Մասնակից:Սամուէլ/Մինչկոլումբոսյան ճանապարորդություններ դեպի Ամերիկա

մինչկոլումբոսյան ճանապարորդություններ դեպի Ամերիկա, ճանապարորդություններ և շփումներ մի կողմից Նոր աշխարհի՝ հարավային և Հյուսիսային Ամերիկայի, մյուս կողմից Հին աշխարհի՝ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի միջև, որոնք կատարվել են մինչև 1492 թվականի Քրիստափոր Կոլումբոսի ճանապարորդությունը։ Այս հարցի վերաբերյալ կան շատ քննարկումներ և գաղափարներ, ինչպես ֆանտաստիկ-հակագիտական (ինչպես Ատլանտյանների մասին գաղափարը), այնպես էլ գիտական հիմք ունեցող և որոշակի փաստերով հաստատվող։ Այսօրվա դրությամբ հաստատված է միայն վիկինգների (չհաշված նախապատմական Ամերիկայի բնակեցումը) մինչկոլումբոսյան ճանապարորդությունները Լեյֆ Էրիկսոնի առաջնորդությամբ, որոնք կատարվել են 1000 թվականից մինչև XIV դարը։

Ապացուցված ճանապարորդություններ խմբագրել

Վիկինգների ճանապարորդություններ խմբագրել

X դարում առաջին Սկանդինավյան բնակիչները հասան Գրենլանդիա։ Գրենլանդիայի առաջին գաղութարար է համարվում իսլանդական սագաներում հիշատակվող Էյրիկ Գանգուրը, ով աքսորվել էր Իսլանդիայից սպանության համար։ Չնայած դրան, նրան չի կարելի համարել Գրենլանդիայի հայտնաբերող, համաձայն սագաների ՝ մինչև նրան բազմաթիվ ճանապարորդներ տեսել էին Գրենլադիայի ծովափը։ Առաջին սկանդինավը, ով ոտք է դրել Գրենլանդիա, համարվում է Սնեբյորն Հալթին, ով այցելել է Գրենլանդիան Հուննբյորնի հետքերով, սական ով սպանվել է նավի վրա ծեծկռտուքի ժամանակ։ Էյրիկը և նրա ընտանիքը Գրենլանդիայի առաջին գաղութարարներն էին. նրանց կողմից ստեղծվեց առաջին գրենլանդական գաղութը՝ Էյստրիբյուգդը։ Աքսորման ավարտից հետո Էյրիկը վերադարձավ Իսլանդիա և սկսեց տարածել Գրենլանդիայի գաղութացման գաղափարը։ Ընդունված է այն գաղափարը, որ Էյրիկն է տվել Գրենլանդիային այդ անվանումը՝ ապագա գաղութարարներին հրավիրելու համար։

Չնայած որ Էյրիկը մահացավ ոչ այնքան մեծ տարիքում, նրա որդիները շարունակեցին հոր գործը։ Համաձայն իսլանդական սագաներին, Էյրիկի որդին՝ Լեյֆը, տոգորվելով անծանոթ ծովափների մասին Բյարն Հերյուլֆսոնի պատմություններով, կատարեց ճանապարորդություններ դեպի նոր հողեր։ Նրա կողմից բացահայտվեցին Հելլուլանդը, Մարքլանդը և Ֆինլանդը. վերջին երկուսը համարվում են ժամանակակից ամերիկայի մաս Նյուֆաունդլենդu և Լաբրադորը։ Լեյֆը և իր թիմը հիմնեցին առաջին բնակչության վայրերը Ամերիկայում։ Ֆինլանդում ձմեռն անցկացնելուց հետո Լեյֆը վերադարձավ Գրենլանդիա։

Գենետիկ և հնագիտական ապացույցներ խմբագրել

1960 թվականներին գիտնականները հայտաբերեցին Նյուֆաունդլենդի ծովափի մոտ հնագույն բնակության վայրեր, որոնք հիմա համարվում էն Լեյֆ Էրիքսոնի Վինլանդական գաղութները։ Եվրոպացինների և հյուսիսային ամերիկացիների միջև գենետիկ կապը ևս հաստատվել է վիկինգների շնորհիվ։ Նրանք Իսլանդիա բերեցին մի ամերիկացի կնոջ, ում գենոտիպը մինչև հիմա տարածված է ԻսլանդիայումՔաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag[1]։

Պոլինեզիա խմբագրել

Չնայած որ հնագիտական ապացույցները Պոլենեզիա-ամերիկյան շփումների մասին բացակայում են, մի շարք պատմաբաններ հավաստիացնում են, որ նրանք տեղի են ունեցել։ Ապացույցներից մեկն է հանդիսանում Պոլինեզիայում բաթաթի աճեցումը մինչ Եվրոպացինների հետ հանդիպումը։ Բաթաթ, ինչպես նաև սովորական կարտոֆիլի հայրենիք է հանդիսանում Ամերիկան։ Հանդիսանում է, որ կամ ամերիկյան, կամ պոլինեզիական ճանապարորդները այն տարածել են Պոլինեզիայում։ ջրի Շնորհիվ բաթաթի «պատահաբար» հայտնվումը համարվում է անհնար։ Բաթաթի անվանումը Պոլենեզիական լեզունեով (Kwmara), կապվում է կեչուաներեն k'umara բառի հետ, ինչը հանդիսանում է ևս մեկ ապացույց պոլենեզիա-ամերիկյան շփումների օգտին[2]

Չհաստատված շփումներ խմբագրել

Հրեա-փյունիկյան ճանապարորդություններ խմբագրել

Որոշ գիտնականներ և պատմաբաններ վարկածներ են առաջադրել Փյունիկացինների Ամերիկայի բացահայտման մեջ առաջինը լինելու մասին, քանզի նրանք հայտի էին իր ժամանակի համար շատ զարգացած նավագնացության համար։ 1889 թվականին Թենեսի նահանգում հայտնաբերվեց քարի վրա փորագրված անհայտ լեզվով տառեր, որոնք նման են եբրայերենին։ Մոտ 100 տարի հետո, 1970 թվականին հայտի լեզվաբան-սեմեթաբան Սայրուս Գորդոնը հայտարարեց, որ իր կարծիքով, այդ գիրը հանդիսանում է եբրայերենի մի տեսակ, և որ դա փաստում է հին սեմեթների հետ ամերիկացիների շփումները։ Հնագետ Ջոն Քոենը, ով չունի լեզվաբանական կրթություն, ավելի գնաց և հայտարարեց, որ ամերիկյան անվանումներն ունեն սեմեթական ծագում։ Գիտնականների մեծամասնությունը սակայն համարում են այդ գտածոնները կեղծ. այդպես Ռոբերթ Մեյտֆորդը և Մերի Քուեյնը ցույց տվեցին, որ այդ գրերը վերցված են մասոնական գրքի նկարազարդումներից, որոնք, ըստ նկարիչի, համարվում են հրեաների գրերը[3][4]

Հորինված պատմություններն այդ շփումների մասին օգտագործվում են Մորմոնական եկեղեցում։

Միջնադարյան եվրոպացիններ խմբագրել

Գոյություն ունեն տարբեր ասույթներ Հենրի Սիկքլերի[5] ճանապարորդությունների մասին, ով ճանապարորդել է Ազորյան կղզիներից արևմուտք, որոնք համարվում են կասկածելի։ Գոյություն ունի Ջովաննի Պիցցագանոյի քարտեզ, որը նեռարում է որոշ Ատլատիկյան կզիներ, որոնք բացահայտվել են միայն մի քանի տարի անց, ինչպես նաև հեռավոր Անթիլիան՝ ինչը փաստում է որոշ մինչկոլումբոսյան աղբյուրների առկայության մասին։

Իռլանդական ասույթը փաստում է, որ սուրբ Բրենդանը հատել է Ատլանտյան օվկիանոսը՝ գայթակղության կղզու փնտրտուքներում։ Մեկ այլ ասույթ Ուելսից պատմում է Մադոլ ափ Օուայն Քվիննեդի ճանապարորդությունների մասին, ով հասել է Ամերիկա 1170 թվականին։ Մադոգի պատմությունը մեծ տարածում է գտել միայն 16-րդ դարում, Ամերիկայի վրա բրիտանական հավակնությունները հիմնավորելու համար։ Մի շարք ճանապարորդներ անգամ կասկածի տակ են դանում այդպիսի ճանապարորդի գոյությունը[6][7]։

Հռոմ խմբագրել

Մի շարք տեսություններ փաստում են Ամերիկայի հետ հռոմեացիների շփումների մասին։ Դրա մասին է վկայում Ամերիկայում անպատեհ գտածոյի հայտնաբերումը։ Այն մի ճենապակյա գլուխ է, որը կառուցված է հունական ոճով։ Չնայած որ որոշ գիտնականներ այն համարում էն կեղծիք, կան որոշ փաստեր, որոնք վկայում են, որ այն իսկապես ունի հռոմեական ծագում։ Բացի այդ, 1960-ական թվականներին հայտնվեցին մի շարք հոդվածներ, որոնք խոսում էին հռոմեական ափսեների վրա ամերիկյան բույսերի նկարազարդումների մասին, սակայն այդ տեսությունը քննադատության ենթարկվեց գիտնականների կողմից[8]։

Ճապոնիա խմբագրել

Նենսի Յո Դեվիսը փաստում է, որ հյուսիսամերիկյան Զենի ազգության մշակույթն ու լեզուն շատ են նման ճապոնականին, իսկ Զենինները տարբերվում են մշակույթով և ծագումնաբանությամբ մնացած ցեղերից։ 1970-ական թվականներին Բեթի Մեհերսն առաջարկեց մի վարկած, որի հիմքում ընկած է ֆալդիվյան ցեղերի գտածոնների նմանությանը հին ճապոնական գործվածքներին, ինչը մեծ քննադատության արժանացավ պատմաբանների կողմից[9]։

Եգիպտոս խմբագրել

Եգիպտա-ամերկյան շփումների մեծ աջակցող է համարվում եգիպտագետ և ճանապարորդ Թուր Հեյերդալը։ Դա ապացուցելու համար նա ճանապարորդություն կատարեց Մարոկկոյից դեպի Բարբադոս պապիրուսից կառուցված նավով, կառուցված եգիպտական տեխնոլոգիայով։ Մասնագետ չլինելով հանդերձ, նա վարկած առաջադրեց եգիպտական և մեզոամերիկյան մշակութային կապերի մասին. որպես ապացույց նա օգտագործում էր մեզոամերիկյան և հին եգիպտոսական գրերի միջև կապի, ինչպես նաև բուրգերի կառուցման երկու մշակույթներում սովորույթի մասին։

Աֆրիկա խմբագրել

Օլմենական քարե գլուխների և նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների գանգերի նմանության վրա առանձին պատմաբաններ վարկածներ առաջ բերեցին աֆրիկացիների հետ շփումների կամ նրանց նեգրոիդ լինելու մասին։ Դրա ապացույցը, ըստ նրանց, Մալիի կայսրության պատմության մեջ է։ Համարվում է, որ Աբուբաքր Երկրորդի անհայտ կորած ճանապարորդությունը հաջողությամբ հասել է Ամերիկա և ինքը Աբուբաքրը, ով անհայտ կորել է կորած ճանապարորդները փնտրելուց, իբրև թե մի օր հասել է վերջապես Ամերիկա։ Պատմաբանների բազմությունը սակայն այդ տեսակետի հետ համաձայն չէ։ Բացի դրանից, պատմաբանները մինչև այսօր չեն գտել մի ապացույց աֆրիկացինների և օլմեկների միջև գենետիկ կապի մասին։

Չինաստան խմբագրել

Օլմենյան գլուխներն օգտագործվել են որպես ապացույց և չինա-ամերիկյան շփումների մասին։ Համարվում է, որ առաջին շփումը կատարվել է Շան արքայատոհմի ժամանակաշրջանում։

Քեվին Մենզիսը համարում է, որ Չժեն Խե հասել է Ամերիկա 1421 թվականին, սակայն դա բազմակի անգամ հերքվել է մասնգետների կողմից։

Չինական գրերի մասնագետ Ջոն Ռուսկամփը համարում է, որ Չինական ճանապարորդները հասել էին ամերիկա մոտ մ.թ.ա. 1300 թվականին, որպես ապացույց բերելով ամերիկայի տարբեր մասերում չինական գրերի նման գրերի հայտնաբերումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Batatas, Not Potatoes. Botgard.ucla.edu
  2. Genetic relations of South American Indian languages. In Adelaar & Muysken, eds, The Languages of the Andes. Cambridge University Press, 2004 p. 41.
  3. Cyrus Herzl Gordon. Before Columbus; links between the Old World and ancient America. Crown, 1971, p. 138
  4. Robert Mainfort, Mary Kwas. The Bat Creek Stone Revisited: A Fraud Exposed, American Antiquity 2004
  5. Orkneyjar — Earl Henry Sinclair
  6. Lainema, Matti (2009). Nurminen A History of Arctic Exploration: Discovery, Adventure and Endurance at the Top of the World. Conway. էջ 101. ISBN 978-1-84486-069-2. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  7. Mills, William James (2003). Exploring Polar Frontiers: A Historical Encyclopedia. ABC-CLIO. ISBN 978-1-57607-422-0.
  8. Roman head found in America
  9. Valdivia, Jomon Fishermen, and the Nature of the North Pacific: Some Nautical Problems with Meggers, Evans, and Estrada’s (1965) Transoceanic Contact Thesis Gordon F. McEwan, D. Bruce Dickson American Antiquity, Vol. 43, No. 3 (Jul. 1978), pp. 362—371.