Մասնակից:Ռաննա/Ավազարկղ
Բաժանման նշան-մաթեմատիակական նշան վերջակետի (։) տեսքով, օբելիուս(÷) կամ թեք գիծ ( ∕ ) նշանով, օգտագործվում է բաժանման օպերատոր նշելու համար:
Շատ երկրներում օգտագործվում է (:) նշանը[1]: Անգլախոս երկրներում և հաշվիչների ստեղների վրա` (÷) նշանը: Մեծ անհարմարության պատճառով և նույնիսկ անհնարինությամբ համակարգչի մեջ կոտորակների ներմուծման դեռևս առանց GUI օպերացիոն համակարգի ժամանակներից օգտագործել են պարզեցված նշաններ բանաձևերի համար, այդ թվում բաժանման նշանի համար օգտագործել են թեք գիծ ( ∕ ) նշանը:
Նշանի պատմություն
խմբագրելՀերոնը, Դիոֆանտը և իսլամական մաթեմատիկները որպես բաժանման նշան օգտագործել են կոտորակի հորիզոնական գիծը: Միջնադարյան Եվրոպայում բաժանումը հաճախ նշվում էր D տառով: Օտրեդը իր Clavis Mathematicae (1631) աշխատությունում նախընտրել է թեք գիծ կամ (երբեմն) փակագծի աջ կողմի թեք կորը, վերջինս հանդիպում է նաև Շտիֆելի մոտ. կոնստրուկցիաներ կամ նշանակում էին բաժանում -ը -ի): Հորիզոնական երկու կետը կամ վերջակետը բաժանման նշան դարձավ 1684 թվականից Լայբնիցի Acta eruditorum[2] տրակտատում:
Շվեյցարիացի մաթեմատիկ Յոհան Ռանը բաժանման նշանակում մտցրեց (÷) նշանը (Օբելիուս): (*) աստղանիշ տեսքի բազմապատկման նշանի հետ միասին այն հաըտնվեց 1659 թվականին նրա «Teutsche Algebra» գրքում: Ռանի նշանը Անգլիայում տարածվելու պատճառով հաճախ անվանում են «անգլիական բաժանման նշան», բայց նրա արմատները գտնվում են Շվեյցարիայում: Նախկինում Ալբեռը օգտագործել է օբելիուս նշանը որպես մինուսի հոմանիշ[3][4]: Ամերիկյան մաթեմատիկական ստանդարտների ազգային հանձնաժողովի փորձը (անգլ.՝ National Committee on Mathematical Requirements) հանել Օբելիուսը պրակտիկայից (1923) անարդյունավետ էր[5]:
Նշանների այլ կիրառումներ (÷) և (∶)
խմբագրելՆշաններ (÷) և (∶) կարող է օգտագործվել նաև միջակայք նշելու համար: Օրինակ` «5 ÷ 10» կարող է նշանակել [5, 10] միջակայք, այսինքն` 5-ից 10-ը ներառյալ: Եթե կա աղյուսակ, որի տողերը նշանակում են թվերով, իսկ սյուները լատինական տառերով, ապա «D4:F11» տեսքի գրառումները կարող է օգտագործվել բջիջների միջակայքին հղում կատարելու համար (երկչափ միջակայք) D-ից F կամ 4-ից 11:
Կոդավորում
խմբագրելՆշան | Unicode | Անվանում | HTML/XML | LaTeX | |||
---|---|---|---|---|---|---|---|
Код | Անվանում | Տասնվեցական | Տասական | Մնեմոնիկա | |||
∶ | U+2236 | RATIO | ∶
|
∶
|
— | \vdotdot
| |
: | U+003A | COLON | Վերջակետ | :
|
:
|
— | : |
÷ | U+00F7 | DIVISION SIGN | ÷
|
÷
|
÷
|
\div
| |
∕ | U+2215 | DIVISION SLASH | ∕
|
∕
|
— | / | |
⁄ | U+2044 | FRACTION SLASH | Բաժանման նշան | ⁄
|
⁄
|
⁄
|
/ |
Գրականություն
խմբագրել- Ալեքսանդրովա Ն. Վ. Մաթեմատիկական տերմինների, հասկացությունների, նշանակումների պատմություն. Բառարան-տեղեկանք. — 3-րդ հրատարակչություն. — ՍՊԲ: ԼԿԻ, 2008. — 248 с. — ISBN 978-5-382-00839-4
- Cajori F. A History of Mathematical Notations. Vol. 1 (1929 reprint). — NY: Cosimo, Inc., 2007. — xvi + 456 p. — ISBN 978-1-60206-684-7
- Cajori F. A History of Mathematical Notations. Vol. 2 (1929 reprint). — NY: Cosimo, Inc., 2007. — xii + 392 p. — ISBN 978-1-60206-713-4
Դիտել նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Համապատասխանեցման սիմվոլը Unicode հասանելի չէ բոլոր տառատեսակներով (կարելի է օգտագործել սովորական վերջակետ (:), իսկ Lucida Sans Unicode այն բաղկացած է երեք կետից.
- ↑ History of Mathematical Notations, vol. 1, 2007, §235—239
- ↑ Ալեքսանդրովա Ն. Վ., 2008, էջ 40
- ↑ History of Mathematical Notations, vol. 1, 2007, §164
- ↑ «Some History Notes and Some Requests for Information on Division Symbols» (անգլերեն). Վերցված է 17 դեկտեմբեր 2019-ին.
|