային օուն-ի համար։ 2014թ․ և 2015թ․ արժեքի տեսանկյունից ԵՄ-ն դիտվում էր որպես չինական կողմից ընկերությունների ձեռքբերման ամենախոշոր շուկա[18]։

Չինաստանի կողմից եվրոպական ընկերությունների ձեռքբերման արագընթաց աճը քաղաքական վերլուծաբանների և քաղաքականություն մշակողների մոտ հարցերի լայն շրջանակի շուրջ մտահոգությունների տեղիք տվեց։ Այդ հարցերը պոտենցիալ ռազմավարական բացասական հետևանքներ են ենթադրում ԵՄ անդամ երկրների և ամբողջ ԵՄ-ի համար՝ կապված Չինաստանի կոմունիստական կուսակցության և ներդրող կազմակերպությունների միջև առկա կապի, ինչպես նաև չինական շուկայի նկատմամբ եվրոպացի ներդրողների կողմից սահմանափակ հասանելիության հետ[18]։

Համանուն կերպով, Ավստրալիայում ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների շրջանում եղած մտահոգությունները Չինաստանի ուղղակի ներդրումային գործունեության հետ կապված մի քանի ոչ ֆորմալ ուսումնասիրությունների կատարման առիթ են հարուցել։ Արդյունքում հետաքննվեցին մի շարք ավստրալիացի քաղաքական ներկայացուցիչներ, իսկ Սեմ Դաստյարին[19] հրաժարական տվեց[20]։

2019թ․ մարտի 15-ին Չինաստանի Ազգային ժողովրդավարական Կոնգրեսը ընդունեց Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որն ուժի մեջ մտավ 2020թ․ հունվարի 1-ին[21]։

Հնդկաստան խմբագրել

Հնդկաստանում օտարերկրյա ներդրում հասկացությունն որպես այդպիսին ներդրվեց 1991թ․ Արտարժութային շուկայի կառավարման ակտով, որն առաջ էր քաշվել այդ ժամանակի ֆինանսների նախարար Մանմոհան Սինգհի կողմից։ Քանի որ Սինգհը հաջորդիվ վարչապետ նշանակվեց, այն դարձավ նրա կարևորագույն խնդիրներից մեկը, նույնիսկ ներկայումս[22][23]։ Հնդկաստանը թույլ չտվեց օտարերկրյա կորպորատիվ կառույցներին ներդրումներ կատարել երկրում[24]։ Հնդկաստանը սահմանափակում դրեց տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրողների կողմից կապիտալի տիրապետման մակարդակի վրա, օր․՝ ընթացիկ օուն-ը ավիացիայի և ապահովագրության ոլորտներում առավելագույնս սահմանափակվում է 49%-ով[25][26]։

1990թ․ $1միլիարդից էլ քիչ բազային գծից սկսած՝ 2012թ․ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) կողմից կատարված հետազոտությունը Հնդկաստանին համարեց 2010-12թթ․ տրանսազգային կորպորացիաների համար օուն-ի երկրորդ կարևորագույն ուղղությունը Չինաստանից հետո։ Ըստ տվյալների՝ այն ոլորտները, որոնք ավելի շատ հոսքեր ներգրավեցին, ծառայությունների, հեռահաղորդակցության, կառուցողական աշխատանքների և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներն էին։ Մավրիտանիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան օուն-ի առաջատար աղբյուրների շարքերում էին։ ՅՈՒՆԿԹԱԴԻ տվյալների համաձայն օուն-ի հոսքերը կազմում էին $14մլրդ, որը 43%-ով պակասել էր անցյալ տարվա առաջին կեսի հետ համեմատ[27]։

Հնդկաստանում ներդրում կատարող 10 խոշոր օտարերկրյա ընկերություններից 9-ը (2000թ․ ապրիլ-2011թ հունվար) գտնվում են Մավրիտանիայում[28]։ Այդ 10 խոշոր օտարերկրյա ընկերությունների ցանկը հետևյալն է[28]

  1. TMI Mauritius Ltd.-7200 կրոր ռուփի / $1600մլն
  2. Cairn UK Holding - 6666 կրոր ռուփի / $1492մլն
  3. Oracle Global (Mauritius) Ltd. -4805 կրոր ռուփի / $1083մլն
  4. Mauritius Debt Management Ltd.-3800 կրոր ռուփի / $956մլն
  5. Vodafone Mauritius Ltd.-4000 կրոր ռուփի / $801մլն
  6. Etisalat Mauritius Ltd.-3228 կրոր ռուփի
  7. CMP Asia Ltd.-2638․25 կրոր ռուփի / $653․74մլն
  8. Oracle Global Mauritius Ltd.-2575.88 կրոր ռուփի / $563․94մլն
  9. Merrill Lynch(Mauritius) Ltd.-2230.02 կրոր ռուփի / $483․55մլն
  10. Ընկերության անունը չի նշվում, բայց հնդկական ընկերությունը, որը ստացել է օուն-ը, Dhabol Power company Ltd. է։

2015թ․ Հնդկաստանն աչքի ընկավ որպես Չինաստանին ու ԱՄՆ-ին գերազանցող օուն-ի ուղղություն։ Հնդկաստանը ներգրավեց $31մլրդ ծավալի օուն՝ համապատասխանաբար համեմատած Չինաստանի ու ԱՄՆ-ի $28մլրդ և $27մլրդ ծավալների հետ[29][30]։ 2015թ․ Հնդկաստանը ստացավ $63մլրդ կազմող օուն[31]։ Հնդկաստանը նաև 2016թ․ ընթացքում թույլատրեց ներդրումներ կատարել արդեն օուն-ի 100%-ի չափով[փա՞ստ]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

Լայն կերպով ասած, ԱՄՆ-ն օուն-ի նկատմամբ հիմնովին «բաց տնտեսություն» ու խոչընդոտների ցածր մակարդակ ունի[32]։

ԱՄՆ-ի օուն-ը 2010թ․ կազմել է $194մլրդ[33]։ 2010թ․ ԱՄՆ-ում օուն-ի 84%-ը եկել է 8 երկրներից կամ երկրների միջով․ Շվեյցարիա, Միացյալ թագավորություն, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդեր և Կանադա[34]։ Ներդրումների խոշոր աղբյուր է անշարժ գույքի շուկան, որտեղ օտարերկրյա ներդրումների ծավալը ըստ գնումների տարբեր կառուցվածքների (հաշվի է առնվում ԱՄՆ օրենքները հարկման և ռեզիդենտության մասին) 2013թ․ կազմել է $92,2մլրդ[35]։

Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի կողմից կատարված 2008թ․ ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ օտարերկրացիները տիրապետում էին ԱՄՆ-ում իրենց ներդրումային պորտֆելների բաժնետոմսերի բավականին մեծ ծավալի, եթե նրանց իսկ երկրները ունեին ավելի քիչ զարգացած ֆինանսական շուկաներ, որը մեկ շնչին բաժին ընկնող եկամտին համապատասխան տատանվող հետևանքն է։ Կապիտալ վերահսկողության ավելի քիչ մակարդակի և ԱՄՆ-ի հետ առևտրի ավելի մեծ ծավալի տիրապետող երկրները նույնպես ավելի շատ են ներդրում կատարել ԱՄՆ կապիտալի և պարտատոմսերի շուկաներում[36]։

Ըստ Սպիտակ տան 2011թ․ զեկույցի՝ ընդհանուր վերցրած 5․7 մլն աշխատողի զբաղվածությունը ապահովված էր այն ոլորտներում, որոնք առավելապես կախված էին օտարերկրյա ուղղակի ներդրումներից։ Այսպիսով՝ ամերիկյան արդյունաբերության ոլորտի աշխատուժի մոտ 13%-ը կախված է այդ ներդրումներից։ Նշված աշխատանքների միջին վճարը մեկ աշխատողի հաշվով կազմում էր շուրջ $70,000՝ 30% ավելի բարձր, քան ԱՄՆ ողջ աշխատուժի միջին վճարը[32]։

2012թ․ նախագահ Բարաք Օբաման նշեց, որ․ «համաշխարհային տնտեսությունում ԱՄՆ-ն առերեսվում է ապագա աշխատատեղերի և արդյունաբերության ճյուղերի համար մղվող մեծ մրցակցության հետ։ Աշխարհի շուրջ ներդրողների համար ընտրության հիմնական ուղղություն մնալու համար քայլերի ձեռնարկումը կօգնի մեզ հաղթել այդ մրցակցությունում և բարեկեցությամբ ապահովել մեր ժողովրդին»[32]։

2013թ․ սեպտեմբերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկություն անցկացրեց 2013թ․ Համաշխարհային ներդրումները ամերիկյան աշխատատեղերում ակտի ընդունման համար։ Վերջինս մի նախագիծ էր, որը ԱՄՆ Առևտրի նախարարութ պիտի ուղղորդեր «ԱՄՆ-ի օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրավելու գլոբալ մրցունակության մասին ակնարկ կազմելու հարցում»[37]։ Նախագծի կողմնակիցները պնդում էին, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը կնպաստի ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծմանը[38]։

Կանադա խմբագրել

Կանադայի վիճակագրական ծառայությունը հետևողական է օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ ըստ երկրի[39] և ըստ ոլորտի[40] դասակարգելու հարցում։ 2012թ․ օուն-ը կազմել է 634 մլրդ կանադական դոլար՝ այս տնտեսական ցուցանիշով գերազանցելով ԱՄՆ-ին։ Կանադայի վիճակագրական ծառայությունը նաև ներկայացնում է համաշխարհային օուն-ի ներհոսքն ու արտահոսքը՝ աղյուսակների տեսքով[41]։

Միացյալ Թագավորություն խմբագրել

Միացյալ Թագավորությունն ունի բավականին ազատ շուկայական տնտեսություն և բաց է օտարերկրյա ներդրումների համար։ Նախկին վարչապետ Թերեզա Մեյը ներդրումներ էր փնտրում զարգացող շուկաներից և Հեռավոր Արևելքից, և մասնավորապես՝ որոշ բրիտանական խոշորագույն ենթակառուցվածքներ, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներն ու երկնաքերերը (Shard-ը), կառուցվել են օտարերկրյա ներդրումներով։

Ադրբեջան խմբագրել

Օտարերկրյա ուղղակի ներդրումների իրավական կարգավորումը Ադրբեջանի Հանրապետությունում իրականացվում է ներքոնշյալ օրենքների հիման վրա․

  • Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը
  • Ադրբեջանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը
  • Ադրբեջանի Հանրապետության օրենքը ներդրումային գործունեության մասին
  • Ադրբեջանի Հանրապետության օրենքը օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին
  • Ադրբեջանի Հանրապետության օրենքը ներդրումային ֆոնդերի մասին
  • Ադրբեջանի Հանրապետության օրենքը ձեռնարկատիրության ոլորտում ստուգումների դադարեցման մասին

Ներդրումային գործունեության մասին Ադրբեջանի Հանրապետության օրենքը օտարերկրյա ուղղակի ներդրումային գործունեության իրավական հիմքի բարելավման համար նպատակներ է առաջ քաշում։ Դրանք են․

  • երկրի տնտեսություն ներդրումների ներգրավման գործընթացի ինտենսիվացում
  • միջազգային տնտեսական համագործակցության և ինտեգրացիայի բարելավում
  • անկախ սեփականատիրության ձևից ապահովել հավասար իրավունքներ բոլոր ներդրողների համար[42]

Ադրբեջանի Հանրապետության Տնտեսության նախարարությունը և Ֆինանսների նախարարությունը խոշոր դեր են խաղում օտարերկրյա ուղղակի ներդրումային գործունեության նորմատիվային կարգավորման ոլորտում։ Ադրբեջանի Հանրապետության Տնտեսության նախարարության կանոնադրության համաձայն՝ դրա գործունեության ուղղություններից մեկը ներդրումային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակումը, ներդրումների գրավումը, ներդրումների կատարումն ու խթանումը և համապատասխան կառավարման մարմինների հետ դրանց իրագործման ապահովումն է[43]։ Ըստ այդ կանոնադրության՝ մեկ այլ ուղղություն է հանդիսանում նաև պետական ներդրումային քաղաքականության գծով ծրագրերի կազմումը, պատրաստումն ու իրականացումը, այդ ծրագրերի կոնցեպտների և ռազմավարությունների մշակումը[44]։

Ադրբեջանը նաև մշակել է ներդրումային գործունեության իր քաղաքականությունը, որի համաձայն գոյություն ունեն ներդրումային քաղաքականության երկու տեսակներ՝

  1. պետական ներդրումների քաղաքականություն
  2. մասնավոր ներդրումների քացաքականություն

Պետական ներդրումների քաղաքականությունը ունի ներքոնշյալ ուղղությունները՝

  • միջնաժամկետ և երկարաժամկետ պետական ծրագրերով և ռազմավարական ճանապարհաքարտեզներով սահմանված սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին ու առաջնահերթություններին ներդրումային նախագծերի հարմարեցում
  • ներդրումների ուղում դեպի ոչ նավթային սեկտորների և տարածաշրջանների զարգացում
  • տարածաշրջանային ներդրումային քաղաքականության կարևորում՝ ի համապատասխան զարգացման ժամանակակից միտումների
  • երկրում ներդրումային գործունեության սոցիալակն տարածության ամրապնդում, մարդկային կապիտալում և ենթակառուցվածքներում ներդրումային առաջնահերթությունների հաստատում
  • երկրի տնտեսական անվտանգության ապահովում
  • պետական ներդրումների ուղում դեպի գիտահեն նախագծեր
  • բարձրացնել պետության պաշտպանության կարողունակությունը[45]

Մասնավոր ներդրումների քաղաքականությունն էլ ունի ներքոնշյալ ուղղությունները՝

  • ադրբեջանական ընկերությունների ներդրումային գրավչության աճի ապահովմանն ուղղված գործողությունների պլանի մշակման շարունակում
  • կազմակերպությունների տեխնոլոգիական վերակառուցման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների ներմուծում արտաքին առևտրի ռեժիմային բարեխոխումների ճանապարհով
  • օտարերկրյա և ներքին ներդրումների ուղում դեպի արտահանումահեն և բարձր հավելյալ արժեք ապահովող ոլորտներ
  • ծառայությունների ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անհրաժեշտ նորմատիվային կարգավորման ռեժիմի բարելավում
  • միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահական և աուդիտորական գործառնությունների ձևակերպման գործընթացի արագացում[45]

Հայաստան խմբագրել

Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանը իր ունեցած օուն-ի մակարդակով 41-րդն է ԱՊՀ երկրների մեջ։ Հայաստանի կառավարությունը ներմուծել է որոշ չափորոշիչներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազատ տնտեսական գոտիները, որոնք իրենց հերթին հեշտացնում են ընկերությունների նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի ցուցաբերումը՝ կապված ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, շահութահարկի և մաքսատուրքերի հետ։ Բարեփոխումների հետ մեկտեղ, դեպի Հայաստան օուն ներգրավող հիմական գործոններ կարող են հանդիսանալ նաև նշանակալի հանքային ռեսուրսները, հարաբերականորեն հմուտ և էժան աշխատուժը և աշխարհագրական դիրքը.[46]։

Ռուսաստանի Դաշնություն խմբագրել

  • Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի պատմությունը

1991թ․[47] Ռուսաստանն առաջին անգամ սկսեց նորմատիվային կարգավորման դաշտ տեղափոխել օտարերկրյա ուղղակի ներդրումների ձևին, տեսակներին և բարենպաստ քաղաքականությանը վերաբերող հարցերը։

1994թ․[47] Ռուսաստանում ստեղծվեց օուն-ի խորհրդատվական մարմինը, որը պատասխանատու էր հարկադրույքների սահմանման, փոխարժեքի դրույքների գծով քաղաքականությունների մշակման, ներդրումային միջավայրի բարելավման, կենտրոնական և տեղական կառավարությունների միջև եղած հարաբերությունների միջնորդման, օուն-ի գծով աշխատանքների ուսումնասիրման և բարելավման ու օուն ներգրավելու և բազմատեսակ քաղաքականությունների իրագործման մեջ Տնտեսության նախարարության դերի, իրավունքի և պատասխանատվության բարձրացման համար։

1997թ․[47] Ռուսաստանը սկսեց գործողության մեջ դնել առանձնահատուկ ոլորտներ օուն ներգրավելու քաղաքականությունները, օրինակ՝ վառելանյութի, գազի, անտառանյութի, բեռնափոխադրման, սննդի վերամշակման և այլ ոլորտներում։

1999թ․[47] Ռուսաստանը հայտարարեց մի նոր օրենքի՝ «Ռուսաստանի Դաշնության օտարերկրյա ուղղակի ներդրումների» ընդունման մասին, որը կոչված էր օտարերկրյա ներդրողների համար տարրային երաշխիքներ ապահովելուն՝ կապված ներդրումների կատարման, բիզնեսի ծավալման և եկամուտների հետ։

2008թ․[47] Ռուսաստանն արգելեց ներդրումներ կատարել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են՝ ռազմական պաշտպանությունը և երկրի անվտանգությունը։

2014թ․[48] Պուտինն հայտարարեց, որ հենց որ արտասահմանից ռուսական ներդրումներ հոսեն դեպի երկիր իրավական ճանապարհով, դրանք չեն ստուգվի հարկային կամ օրենսդրական մարմինների կողմից։ Սա Պուտինի կողմից իրականացված բարենպաստ քաղաքականության կոչ է ռուսական ներդրումները հետ կանչելու համար։

  • Օտարերկրյա ներդրումների կառուցվածքը Ռուսաստանում[49]
  1. Ուղղակի ներդրումներ - կանխիկով անմիջական ներդրում․ Ըստ էության՝ 10%-ից ավել ներդրումը կոչվում է ուղղակի ներդրում։
  2. Պորտֆելային ներդրումներ - անուղղակի ներդրում ընկերություններին տրվող վարկերի, ֆինանսական վարկերի, բաժնետոմսերի և այլնի միջոցով․ Ըստ էության՝ 10%-ից պակաս ներդրումը կոչվում է պորտֆելային ներդրում։
  3. Այլ ներդրումներ - Բացառությամբ ուղղակի և պորտֆելային ներդրումների, իրենց մեջ ներառում են ընդունող երկրի համար միջազգային օգնությունը և վարկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Foreign Direct Investment Definition from Financial Times Lexicon». lexicon.ft.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  2. «Foreign direct investment, net inflows (BoP, current US$) | Data | Table». Data.worldbank.org. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «CIA - The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Ietto-Gillies, Grazia (2012). Transnational corporations and international production: Concepts, theories and effects. Cheltenham, UK; Northampton, MA: Edward Elgar. ISBN 978-0-85793-225-9.
  5. Dunning, John H.; Pitelis, Christos N. (2008). «Stephen Hymer's contribution to international business scholarship: An assessment and extension». Journal of International Business Studies. 39 (1): 167–176. doi:10.1057/palgrave.jibs.8400328. ISSN 0047-2506. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  6. 6,0 6,1 «What is Foreign Direct Investment, Horizontal and Vertical « Knowledge Base». Guidewhois.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Bhattacharyya, Srijanee (2012 թ․ նոյեմբեր). «Legal regimes governing Foreign Direct Investment (FDI) in host countries» (PDF). Advocates for International Development. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  8. U.S. States regularly offer tax incentives to inbound investors. See, for example, an excellent summary, written by Sidney Silhan, of state tax incentives offered to FDI businesses at: BNA Portfolio 6580, U.S. Inbound Business Tax Planning, at A-71.
  9. James, Spencer L; Gubbins, Paul; Murray, Christopher JL; Gakidou, Emmanuela (2012 թ․ հուլիսի 30). «Developing a comprehensive time series of GDP per capita for 210 countries from 1950 to 2015». Population Health Metrics. 10 (1). doi:10.1186/1478-7954-10-12. PMC 3487911.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. UNCTAD (2010). «Foreign direct investment, the transfer and diffusion of technology, and sustainable development (2010)» (PDF).
  11. Slaughter And May (2012). «Legal Regimes Governing Foreign Direct Investment (FDI) In Host Countries» (PDF). Advocates for International Development. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  12. Tomas Havranek & Zuzana Irsova (2011 թ․ ապրիլի 30). «Which Foreigners are Worth Wooing? A Meta-Analysis of Vertical Spillovers from FDI». Ideas.repec.org. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «China tops U.S. as investment target in 1st half 2012: U.N. agency». Reuters. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. «The fDi Report 2014 - Asia Pacific». fDi Magazine. 2014 թ․ հունիսի 25. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  15. «FDI by Country». Greyhill Advisors. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «China FDI inflow rises 6.4% in 2015». scio.gov.cn.
  17. 18,0 18,1 Hellström, Jerker (2016). «China's Acquisitions in Europe: European Perceptions of Chinese Investments and their Strategic Implications» (անգլերեն) – via Swedish Defence Research Agency. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. «Sam Dastyari resigns». ABC. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  19. Jonathon, Devitt (2018 թ․ մարտի 10). «Direct Foreign Investment- Doing Business In China». Merchantchannels.co. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  20. «Foreign Investment Law of the People's Republic of China». mofcom.gov.cn. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. «Why do you become 'Singham' for US, not for India? Narendra Modi asks Manmohan Singh». The Times Of India. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  22. «BJP will break recordsssss». The Times Of India. 2012 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. «Derecognition of overseas corporate bodies (OCBs)» (PDF). rbidocs.rbi.org.in. 2003 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  24. Airlines: Govt OK's 49% FDI stake buy. Indian Express (14 September 2012). Retrieved on 28 July 2013.
  25. «FDI Limit in Insurance sector increased from 26% to 49%». news.biharprabha.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  26. «China Edges Out U.S. as Top Foreign-Investment Draw Amid World Decline». Wall Street Journal. 2012 թ․ հոկտեմբերի 23.
  27. 28,0 28,1 «TOP 10 FDI EQUITY INFLOW CASES FROM APRIL 2000» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  28. «India pips US, China as No. 1 foreign direct investment destination». The Times of India. Times News Network. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  29. «India Pips China, US to Emerge as Favourite Foreign Investment Destination». Profit.ndtv.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  30. «India pips China as top FDI destination in 2015». The Times of India. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  31. 32,0 32,1 32,2 «White House Touts Growing Foreign Direct Investment In The U.S. accepted ngp». ABC News. 2011 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  32. [1](չաշխատող հղում)
  33. «U.S. FDI and site selection». Greyhill Advisors. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  34. «China buys $22bn worth of US homes, leads global pack». Russia Today. 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  35. «Why Do Foreigners Invest in the United States?» (PDF). Federal Reserve Bank of San Francisco. 2008 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  36. «H.R. 2052 - Text». United States Congress. էջ Section 4(a). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. Kasperowcz, Pete (2013 թ․ սեպտեմբերի 9). «House passes bill aimed at boosting foreign direct investments in the U.S.». The Hill. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  38. «Foreign Direct Investment (Stocks) in Canada : Millions of dollars» (PDF). Statistics Canada, Table 376-0051. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  39. «Foreign Direct Investment Stocks in Canada (NAICS)» (PDF). Statistics Canada, CANSIM 376-0052. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  40. «Canada's State of Trade: Trade and Investment Update 2012». International.gc.ca. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  41. «The law of the Republic of Azerbaijan on Investment Activity». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  42. «The Statute of the Ministry of Economy of the Republic of Azerbaijan».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  43. «The Statute of the Ministry of Finance of the Republic of Azerbaijan» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  44. 45,0 45,1 https://www.economy.gov.az/article/investisiya-siyaseti/21347. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  45. «Armenia: Foreign Investment». en.portal.santandertrade.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  46. 47,0 47,1 47,2 47,3 47,4 張玹誠(2006)。外國直接投資俄羅斯之研究。國立政治大學俄羅斯研究所碩士論文,未出版,台北。
  47. «Послание Президента Федеральному Собранию». Kremlin.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  48. 徐牧群(2012)。俄羅斯外人直接投資與貧窮改善之研究。國立政治大學俄羅斯研究所碩士論文,未出版,台北。

Արտաքին հղումներ խմբագրել