Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը Հարրի Փոթեր նովելաշարի երրորդ մասն է՝ գրված Ռոուլինգի կողմից։ Գիրքը պատմում է Հարրի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարրին քննում է Բլեք Սիրիուսին՝ Ազքաբանից փախուստի դիմած կալանավորին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։
![]() | |
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Անվանվել է | Հարրի Փոթեր, Սիրիուս Բլեք և Ազքաբան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | young adult fiction? և ֆենթեզի |
Թեմա | wizard in the Harry Potter universe? և Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Հարրի Փոթեր, Հերմայոնի Գրեյնջեր և Ռոն Ուիզլի |
Ստեղծման տարեթիվ | հուլիսի 8, 1999 |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Էջեր | ![]() ![]() ![]() |
Շարք | Հարրի Փոթեր |
Նախորդ | Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը |
Հաջորդ | Հարրի Փոթերը և կրակի գավաթը |
Նկարազարդող | Cliff Wright? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Bloomsbury Publishing |
Հրատարակման տարեթիվ | 1999 |
Թարգմանիչ հայերեն | Ալվարդ Ջիվանյան |
Պարգև(ներ) |
Գիրքը հրատարակվել է 1999 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում «Bloomsbury» տպարանում, իսկ ԱՄՆ-ում՝ 1999 թվականի սեպտեմբերի 8-ին «Scholastic Inc» տպարանի կողմից[1]։ Ռոուլինգը գրքի գրությունը հեշտ էր համարում՝ ավարտելով այն գրելն սկսելուց 1 տարի հետո։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվել է 68.000 օրինակով գրքի լույս տեսնելուց ընդամենը 3 տարի անց և մինչ այժմ այն վաճառվել է 3 միլիոն օրինակով[2]։ 1999 թվականին գիրքը հաղթել է Կոստա մրցանակաբաշխությունը, իսկ 2000 թվականին՝ Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ նովելի անվանակարգում։
Գիրքը հասանելի է նաև հայերենով, այն հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյան։
Գրքի ֆիլմային վերամշակումը արտադրվել է 2004 թվականին՝ վաստակելով $796 միլիոն և արժանանալով հայտնի քննադատների ողջույնին։
«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրքի հիման վրա ստեղծված վիդեո խաղերը նույնպես թողարկվել են մի քանի ծրագրերով և մեծ մասամբ արժանացել են դրական կարծիքների։
Հակիրճ նկարագրւոթյուն խմբագրել
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր։ Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ։ Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել։ Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր։ Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից։ Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ։ Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան[3]։
Դիպաշար խմբագրել
Վեպը սկսվում է Հարրիի՝ Դուրսլեյների մոտից վերադարձից, որտեղ նա Մագլի հեռուստացույցով տեսնում է, որ Սիրուս Բլեք անունով մի կալանավոր փախել է։ Ոնթ Մարգի վիրավորանքները՝ ուղղված Հարրիին և նրա ծնողներին, ստիպում է նրան փախչել։ Նա գնում է Դիագոնի նրբանցք, որտեղ հանդիպում է Կորնելիուս Ֆաջին՝ կախարդանքի նախարարին, ով խնդրում է Հարրիին մնալ Դիեգոնի նրբանցքում Հոգվարթսում դասերի սկսվելուն մնացած 3 շաբաթը։
Հոգվարթս մեկնելուց 1 գիշեր առաջ Հարրին իմանում է փախած կալանավորի՝ Սիրիուս Բլեքի մասին։ Պարզվում է, որ նա դատապարտված մարդասպան է և հավատալի էր, որ նա ցանկանում է սպանել Հարրիին։ Հոգվարթսի ճանապարհին մի Դեմենտոր Հարրիի ուշաթափության պատճառն է դառնում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան իմանում են, որ Դեմենտորները պետք է շրջափակեն դպրոցը Հարրիին Բլեքից պաշտպանելու համար։ Հոգվարթսում Հարրին մի շարք խնդիրներ ուներ՝ կապված Դեմենտորների հետ՝ այդ թվում նաև քվիդիչի խաղը, որի ընթացքում 50 ոտնաչափ բարձրությունից նա ուշաթափվում և ընկնում է իր թռչող ցախավելից։ Հարրիի հետ դասից դուրս աշխատելով՝ Լյուպինը սովորեցնում է նրան Պատրոնուսի կախարդանքը Դեմենտորներին ետ մղելու համար։
Հոգսմեդ գյուղ անօրինական այցի ժամանակ Հարրին թաքուն ականջ է դնում իր ուսուցիչներից մեկի և Ֆաջի խոսակցությունը Բլեքի մասին, որում ասվում էր, որ Բլեքը Հարրիի ծնողների ընկերն էր, սակայն դավաճանել է նրանց և Վոլդեմորտին թույլատրել տուն մտնել։ Նա նաև սպանել էր 13 Մագլների և նրանց հին ընկեր Փիթեր Փեթիգրյուին։ Ռոնի և Հերմիոնայի ընկերությունը ավելի ուշ թուլանում է, երբ Ռոնը հավատում է, որ Հերմիոնայի կատու Կրուկշանկսը կերել է իր առնետին՝ Սկաբերսին։ Ամանորին Հարրին ստանում է առեղծվածային նվեր՝ «Firebolt» ցախավելի վերջին մոդելը։ Վախենալով, որ այն կարող է անիծված լինել՝ Հերմիոնան ուղարկում է նվերը պրոֆեսոր ՄաքԳոնալին, ով վատ համբավ ուներ Հերմիոնայի, Հարրիի և Ռոնի մետ։
Ռոնը, Հերմիոնան և Հարրին մեծ ճիգեր են գործադրում Հագրիդի հիպոգրիֆին՝ Բաքբիկին փրկելու համար։ Նրանց ճիգերը անհաջող են, սակայն շուտով Սկաբերսը վերահայտնվում է, որից հետո նրանք իմանում են, որ Բաքբիկը բահապատժի է ենթարկվել։ Ռոնը հալածում է Սկաբերսին միայն նրա համար, որ այն շունը, որին Հարրին տեսել էր առաջ, հարձակվի իր վրա։ Շունը քաշ է տալիս Ռոնին թունելի միջով մինչև «Ճչացող խրճիթ»։ Հարրին ու Հերմիոնան հետևում են նրանց, և այնտեղ փոքր դիմադրություն է տեղի ունենում, երբ նրանք գտնում են Ռոնին և Սիրիուսին։ Վերջինս շնից կերպարանափոխված է լինում։ Լյուպինը ներս է մտնում, և նրանք բացատրում են իրավիճակը Հարրիին և իր ընկերներին։ Պարզվում է, որ Լյուպինը գայլամարդ է։ Լյուպինը բացատրում է, որ նա իր Ռոնի առնետ ոչ այլ ոք է, քան կենդանական կերպարանք ընդունած Փեթիգրյուն, որը պարզապես թաքնվում էր Բլեքից։
Ժամանում է Սնեյփը՝ Բլեքին ձերբակալելու, սակայն Հարրին նրան անգիտակից կերպով խփում է։ Լյուպինն ու Բլեքը ձևափոխում են Փոթիգրյուին՝ մարդու կերպարանք տալով և պատրաստվում սպանել նրան, սակայն Հարրին կանգնեցնում է նրանց, քանի որ նա մտածում է, որ իր հայրը չէր ցանկանա դա։ Նրանք վերադառնում են Հոգվարթս, Լյուպինը կրկին դառնում է գայլամարդ և դառնում կատաղի՝ ձեռքից բաց թողնելով այն դեղորայքը, որը նրան թույլ կտար ունենալ մարդկային ուղեղ կենդանու մարմնի մեջ գտնվելու ժամանակ։ Փոթիգրյուն կրկին փախչում է, սակայն Բլեքը կանխում է Լյուպինին ուրիշների վրա հարձակվելուց իր գայլամարդային կերպարանքում։
Երբ նրանց արթնանում են հիվանդանոցում, Հարրիին, Ռոնին և Հերմիոնային ասում են, որ Բլեքը դատապարտվել է Դեմենտորի համբույրին, ինչը վերացնում է ստացողի հոգին։ Դամբլդորը խորհուրդ է տալիս Հերմիոնային և Հարրիին օգտագործել Հերմիոնայի՝ ժամանակը վերադարձնող սարքը, որը կարող է նրանց թույլ տալ վերադառնալ ժամանակի ընթացքում և փրկել Բաքբիկին։ Այնուհետև Հարրին վերադառնում է Դուրսլեյների մոտ։
Հրատարակությունը և ընդունելությունը խմբագրել
«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Հարրի Փոթերը նովելաշարի երրորդ գիրքն է։ Առաջինը՝ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը հրատարակվել էր 1997 թվականի հունիսի 26-ին։ Երկրորդը՝ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը, հրատարակվել է 1998 թվականի հուլիսի 2-ին[4]։ Ռոուլինգը սկսել է գրել «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» երկրորդ մասը վերջացնելուց մեկ օր հետո[5]։
Հարրի Փոթերի 3 գրքերի մեջ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ամենակարճ ժամանակն է խլել գրելու համար։ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրվել է 5 տարում, «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» 2 տարում է գրվել՝ մինչդեռ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրվել է մեկ տարում[6]։ Ռոուլինգի ամենասիրելի հատվածը հետևյալ գրքում Ռեմուս Լյուպինին ներկայացնով հատվածն է։ Ռոուլինգը նաև ասել է «Ազքաբանի կալանավորը ամենալավ գրային փորձն է եղել, որ ես ունեցել եմ... ես շատ հարմարավետ տեղում էի երրորդ հատվածը գրելիս։ Ֆինանսական խնդիրները վերացել էին և մամուլի կողմից ուշադրությունը չափազանց մեծ չէր։»
Քննադատների ընդունելություն խմբագրել
Գրեգորի Մագիրը կարծիք է գրել «The New York Times» ամսագրում գրքի վերաբերյալ՝ ասելով «Առայժմ սյուժեի շրջանակներում գրքերը նոր բան չեն անում, սակայն դրանք անում են այն հիանալի կերպով... առայժմ շատ լավ է»[7]։ Թերթում հնչած կարծիքում ասվում էր «Ազքաբանի կալանավորը կարող է լինել Հարրի Փոթերի ամենալավ գիրքը»։ Kidsreads.com կայքի քննադատն ասում է. «Այս ֆանտաստիկ գիրքը կարող է քեզ սոված թողնել Հարրի Փոթերի այն 4 հավելյալ գրքերի համար, որի վրա հիմա Ռոուլինգն աշխատում է։ Հարրիի 3-րդ տարին կախարդանք է։ Բաց մի թողեք այն»[8]։
Մարթա Պարավանոն նույնպես դրական կարծիք է արտահայտել գրքի վերաբերյալ՝ անվանելով այն բավականին լավ գիրք։ Որպես ավելացում՝ «Publishers Weekly»-ն ասում է. «Փոթերի հմայքը խստորեն պահպանվում է»։
Ինչևէ, Անթոնի Հոլդենը, ով Ազկաբնի կալանավորին դեմ դատողներից էր, բացասական կարծիք ուներ գրքի մասին՝ ասելով, որ կերպարները «լիովին սև ու սպիտակ են» և «պատմությունը կանխատեսելի է, զգայականությունը մինիմալ չափով է»[9]։
Մրցանակներ խմբագրել
«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 1999 թվականի Բրամ Սթոքրի մրցանակը երիտասարդ ընթերցողների համար նախատեսված լավագույն աշխատանք անվանակարգում, 1999 թվականի FCGB երեխաների մրցանակաբաշխությունը, 1999 թվականին Կոստա գրական մրցանակը և 2000 թվականին Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ վեպ անվանակարգում։ Այն նաև առաջադրվել է 2000 թվականի Հյուգոյի մրցանակին լավագույն վեպ անվանակարգում, սակայն պարտվել է «Երկնքի խորությանը»։ Այն նաև հայտնվել է New York Times-ի բեսթ սելլերների ցուցակում։ 2003 թվականին վեպը BBC-ի 24 գրքերի շարքում է հայտնվել[10]։
Վաճառք խմբագրել
Ազքաբանի կալանավորը վաճառվել է 68,000 օրինակով Մեծ Բրիտանիայում հրատարակումից հետո 3 օրերի ընթացքում, ինչը դարձրել է դրան բոլոր ժամանակների ամենաարագ վաճառված բրիտանական գիրքը։ Ընդհանուր վաճառքը 2012 թվականի դրությամբ կազմել է 3,377,906 օրինակ[11]։
Ֆիլմ խմբագրել
Հարրի Փոթերը և Ազբականի կալանավորը գրքի ֆիլմային տարբերակը թողարկվել է 2004 թվականին և ղեկավարվել Ալֆոնս Կուարոնի և էկրանավորող Սթիվ Կլովսի կողմից[12]։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է տոմսարկղում և նույն տողում ցուցադրվել 2 շաբաթ։ Սակայն այն 796.7 միլիոն դոլարի հաջողություն է ունենում, ինչը դարձնում է ֆիլմին ամենամեծ որկրորդ ֆիլմը Շրեկ 2-ից հետո։ Ֆիլմը համարվում է 471-րդը «Empire» ամսագրի 2008 թվականի ցուցակի բոլոր ժամանակների 500 ամենալավ ֆիլմերի մեջ[13]։
Վիդեո խաղ խմբագրել
Վիդեո խաղը թողարկվել է ֆիլմին զուգահեռ։ Տարբեր տեսակներ թողարկվել են 2004 թվականի մային և հունիսին[14]։ Խաղը տարբեր հարթակների համար է՝ PC, Game Boy Advance, Xbox, Playstation 2 և GameCube: Խաղը, ընդհանուր առմամբ, հաջողվել է։ Ամենաբարձր գնահատականին այն արժանացել է «Game Boy Advance» տարբերակի համար՝ 7.5/10[15]։
Մեջբերումներ խմբագրել
Ես չեմ փնտրում խնդիրներ։ Սովորաբար խնդիրներն են ինձ գտնում։ |
Մի թող, որ Մագլները քեզ ներքև գցեն։ |
«Ես երազումս տեսել էի, որ նոր կոշիկներ էի գնում անցած գիշեր, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է դա նշանակում։» ասում է Ռոնը։
«Երևի որ քեզ պետք է ուտի մի հսկա մարշմալո» ասում է Հարրին։ |
Ես ուզում եմ սպանել այն հանցագործին, որի պատճառով հիմա անմեղորեն բանտում եմ։ |
Այն, ինչից դու ամենաշատն ես վախենում, հենց այդ վախն է։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «http://bestsellers.about.com/»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2015-03-14
- ↑ http://www.telegraph.co.uk/culture/donotmigrate/3593769/Longing-for-the-clock-to-strike-12.html
- ↑ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»։ Zangak (հայերեն)։ Վերցված է 2018-01-18
- ↑ http://www.thestar.com/
- ↑ «Գրքի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-09-ին։ Վերցված է 2015-03-14
- ↑ http://www.accio-quote.org/articles/1999/0999-barnesnoble-staff.htm
- ↑ Նյու Յորք Թայմս
- ↑ «www.kidsreads.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-25-ին։ Վերցված է 2015-03-14
- ↑ http://www.theguardian.com/books/2000/jun/25/booksforchildrenandteenagers.guardianchildrensfictionprize2000
- ↑ [1] ԲիԲիՍի
- ↑ Թոփ 100 բեսթսելերները
- ↑ http://www.rottentomatoes.com/m/harry_potter_and_the_prisoner_of_azkaban/
- ↑ Լավագույն 500 ֆիլմերը ըստ Empire ամսագրի
- ↑ http://www.imdb.com/title/tt0414084/
- ↑ http://asia.gamespot.com/harry-potter-and-the-prisoner-of-azkaban/reviews/harry-potter-and-the-prisoner-of-azkaban-review-6101321/?tag=summary%3Bread-review(չաշխատող հղում)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |