Լիալուսին
Լիալուսին (լատ.՝ Luna plena, plenilunium), Լուսնի փուլ, որի ժամանակ Արեգակի և Լուսնի խավարածրային երկայնությունը հավասար է 180°-ի։ Դա նշանակում է, որ հարթությունը, որ անցկացվում է Արևի, Երկրի ու Լուսնի միջև, ուղղահայաց է խավարածիրի հարթությանը։ Երբ երեք մարմինները հայտնվում են մի գծի վրա, տեղի է ունենում Լուսնի խավարում[1][2][3]։ Լուսինը լիալուսնի փուլում ունենում է լուսավորված շրջանի տեսք։
Աստղագիտության մեջ Լիալուսնի պահը հաշվարկվում է մեծ ճշգրտությամբ։ Կենցաղային մակարդակում լիալուսինը դիտարկվում է մի քանի օր շարունակ, որոնց ընթացքում այն տեսողական մակարդակում գրեթե չի տարբերվում գիտականորեն հաշվարկված լիալուսնից։
Լիալուսնի ժամանակ մի քանի ժամվա ընթացքում կարող է դիտարկվել այսպես կոչված Զելիգերի էֆեկտը, որի ժամանակ սկավառակի պայծառությունը մեծանում է` չնայած երկնային մարմնի չափերի հաստատուն լինելուն։ Էֆեկտը բացատրվում է երկրային դիտողի համար Լուսնի մակերևույթի ստվերների լիակատար անհետացմամբ, ինչպես նաև մի քանի այլ պատճառներով։ Լուսնի առավելագույն փայլը լիալուսնի ժամանակ կազմում է −12,7m:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Seidelmann P. Kenneth (2005)։ «Phases of the Moon»։ Explanatory Supplement to the Astronomical Almanac։ University Science Books։ էջ 478։ ISBN 0-935702-68-7։ «They are the times when the excess of the Moon's apparent geocentric ecliptic longitude λM over the Sun's apparent geocentric ecliptic longitude is 0, 90, 180, or 270 ...»
- ↑ «Celestial Alignment without Lunar Eclipse; from google (full moon earth block sunlight) result 2»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-07-ին։ Վերցված է 2019-01-03
- ↑ «tilted from the ecliptic by about 5 degrees; from google (full moon earth block sunlight) result 3»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-28-ին։ Վերցված է 2019-01-03
Արտաքին հղումներԽմբագրել
- Գիտնականների կարծիքով լիալուսնի ժամանակ մոտոցիկլավարները սովորականից ավելի հաճախ են մահանում // Газета.Ru, 1 հունվարի, 2018
- Ոստիկանությունը բրիտանական Բրայթոնում մտադիր է ուժեղացնել փողոցային հսկողությունը լիալուսնի և աշխատավարձ ստանալու օրերի ժամանակ // 6 հունիսի, 2007
- Լիալուսին. օրացույց
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիալուսին կատեգորիայում։ |