Նատալյա Վլադիմիրի Գլեբովա (անգլ.՝ Natalie Glebova, նոյեմբերի 11, 1981(1981-11-11)[1], Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ռուս մոդել, Միսս Տիեզերք Կանադա 2005 (անգլ.՝ Miss Universe Canada), Միսս Տիեզերք 2005 Բանգկոկում։

Նատալյա Գլեբովա
Ծնվել էնոյեմբերի 11, 1981(1981-11-11)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՏուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան և London Central Secondary School?
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
ԱմուսինParadorn Srichaphan?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքhhblife.com
 Natalie Glebova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալյան ծնվել է Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում։ Վեց տարի սովորել է տեղի թիվ 6 ավագ դպրոցում։ Նա սովորել է դասական դաշնամուր և 12 տարեկանում ավարտել պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցը։ Հաղթել է մարզական ռիթմիկ մարմնամարզության տարբեր առաջնություններում։

13 տարեկանում՝ 1994 թվականին, Նատալյա Գլեբովան ծնողների հետ արտագաղթել է Կանադայի Տորոնտո քաղաք։ Նախքան «Միսս տիեզերք» մրցույթը Նատաշան աշխատել է որպես մոդել և Տորոնտոյի Ռայերսոնի համալսարանում ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առևտրի, կառավարման և շուկայավարման բակալավրի աստիճան։ Աշխատել է նաև որպես տարրական և ավագ դպրոցի մոտիվացիոն խոսնակ։

2004 թվականին Նատալյան մասնակցել է «Միսս տիեզերք Կանադա» մրցույթին, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ 2005 թվականի հունվար ամսվա մրցումներում նա նվաճել է «Միսս Կանադա» տիտղոսը։

Նատալյա Գլեբովան մասնակցել է Բանգկոկում կայացած «Միսս Տիեզերք 2005» մրցույթին և հաղթող ճանաչվել։ Նրա հաղթանակը Կանադայի պատմության մեջ երկրորդն էր՝ Լոնդոնից Կարեն Դիանա Բոլդվինից հետո, որը «Միսս տիեզերք» մրցույթում հաղթել էր 1982 թվականին։

2006 թվականից Նատալյան բնակվում է Բանգկոկում (Թաիլանդ)։ Նա «Fah Glebova International» ընկերության հիմնադիր-նախագահն է։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականի նոյեմբերի 29-ին Նատալյան ամուսնացել է Թաիլանդի հայտնի թենիսիստ Պարադորնա Սիչափխանի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Բանգկոկում։ 2011 թվականի փետրվարի 25-ին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին[2]։

2016 թվականի ապրիլի 9-ին ծնվել է Գլեբովայի և Դին Քելիի դուստրը՝ Մայա Քելլի Գլեբովան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Тайский теннисист Шричапан и „Мисс Вселенная — 2005“ Наталья Глебова развелись» — РИА Новости, 25.02.2011
  3. «Cựu hoa hậu hoàn vũ Natalie Glebova khoe con mới sinh | Giải Trí». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Ջենիֆեր Հոուքինս
Միսս Տիեզերք
2005
Հաջորդող՝
Սուլեյկա Ռիվերա