Նեգրոիդ ռասա (նաև՝ հասարակածային ռասա, արևմտահասարակածային ռասա), մարդկային մեծ ռասաներից մեկը, որ ավանդաբար առանձնացվում է եվրոպեոիդ, մոնղոլոիդ և ավստրալոիդ ռասաների հետ[1][2][3]։ Նեգրոիդ ռասային յուրահատուկ են մուգ մաշկը, գանգուր մազերը, լայն քիթը, հաստ շրթունքները, ծնոտի ցցվածությունը[4]։

Աղջիկ բոզո ազգից (Մալի)
Խոյեան ժողովրդի ցեղախումբ, էթնիկ խումբ Հարավային Աֆրիկայում (Նամիբիա)

19-20-րդ դարերում մարդկային ռասաների բազմաթիվ դասակարգումներում նեգրոիդներն ավստրալոիդների հետ ընդգրկվել են նեգրա-ավստրալոիդ (հասարակածային) վարկածային ռասայի մեջ (մասնավորապես Գեորգի Դեբեցի, Յակով Ռոգինսկու ու Մաքսիմ Լևինի և այլ մարդաբանների դասակարգումներում)[5][6]՝ առանձնացվելով որպես այդ ռասայի աֆրիկյան ճյուղ[4]։ Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու ռասաների գենետիկական տարբերություններն ավելի մեծ են, քան դրանցից յուրաքանչյուրի ու ցանկացած այլ ռասայի միջև, իսկ արտաքին որոշ նմանություններ (մաշկի ու աչքերի մուգ գույն, մազերի գույն, գանգրություն և այլն) բացատրվում է կյանքի նման պայմաններին հարմարվելով[7]։ Արևմտյան գրականության մեջ «նեգրոիդ» տերմինը կարող է օգտագործվել նեգրական ռասայի վերաբերյալ՝ չհաշված նեգրիլներին ու կոյսանոիդներին[8]։ Ամերիկացի մարդաբան Կարլտոն Կունը նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների վերաբերյալ օգտագործում է «կոնգոիդներ» տերմինը[9][10]։

Հատկանիշներ խմբագրել

 
Նեգրոիդ ռասայի ներկայացուցիչներ (Կոնգո գետի ավազան, 1902)

Ներգրոիդ ռասային հատուկ են հետևյալ մարդաբանական առանձնահատկությունները[1][11][12].

  • մուգ մաշկ (ամենաուժեղ պիգմենտացված մաշկը՝ համեմատած այլ, այդ թվում ավստրալոիդ և մելանեզիական ռասաների հետ),
  • գանգուր սև մազեր,
  • ծիածանաթաղանթի մուգ գույն,
  • երրորդական մազային ծածկույթի թույլ զարգացում, հատկապես մարմնի վրա,
  • երկարավուն բարձրակամար գանգ՝ վառ արտահայտված վզակոթային հատվածով, ընդհանուր առմամբ նեգրոիդների գանգի չափն ավելի փոքր է, քան եվրոպեոիդների և մոնղոլոիդների մոտ,
  • փոքր դեմք, փոքր այտոսկրեր,
  • միջին չափի ճակատ, թույլ արտահայտված վերհոնքային կամարներ,
  • պրոգնադիզմ, որը ենթադրում է առաջ եկած ծնոտներ,
  • աչքերի լայն կտրվածք,
  • լայն, հարթ, թույլ արտահայտված քիթ,
  • հաստ շրթունքներ, վերին շրթունքը առաջ եկած է,
  • խոշոր ատամներ,
  • ձգված մարմնակազմվածք,
  • ձեռքի բարակ դաստակներ և ոտնաթաթեր։

Իրենց արեալի տարբեր հատվածներում նեգրոիդները կարող են տարբերվել իրենց հասակով, մաշկի գույնով, շրթունքների հաստությամբ, քթի լայնությամբ և այլ հատկանիշներով (բոլորի մոտ անփոփոխ մնում է մազերի գանգրությունը), կազմախոսական տեսանկյունից ամենաշատը հարմարվել են նեգրիլները (խիստ ցածր հասակ) և կոյսանոիդները (ավելի բաց գույնի մաշկ, հարթ դեմք և էպիկանտուս)[13]։

Տարածվածություն խմբագրել

Նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների բնակության հիմնական տարածքն է Արևադարձային Աֆրիկան՝ Սահարայից հարավ։ Դրանից բացի նեգրոիդները կազմում են Լատինական Ամերիկայի, Վեստ Ինդիայի և ԱՄՆ-ի բնակչության զգալի մասը. այդ երկրների ու տարածաշրջանների նեգրոիդ բնակչությունն Աֆրիայից բերված ստրուկների սերունդներն են։ Նեգրոիդ ռասայի ներկայացուցիչները բնակչության գերակշռող մասն են կազմում Գվինեայի երկրներում, Ճամայկայում, Հաիթիի Հանրապետությունում և Վեստ Ինդիայի մի շարք այլ կղզի-պետություններում[1][13]։

Փոքր ռասաներ խմբագրել

Նեգրոիդ ռասայի կազմում առանձնացվում են նեգրական, կենտրոնաաֆրիկյան և հարավաֆրիկյան փոքր ռասաները։ Երբեմն հարավաֆրիկյան ռասան, որի հիմնական ներկայացուցիչներն են բուշմեններն ու հոտենտոտները, դիտարկվում է որպես մարդկային մեծ ռասաներից մեկը[14]։ Դրանից բացի ավանդական դասակարգումներում (օրինակ՝ Վիկտոր Բունակի դասակարգման մեջ) նեգրոիդ ռասայի կազմում ներառվում է նաև մելանեզիական ռասան, որը նեգրոիդ մեծ ռասայի արևելահասարակածային (Օվկիանիայի) ճյուղն է և հակադրվում է արևմտահասարակածային (աֆրիկյան) ճյուղին, որի կազմի մեջ մտնում են նեգրական, կենտրոնաաֆրիկյան և հարավաֆրիկյան ռասաները[1][15][16]։

Ծագում խմբագրել

«Նեգրոիդյան» որոշ հատկանիշներ (մասնավորապես պրոգնատիզմ) ունեցող հնագույն գանգը Նազլեթ Հաթեր 2-ն է, որ գտնվել է Հարավային Եգիպտոսում և 40-35 տարեկան է[17]։ Միևնույն ժամանակ, հնագույն գտածոները, որոնք կարելի է վերագրել նեգրոիդներին, վերաբերում են ավելի ուշ ժամանակների (18-12 հազար տարեկան) և հայտնաբերվել են գերազանցապես Հյուսիսային Աֆրիկայում։ Այդ ժամանակաշրջանի մի շարք գտածոներ, որոնք ունեն նեգրական ռասային բնորոշ հատկանիշներ, գտնվել են նաև Հասարակածային Աֆրիկայում, բայց նրանց դասակարգումը դժվար է գտածոների մասնակի լինելու պատճառով։ Նեգրական ռասայի ժամանակակից տարբերակը հավանաբար ձևավորվել է հոլոցենից ոչ վաղ (շուրջ 11 հազար տարի առաջ)[8]։

Հարավաֆրիկյան ռասայի հետ ազգակցական կապը հաստատող հավաստի գտածոներն ամենայն հավանականությամբ վերաբերում են հոլոցենի դարաշրջանին։ Հավանաբար այդ տիպի ձևավորման վրա ազդել են մեկուսացված պայմանները սառցային մաքսիմումի ժամանակ՝ 25ից մինչև 16 հազար տարի առաջ, երբ Աֆրիկայի հարավի մեծ մասը եղել է անապատային ու կյանքի համար ոչ պիտանի և հյուսիսաֆրիկյան պոպուլյացիաներին մեկուսացրել հարավայիններից։ Բուշմենների և, օրինակ, հոտենտոտների գենետիկական զգալի տարբերությունը հետևանք է գենային դրեյֆի ավելի ակտիվ գործընթացների, որոնք տեղի են ունեցել կոյսանոիդների մոտ նրանց պոպուլյացիայի ոչ մեծ թվաքանակի շնորհիվ, ի տարբերություն, օրինակ, Ավստրալիայի աբորիգենների, որոնք մեկուսացած ապրել են ավելի երկար ժամանակաշրջան, բայց ունեն ավելի քիչ գենետիկական տարբերություններ։ Գոյություն ունի ենթադրություն այն մասին, որ բուշմենների ու հոտենտոտների մեկուսացումը շարունակվել է բավական երկար ժամանակ (շուրջ 75-60 հազար տարի)[18]։

Կենտրոնաաֆրիկյան ռասայի ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ պիգմեյներն ունեն հնագույն ծագում (ձևավորվել են ավելի քան 40 հազար տարի առաջ), ինչպես նաև ըստ այդ վարկածի՝ բավական վաղ է տեղի ունեցել պիգմեյների բաժանումն արևմտյան ու արևելյան խմբերի (մոտավերապես 18 հազար տարի առաջ), ընդ որում՝ արևմտյան պիգմեյների՝ հյուսիսից եկած նեգրոիդների հետ ձուլումը հերքվում է։ Ըստ այլ վարկածի, որը նույնպես հաստատում է պիգմեյների հնագույն ծագումը, համարվում է, որ արևմտյան և արևելյան խմբերի բաժանումը տեղի է ունեցել բավական ուշ՝ 5-ից մինչև 3 հազար տարի առաջ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ենթադրվում է, որ պիգմեյները կազմում են մի պոպուլյացիա, որ շուրջ 4-5 հազար տարի առաջ առանձնացել են երկրագործներից և վերադարձել հավաքչությանը, ընդ որում՝ արևմտյան խմբերը ձևավորվել են այդ նույն ժամանակ արևելյան խմբերի՝ արևմուտք տեղափոխվելու և դրաննից հետո նեգրական ռասայի խմբերի հետմետիսացման արդյունքում։ Որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշում պիգմեյների արևմտյան և արևելյան խմբերի անկախ ծագման վարկածը, ինչը, նրանց կարծիքով, հնարավորություն է տալիս առանձնացնել ոչ թե նեգրիլների մեկ, այլ երկու ռասա[19]։

Նեգրոիդ ռասայի ծագման վերաբերյալ հատուկ մոտեցում է ձևավորվել գենետիկական ուսումնասիրությունների հիման վրա։ Պարզվել է, որ աֆրիկյան պոպուլյացիաները հակադրվում են մյուս բոլոր մարդկային խմբերին միասին վերցրած։ Ընդ որում՝ նեգրոիդները միասնություն չեն կազմում և ունեն վաղ առանձնացած մի քանի գծեր։ Այդպիսի գծերից մեկի սերունդներն են բոլոր ոչ աֆրիկյան մարդկային խմբերը՝ եվրոպեոիդները, ավստրալոիդները և մոնղոլոիդները։ Մյուս աֆրիկյան գծերը, մասնավորապես կոյսանոիդներն ու պիգմեյները, հակադրվում են ոչ միայն մյուս բոլոր նեգրոիդյան խմբերին, այլև մյուս մայրցամաքներում ապրող բոլոր մարդկային խմբերին[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Негроидная раса / Пестряков А. П. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 268. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Расы человека / Перевозчиков И. В. // Пустырник — Румчерод. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 28). — ISBN 978-5-85270-365-1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 16.
  4. 4,0 4,1 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1982։
  5. Негро-австралоидная раса // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 268. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Схемы расовых классификаций человечества Г. Ф. Дебеца и Я. Я. Рогинского и М. Г. Левина в статье И. В. Перевозчикова «Расы человека». — Пустырник — Румчерод. — М.: «Большая российская энциклопедия», 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 28). — ISBN 978-5-85270-365-1
  7. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Родственны ли австралийцы негроидам?». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին.
  8. 8,0 8,1 Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Происхождение негрской расы». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին.
  9. Coon C. S. The Origin of Races. — New York: Alfred A. Knopf, 1962.
  10. «Конгоид». Физическая Антропология. Иллюстрированный толковый словарь. EdwART. 2011. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 167
  12. Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 17.
  13. 13,0 13,1 Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 23—24.
  14. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 161
  15. Схема расовой классификации человечества В. В. Бунака в статье И. В. Перевозчикова «Расы человека». — Пустырник — Румчерод. — М.: «Большая российская энциклопедия», 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов; 2004—, т. 28). — ISBN 978-5-85270-365-1
  16. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 165—166
  17. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. «Протонегроиды»». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին.
  18. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Древнейшие бушмены — спорные и бесспорные». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին.
  19. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Происхождение центральноафриканской (пигмейской) расы». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին.
  20. Козинцев А. Г. (2018). «Мир антропологии. Публикации. Расовая классификация в свете новых генетических данных». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 213