Մասնակից:Աշոտ Ղուկասյան/Ավազարկղ2

Էտյեն Մորիս Ժերար (ֆր.՝ Étienne Maurice Gérard, ), ֆրանսիացի ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1830 թվական), գրաֆ (1813 թվական), հեղափոխական և նապոլեոնյան պատերազմների մասնակից, մարշալ Գրուշիի աջ ձեռքը, Վավռի ճակատամարտի հերոս։ Լուի Ֆիլիպ I-ի օրոք՝ ռազմական նախարար։ Գեներալի անունը փորագրված է Փարիզի Հաղթական կամարի վրա։

Կենսագրություն խմբագրել

Ժան Ժերարի (ֆր.՝ Jean Gérard, 1739–1801) և Մարի-Ժան Սեն-Ռեմիի (ֆր.՝ Marie-Jeanne Saint-Rémy, 1733–1803) որդին է[1]։

Սկսել է ծառայել 1791 թվականին՝ որպես կամավոր։

 
Ժերարը Անտվերպենի պաշարման ժամանակ

1794 թվականին Ժերարը նշանակվել է Բերնադոտիի օգնական և ուղեկցել է նրան Իտալիա, Ռեյն և Վիեննա կատարած արշավների ժամանակ։ Մասնակցել է 1805, 1809 և 1810 թվականներին կայացած ճակատամարտերին[2]։

1812 թվականի Ռուսական արշավանքի ժամանակ սկզբում եղել է բրիգադի իսկ հետո դիվիզիայի հրամանատար։ «Մեծ բանակի» նահանջի ժամանակ մարշալ Դավուի կորպուսում կատարել է արիերգարդի պարտականությունները։ 1813 թվականին Լայպցիգի ճակատամարտի ժամանակ Ժերարը ծանր վիրավորվել է։ 1814 թվականին աչքի է ընկել Լա-Ռոտյերի և Մոնտրոյի ճակատամարտերում։ 1815 թվականին որպես 4-րդ կորպուսի հրամանատար մասնակցել է Վավռի ճակատամարտին և ծանր վիրավորվել է։

1822 թվականին ընդգրկվել է դեպուտատների պալատում՝ համալրելով ընդդիմության շարքերը։ Հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է զինվորական նախարար և ստացել է մարշալի կոչում։ 1831 թվականին նշանակվել է Հյուսիսային բանակի գերագույն հրամանատար, որի հետ երկիր ներխուժաց հոլանդացիներին հետ է մղել Բելգիա․ 1832 թվականին պաշարել և ստիպել է հանձնել Անտվերպենը, որը պաշտպանել է իր նախկին ծառայակից Դավիդ Շասսեն։

Էտյեն Մորից Ժերարը մահացել է 1852 թվականի ապրիլի 17-ին Փարիզում։

Զինվորական կոչումներ խմբագրել

  • Ավագ սերժանտ (1792 թվականի դեկտեմբերի 16)
  • Կրտսեր լեյտենանտ (1792 թվականի դեկտեմբերի 21)
  • Լեյտենանտ (1793 թվականի դեկտեմբերի 30)
  • Կապիտան (1797 թվականի ապրիլի 20)
  • Էսկադրոնի հրամանատար (1799 թվականի հուլիսի 13)
  • Գնդապետ (1800 թվականի հոկտեմբերի 26)
  • Բրիգադային գեներալ (1806 թվականի նոյեմբերի 13)
  • Դիվիզիոնի գեներալ (1812 թվականի սեպտեմբերի 23)
  • Ֆրանսիայի մարշալ (1830 թվականի օգոստոսի 17)

Տիտղոսներ խմբագրել

  • Բարոն Ժերարը և կայսրությունը (ֆր.՝ baron Gérard et de l'Empire, արտոնագիրը ներկայացվել է 1808 թվականի մարտի 19-ին, հաստատվել է 1809 թվականի մայիսի 3-ին Էբերսբերգում)
  • Գրաֆ Ժերարը և կայրսրությունը (ֆր.՝ comte Gérard et de l'Empire, 1813 թվականի հունվարի 21)[3]

Պարգևներ խմբագրել

  • Պատվո լեգեոնի շքանշան
    • մեծ խաչ (29.07.1814)
    • մեծ սպա (18.12.1813)
    • կոմանդոր (27.07.1806)
    • սպա (14.06.1804)
    • ասպետ (25.03.1804)
  • Վերամիավորման շքանշան, մեծ խաչ (03.04.1813)
  • Սուրբ Լյուդովիկի շքանշան, ասպետ (01.06.1814)
  • Մաքսիմիլիան Իոսիֆի ռազմական շքանշան, ասպետ (Բավարիա, 06.04.1806)
  • Լեոպոլդ I-ի շքանշան, մեծ խաչ (Բելգիա, 19.11.1832)
  • Դաներբոգի շքանշան, ասպետ (Դանիա, 25.11.1808)
  • Սերաֆիմովի շքանշան (Շվեդիա, 09.12.1836)
  • Սրի շքանշան, մեծ խաչ (Շվեդիա, 30.04.1814)

Կերպարի մարմնավորումը ֆիլմերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Информация о генерале на сайте Geneanet.org
  2. Жерар, Этьен-Морис, граф
  3. «Дворянство Империи на G». Արխիվացված է օրիգինալից 2021-11-10-ին. Վերցված է 2016-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Жерар, Этьен-Морис, граф // [Елисавета Петровна — Инициатива]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1912. — С. 384. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 10).
Նախորդող՝
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
Ֆրանսիայի վարչապետ
1834 թվականի հուլիսի 18-ից նոյեմբերի 10
Հաջորդող՝
Յուգ Մարե
Նախորդող՝
Լուի Օգյուստ Վիկտոր դե Գեն դե Բուրմոն
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար
1830 թվականի հուլիսի 31-ից նոյեմբերի 17
1834 թվականի հուլիսի 18-ից նոյեմբերի 10
Հաջորդող՝
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
Սիմոն Բերնար