Դիոֆանտ
Դիոֆանտ (հունարեն՝ Διόφαντος ὁ Ἀλεξανδρεύς, Դիոֆանտոս Ալեքսանդրացի, մոտ 200[1][2], ենթդ․ Ալեքսանդրիա, Հին Հռոմ - մոտ 284[2], ենթդ․ Ալեքսանդրիա, Հին Հռոմ[2]), հույն մաթեմատիկոս։
Դիոֆանտ Διόφαντος ὁ Ἀλεξανδρεύς | |
---|---|
Ծնվել է | մոտ 200[1][2] ենթդ․ Ալեքսանդրիա, Հին Հռոմ |
Մահացել է | մոտ 284[2] ենթդ․ Ալեքսանդրիա, Հին Հռոմ[2] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3] և լատիներեն |
Diophantus Վիքիպահեստում |
Հավանաբար ապրել և ստեղծագործել է 3-րդ դարում։ Աշխատություններից պահպանվել է «Թվաբանություն» մաթեմատիկայի տրակտատի մի մասը (13 գրքից 6-ը), որտեղ տրվում են հիմնականում մինչև 4-րդ աստիճանի անորոշ հավասարումների բերվող խնդիրների ռացիոնալ դրական լուծումներ։ Հավասարման նշանի, անհայտի և դրա աստիճանների նշանակման համար Դիոֆանտի օգտագործել է բառերի կրճատ գրառումներ։ Դիոֆանտը խնդիրները լուծել է հմտությամբ՝ առանց լուծման ընդհանուր մեթոդների։ Դիոֆանտի աշխատությունները ելակետ են դարձել Պիեռ դե Ֆերմայի, Էյլերի, Գաուսի և այլոց հետազոտությունների համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոֆանտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 397)։ |