Միգրանտ աշխատող

անձ, որը տեղափոխվում է իր հայրենի երկրի տարածքում կամ դրանից դուրս՝ աշխատանք փնտրելու նպատակով

Միգրանտ աշխատող, անձ, որը պետք է զբաղվի, զբաղվում է կամ զբաղվել է վարձատրվող գործունեությամբ այն պետությունում, որի քաղաքացին չէ (աշխատուժի միգրացիա)։ Միգրանտ աշխատողները սովորաբար մտադրություն չունեն մշտապես մնալ այն երկրում կամ տարածաշրջանում, որտեղ նրանք աշխատում են։ Աշխատուժի միգրացիան տեղի է ունենում նախ, կամավոր կերպովբարեկեցիկ կյանք որոնելու կամ սեփական երկրի տնտեսական ու քաղաքական հալածանքներից ազատվելու համար, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների բռնի տեղահանման ձևերով։ Այդպիսի օրինակ է աֆրիկական սևամորթների տեղահանումը դեպր ամերիկյան մայրցամաք, ինչպես նաև երկրորդ խոշոր միգրացիոն ալիքը՝ Եվրոպայից Ամերիկա։

Ուզբեկ միգրանտ աշխատողները Սանկտ Պետերբուրգում

Աշխատուժի միջազգային միգրացիան պայմանավորված է նախ և առաջ տնտեսական գործոններով։ Դրան են վերաբերում կապիտալի կուտակման, ազգաբնակչության ու երկրների տնտեսական անհամաչափ զարգացման օրենքները, աշխատանքի պայմանների մեջ էական տարբերությունները, աշխատավարձի տարբեր մակարդակները, ձեռնարկատիրական գործունեության պայմանները, մարդկանց ապրելակերպը, տնտեսության զարգացման ցիկլային բնույթը։ Աշխատուժի միգրացիայի վրա ազդում են նաև դեմոգրաֆիկ, ազգային, քազաքական, ռազմական և այլ գործոններ։

Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատմամբ, 2014 թվականին ամբողջ աշխարհում կար 232 միլիոն միջազգային միգրանտ, որոնք առնվազն 12 ամսվա ընթացքում գտնվում էին իրենց հայրենի երկրից դուրս, և գնահատվում էր, որ նրանց կեսը տնտեսապես ակտիվ են (այսինքն՝ զբաղված են կամ աշխատանք են փնտրում)[1]։ Որոշ երկրներ ունեն միլիոնավոր աշխատանքային միգրանտներ։ Որոշ աշխատանքային միգրանտներ փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներ են, ոմանք էլ նույնիսկ ստրուկի կարգավիճակում են։

Աշխատուժի միջազգային շարժման կարևոր գծերից է համարվում առանձին երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից տվյալ գործընթացի կարգավորումը։ Ժամանակակից պայմաններում աշխատուժի միջազգային միգրացիայի կարգավորումն առանձին երկրներում հենվում է ՄԱԿ-ի կողմից ձևակերպված իրավական նորմերի և կանոնների վրա և ամենից առաջ 1919թ. գործող աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mainstreaming of Migration in Development Policy and Integrating Migration in the Post-2015 UN Development Agenda» (PDF). www.ilo.org.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգրանտ աշխատող» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 479