Անջելո Պոլիցիանո
Անջելո Պոլիցիանո (Իտալերեն: [politˈtsjaːno];Latin: Politianus), (հուլիսի 14, 1454[1][2], Մոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] - սեպտեմբերի 29, 1494[4][2], Ֆլորենցիա[3]), իտալացի հումանիստ-բանաստեղծ, բանասեր։
Անջելո Պոլիցիանո իտալերեն՝ Angelo Poliziano | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իտալերեն՝ Angelo Ambrogini |
Ծնվել է | հուլիսի 14, 1454[1][2] |
Ծննդավայր | Մոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1494[4][2] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա[3] |
Գերեզման | Ֆլորենցիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, համալսարանի դասախոս, բանասեր և գրող |
Լեզու | իտալերեն և լատիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան[5] |
![]() |
Ծնողներն էին Բենեդետո Ամբրոջինին և Անտոնիա Սալիմբենին[6]։ Նա իր ուժերը փորձել է բանաստեղծության, փիլիսոփայության, բանասիրության բնագավառներում՝ քաջագիտակ լինելով ինչպես իտալերենին, այնպես էլ լատիներենին ու հին հունարենին։ Եղել է Ֆլորենցիայի համալսարանի դասախոս, սերտ հարաբերություններ պահպանել Մեդիչի իշխանների հետ՝ պալատում ծառայելով որպես խորհրդական։ Իր համբավի հիմքը դրել է ՝ Հոմերոսի,,Իլիականից,, հատվածներ թարգմանելով լատիներեն։ Թեև ստեղծագործել է նաև լատիներեն, սակայն Լորենցո Մեդիչիի հետ մեկտեղ մեծ ջանքեր է գործադրել իտալերենի՝ որպես գրի ու գրականության լեզվի հաղթարշավը, լայն գործածությունն ապահովելու համար։
Ոտանավորներ մրցախաղի մասին» (1478, հրատարակվել է՝ 1518 թ.) անավարտ պոեմում մարմնավորել է Վերածնության դարաշրջանի մարդու կատարելատիպը։ Գրել է մի քանի եղերերգ (լատիներեն) և տոսկանյան ժողովրդական պոեզիայի ժանրերը հասցրել Վերածննդի սիրային քնարերգության լավագույն նմուշների մակարդակին։ Հեղինակել է «Նոթեր Պացցիի դավադրության մասին» (1478) պատմական երկը։ Անջելո Պոլիցիանոյի «Ասք Օրփեոսի մասին» (բեմադրվել է՝ 1480 թ.) չափածո պիեսը Վերածնության դարաշրջանի աշխարհիկ դրամայի առաջին նմուշն է ազգային լեզվով։ Իր ստեղծագործություններով նա նպաստել է վերածննդյան կամ հումանիստական լատիներենը միջնադարյան նորմավորված լատիներենից սահմանազտելու գործին։
Հուստինիանոսի օրենքների մասին Պոլիցիանոյի գրած աշխատությունը խթան է հանդիսացել հռոմեական իրավունքի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու և բորբոքելու համար[7]։ Իսկ նրա բանաստեղծությունները, ուսումնասիրողներից շատերի կարծիքով, որոշակի ազդեցություն են գործել Վերածննդի նշանավոր գեղանկարիչներից մեկի՝ Սանդր Բոտիչելլիի վրա, և դա նկատվում է նրա մի շարք բնանկարներում, այդ թվում՝ հանրահայտ «Գարուն»-ում։
ԳրականությունԽմբագրել
- Зарубежная литература. Эпоха Возрождения. — М: Просвещение, 1976, с.с. 72 — 80.
- Полициано А. Сказание об Орфее. Пер. С.В.Шервинского, статьи А.К.Дживелегова и М.Н.Розанова. – М.-Л.: Academia, 1933.
- Лоренцо Медичи и поэты его круга. В книге полный перевод поэмы А. Полициано "Стансы на турнир". – М.: Водолей, 2013, 2017.
- Celenza, C.S. (2009)։ ։ Maes, Y.; Papy, J.; Verbaal, W. (eds.)։ «End Game: Humanist Latin in the Late Fifteenth Century»։ Latinitas Perennis Volume II: Appropriation and Latin Literature Brill's Studies in Intellectual History 178 (Leiden, The Netherlands: Koninklijke Brill NV): 201–244
- Daneloni, A. (2001)։ Poliziano e il testo dell'Institutio oratoria։ Messina: Centro interdipartimentale di studi umanistici։ ISBN 88-87541-04-3
- Godman, P. (1998)։ From Poliziano to Machiavelli: Florentine Humanism in the High Renaissance։ Princeton: Princeton University Press։ ISBN 0-691-01746-8
- Grafton, A. (1994)։ Defenders of the Text: The Traditions of Scholarship in an Age of Science, 1450–1800։ Cambridge: Harvard University Press։ ISBN 0-674-19545-0
- Kraye, J. (1997)։ Cambridge Translations of Renaissance Philosophical Texts: Moral philosophy։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-42604-9
- Leuker, T. (1997)։ Angelo Poliziano, Dichter, Redner, Stratege: eine Analyse der "Fabula di Orpheo" und ausgewählter lateinischer Werke des Florentiner Humanisten։ Stuttgart: De Gruyter։ ISBN 3-11-096840-1
- Del Lungo, I. (1897)։ Florentia։ Florence: Barbera։ ISBN 88-87187-60-6
- Maïer, I. (1966)։ Ange Politien. La formation d'un poète humaniste (1469–1480)։ Geneva: Librairie Droz։ EAN 3600121074972
- Maïer, I. (1965)։ Les Manuscrits d'Ange Politien: Catalogue descriptif։ Geneva: Librairie Droz։ ISBN 2-600-03002-6
- Meltzoff, S. (1987)։ Botticelli, Signorelli and Savonarola, Theologia Poetica and Painting from Boccaccio to Poliziano։ Florence: L.S. Olschki։ ISBN 88-222-3494-4
- Moss, A. (2003)։ Renaissance Truth and the Latin Language Turn։ Oxford: Oxford University Press
- Nativel, C. (1997)։ Centuriae latinae: cent une figures humanistes de la Renaissance aux Lumières offertes à Jacques Chomarat։ Geneva: Librairie Droz։ էջեր 623–628։ ISBN 2-600-00222-7
- Orvieto, P. (2009)։ Poliziano e l'ambiente mediceo։ Rome: Salerno։ ISBN 88-8402-650-4
- Quint, D. L. (2005)։ The Stanze of Angelo Poliziano։ Penn State University Press։ ISBN 978-0-271-02871-2
- Società editrice Fiorentina (1910)։ Artistic guide of Florence and its environs ... : with historical notices on the town and on the principal monuments, engravings, topographical plans-catalogues of the galleries Edition: 3։ Firenze: Società editrice Fiorentina։ էջ 81։ OCLC 23489553
- Strathern, P. (1993)։ The Medici: Godfathers of the Renaissance։ London: Random House UK։ ISBN 0-09-952297-7
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.palazzo-medici.it/mediateca/it/Scheda_Poliziano_(1454-1494)
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-03-ին։ Վերցված է 2019-01-27
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է 2019-01-27
Արտաքին հղումներԽմբագրել
- Անջելո Պոլիցիանո Mathematics Genealogy Project կայքում
- http://srednieveka.ru/journal/cat/763 Archived 2016-06-29 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 362)։ |