Պուբլիոս Վերգիլիոս Մարո (լատին․՝ Publius Vergilius Maro, [1]), Օգոստոսի ժամանակաշրջանի անտիկ հռոմեացի բանաստեղծ: Նա գրել է լատինական գրականության երեք ամենահայտնի բանաստեղծությունները՝ «Հովվերգանմանությունները» (կամ «Հովվերգություններ»), Գեորգիկները և Էնեականը: Ոչ այդքան նշանակալի մի շարք բանաստեղծություններ, որոնք տեղ են գտել «Appendix Vergiliana» ժողովածուում, վերագրվում են հենց Վերգիլիոսին[2][3]:

Վերգիլիոսը ավանդաբար համարվում է Հռոմի լավագույն բանաստեղծներից մեկը: «Էնեական» պոեմը, որպես այդպիսին, համարվում է Հին Հռոմի ազգային էպոսը: Հոմերոսի «Իլիականից» և «Ոդիսականից» հետո գրված Էնեական պոեմը շարունակում է տրոյացի փախստական Էնեասի պատմությունը, որն ամեն կերպ փորձում էր հասնել Իտալիա, որտեղ էլ իր ժառանգներ Հռոմուլոսը և Հռեմոսը կկառուցեին Հռոմ քաղաքը: Վերգիլիոսի աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան Արևմտյան գրականության վրա, հատկապես Դանթեի «Աստվածային կատակերգության», որտեղ Վերգիլիոսը ներկայացված էր որպես Դանթեի ուղեկցորդը դեպի Դժոխք և Քավարան[4]:

Կյանք և ստեղծագործություններ խմբագրել

Ծնունդ և կենսագրական տվյալներ խմբագրել

Վերգիլիոսի կենսագրական տվյալները վերցված են Վարիուսի՝ իր խմբագրի կողմից գրված կենսագրությունից։ Վերջինս տեղ է գտել Սվետոնիոսի և Վերգիլիոսի պոեզիայի երկու հանճարեղ մեկնաբանների՝ Սերվիուսի և Դոնատուսի կենսագրություններում: Թեպետ պատմիչներն անկասկած գրի էին առնում Վերգիլիոսի մասին փաստացի բոլոր տվյալները, սակայն վկայություններ կան, որ նրանք որոշ տվյալներ վերցրել են Վերգիլիոսի պոեզիայից և այլաբանություններից: Ուստի, Վերգիլիոսի կենսագրական տվյալները շարունակում են մնալ կասկածելի[5]:

Առկա տվյալների համաձայն, Վերգիլիոսը ծնվել է Ցիզալպյան Գալլիայում (իր ժամանկներում այն Իտալիայի մասն է կազմել)՝ Մանտովայի[6] մոտ գտնվող Անդես գյուղում[7]: Անվան վերլուծությունը հանգեցրեց այն բանին, որ նրա արմատները գալիս են վաղ հռոմեական գաղութաբնակներից: Ժամանակակից եզրահանգումները վերջին հաշվով չեն հաստատում նման վկայությունները, որոնք վերցված էին իր սեփական ստեղծագործություններից կամ էլ հետագայում գրված իր մասին կենսագրություններից: Մակրոբիուսն ասում է, որ նրա հայրը հասարակ մարդ էր։ Այնուամենայնիվ, գիտնականները կարծում էին, որ Վերգիլիոսը ձիաբուծությամբ զբաղվող ընտանիքից էր, որը թույլ էր տալիս նրանց Վերգիլիոսին տալ կրթության: Նա դպրոց է հաճախել Կրեմոնայում, Մեդիոլանում, Հռոմում և Նեապոլում: Հռետորաբանական և իրավաբանական գործունեությունն ավարտելուց հետո՝ երիտասարդ Վերգիլիոսն իր տաղանդը փորձում է պոեզիա մեջ[8]:

Ըստ Ռոբերտ Սեյմուր Քոնուեյի, Անդերի և Մանտովայի միջև իրական տարբերությունը վկայող միակ անտիկ տեղեկությունը վերցված է Մարկոս Վալերիուս Պրոբուսի ստեղծագործություններից: Պրոբուսը մեծ ճանաչում ունեցավ Ներոն կայսեր օրոք (գահակալել է 54 – 68 թվականներին)[9]: Պրոբուսը գրել է, որ Անդեսը գտնվում էր Մանտովայից 30 հռոմեական մղոն հեռավորության վրա: Քոնուեյի հաշվարկով, այն համապատասխան է 45 կիլոմետրի կամ 28 անգլիական մղոնի[9]:

Համեմատաբար քիչ տեղեկություն կա Վերգիլիոսի ընտանիքի մասին: Նրա հայրը Վերգիլիա տոհմից էր, իսկ մայրը՝ Մագիա տոհմից[9]: Ըստ Քոնուեյի, Վերգիլիա տոհմի մասին քիչ տեղեկություններ կան ամբողջ Հյուսիսային Իտալիայի մասին գրություններում, որտեղ գտնվում էր Մանտովան: Այս տարածաշրջանից պահպանված հազարավոր հին արձանագրություններից միայն 8 կամ 9 գրառումներ կան «Վերգիլիուս» (տղամարդու) կամ «Վերգիլիա» (կնոջ) անունով մարդկանց մասին: Այս վկայություններից երեքը գրված է Վերոնայի արձանագրություններում, իսկ մեկը՝ Կալվիզանոյի մակագրություններում[9]:

Քոնուեյը կարծում էր, որ Կալվիզանոյի մակագրությունը կապված էր Վերգիլիոսի բարեկամուհու հետ: Կալվիզանոն գտնվում է Մանտովայից 30 հռոմեական մղոն հեռավորության վրա և համապատասխանում է Պրոբուսի Անդեսի վերաբերյալ նկարագրությանը[9]: Այս դեպքի համար գրվածքը Մատրոնեին (աստվածների խումբ) ուղղված ընտրության առաջարկություն էր Վերգիլիա անվամբ կնոջ կողմից, խնդրելով աստվածուհիներին պաշտպանել Մյունատիա անունով կնոջը, սպառնացող վտանգից: Քոնուեյը նշում է, որ այդ դարաշրջանի համար նման առաջարկություններ հաճախ էին լինում, երբ կանայք խնդրում էին աստվածներին, որպեսզի պաշտպանեն հղի կամ ծննդկան կանանց: Շատ դեպքերում խնդրող կինը հղի կնոջ մայրը կամ վտանգի մեջ գտնվող մարդն էր հանդիսանում: Չնայած Կալվիզանոյից կան այլ վկայություններ, որտեղ կինը խնդրում է պաշտպանել իր քրոջ կյանքը[9]: Մյունատիան, այն կինը, ում Վերգիլիան խնդրել էր պաշտպանել, Վերգիլիայի կամ Վերգիլիայի աղջկա մոտ բարեկամն էր: «Մունատիա» անունը ցույց է տալիս, որ տվյալ կինը Մյունատիա տոհմից էր և հնարավոր դարձնում այն փաստը, որ Վերգիլիան կարող էր այս ընտանիքի հարսը լինել[9]:

Վաղ աշխատանքները խմբագրել

Ըստ մեկնաբանների, Վերգիլիոսն իր առաջին կրթությունը ստացել է հինգ տարեկան հասակում և հետագայում մեկնել Կրեմոնա, Միլան և, վերջիվերջո, Հռոմ՝ սովորելու հռետորություն, բժշկություն և աստղագիտություն, որոնք հետագայում թողեց, փիլիսոփայություն ուսումնասիրելու համար: Վերգիլիոսի հիացմունքով արտահայտված գրառումները նորաոճ գրողներ Պոլիոյի և Սիննայի մասին վկայում էին , որ մի որոշ ժամանակ նա կապ է ունեցել Կատուլլուսի նորաոճ շրջապատի հետ: Համաձայն Սերվիուսի, համադասարանցիները Վերգիլիոսին ամաչկոտ ու զսպված էին համարում և մարդկանց հետ չշփվելու պատճառով նրան «Պարտենիաս» (հունարեն՝ աղջիկ) կամ «աղջիկ» մականուններն էին տվել: Վերգիլիոսը նաև իր ողջ կյանքի ընթացքում առողջական խնդիրներ ուներ և նույնիսկ կյանքի մի մասը հաշմանդամությամբ է անցկացրել: Համաձայն «Կատալեպտոնի» , նա սկսել է պոեզիա գրել Նեապոլում գտնվող Սիրո Էպիկուրյանցու Էպիկուրյան դպրոցում: Որոշ աշխատություններ, որոնք մեկնաբանները վերագրում էին երիտասարդ Վերգիլիոսին, պահպանվել են «Վերգիլիանայի հավելված» աշխատությունում, սակայն գիտնականները համարում են այն կեղծ: Մի անգամ, «Կատալեպտոնը», որը բաղկացած էր տասնչորս կարճ բանաստեղծություններից [10], որոնցից մի քանիսը գուցեև Վերգիլիոսինն էին, և մեկ այլ «Culex» («Մոծակը») անվամբ կարճ բանաստեղծություն դեռևս մ.թ.ա. առաջին դարում դարձյալ վերագվում էին Վերգիլիոսին:

Հովվերգանմանություններ խմբագրել

 
Հովվերգանմանությունների առաջին էջը, 5-րդ դար, Վերգիլիուս Ռոմանուս։

Կենսագրական տվյալների համաձայն, Վերգիլիոսը սկսեց գրել իր վեցնաչափ «Հովվերգանմանությունները» ( կամ «Հովվերգությունները») մ.թ.ա. 42 թվականին և համարվում է, որ հավաքածուն տպագրվել է մ.թ.ա. 39-38 թվականներին, թեպետ այս տվյալները հստակ չեն[10]: Հովվերգանմանությունները (հունարենից՝ «ընտրություններ») տաս բանաստեղծությունների խումբ է, որը գրեթե գրված է հելլենիստական պոետ Թեոկրիտուսի հովվերգական վեցնաչափ («հովվերգական պոեզիա») կոչվող բանաստեղծական տեսակի օրինակով: Մ.թ.ա. 42 թվականին Ֆիլիպի ճակատամարտը հաղթելուց հետո կռվելով Հուլիոս Կեսարի զինյալների կողմից գլխավորված բանակի դեմ, Օկտավիանոսը փորձեց հողի համար զոհաբերել իր վետերաններին, որոնց տեղահան էին արել Իտալիայի քաղաքներից։ Գրառված տվյալների համաձայն, Մանտովա տեղանքի մոտական տարածքը Վերգիլիոսի սեփականությունն էր: Ընտանիքին պատկանող ագարակը կորցնելը և բանաստեղծական աղոթքների միջոցով այդ տարածքների հետ վերադաձնելու փորձը Վերգիլիոսին ստիպեցին գրել այդ մասին իր «Հովվերգանմանություններում»: Այժմ մոտեցման այս տարբերակն անընդունելի է համարվում «Հովվերգանմանությունների» ուսումնասիրության համար: Առաջին և իններորդ «Հովվերգանմանություններում» Վերգիլիոսն իսկապես դրամայի է վերածում դաժանաբար հողի կորստի փաստը՝ հովվերգական վարվելակերպի պատճառով, սակայն ոչ մի ակներև վկայություն չի տալիս կենսագրական փաստի համար: Մինչ որոշ ընթերցողներ բանաստեղծին բնորոշում էին տարբեր կերպարներով և իրենց փոփոխական տեսակետներով, լիներ ծեր գյուղացու շնորհակալությունը նոր աստծուն (Հովվ. 1), գեղջկուհի երգչուհու հիասթափված սերը հեռվում ապրող տղային ( իր վարպետի տնային կենդանին, Հովվ. 2), թե վարպետորեն երգչի պնդումը գրելու ևս մի քանի Հովվերգանմանություններ (Հովվ. 5), ժամանակակից գիտնականները հրաժարվում են այս կերպ կենսագրական տեղեկություններ հավաքել Վերգիլիոսի մասին գեղարվեստական գրականությունից, նախընտրելով ցուցադրել հեղինակի կերպարներն ու թեմաները, որպես ժամանակակից կյանքի ու մտածողության պատկերացումներ: Տաս «Հովվերգանմանությունները» ներկայացնում են ավանդական հովվերգական թեմաները նոր տեսակետով: Առաջին և իններորդ հովվերգանմանությունները հասցեագրված են հողի բռնագրմանն ու դրանց ազդեցությունը Իտալիայի գյուղամասերի վրա: Երկրորդը և երրորդը հովվերգական և էրոտիկ թեմաներով էին գրված, նկարագրելով նաև հոմոսեքսուալ սերը (Հովվ. 2) և ցանկացած սեռի հանդեպ մարդկանց վերաբերմունքը (Հովվ. 3): «Չորրորդ հովվերգանմանությունը», որը նաև անվանում են «Մեսիայի Հովվերգանմանություն հասցեագրված է Ասինիուս Պոլիոյին և գրված է ոսկե դարում երեխային ծննդի պատկերացումների հիման վրա (երեխան պետք է դառնար քննարկումների ու վիճաբանության առարկա): Հինգերորդն ու ութերորդը նկարագրում էին Դաֆնիսի առասպելը երգի մրցույթում, վեցերորդը՝ Սիլինուսի տիեզերական եւ դիցաբանական երգը, յոթերորդը՝ թեժ բանաստեղծական մրցույթ, տասներորդը՝ ժամանակակից եղերերգական բանաստեղծի՝ Կորնելիուս Գալլուսի տառապանքները: «Հովվերգանմանություններում» Վերգիլիոսին է այն փաստը, որ արևմտյան գրականության, վիզուալ արվեստի մեջ Արկադիան համարվում է բանաստեղծական կատարելություն և լատինական հովվերգության զարգացման հիմք դառնում Կալպուրնիուս Սիկուլուսի, Նեմեսիանուսի և այլ գրողների համար:

Գեորգիկներ խմբագրել

Գեորգիկների հրատարակումից որոշ ժամանակ անց (մոտ մ.թ.ա. 37 թվականից առաջ)[11], Վերգիլիոսը դառնում է Մեկենաս շրջանի անդամ՝ լինելով Օկտավիանոսի հավատարիմ լրտեսը, որը փորձում էր դիմակայել առաջնորդ ընտանիքների շարքին պատկանող Անտոնիոսի համակրանքին, որը միավորում էր հռոմեացի գրականագետներին Օկտավիանոսիի շուրջը: Վերգիլիոսը ծանոթացավ այդ ժամանակների շատ այլ առաջատար գրականագետների հետ, ինչպիսին էր Հորացիոսը, ում պոեզիայում նա հաճախ է հիշատակվում[12], և Վարիուս Ռուֆուսը, որը հետագայում օգնեց ավարտել «Էնեականը»:

 
Ջերզի Սիմիջինոսվսկի-Էլեթերի կողմից 17-րդ դարի սկզբին պատկերված «Գեորգիկների» մի հատվածի պատկերում:

Մեկենասի պնդմամբ (ըստ տվյալների) Վերգիլիոսն իր հետագա տարիները (հավանաբար 37-29 թվականներին) անցկացնում է երկար, խրատական վեցնաչափ բանաստեղծության վրա աշխատելով, որը նա կոչեց «Գեորգիկներ» (հունարենից՝ «Աշխատելով հողի վրա»)։ Վերջինս նա ձոնեց Մեկենասին: «Գեորգիկների» ակնհայտ թեման ագարակատիրությամբ զբաղվելու ուսուցման ձևերն էին: Այս թեմային անրադառնալով, Վերգիլիոսը հետևում էր հույն պոետ Հեսիոդոսի «Աշխատանք և Օրեր» աշխատությանը, ինչպես նաև ավելի վաղ հելենիստական պոետների մի քանի աշխատությունների խրատական («ինչպե՞ս») մոտեցմանը: «Գեորգիկների» չորս գրքերը վերաբերում են մշակաբույսերին և ծառերին (1-ին և 2-րդ գրքեր), անասուններին և ձիերին (3-րդ գիրք) և մեղվաբուծությանն ու մեղուների վերաբերող հատկանիշներին (4-րդ գիրք): Հայտնի հատվածները ներառում են երկրորդ գրքից՝ սիրված «Laus Italiae» մասը, երրորդ գրքից՝ տաճարի նկարագրությունը, և երրորդ գրքի վերջում՝ աղետի նկարագրությունը: Չորրորդ գիրքը եզրափակվում է երկար դիցաբանական պատմվածքով, փոքր դյուցազնավեպի ձևով, որը վառ կերպով նկարագրում է Արիստոնիկոսի մեղվաբուծության հայտնաբերումը և Օրհուսի դժոխքի մասին պատմությունը: Անտիկ գիտնականները, ինչպիսին Սերվիուսն էր, ենթադրում էին, որ Արիստոնիկուսի դրվագը փոխարինվել է կայսեր խնդրանքով, որը գովաբանում էր Վերգիլիոսի ընկերոջը՝ պոետ Գալլուսին, ում Օգոստոսը խայտառակեց և դրդեց ինքնասպանության մ.թ.ա. 26 թվականին:

«Գեորգիկները» տատանվում է լավատեսության և վատատեսության թեմաների մեջ՝ ցույց տալով գրողի մտադրության քննադատական ձևը[13], սակայն աշխատանքը հիմնարար դեր է խաղում խրատական հետագա պոեզիայում: Ասում են, որ Վերգիլիոսը և Մեկենասը Օկտավիանոսի համար հերթով կարդում էին «Գեորգիկները», երբ վերջինս մ.թ.ա. 31 թվականին վերադառնում էր Ակտիումի պատերազմում Անտոնիոսի և Կլեոպատրայի դեմ տարած հաղթանակից:

Էնեական պոեմ խմբագրել

 
Առաջին դարի թրծակավ, որը ցույց է տալիս Էնեասի բարեպաշտությունը՝ հոգալով իր ծեր հոր և փոքր տղայի մասին:

Էնեական պոեմը համարվում է Վերգիլիոսի լավագույն ստեղծագործությունը և արևմտյան գրականության մեջ ամենաարժեքավոր գրական ստեղծագործություններից մեկը: Ըստ Պրոպերցիոսի, Վերգիլիոսն Օգոստոսի հրամանով իր կյանքի վերջին տասնմեկ տարիները (մ.թ.ա. 29-19 թթ.) աշխատում էր Էնեական պոեմի վրա[14]: Պոեմը բաղկացած էր 12 գրքից՝ գրված խրատական վեցնաչափ ոճով, որը պատմում էր Էնեասի ճանապարհորդության, Տրոյայի պատերազմից փրկված հերոսի դեպի Իտալիա ճանապարհորդության, իտալացի արքայազն Տուրնուսի դեմ իր պատերազմի և Հռոմ քաղաքը հիմնադրելու մասին: Էնեականի առաջին վեց գրքերը նկարագրում են Էնեասի ճանապարհորդությունը Տրոյայից Հռոմ: Վերգիլիոսն իր պոեմի ստեղծման համար օգտագործել էր մի քանի նմուշներ[11]․ ամենուր նշվում է Հոմերոսի՝ դասական էպոսի նշանավոր հեղինակի մասին, սակայն Վերգիլիոսը մի շարք այլ գրողների շարքից, ում մասին նա գրել է, հատուկ նշանակություն է տվել լատինական ծագումով պոետ Էննիուսին և հելլենիստական պոետ Ապոլլոնիոս Հռոդոսացիուն: Թեպետ Էնեականը խիստ պոեմական ոճով է ներկայացված, այն հաճախ ընդարձակում է ժանրը՝ ներառելով իր մեջ մյուս ժանրերից տարբեր էլեմենտներ, ինչպիսին ողբերգությունն ու էթիոլոգիական պոեզիան է: Անտիկ ժամանակաշրջանի մեկնաբանները նշում էին, որ թվում է թե Էնեականը, հիմնվելով Հոմերոսի պոեզիայի վրա, երկու մասին է բաժանվում՝ առաջին վեց գրքում նկարագրելով «Ոդիսականը», իսկ մյուս վեցում՝ «Իլիականը»[15]:

Առաջին գիրքը[16] (Ոդիսականի սկիզբը)՝ սկսվում է փոթորիկով, որտեղ Էնեասի թշնամի Յունոնան, ամողջ բանաստեղծության մեջ դիմակայում է նավատորմին: Փոթորիկը հերոսին քշում է Կարթագենի ափը, որը պատմականորեն Հռոմի ոխերիմ թշնամին էր: Թագուհի Դիդոնեն ողջունում է հռոմեացիների նախնիներին և աստվածների ազդեցության տակ ընկնելով սիրահարվում նրան: Երկրորդ գրքի ճաշկերույթի ժամանակ Էնեասը պատմում է Տրոյայի կողոպտման, իր կնոջ մահվան, իր փախուստի, գերևարված կարթագենացիներին մասին, իսկ երրորդ գրքում նա պատմում է հարմարավետ նոր տուն փնտրելու նպատակով Միջերկրական ծովում շրջագայությունների մասին: Յուպիտերը չորրորդ գրքում կրկին նշում է, որ Էնեասը պարտավոր է նոր քաղաք կառուցել։ Էնեասը հեռանում է Կարթագենից Դիդոնեին հասցնելով ինքնասպանության։ Վերջինս անիծում է Էնեասին և Կարթագենի ու Հռոմի միջև դաժան պատերազմի սիմվոլիկ սպասումով վրեժխնդիր լինում: Հինգերորդ գրքում հոգեհանգստի տուրք է մատուցվում Էնեասի հոր՝ Անհիսեսի համար, որը մահացել էր մեկ տարի առաջ: Վեցերորդ գրքում, հասնելով Իտալիայում գտնվող Կումա քաղաք, Էնեասը համաձայնության է գալիս կումացի Սիբիլի հետ, որը պետք է ուղեկցեր նրան անդրաշխարհ, որտեղ Էնեասը պետք է հանդիպեր մահացած Անհիսեսին։ Անդրաշխարհում Անհիսեսը պատմում է իր տղային Հռոմի ճակատագիրը:

Յոթերորդ գիրքը (Իլիականի կեսից սկսած) սկսվում է մտորումներով, որտեղ պատմվում է Էնեասի Իտալիա հասնելու և Լավինիայի՝ Լատինուս արքայի դստեր հետ նշանադրվելու մասին: Լավինիային արդեն իսկ խոստացել էին ամուսնացնել Ռուտուլիացիների արքա Տուրնուսի հետ, որին Ալեկտոն և Ամատան՝ Լավինիայի մայրը, դրդել էին պատերազմելու: Ութերորդ գրքում Էնեասը միանում է արքա Էվանդերին, որը գրավում է Հռոմի ապագա տեղը, նոր զենք ու զրահ ստանում՝ մտնելով Հռոմի պատմության մեջ: Իններորդ գրքում գրված է Նիսուսի և Եվրիալայի հարձակման մասին, տասներորդ գրքում՝ Էվանդերի կրտսեր որդու՝ Պալլասի մահվան մասին, տասմեկերորդում՝ վոլսկյան ռազմիկ-արքայադուստր Կամիլիայի մահվան և Էնեասի ու Տուրնուսի միջև պատերազմի հարթման մասին: «Էնեականն» ավարտվում է տասներկուերորդ գլխում՝ Լատինուս քաղաքի գրավմամբ, Ամատայի մահվամբ, Էնեասի հաղթանակով և Տուրնուսի սպանությամբ, որի խնդրանքները ողորմություն ստանալու համար մերժվում են: Վերջին գիրքն ավարտվում է Տուրնուսի հոգու սգո նկարագրմամբ, որը փախչում էր անդրաշխարհ:

Էնեական պոեմի ընդունում խմբագրել

 
Վերգիլիոսը Օգոստոսի, Օկտավիայի և Վիվիայի համար կարդում է Էնեական պոեմը. Ժան-Բապտիստ Վիկար, Չիկագոյի Արվեստի ինստիտուտ:

Էնեական պոեմի քննադատները կենտրոնանում են մի շարք հարցերի վրա[17]: Բանաստեղծության ոճն ամբողջությամբ հանդիսանում է բանավեճի առարկա, ոմանք դիտարկում են բանաստեղծությունը, որպես վատատեսական և օգոստոսյան ռեժիմի դեմ քաղաքականորեն վնասակար, իսկ ոմանք էլ դիտարկում են այն, որպես նոր գերագույն կայսրության գովերգում: Վերգիլիոսն օգտագործում է օգոստոսյան ռեժիմին բնորոշ սիմվոլիզմը և որոշ գիտնականներ խորը նմանություններ են տեսնում Օգոստոսի և Էնեականի միջև․ մեկ հանդիսանում էր հիմնադիրը, իսկ մյուսը՝ Հռոմի համահիմնադիրը: Բանաստեղծությունում առկա է ուժեղ տելեոլոգիա կամ էլ կուլմինացիայի գագաթնակետին հասնող հատվածներ: Էնեական պոեմում շատ են Հռոմի մասին մարգարեությունները, Օգոստոսի կատարած գործերը, նրա նախնիները, հայտնի հռոմեացիները, Կարթագենական պատերազմները, նույնիսկ Էնեասի վահանին պատկերված էր մ.թ.ա. 31 թվականին Ակտիումի պատերազմում Օգոստոսի հաղթանակը՝ Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրա VII-ի դեմ: Մեկ այլ ուսումնասիրության առարկա է Էնեասի կերպարը: Պոեմի գլխավոր հերոս Էնեասը անընդհատ տատանվում էր իր զգացմունքների և Հռոմը կառուցելու իր մարգարեական պարտքի միջև, որտեղ բանաստեղծության վերջին մասում քննադատները նկատում են Էնեասի հուզական անհավասարակշռությունը, երբ «բարեպաշտ» և «արդարամիտ» Էնեասը անգթորեն ծաղրում է Տուրնուսին:

Էնեական պոեմը մեծ հաջողություն է գրանցում: Ասում են, որ Վերգիլիոսը Օգոստոսի համար կարդում էր երկրորդ, չորորդ և վեցերորդ գրքերը[11]։ Վեցերորդ գիրքն ակնհայտորեն ստիպեց Օգոստոսի քրոջը՝ Օկտավիային ուշաթափվել: Թեպետ այս պնդման ճշմարտացիությունը գիտական թերահավատության առարկա է, այն հետագա արվեստի համար հիմնարար դեր է ծառայել, ինչպիսին էր Ժան-Բատիստ Վիկարի «Վերգիլիոսը կարդում է Էնեականը» ստեղծագործությունը:

Դժբախտաբար, մ.թ.ա. 19 թվականին Վերգիլիոսի մահից հետո բանաստեղծության մի քանի տողեր անավարտ մնացին և ամբողջությամբ չխմբագրվեցին:

Վերգիլիոսի մահ և Էնեականի խմբագրում խմբագրել

Ըստ որոշ տվյալների, Վերգիլիոսը մ.թ.ա. 19 թվականին ճանապարհորդել է Հունաստան` սրբագրելու «Էնեականը»: Աթենքում Օգոստոսի հետ հանդիպումից և տուն վերադառնալու որոշում կայացնելուց հետո՝ Վերգիլիոսը Մեգարայի մոտակայքում գտնվող մի քաղաքում տենդով է հիվանդանում: Նավով Իտալիան անցնելուց հետո՝ Վերգիլիոսը թուլանում է հիվանդությունից և մահանում մ.թ.ա. 19 թվականի սեպտեմբերի 21-ին, Բրինդիզի նավահանգստում: Օգոստոսը կարգադրեց Վերգիլիոսի գրական կտակատարներին՝ Լյուցիուս Վարիուս Ռուֆուսին և Պլոտիուս Տուկկային, մոռանալ նրա սեփական կամքը այրելու բանաստեղծությունները, հրամայելով այն հրապարակել հնարավոր մի քանի խմբագրական փոփոխություններով[18]: Արդյունքում, ներկային «Էնեականի» տեքստը կարող է պարունակել սխալներ, որոնք Վերգիլիոսը ծրագրավորել էր ուղղել հրապարակելուց առաջ: Այնուամենայնիվ, միակ ակնհայտ թերությունները երևում են բանաստեղծության մի քանի տողերում, որոնք մետրականորեն անավարտ էին (օրինակ՝ մատնե վեցաչափի ամբողջական տողը): Մի քանի գիտնականներ վիճում են, որ Վերգիլիոսը մտածված է թողել այս մետրական անավարտ տողերը՝ առավել խորը ազդեցություն թողնելու համար[19]: Այլ ենթադրյալ թերություններ նույնպես գիտականների բանավեճի առարկա են դարձել:

Վաղեմի կարծիքներն ու ընդունելությունը խմբագրել

Անտիկ ժամանակաշրջան խմբագրել

 
3-րդ դար, Վերգիլիոսի Տունիսյան խճանկարը, որտեղ նա նստած է Կլիոյի և Մելպոմենեի մեջտեղում ( գտնվում են Հադրումետումում):

Վերգիլիոսի ստեղծագործությունները, գրեթե, հրապարակման պահից սկսած հեղափոխել են լատինական պոեզիան: «Հովվերգանմանությունները», «Գեորգիկները» և ամենից առաջ «Էնեականը» դարձան դպրոցական ծրագրերի ստանդարտ տեքստեր, որոնք ծանոթ էին բոլոր կիրթ հռոմեացիներին: Վերգիլիոսից հետո եկող գրողները հաճախ նրա տեքստերից օրինակներ էին վերցնում, որպեսզի իրենց իսկ աշխատանքները իմաստալից լինեին: Օգոստոսի դարաշրջանի բանաստեղ Օվիդիոսը կրկնօրինակում է Էնեականի առաջին տողերը իր «Amores» ստեղծագործության 1.1.1–2 հատվածներում, և Էնեաս պատմվածքի ամփոփագիրը իր «Կերպարանափոխությունների» 14-րդ գրքում, որը կոչվում էր փոքրածավալ Էնեական և համարվում էր էպոսական ժանրում հետվերգիլոսյան ժամանակաշրջանի կարևոր օրինակ: Լուկանոսի էպոսը՝ «Բելլումի քաղաքակրթությունը» համարվում էր հակավերգիլիոսական էպոս, որն ազատում էր ասվածային մեխանիզմից, վարկաբեկելով պատմական դեպքերը և Վերգիլիոսական էպոսի ձևից կտրուկ առանձնացումը: Փլավիոսների ժամանակաշրջանի պոետ Ստացիուսը իր 12-րդ գրքի «Thebaid» էպոսում կիպ կապակցված է Վերգիլիոսի պոեզիայի հետ, իր ամփոփագրում նա խորհուրդ է տալիս, որ իր բանաստեղծությունը «մրցակցության մեջ չդնեն աստվածային Էնեականի հետ, այլ հետևեն հեռվից ու հաշվարկեն քայլերը»[20]: «Silius Italicus»-ում Վերգիլիոսը գտնում է իր ամենաբուռն երկրպագուներից մեկին: «Punica Silius»-ի գրեթե յուրաքանչյուր տողը վերաբերում է Վերգիլիոսին: Անշուշտ, Սիլիուսն, ինչպես հայտնի է, գնել էր Վերգիլիոսի գերեզմանը և երկրպագում էր բանաստեղծին[21]: «Մեսիական» Չորրորդ ամփոփագրի հետևանքով (այն մեծապես քննարկվեց հետագայում, կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի ծնունդը) Վերգիլիոսին ավելի ուշ մեղադրեցին կախարդական ունակություններ ունենալու համար։ «Վերգիլիոսի մարգարեությունը», որի ընթացքում Վերգիլիոսի պոեզիան օգտագործվում էր որպես գուշակությունների գործիք, հայտնաբերվել է Հադրիանոսի ժամանակաշրջանում և շարունակում էր մնալ մինչև միջնադար: Նույն կերպ, Սատուրնալիայում Մակրոբիուսը Վերգիլիոսի աշխատանքները համարում էր մարդկային գիտելիքի ու փորձառության մարմնացում, որն արտացոլում էր Հոմերոսի հունական գաղափարը[11]: Վերգիլիոսի գործունեությամբ անտիկ ժամանակաշրջանում զբաղվել են նաև տարբեր մեկնաբաններ: 4-րդ դարի մեկնաբան Սերվիոսը գրեց իր աշխատանքը՝ Դոնատուսի մեկնաբանության հիման վրա: Սերվիոսի մեկնաբանությունը Վերգիլիոսի կյանքի, աղբյուրների ու վկայակոչումների մասին, մեզ շատ տեղեկություններ է տվել, այնուամենայնիվ, ժամանակակից շատ գիտնականներ նրա աշխատանքների որակը փոքր-ինչ վատ են համարում և հաճախ հիասթափվում պարզագույն մեկնաբանություններից:

Ուշ անտիկ ու միջնադարյան ժամանակաշրջան խմբագրել

 
Վերգիլիոսի դիմանկարը նկարված Վերգիլիուս Ռոմանուսի կողմից, 5-րդ դար:

Նույնիսկ երբ Արևմտյան հռոմեական կայսրությունը փլուզվեց, մարդիկ խոստովանեցին, որ Վերգիլիոսը վարպետ բանաստեղծ էր: Գրիգոր Տուրցին, ինչպես նաև լատինական այլ գրողներ, կարդում էին Վերգիլիոսի ստեղծագործությունները։ Վերջինիս մասին նա մի քանի գրառումներ է կատարել, թեպետ զգուշացնում է, որ «մենք չպետք է հավատանք նրանց հորինած հեքիաթներին, որպեսզի չարժանանանք հավերժ մահված վճռին»:

Դանթեն իր «Աստվածային կատակերգությունում» Վերգիլիոսին դարձրեց Դժոխքի և Քավարանի մեծ մասի իր ուղեկցորդը[22]: Դանթեն նաև գրում է Վերգիլիոսի մասին իր «De vulgari eloquentia» աշխատության մեջ` Վերգիլիոսին դասելով չորս մշտական պոետնետի շարքին (II, VI, 7) , որոնց թվում էին Օվիդիոսը, Լուկանոսը և Ստացիուսը:

Վերգիլիոսի մինչ մեր օրերը պահպանված ձեռագրերի շարքում են Վերգիլիուս Օգոստոսը, Վերգիլիուս Վատիկանուսը և Վերգիլիուս Ռոմանուսը:

Լեգենդներ խմբագրել

 
«Վերգիլիոսն իր զամբյուղում», Լուկաս վան Լեյդեն,1525 թվական։

Միջնադարում Վերգիլիոսն այնքան մեծ հեղինակություն էր վայելում, որ իր մասին կախարդանքի և մարգարեության լեգենդներ էին պտտվում: Դեռևս 3-րդ դարում, քրիստոնեա փիլիսոփաները համարում էին, որ իր «Հովվերգանմանության» 4-րդ հատորում Վերգիլիոսը նկարագրում է ոսկե դարում ծնված տղային, որը նրանք ասոցացնում են Հիսուսի ծննդյան հետ: Արդյունքում, Վերգիլիոսին դասեցին Աստվածաշնչյան հրեա մարգարեների շարքին, որոնք կանխատեսել էին քրիստոնեությունը[23]:

Հնարավոր է, որ դեռևս մ.թ.ա. II դարում Վերգիլիոսի ստեղծագործությունները համարվում էին կախարդական հատկություններ ունեցող և հաճախ օգտագործվում էին գուշակության համար: Այն, ինչով հայտնի դարձավ «Sortes Vergilianae»-ը (Վերգիլիոսիական բախտը), հատվածներ էին, որոնք ընտրվում էին պատահականորեն և մեկնաբանվում հարցերին պատասխանելու համար[24]: 12-րդ դարում, որն սկսեց Նեապոլից և հետագայում տարածվեց ամբողջ Եվրոպայով, ավանդույթ է ձևավորվել, ըստ որի Վերգիլիոսին մեծ կախարդ էին համարում: Վերգիլիոսի և նրա կախարդական ուժերի մասին լեգենդները մոտ երկու հարյուր տարի կիզակետում էին, որոնք, հավանաբար, այնքան հայտնի դարձան, որքան իր ստեղծագործությունները[25]: Վերգիլիոսի ժառանգությունը միջնադարյան Ուելսում այնպիսին էր, որ իր անվան վալիական տարբերակը՝ «Fferyllt» կամ «Pheryllt»-ը մոգության ասպարեզում ընդհանուր տերմին դարձավ, և պահպանվեց ժամանակակից վալիական բառարանում որպես դեղագործ՝ համապատասխանաբար «fferyllydd»[26]:

«Վերգիլիոսն իր զամբյուղում» լեգենդը ծագել է միջնադարում և հաճախ հանդիպում է արվեստում և գրականության մեջ՝ համարվելով «Կանանց իշխանություն» գրական բլոկների մի մասը `ցույց տալով տղամարդկանց կանանց գրավչության խառնաշփոթ առաջացնող ուժը: Այս պատմության մեջ Վերգիլիոսը հիացած էր մի գեղեցիկ կնոջով, որը կայսեր դուստրն էր կամ սիրուհին և նրա անունը Լուկրեցիա էր: Նա խաղում էր նրա հետ և համաձայնում հանդիպել իր տանը, որտեղ նա պետք է գար գիշերը՝ բարձրանալով մեծ զամբյուղի մեջ և իջնելով պատուհանից: Երբ նա անում է այդ ամենը, նրան բարձրացնում են թողնելով պատից կախված զամբյուղը կես ճանապարհին ու մինչև հաջորդ օրը թակարդի մեջ ընկած թողնում՝ դարձնելով հանրային ծաղրի առարկա: Պատմությունը նման էր Փիլոսի և Արիստոտելի պատմությանը: Այս դեպքը պատկերող մյուս նկարիչների միջից Լուկաս վան Լեյդենը փորագրություն էր արել փայտի վրա, իսկ ավելի ուշ քանդակել էր[27]:

Վերգիլիոսի գերեզման խմբագրել

 
Վերգիլիոսի գերեզմանը։
 
Վերգիլիոսի գերեզմանաքարին գրված մակագրության հեղինակը հենց ինքը գրողն է. Mantua me genuit, Calabri rapuere, tenet nunc Parthenope. Cecini pascua, rura, duces: (Մանուտա կյանք տուր ինձ, Կալաբրիացիներն այն խլեցին ինձնից, այժմ ինձ միայն Նեապոլն է այստեղ պահում, ես երգում էի արոտավայրերի, ագարակների ու հրամանատարների մասին»: (թարգ. Բեռնարդ Նոքսի))

«Վերգիլիոսի գերեզման» կոչվող կառույցը գտնվում է Նեապոլի կենտրոնից 3 կմ (2 մղոն) հեռավորության վրա, Մերգելինայի նավահանգստի մոտ գտնվող Պիդիգրոտտա քաղաքից դեպի հյուսիս ընկած Պոցուոլիի ափին, հին հռոմեական թունելի մուտքի մոտ, որը հայտնի է նաեւ «grotta vecchia» անվանմամբ: Մինչ մահը, Վերգիլիոսը գրական հիացմունքի և հարգանքի օբյեկտ էր, իսկ միջնադարում նրա անունը կապում էին գերբնական ուժերի հետ։ Մի քանի դար շարունակ իր գերեզմանը ուխտագնացության և հարգանքի տուրք մատուցելու վայր էր[28]:

Արտասանություն խմբագրել

Մ.թ.ա. 4-րդ կամ 5-րդ դարում Վերգիլիուս անվան իրական արտասանությունը փոփոխվեց Վերգիլիոսիուս ձևի։ Հետագայում տառային արտասանությունը տարածվեց ժամանակակից եվրոպական լեզուներում[29]: Սխալը հավանաբար եկել է դպիրներից, որոնք գրի են առել մատյանները թելադրության մեթոդով: Սխալը պահպանվել է, թեպետ 15-րդ դարի դասական գիտնական Անջելո Պոլիցիանոն ապացուցել է, որ իսկական արտասանության ձևը Վերգիլիուսն է[30]: Այսօր, և՛ Վերգիլիոս և՛ Վերգիլիուս արտասանության ձևերն էլ ընդունելի են համարվում[31]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jones, Peter (2011). Reading Virgil: Aeneid I and II (անգլերեն). Cambridge University Press. էջեր 1, 4. ISBN 978-0521768665. Վերցված է 23 November 2016-ին.
  2. Bunson, Matthew (2014). Encyclopedia of the Roman Empire (անգլերեն). Infobase Publishing. էջ 584. ISBN 978-1438110271. Վերցված է 23 November 2016-ին.
  3. Roberts, John (2007). The Oxford Dictionary of the Classical World (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0192801463. Վերցված է 23 November 2016-ին.
  4. Ruud, Jay (2008). Critical Companion to Dante (անգլերեն). Infobase Publishing. էջ 376. ISBN 978-1438108414. Վերցված է 23 November 2016-ին.
  5. Don Fowler "Virgil (Publius Vergilius Maro)" in The Oxford Classical Dictionary, (3.ed. 1996, Oxford), p. 1602
  6. The epitaph on his tomb in Posilipo near Naples was Mantua me genuit; Calabri rapuere; tenet nunc Parthenope. Cecini pascua, rura, duces ("Mantua gave birth to me, the Calabrians took me, now Naples holds me; I sang of pastures [the Eclogues], country [the Georgics] and leaders [the Aeneid]").
  7. «Map of Cisalpine Gaul». gottwein.de. Արխիվացված է օրիգինալից 2008-05-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017-02-16-ին. Վերցված է 2016-12-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Conway (1967), pp. 14–41
  10. 10,0 10,1 Fowler, p. 1602
  11. 11,0 11,1 11,2 11,3 Fowler, p. 1603
  12. Horace, Satires 1.5, 1.6, and Odes 1.3
  13. Fowler, p. 1605
  14. Avery, W.T. (1957). «Augustus and the "Aeneid"». The Classical Journal. 52 (5): 225–229.
  15. Jenkyns, p. 53
  16. For a succinct summary, see Globalnet.co.uk Արխիվացված 2009-12-18 Wayback Machine
  17. For a bibliography and summary see Fowler, pp. 1605–1606
  18. Sellar, William Young; Glover, Terrot Reaveley (1911). «Virgil». Encyclopædia Britannica. Vol. 28 (11th ed.). New York : Encyclopaedia Britannica. էջ 112. Վերցված է 2012-06-07-ին.
  19. Miller, F.J. (1909). Evidences of Incompleteness in the "Aeneid" of Vergil. Vol. 4 (11th ed.). էջեր 341–355. JSTOR 3287376. {{cite encyclopedia}}: |journal= ignored (օգնություն)
  20. Theb.12.816–817
  21. Pliny Ep. 3.7.8
  22. Alighieri, Dante (2003). The Divine Comedy (The Inferno, The Purgatorio, and The Paradiso). New York: Berkley. ISBN 978-0451208637.
  23. Ziolkowski, Jan M.; Putnam, Michael C. J. (2008). The Virgilian Tradition: The First Fifteen Hundred Years. Yale University Press. էջեր xxxiv–xxxv. ISBN 978-0300108224. Վերցված է November 11, 2013-ին.
  24. Ziolkowski & Putnam, pp. xxxiv, 829–830.
  25. Ziolkowski & Putnam, p. xxxiv.
  26. Ziolkowski & Putnem, pp. 101–102.
  27. Snyder, James. Northern Renaissance Art, 1985, Harry N. Abrams, 0136235964, pp. 461–462
  28. Chambers, Robert (1832). The Book of Days. London: W and R Chambers. էջ 366.
  29. Comparetti, Domenico (1997). Vergil in the Middle Ages (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0691026787. Վերցված է 23 November 2016-ին.
  30. Wilson-Okamura, David Scott (2010). Virgil in the Renaissance (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0521198127. Վերցված է 23 November 2016-ին.
  31. Winkler, Anthony C.; McCuen-Metherell, Jo Ray (2011). Writing the Research Paper: A Handbook (անգլերեն). Cengage Learning. էջ 278. ISBN 978-1133169024. Վերցված է 23 November 2016-ին.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Anderson, W.S., and L.N. Quartarone. Approaches to Teaching Vergil's Aeneid. New York: Modern Language Association of America, 2002.
  • Buckham, Philip Wentworth; Spence, Joseph; Holdsworth, Edward; Warburton, William; Jortin, John. Miscellanea Virgiliana: In Scriptis Maxime Eruditorum Virorum Varie Dispersa, in Unum Fasciculum Collecta. Cambridge: Printed for W.P. Grant, 1825.
  • Conway, R.S. (1915). The Youth of Vergil: A Lecture Delivered in the John Rylands Library on 9 December, 1914. s.n.
  • Farrell, J., and Michael C.J. Putnam, eds. A Companion to Vergil's Aeneid and Its Tradition. Blackwell Companions to the Ancient World. Literature and Culture. Chichester/Malden, MA: Wiley-Blackwell, 2010.
  • Farrell, J. "The Vergilian Century". Vergilius (1959–), vol. 47, 2001, pp. 11–28.
  • Farrell, J. Vergil's Georgics and the Traditions of Ancient Epic: The Art of Allusion in Literary History. New York: Oxford University Press, 1991.
  • Fletcher, K.F.B. Finding Italy: Travel, Nation and Colonization in Vergil's 'Aeneid'. Ann Arbor: University of Michigan Press, 2014.
  • Hardie, Philip R., ed. Virgil: Critical Assessments of Ancient Authors. 4 vols. New York: Routledge, 1999.
  • Henkel, J. "Vergil Talks Technique: Metapoetic Arboriculture in 'Georgics' 2." Vergilius (1959–), vol. 60, 2014, pp. 33–66.
  • Horsfall, N. The Epic Distilled: Studies in the Composition of the Aeneid. Oxford and New York: Oxford University Press, 2016.
  • Mack, S. Patterns of Time in Vergil. Hamden: Archon Books, 1978.
  • Panoussi, V. Greek Tragedy in Vergil's "Aeneid": Ritual, Empire, and Intertext. Cambridge and New York: Cambridge University Press, 2009.
  • Quinn, S., ed. Why Vergil? A Collection of Interpretations. Wauconda: Bolchazy-Carducci, 2000.
  • Rossi, A. Contexts of War: Manipulation of Genre in Virgilian Battle Narrative. Ann Arbor: University of Michigan Press, 2004.
  • Sondrup, Steven P. (2009). "Virgil: From Farms to Empire: Kierkegaard's Understanding of a Roman Poet" in Kierkegaard and the Roman World, ed. Jon Bartley Stewart. Farnham: Ashgate.
  • Syed, Y. Vergil's Aeneid and the Roman Self: Subject and Nation in Literary Discourse. Ann Arbor: University of Michigan Press, 2005.
  • Syson, A. Fama' and Fiction in Vergil's . Columbus: Ohio State University Press, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել