Հարրի Փոթերը և Անիծված երեխան
«Հարրի Փոթերը և անիծված երեխան» (անգլ.՝ Harry Potter and the Cursed Child), պիես, որը բաղկացած է երկու մասից (չորս գործողություն)։ Պիեսի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 30-ին, Լոնդոնի Palace թատրոնում։ Հարրի Փոթերի վիպաշարի ութերորդ մասն է[2]։ Հեղինակներն են գրող և սցենարիստ Ջեք Թորնը, ռեժիսոր Ջոն Թիֆանին և Ջոան Ռոուլինգը։ «Հարրի Փոթերը և անիծված երեխան» գիրքը ԱՄՆ-ում և Կանադայում լույս տեսնելու առաջիկա երկու օրերում վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով[3]։ Նույն ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունում վաճառվել է 847,885 օրինակով։
Հարրի Փոթերը և Անիծված երեխան անգլ.՝ Harry Potter and the Cursed Child | |
---|---|
Հեղինակ | Ջեք Թորն, Ջոան Ռոուլինգ և John Tiffany? |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Հարրի Փոթեր, Ալբուս Սևերուս Փոթեր, Սկորպիուս Մալֆոյ, Դրակո Մալֆոյ, Ռոն Ուիզլի, Հերմայոնի Գրեյնջեր, Ռոզա Ուիզլի, Ջինի Ուիզլի, Միներվա Մակգոնագալ, Սևերուս Սնեյփ, Դոլորես Ամբրիջ, Սեդրիկ Դիգգորի, լորդ Վոլան դե Մորտ, Ջեյմս Փոթեր, Լիլի Փոթեր, Ռուբեուս Հագրիդ, Պետունիա Դուրսլ, Վերնոն Դուրսլ, Դադլի Դուրսլ, James Sirius Potter?, Լիլի Լունա Փոթեր, Ամոս Դիգորի, Moaning Myrtle?, Sorting Hat?, Ռոլանդ Հուչ, Bane?, Վիկտոր Քրամ, Ալբուս Դամբլդոր և Delphini Riddle? |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Էջեր | 352, 320 և 416 |
Շարք | Հարրի Փոթեր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 31, 2016 |
Առաջնախաղի տարեթիվ | հուլիսի 30, 2016[1] |
ԳՄՍՀ | 978-4-86389-346-7 և 978-0-7515-6535-5 |
Պարգև(ներ) | |
Կայք | harrypottertheplay.com(անգլ.) և harrypottertheplay.com/uk/(անգլ.) |
Harry Potter and the Cursed Child Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրել19 տարի է անցել «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները»-ում նկարագրված դեպքերից։ Հարրի Փոթերը և իր կինը՝ Ջինի Ուիզլին հանդիպում են Ռոնի և Հերմայոնիի հետ Քինգս-Քրոսում։ Նրանք իրենց երեխաներին Հոգվարթս էին ուղարկում։ Գնացքում Հարրիի փոքր որդին՝ Ալբուս Սևերուս Փոթերը, ով ծանր էր տանում այն հանգամանքը, որ ինքը հայտնի կախարդի որդին է, ծանոթանում և սկսում է ընկերություն անել իր ապագա համադասարանցի Սքորպիուս Մալֆոյի հետ։ Ալբուսը և Սքորպուսը դառնում են Սլիզերինի ուսանողները։ Անցնում է երեք տարի, որի ընթացքում Ալբուսը տառապում է ուրիշ ուսանողների անցանկալի ուշադրություններից և իր հայտնի հոր հետ համեմատություններից։ Սքորպիուսը, ով անվստահ տղա է, տառապում է այն ծաղրանքներից, ըստ որի նա հանդիսանում է Դրակո Մալֆոյի տղան։
Միևնույն ժամանակ Հարրին և Հերմայոնին, ովքեր Կախարդության նախարարության անդամներ են, փորձում են գաղտնի պահել վերջին ժամանակի թափանիվը, որպեսզի պահեն հետագա գաղտնի հետազոտությունների համար։ Ամոս Դիգորին իմանում է դրա մասին և փորձում է Հարրիին համոզել օգտագործել սարքը, որպեսզի փրկի իր մահացած որդուն՝ Սեդրիկ Դիգորիին։ Հարրին հրաժարվում է, քանի որ այն կարող է փոխել ներկան։ Ալբուսը լսում է նրանց խոսակցությունը և հիասթափվում հորից։ Նա համոզում է Ամոսին և Դելֆի Դիգորիին օգնել նրան և Սքորպիուսին գտնել ժամանակի թափանիվը և փրկել Սեդրիկին։
Մոգության նախարարության կողոպուտը հաջող է անցնում, սակայն, պարզվում է, որ ժամանակի թափանիվը կոտրվել է, և անցյալ կարող են գնալ ընդամենը հինգ րոպեով, իսկ հետո տեղի է ունենում ավտոմատ վերադարձը ներկա։ Ընկերները ուղևորվում են անցյալի այն ժամանակահատվածը, երբ իրականացվում էր «երեք կախարդների մրցախաղ»–ը, որպեսզի խանգարեն Սեդրիկին հաղթել այն, կարծելով, որ եթե նա չհաղթի մրցախաղը, կխուսափի Վոլդեմորթի հետ հանդիպումից։ Նրանք հագնվում են Դուրմստրանգայի ուսանողների նման և զինաաթափում են Սեդրիկին վիշապների հետ մրցախաղին ժամանակ։ Սեդրիկը նախկինի պես կործանվում է․ առաջին մրցախաղում պարտվելը միայն ուժեղացնում է նրա հաղթելու կամքը։ Ալբուսի և Սքորպուսի գործողությունները նկատում է երիտասարդ Հերմայոնին, ով կասկածում է, որ նրանք կատարում են Վիկտոր Քրամի հրահանգները։ Արդյունքում սուրբծննդյան պարահանդեսի ժամանակ նա պարում է ոչ թե Քրամի հետ, այլ Ռոն Ուիզլիի հետ։ Ապա Ռոնը պարում է Պադմա Պատիլի հետ, որոնց միջև ծագում է ռոմանտիկ հարաբերություններ։
Վերադառնալով ներկա, ընկերները հայտնաբերում են, որ Ռոնը ամուսնացել է Պադմայի հետ, իսկ Հերմայոնին դարձել է բավականին ոչ հաճելի ուսուցիչ Հոգվաթսում, իսկ նրա և Ռոնի աղջիկը՝ Ռոուզը, ընդհանրապես չկա։ Նրանք որոշում են ժամանակի թափանիվը օգտագործել ևս մեկ անգամ, որպեսզի փրկեն Դիգորին։
Ալբուսն ու Սքորպիուսը 1995 թվականին մեկնում են երկրորդ մրցությանը, որտեղ նրանք ստորացնում են Սեդրիկին՝ նրա նկատմամբ կիրառելով ուռցնելու կախարդանքը։ Սեդրիկ Դիգորին ողջ է մնում, սակայն ստորացվելու պատճառով որոշում է դառնալ «Մահ կլանողները»-ի անդամ։ Հոգվարթսի համար պայքարում Սեդրիկը սպանում է Նևիլ Լոնգբոթոմին , ով պետք էր սպանել Վոլդեմորթի վերջին քրիստրաժին՝ Նագայնային (օձ)։ Նագայնան ողջ է մնում, իսկ Վոլդեմորթն ու իր հետնորդները հաղթում են պայքարում՝ սպանելով Հարրի Փոթերին։ Այսպիսով, Ալբուսի գոյությունը անհնարին է դառնում։ Սքորպիուսը, ներկայումս վերադառնալով Հոգվարթս միայնակ, հայտնաբերում է, որ դպրոցը ղեկավարում են «Մահ կլանողները»։ Այստեղ Սքորպիուսը գտնում է այլախոհներ Ռոնին, Հերմայոնայի և Սևերուս Սնեյփին, ովքեր ողջ էին մնացել Վոլդեմորթի դեմ պայքարի ժամանակ։ Իրենց օգնելու համար անցյալ վերադառնալով երրորդ անգամ նա վնասազերծ է անում այնտեղ գտնվող Ալբուսին և Սքորպուսին, ովքեր փորձում էին խանգարել Սեդրիկին։
Ալբուսը և Սքորպիուսը միավորվում են ներկայում, ինչը վերադառնում է սկզբնական վիճակին։ Նրանք որոշում են ոչնչացնել ժամանակի թափանիվը։ Նրանց է միանում Դելֆին, ով հանկարծ ասում է, որ նրա իսկական մտադրություն Վոլդեմորթին կենդանացնել է։
Դելֆին ընկերներին տեղափոխում է 1981 թվական, ոչնչացնում է պարագաները և թռչում է անհայտ ուղղությամբ։ Նրանք հասկանում են, որ նա ցանկանում է վերակենդացացնել Վոլնդեմորթին, ով վիրավորվել էր, փորձելով սպանել փոքր Հարրի Փոթերին։ Ալբուսը և Սքորպուսը ուղերձ են ուղարկում անցյալից, փոքրիկ Հարրի Փոթերի վերմակի վրա գրելով մի գաղտնի նամակ։ Ներկայում Հարրի Փոթերը, Ջինին, Ռոնը և Հերմայոնին պարզում են, որ Դելֆին Վոլնդեմորթի աղջիկն է։ Ինչպես նաև նրանք հայտնաբերում են վերմակի վրայի նամակը, որտեղ ասվում էր, որ նրանց երեխաները մնացել են 1981 թվականում՝ Գոդրիկովյան իջվածքում։ Նրանք գտնում են նաև ևս մեկ ժամանակի թափանիվ Մոլֆոյի ընտանիքում։ Հարրին, Դրակոն, Ռոնը, Ջինին և Հերմայոնին գնում են 1981 թվական, հաղթում Դելֆիին և ուղարկում Ազկաբան։
Վերադառնալով ներկա, Հարրին և Ալբուսը այցելում են Սեդրիկի շիրմին։
Քննադատություն
խմբագրելՍկզբնական արձագանքները մեծապես դրական էին. օրինակ BBC-ի հոդվածը, որը վերնագրված է «Հարրի Փոթերը և անիծված տղան» անվանումով, ստացել է 5 աստղ[4]։ Հինգ աստղ են շնորհել նաև այս հրատարակությունները՝ The Independent, The Evening Standard, The Stage և WhatsOnStage.com[5][6][7][8]: The Telegraph հրատարակչությունը շնորհել է ևս 5 աստղ՝ չնայած «կան որոշ շեղումներ», իսկ The Guardian հրատարակչության նախագահ Միքայել Բիլինգթոնը (իր թոռան առաջնորդությամբ) գնահատել է 4 աստղ[9][10]։
«Հարրի Փոթեր»-ի երկրպագուների շրջանում իրարանցում է առաջացրել այն փաստը, որ Հերմայոնի Ուիզլի-Գրեյնջերի դերը, ում մարմնավորում էր եվրոպական ծագում ունեցող Էմմա Ուոթսոնը, ներկայումս կատարելու է սևամորթ դերասան Նումա Դումեզվենին։ Շատերը գոհ չէին արմատական փոփոխություններից և կարծում էին, որ սա արված չէ հանուն պատմության, այլ արված է միայն ռասայական բազմության սոցալիական տրամադրությունները գոհացնելու համար։ Մեծ արձագանք ունեցավ Ջոան Ռոուլինգի թվիթը այն մասին, որ ըստ կանոնի, Հերմայոնին կարող է լինել նաև սևամորթ[11]։ Այդ ժամանակ երկրպագուները նրան պատասխանեցին գրքի այն քաղվածքով, որում նշվում էր հակառակը, ինչպես նաև նրանք հրապարակել են Ռոուլինգի սեփական էսքիզները, որով պարզ երևում է, որ ի սկզբանե Հերմայոնին պետք է լիներ սպիտակամորթ։
Ըստ մի շարք գրավաճառների նկարագրությամբ, գրքի սցենարն արդեն առաջադրվել է Holden-Crowther Book Award 2016 մրցանակին[12][13][14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.whatsonstage.com/london-theatre/news/how-to-get-tickets-harry-potter-cursed-child_39007.html
- ↑ «'Harry Potter and the Cursed Child' is the official eighth Potter story and the first to be presented on stage» (անգլերեն). Pottermore. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 8/3/2016, "'Harry Potter and the Cursed Child' Script Book Sells Over 2 Million Copies in 2 Days" (http://www.hollywoodreporter.com/news/harry-potter-cursed-child-script-916817). The Hollywood Reporter. Accessed 4 August 2016.
- ↑ «Harry Potter and the Cursed Child gets five star reviews». 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին. «The play, written by Jack Thorne, is set 19 years after the seventh and final book in the series by JK Rowling.»
- ↑ «Harry Potter and the Cursed Child review: Tailor made for the theatre». 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Harry Potter and the Cursed Child: A magical experience». 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Harry Potter and the Cursed Child review at Palace Theatre». Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Review: Harry Potter and the Cursed Child (Palace Theatre)». Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Harry Potter and the Cursed Child is a magical show with a strong emotional core - review». Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Billington, Michael (2016 թ․ հուլիսի 26). «Harry Potter and the Cursed Child review – duel of dark and light carried off with dazzling assurance». Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Ջոան Ռոուլինգ (2015 թ․ դեկտեմբերի 21). «Canon: brown eyes, frizzy hair and very clever. White skin was never specified. Rowling loves black Hermione» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ https://www.amazon.com/Harry-Potter-Cursed-Child-Production/dp/1338099132/
- ↑ https://twitter.com/hcawards2016/status/759306950337236992
- ↑ http://www.moscowbooks.ru/news/view.asp?id=7711
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Անիծված երեխան» հոդվածին։ |