Ռեգին (ռումիներեն՝ Reghin, հունգ.՝ Szaszregen, գերմ.՝ Sächsisch Regen), քաղաք Ռումինիայում։

Բնակավայր
Ռեգին
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես56,09 կմ²
ԲԾՄ350 մետր
Բնակչություն29 742 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ545300
Պաշտոնական կայքprimariareghin.ro
Ռեգին (Ռումինիա)##
Ռեգին (Ռումինիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ռեգին քաղաքի մակերեսը կազմում է 72,82 կմ2։ Բնակչության թիվը 36 741 մարդ է (2007 թվականի տվայլներով)։ Բնակչության խտությունը` 505 մարդ/կմ2։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Ռեգին քաղաքը և մունիցիպիան գտնվում են Մուրաշ ժուդեցի հյուսիսում, Մուրաշ և Գուրգիու գետերի միացման վայրում, Տիրգու-Մուրեշ քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, Տրանսիլվանիայի պատմական շրջանում։

Պատմություն խմբագրել

Քաղաքը ստեղծվել է Գերմանիայից տեղափոխվածների, այսպես կոչված` տրանսիլվանական սաքսերի կողմից, Հունգարիայի թագավորության տարածքում։ Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1228 թվականին, հունգարական թագավոր Անդրեյ II-ի հրովարտակում։ 1242 թվականին Ռեգինը հարձակման է ենթարկվել մոնղոլ-թաթարների, իսկ 1285 թվականին՝ պոլովցի-կումանների կողմից։ Սկզբում քաղաքը կազմված էր երկու` գերմանական և հունգարական մասերից, որոնք բաժանված էին փոսով։ 1330 թվականին քաղաքի հունգարական մասում կաթոլիկ տաճարի կառուցմամբ Ռեգինը դարձել է տարածաշրջանային կրոնական կենտրոն։

XVI և XVII դարերում Ռեգինը, ինչպես նաև Տրանսիլվանիան, եղել են ավստրիական Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության դաժան պատերազմների օբյեկտներ։ Ավստրիացիների հաղթանակով Ռեգինը, ինչպես նաև Հունգարական թագավորությունը անցնում են Հաբսբուրգների կայսրության տակ։ 1848 թվականին, Հունգարիայի 1848-49 թվականների հեղափոխության ժամանակ քաղաքը գրեթե ամբողջովին կիզվել է։

1920 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ըստ Տրիանոնի հաշտության պայմանագրի Ռեգինը անցնում է Ռումինիայի տիրապետության տակ։ 1926 թվականին կատարվել է քաղաքի հունգարական և գերմանական մասերի միացում։ 1940 թվականին, երբ ստեղծվել է Ռեգինի Երկրորդ Հունգարական արբիտրաժը, իր մասը կազմող Հյուսիսային Տրանսիլվանիայի հետ վերադարձել է Հունգարիայի կազմ։ 1945 թվականի հունիսին բոլոր հրեաները, որոնք ապրում էին Ռեգինում, ուղարկվել են Օսվենցիմ և այնտեղ սպանվել։ 1945 թվականին քաղաքը նորից մտնում է Ռումինիայի կառավարության տակ։

Բնակչություն խմբագրել

Ըստ 1910 թվականի մարդահամարի` քաղաքի 41%-ը գերմանացիներ էին, 40%-ը հունգարացիներ էին, իսկ 18%-ը` ռումինացիներ։ 2011 թվականի տվյալներով քաղաքում ապրում էր 31.657 մարդ, քաղաքի ազգային կազմը հետևյալ տեսքն ուներ[2].

  • ռումինացիներ` 21153 (66,81 %),
  • հունգարացիներ` 8240 (26,02 %),
  • գնչուներ` 2002 (6,32 %),
  • գերմանացիներ` 182 (0,57 %)։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • 1903 թվականին քաղաքում ծնվել է նշանավոր գեմանացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Վագներ-Ռեգենին։
  • Պետրու Մայոր (1756-1821 թվական)՝ ռումինացի պատմաբան և լեզվաբան, հունական–կաթոլիկ քահանա, ռումինների ազգային վերածննդի գլխավոր գործիչներից և գաղափարախոսներից մեկը։
  • Գեորգի Մաուրեր (1907-1971 թվական)` գերմանացի պոետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. «2011 census» (PDF) (ռումիներեն). INSSE. 2 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 7 августа 2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգին» հոդվածին։