Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ (ֆր.՝ Nicolas Jean-de-Dieu Soult, մարտի 29, 1769(1769-03-29)[1][2][3][…], Saint-Amans-Soult - նոյեմբերի 26, 1851(1851-11-26)[1][2][3][…], Saint-Amans-Soult), ֆրանսիացի պետական և զինվորական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1804), Դալմատիայի դուքս (1807

Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
մարտի 29, 1769(1769-03-29)[1][2][3][…] - նոյեմբերի 26, 1851(1851-11-26)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրSaint-Amans-Soult
Մահվան վայրSaint-Amans-Soult
ԳերեզմանSaint-Amans-Soult
Քաղաքացիություն Ֆրանսիա
Զորատեսակհետևազոր
ԿոչումՀամայն Ֆրանսիո մարշալ
Մարտեր/
պատերազմներ
Պիրենեյան պատերազմներ և նապոլեոնյան պատերազմներ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Աչքի է ընկել հեղափոխական պատերազմներում։ 1805-1813 թվականներին մասնակցել է Ավստրիայի, Ռուսաստանի և Պրուսիայի դեմ նապոլեոնյան պատերազմներին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հարավային Ֆրանսիայում մղվող ռազմական գործողություններին։ Լինելով ընդունակ զորահրամանատար, Սուլտը, միաժամանակ, փառասեր էր և անսկզբունքային։ Նապոլեոնի հրաժարականից հետո դարձել է մոլի ռոյալիստ և ծառայության մտել Լյուդովիկոս XVI-ի մոտ (ռազմական մինիստր՝ 1814-1815 թվականներին)։ «Հարյուր օրվա» ժամանակ եղել է Նապոլեոն I-ի շտաբի պետը։ Բուրբոնների երկրորդ վերականգնումից հետո 1815-1819 թվականներին եղել է տարագրության մեջ։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է ռազմական մինիստր (1830-1832), մինիստրների խորհրդի նախագահ (1832-1834, 1839-1840, 1840-1847), ճնշել է Լիոնի 1831 թվականի ապստամբությունը։ 1847 թվականին ստացել է Ֆրանսիայի մարշալ-գեներալի բարձրագույն կոչում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 186