Կուլմինացիա
Կուլմինացիա (կամ Գագաթնակետ, լատ. culmen– գագաթ), սյուժեի հիմնական մասերից մեկը, գեղարվեստական երկում գործողությունների զարգացման բարձրակետը, ամենալարված աստիճանը, որը կարևոր դեր է խաղում թեմայի բացահայտման և կերպարների ամբողջացման համար. այստեղ նրանք ամենից ցայտուն կերպով են դրսևորում իրենց էությունը, որին հաջորդում է հանգույցի լուծումը։ Կուլմինացիան հատկապես ցայտուն է սյուժետային ուժեղ բախումներով երկերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 5)։ |