Մարինա Էվոյան/Ավազարկղ27

Սուլեյկա Հերիս Ռիվերա Մենդոսա (իսպ.՝ Zuleyka Jerrís Rivera Mendoza, (), պուերտո ռիկացի դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, «Միսս Պուերտո Ռիկո», «Միսս Տիեզերք 2006» մրցույթների հաղթող։

Երիտասարդություն

խմբագրել

ԾնվելԹավատառ տեքստ է Կայեյ քաղաքում, մանկությունն անցել է Սալինասում ծնողների՝ Ջերի Ռիվերայի և Կարմեն Մենդոսայի, և եղբայրների՝ Ջերի կրտսերի և Խոսե Ռիվերա Մենդոսայի հետ։ Մինչ «Միսս Պուերտո Ռիկո» տիտղոսին արժանանալը նա իր հայրենի քաղաք Սալինասում մասնակցել է տեղական թատերացված ներկայացման։ Նա նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Միսս Տին Պուերտո Ռիկո» մրցույթում։ 18 տարեկանում ճաանչվել է «Միսս Տիեզերք»՝ այդ կերպ դառնալով այդ կոչմանն արժանացած ամենաերիտասարդ կանանցից մեկը։

Ռիվերան Պուերտո Ռիկայի առաջին հաղթողն է, որն ունի խառը առանձնահատկություններ (աֆրիկյան և բնիկ), որոնց շնորհիվ նա տարբերվում է նախորդներից (Մարիսոլ Մալարետ, Դեբո Կարտի-Դեու, Դայանարա Թորես և Դենիս Կինոնես), որոնք ունեն արտահայտիչ եվրոպական դիմագծեր։

Անձնական կյանք

խմբագրել

2010 թվականից հանդիպել է NBA-ի խաղացող Խոսե Խուան Բարեայի հետ։ 2012 թվականի փետրվարի 18-ին ծնվել է նրանց որդին՝ Սեբաստիան Խոսե Բարեա Ռիվերա (իսպ.՝ Sebastián José Barea Rivera)։ 2013 թվականին զույգը բաժանվել է։

Մրցույթ

խմբագրել

2005 թվականի նոյեմբերի 10-ին կայացած «Միսս Պուերտո Ռիկո Տիեզերք 2006» մրցույթում Ռիվերան ներկայացրել է իր հայրենի Սալինաս քաղաքը։ Այստեղ նա թագադրվել էր իբրև նախորդ մրցույթի հաղթող և Միսս Տիեզերք 2005 մրցույթի առաջին վիցեմիսս։

Միսս Տիեզերք 2006

խմբագրել

2006 թվականի հուլիսի 23-ին Զուլեյկա Ռիվերան «Միսս Տիեզերք 2006» մրցույթում ներկայացրել է Պուերտո Ռիկոն, որը միջազգայնորեն ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսում։ Լողազգեստով, երեկոյան զգեստով ելույթներից և հարցազրույցից հետո Կանադայից նախկին տիտղոսակիր Նատալի Գլեբովան նրան թագադրել է «Միսս Տիեզերք»: Այդ ժամանակ նա Ամելյա Վեգայից հետո (2003) «Միսս Տիեզերքի» ամենաերիտասարդ հաղթողն էր (մինչ 2009 թվականը՝ Ստեֆանի Ֆերնանդես): Նույն օրվա երեկոյան՝ մամլո հաղորդակցության ժամանակ, Ռիվերան կորցրել է գիտակցությունը։ Նշվում էր, որ այդ միջադեպը կապված է հուզական լարվածության և հագուստի ծանրության հետ[1]։

Ռիվերան այս տիտղոսը նվաճած հինգերորդ պուերտո ռիկացին էր։ Այդ արդյունքներով կղզին երրորդ ամենահաջող երկիրն է (ԱՄՆ-ից և Վենեսուելայից հետո)։ Ռիվերան երրորդ անընդմեջ մասնակիցն էր Պուերտո Ռիկոյից, որն ընդգրկվել է «Միսս Տիեզերք»-ի առաջին հնգյակում, այն բանից հետո, երբ 2004 թվականին Ալբա Ռեյեսը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ 2005 թվականին՝ Սինթիա Օլավարիան՝ 2-րդ հորիզոնականը:

Որպես Միսս Տիեզերք՝ Ռիվերան ներկայացրել է «Միսս Տիեզերք» կազմակերպությունը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում: Նա ապրել է Նյու Յորքում, որտեղ բնակվում էր «Միսս ԱՄՆ» Թարա Քոների և «Միսս Թին ԱՄՆ 2006» Քեթի Բլերի հետ։

«Միսս Տիեզերք 2007» մրցույթի ժամանակ նա իր թագը փոխանցել է Ճապոնիայի ներկայացուցիչ Ռիե Մորիին։ Մրցույթն անցկացվել է 2007 թվականի մայիսի 28-ին Մեխիկո քաղաքում[2]։

Տիտղոսը կրելու շրջան

խմբագրել

2006 թվականի հուլիսի 23-ին Լոս Անջելեսում թագադրվելուց հետո Սուլեյկան հարցազրույց է տվել Լոս Անջելեսի լրատվամիջոցներին։

Հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը Սուլեյկան բնակվել է Ճապոնիայում, որտեղ շնորհել է «Հինգ աստղանի ադամանդ» մրցանակը Տոկիոյի «Mandarin Oriental» հյուրանոցում։ Նա նաև մասնակցել է Սան Խուանում, Պուերտո Ռիկոյում և Տոկիոյում Կուրարա Չիբանայի հետ ընթացող ֆոտոսեսիաներին։ «Միսս Տիեզերք Ճապոնիա» Կուկարա Կիբանան և Սուլեյկան այցելել են նաև Միկիմոտոյին՝ իր թագի պատրաստողին։ Օգոստոսի վերջին Սուլեյկան ուղևորվել է Ինդոնեզիա, որտեղ ներկա է գտնվել նոր սպա-սալոնի բացմանը, հանդիպել մշակույթի նախարարին և մասնակցել «Միսս Տիեզերք Ինդոնեզիա» մրցույթին, որտեղ թագադրել է Ագնի Պրատիշտխային։ Ինդոնեզիայում գտնվելու ժամանակ նա այցելել է նաև Բալի։ 2006 թվականի սեպտեմբերի 4-ին Զուլեյկան վերադարձել է Պուերտո Ռիկո, ապա հայրենի քաղաք՝ Սալինաս։

2007 թվականի ապրիլի դրությամբ Զուլեյկան այցելել է Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Իսպանիա, Թուրքիա, Հունաստան, Ղազախստան, Հնդկաստան, Մեքսիկա, Թաիլանդ, Բրազիլիա, Պուերտո Ռիկո, Ճապոնիա և Ինդոնեզիա, շրջագայություններով եղել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

2007 թվականի ապրիլի 1-ին Ռիվերան «Միսս ԱՄՆ 2007» Ռեյչել Սմիթի և «Միսս Թին ԱՄՆ 2006» Քեթի Բլերի հետ ներկա է գտնվել WrestleManiaյ-ին՝ աջակցելով Դոնալդ Թրամփին «Միլիարդատերերի ճակատամարտում»: 2007 թվականի մայիսի 28-ին Մեխիկոյում անցկացված «Միսս Տիեզերք 2007» մրցույթում Ռիվերան իր թագը փոխանցել է Ռիո Մորիին։

Դերասանական գործունեություն

խմբագրել

Ավարտելով իր կառավարումը որպես «Միսս Տիեզերք»՝ Ռիվերան հետաքրքրություն է դրսևորել դերասանական գործունեության նկատմամբ: Նա առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականին «Dame Chocolate» հեռուստանովելում՝ Կարլոս Պոնսի և Կարլա Մոնրոյգի հետ[3]։ 2010 թվականին նրան առաջարկվել է անտագոնիստ Ռոսիո Լինչի դերը «Alguien Te Mira» հեռուստանովելում[4][5]։ Նույն տարի նկարահանվել է «Ավրորա»-յում մեկ այլ անտագոնիստի՝ Դիանա դել Վալիեի դերում[6]։

Հղիության պատճառով կաճատև ընդմիջումից հետո Ռիվերան 2012 թվականին վերադարձել է դերասանական գործունեությանը՝ «Ռոսարիո» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն[7]։ Հարցազրույցներից մեկում Ռիվերան ասել է, որ ինքն ունի «հմտություններ այսպիսի անտագոնիստական դերերի համար… իր մոտ դա ստացվում է»:

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Անվանում Դեր Նույնպես
2010 «Qué despelote! la película» Ինքնադեր Ինքնադեր

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Անվանում Դեր Նշումներ
2007 «Dame chocolate» Բեթսի Մարվել
2007 «Beyaz Show» Ինքն իրեն 1 դրվագ
2010 «Minute to Win It» Ինքն իրեն Դրվագ «Last Beauty Standing»
2010 «Aurora» Դիանա դել Վալլե
2010 «Alguien te mira» Ռոսիո Լինչ 20 դրվագ
2013 «Rosario» Սանդրա Դիազ
2014 «Cosita linda» Վիվիանա Ռոբլես
2015 «La revista de Zuleyka» Ինքն իրեն Host[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Associated Press (23 July 2006). «Miss Universe: 'Why I Fainted'». CBS News. Արխիվացված է օրիգինալից 11 September 2012-ին. Վերցված է 5 March 2009-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Watson, Julie (28 May 2007). «Miss Japan crowned Miss Universe 2007». Seattle Post-Intelligencer. Associated Press. Արխիվացված է օրիգինալից June 10, 2007-ին. Վերցված է 5 June 2007-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Zuleyka Rivera despreocupada con su peso». Primera Hora. March 14, 2007. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  4. «Zuleyka Rivera cumple su sueño actoral». Primera Hora. August 13, 2010. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  5. Vargas, Patricia (December 1, 2010). «Soy insaciable». El Nuevo Día.
  6. Vargas, Patricia (June 10, 2011). «En su etapa más feliz». El Nuevo Día.
  7. «Zuleyka Rivera: plena como madre y actriz». Primera Hora (Puerto Rico). August 3, 2012.
  8. Castro, Nohelia. «Zuleyka Rivera "triste" por la cancelación de su programa en Unimás». peopleenespanol.com (Spanish). People en Español. Վերցված է 13 January 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
Նատալյա Գլեբովա
Միսս Տիեզերք (գեղեցկության մրցույթ)
2006
Հաջորդող՝
Ռիո Մորի