Ամելյա Վեգա Պոլանկո (իսպ.՝ Amelia Vega Polanco նոյեմբերի 7, 1984(1984-11-07)[1], Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս, Դոմինիկյան Հանրապետություն), դոմինիկացի ֆոտոմոդել և երգչուհի։ Առաջին «Միսս Տիեզերք» Դոմինիկյան Հանրապետությունից, տիտղոսին արժանացել է 2003 թվականին։ 1994 թվականին՝ 18 տարեկանում նա եղել է ամենաերիտասարդ հաղթողը[2][3]։ Նրա հայրը՝ Օտտո Վեգան, աշխատում է Նյու Յորքում և Մայամիում։ Մայրը՝ Պատրիսա Պոլանկո Ալվարեսը, 1980 թվականին «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում ներկայացրել է Դոմինիկյան Հանրապետությունը։ Ամելյան դոմինիկացի երգիչ, Գրեմմի մրցանակի դափնեկիր Խուան Լուիս Գերիի զարմուհին է։

Ամելյա Վեգա
Ծնվել էնոյեմբերի 7, 1984(1984-11-07)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս, Դոմինիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն Դոմինիկյան Հանրապետություն
Մասնագիտությունմոդել, երգչուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի
ԱմուսինԱլ Հորֆորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքameliavega.com
 Amelia Vega Վիքիպահեստում

Միսս Տիեզերք խմբագրել

Մրցույթ խմբագրել

«Միսս Դոմինիկյան Հանրապետություն» գեղեցկության մրցույթը հաղթելուց հետո, Ամելյա Վեգան «Միսս Տիեզերք 2003» գեղեցկության մրցույթում ներկայացրել է Դոմինիկյան Հանրապետությունը և զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 2003 թվականի հունիսի 3-ին մասնակցել է Պանամայում տեղի ունեցող դիմակահանդեսին[4]։

Որպես «Միսս Տիեզերք», Վեգան ճանապարհորդել և աշխատել է միջազգային կազմակերպություններում, մասնակցել ՄԻԱՎ/ՁԻԱՀի պայքարի շարժմանը (սկսած Global Health Council, Cable Positive, amfAR, Elizabeth Glaser Pediatric AIDS Foundation և God’s Love We Deliver)։ Որպես «Միսս Տիեզերք»-ի ներկայացուցիչ նա Միավ/Ձիահ համաճարակի միջազգային զանգվածի տեղեկատվության պատասխանատուն է։ Ամելյան բարձրացրել է հասարակության իրազեկությունը այս սարսափելի հիվանդության վերաբերյալ և օգնել ֆինանսավորել այն կազմակերպություններին, որոնք օգնում են ՄԻԱՎ-ով տառապող մարդկանց։ «Միսս Տիեզերք»-ի ներկայացուցիչների թվում նրա հետ աշխատում էին Թամի Ֆարելը (Միսս ԱՄՆ երիտասարդ, Օրեգոնից) և Սյուզի Կաստիլոն (Միսս ԱՄՆ, Մասաչուսեթսից

Վեգան երրորդն է «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողների թվում, որոնք նույնպես հաղթել են ազգային հագուստի մրցույթում։ Թաիլանդի ներկայացուցիչ Փորնթիփ Նախիրունկանոկը 1988 թվականին մասնակցել է այդ մրցույթին և հաղթել «Միսս Տիեզերք 1988» գեղեցկության մրցույթը, իսկ Վենդի Ֆիցվիլիամը Տրինիդադ և Տոբագոյից նույնպես ստացել է «Լավագույն ազգային զգեստ» մրցանակը և հաղթել «Միսս Տիեզերք 1988» գեղեցկության մրցույթը։

Միսս Տիեզերքից հետո խմբագրել

Նյու Յորքի բնակարան տեղափոխվելուց հետո, ներկայացել է Դոնալդ Թրամփին, ճանապարհորդել աշխարհի տարբեր երկրներով՝ Գերմանիա, Շվեյցարիա, Էկվադոր, Կանադա, Չիլի, Չինաստան, Ինդոնեզիա, Մեքսիկա, Պուերտո Ռիկո, Թաիլանդ, Վիետնամ և Ռուսաստան, այն նրա «Միսս Տիեզերք» մրցանակային փաթեթի մի մասն էր։ Վեգան վերադառնալով իր հայրենիք՝ «Պանամերիկյան խաղեր 2003»-ում արժանացավ պատվավոր մեդալի, որն անցկացվում էր Սանտո Դոմինգոյում։ Այդ տարում Վեգան կազմակերպեց «Presidente փառատոն»(լատինական երաժշտության ամենամյա փառատոն)։ Փառատոնի ընթացքում անցկացվող համերգը տևեց երեք օր, և այդ ժամանակից ի վեր այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ Դոմինիկյան Հանրապետությունում։

Գործունեություն խմբագրել

Վեգայի նկարները հայտնվեցին մի շարք ամսագրերի շապիկներին՝ սկսած «Mujer Unica» և «Oh!», աշխարհահռչակ «Cosmopolitan», «Vanidades», «Harper's Bazaar», «Glamour», «Harper's Bazaar, «Selecta»։ Նա վերջին 4 տարվա ընթացքում առաջատար է եղել նաև «Cover Girl» կոսմետիկ ըներությունում։

Վեգան քեռի Խուան Լուի Գուերայի հետ հանդես է եկել դեպյուտում՝ Մեդիսոն Սքվարդ Գարդենի դերով։ Երբ «Միսս Տիեզերք»-ը ավարտվեց Վեգան սկսեց աշխատել «ԱՄՆ-ի ձայնը» ռեալիթի շոուում, որպես հաղորդավարուհի, որը հեռարձակվում էր «Telemundo» հեռուստաալիքով։ Նա նաև մասնակցել է «Presidente փառատոնին», որին մասնակցում էին 60 000 մասնակից։ Հետագայում նա վարեց «Suegras» ռեալիթի շոուն, որը հեռարձակվում էր ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում։ Նրա դեբյուտային ֆիլմը հեռարձակվեց 2005 թվականին, որտեղ նա եղել է երկրորդ պլանի դերասան(Կորած քաղաք, ռեժիսոր՝ Էնդի Գարսիա)։ Նա նկարահանվել է «Homie Spumoni» ֆիլմում, գլխավոր դերում նկարահանվել են Դոնալդ Ֆեյսոնը և Վուպի Գոլդբերգը, այն հեռարձակվել է 2008 թվականի ամռանը։

2010 թվականին նա համահեղինակել է «Segunda Oportunidad» ռեալիթի շոուն չիլիացի հաղորդավար Ռաֆայել Արանեդոյի հետ։

Նա նկարահանվել է նաև Դոմինիկյան «Aventura» խմբի «Mi corazoncito» տեսահոլովակում, որտեղ մարմնավորել է երգչի աղջկա դերը։

Բիզնես խմբագրել

Ներկայումս Վեգան կենտրոնացած է կարիերիայի զարգացման ուղղությամբ։ Մայամիում և Ֆլորիդայում ունի բուտիկներ, որտեղ ապրում է և այն կոչվում իր անունով՝ Ամելյա Վեգա։ Նա մտադիր է շարունակել բիզնեսն այդ ոլորտում։ Համագործակցում է բարեգործական մի շարք կազմակերպությունների հետ։

Երաժշտություն խմբագրել

Ամելյայի առաջին սինգլը՝ «Pasa ООН Segundito», թողարկվել է 2010 թվականի ապրիլի 26-ին։ Նա հանդես է եկել գլխավոր դերով։ Երկու օրվա ընթացքում այն դարձել է լատինական երաժշտության հիթը։ Նրա սկավառակը թողարկվել է 2010 թվականի ամռանը։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 24-ին Ամելյան ամուսնացել է բասկետբոլիստ Ալ Հորֆորդի հետ[5]։ Նրանք ունեցել են որդի՝ Ին Հորգորդ Վեգա[6] և դուստր՝ Ալիյա Հորֆորդ Վեգա[7][8]։ 2018 թվականի հունվարի 8-ին հայտարարեցին, որ նրանք համալրման են սպասում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Աֆրոիտալացի (2006) …. Chanice (որպես Ամելյա Վեգա Պոլանկո)
  • Լոստ Սիթի (2005) …. Միներվա Էրոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Amelia Vega Biography, Pictures, Videos, Movies, Relationships — FamousWhy
  3. Miss Dominican Republic was crowned Miss Universe 2003
  4. Amelia Vega Biography Արխիվացված 2009-08-02 Wayback Machine
  5. «Al Horford Stats, Video, Bio, Profile». NBA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  6. Menze, David (2015 թ․ փետրվարի 24). «Al Horford and Wife Welcome First Child». SoaringDownSouth.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  7. Murphy, Mark (2016 թ․ նոյեմբերի 28). «Al Horford to miss tonight's Celtics game for birth of second child». BostonHerald.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. King, Jay (2016 թ․ նոյեմբերի 28). «CSNNE's Michael Felger believes Al Horford should have suited up for Boston Celtics despite birth of child». MassLive.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելյա Վեգա» հոդվածին։