Ջովաննի Բատիստա Պիրանեզի

Պիրանեզի Ջովաննի Բատիստա (իտալ.՝ Giovanni Battista Piranesi, հոկտեմբերի 4, 1720(1720-10-04)[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն և San Moisè, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - նոյեմբերի 9, 1778(1778-11-09)[1][2][3], Հռոմ, Պապական մարզ[4]), իտալացի փորագրիչ և ճարտարապետ։

Ջովաննի Բատիստա Պիրանեզի
իտալ.՝ Giovanni Battista Piranesi
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1720(1720-10-04)[1][2][3]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն կամ San Moisè, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 9, 1778(1778-11-09)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4]
ԳերեզմանՀռոմ
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԿրթությունVenice Water Authority?
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, հնագետ, ճարտարապետ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, փորագրիչ, վիզուալ արտիստ և exlibrist
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրկադիայի ակադեմիա
ԵրեխաներFrancesco Piranesi?, Laura Piranesi? և Pietro Piranesi?[6]
 Giovanni Battista Piranesi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կրել է անտիկ ճարտարապետության, ինչպես և բարոկկոյի բեմանկարչության (Բիբիենա և ուրիշներ) ազդեցությունը։ Աշխատելով օֆորտն ու հատիչափորագրությունը զուգորդող եղանակով, ստեղծել է «ճարտարապետական ֆանտազիաներ», որոնք զարմացնում են տարածական լուծումների վիթխարիությամբ, լուսաստվերային սուր դրամատիկական հակադրություններով («Բանտերի թեմայով ֆանտազիաներ» նկարաշարերը, մոտ 1745-1750, 1760-1761)։

Տեսարաններ պատկերող փորագրանկարներում Պիրանեզին ներմուծել է ռոմանտիկական տարրեր, որոնք ճարտարապետական հուշարձաններին հաղորդում են յուրահատուկ մոնումենտալություն և երփնագրայնություն («Հռոմի տեսարանները» նկարաշարերը, հ․ 1-2, 1748-1788 և այլն)։

Պիրանեզիի փորագրանկարները մեծապես նպաստել են ամպիր ոճի կազմավորմանը։

Պատկերասրահ

խմբագրել

Հիմնական աշխատանքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • С. А. Торопов. Пиранези. — М.։ Изд-во Всесоюзной Академии архитектуры, 1939.
  • Росси Ф. О влиянии Пиранези на работы Камерона в интерьерах Царского Села // Итальянский сборник. — СПб., № 5. — С. 107—120.
  • Norbert Miller. Archäologie des Traums։ Versuch über Giovanni Battista Piranesi. — München; Wien։ Hanser, 1978.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բատիստա Պիրանեզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 306